Երևան
12 °C
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը դրական է գնահատում հայ ծանրորդների ելույթները Եվրոպայի 2017 թ. առաջնությունում: Խորվաթիայի Սպլիթ քաղաքում ապրիլի 1-9 տեղի ունեցած մրցաշարից Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում ոսկե մեդալ նվաճեց օլիմպիական փոխչեմպիոն 105 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանը, օլիմպիական փոխչեմպիոն +105 կգ քաշային Գոռ Մինասյանը նվաճեց արծաթե մեդալ, նույն քաշային կարգում հանդես եկող Ռուբեն Ալեքսանյանն էլ բրոնզե մեդալակիր դարձավ: Այսօր՝ ապրիլի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ալավերդյանը նշեց, որ գոհ է մարզիկներից:
«Տղաներն իսկապես փառքով մասնակցեցին, իսկապես փառահեղ մասնակցություն էր: Օլիմպիական խաղերից հետո ուշքի գալ, այդքան ժամանակ ազատ լինելուց հետո գալ, կարճ ժամանակում հասցնել այս արդյունքներին իսկապես հերոսություն էր: Ունեցանք 1 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալ: Դա մաքսիմումն էր, չէինք կարող դրանից ավելին ունենալ, մեր հնարավորություններն այդքան էին»,- ասաց նա:
Մրցաշարին Ռիո 2016-ում ստացած արմունկի լուրջ վնասվածքից եւ վիրահատությունից հետո առաջին անգամ հարթակ դուրս եկավ Անդրանիկ Կարապետյանը: Եվրոպայի 2016 թ. չեմպիոնը հանդես եկավ ոչ թե իր համար հիմնական 77, այլ 85 կգ քաշային կարգում: Նա հանդես էր գալիս B խմբում, քանի որ սա նրա համար փորձնական մրցում էր: A խմբի մրցելույթների ավարտից հետո գրավեց 12-րդ տեղը:
«Նրա մասնակցությունն իմ մարզչական որոշումն էր, որպեսզի նա հոգեբանական ճնշումից ազատվի: Մասնակցեց շատ լավ, բարձր մակարդակով, սպասվածից էլ լավ: Նույնիսկ ավելի մեծ կիլոգրամների մոտենալու ցանկություն հայտնեց, բայց մենք մարզչական խորհրդի հետ որոշեցինք թույլ չտալ»,- ասաց նա՝ ավելացնելով, որ հստակ չի կարող ասել, թե որ քաշային կարգում է Անդրանիկ Կարապետյանը շարունակելու ելույթները:
Եվրոպայի առաջնությանը մասնակցում էին նաեւ 2 երիտասարդ: 94 կգ քաշային Կարուշ Ղուկասյանը հանդես եկավ B խմբում: A խմբի մրցելույթների ավարտից հետո զբաղեցրեց 13-րդ տեղը: 105 կգ քաշային Սամվել Գասպարյանը հանդես եկավ A խմբում եւ գրավեց 7-րդ տեղը:
«Ես արդեն ասել եմ, որ այս տարին մեզ համար փնտրտուքների տարի է: Սամվել Գասպարյանը հրաշալի մասնակցեց 105 կգ քաշային կարգում՝ իր համար անսովոր քաշային կարգում եւ իր համար անսովոր մրցաշարում: Մեդալներ նվաճել է, բայց երիտասարդների ու պատանիների մրցաշարերում: Նա իրեն լավ դրսեւորեց: Կարուշ Ղուկասյանը չէի ասի, որ չարդարացրեց մեր հույսերը, բայց ամեն դեպքում չկատարեց այն առաջադրանքը, որն իր առջեւ դրված էր: Համենայնդեպս երիտասարդ է, անփորձ այդքանով բավարարվեցինք. նրա աշխատանքը բավարար ենք գնահատում»,- ասաց նա:
Եվրոպայի առաջնությունում կանանց պայքարում Հայաստանն էին ներկայացնում 58 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը, 75 կգ քաշային Սոնա Պողոսյանը եւ 90 կգ քաշային Տաթեւ Հակոբյանը:
«3 աղջիկներից 2-ը գրավեցին 3-րդ տեղը, 1-ը անհաջողության մատնվեց՝ Իզաբելլա Յայլյանը: Այնպես որ նրանց աշխատանքն այս պահի դրությամբ 70 տոկոս է գնահատվում»,- ասաց Ալավերդյանը:
Նա նաեւ հայտնեց, որ նոյեմբերին ԱՄՆ-ում կայանալիք աշխարհի առաջնության նախապատրաստության շրջանակներում շուտով ուսումնամարզական հավաք են անցկացնելու Ուկրաինայում, ապա 2-3 հավաք Հայաստանում: Հետո կմարզվեն Կազանում, հետո կրկին՝ Հայաստանում: Մարզիչը նախատեսում է 1 հավաք էլ անցկացնել ԱՄՆ-ում մրցաշարից առաջ, սակայն դա դեռ հաստատ չէ: Օգոստոսին մի քանի ծանրորդներ էլ հնարավոր է՝ մասնակցեն համաշխարհային ուսանողական խաղերին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ժողովրդի մասին «մտածող» Տաշիր Սամոյի փաստաբանը կոչ է անում ԵՄ-ին փող չտալ Հայաստանին. Չախոյան
Արդյո՞ք պոլիկլինիկաները պատրաստ են բարեփոխմանը. Անահիտ Ավանեսյանը մանրամասնել է. տեսանյութ
Հզոր երկրաշարժ Ճապոնիայում. հայտարարվել է ցունամիի վտանգ
Սա կարող է վճռորոշ պահ լինել. Եվրոպացի առաջնորդներն ու Զելենսկին հրատապ հանդիպում են ունեցել Լոնդոնում
Քոչարյանն ու Կտրիճը նույն օրը բռնազավթել են ՀՀ-ն. ինչ եղանակով է նա ընտրվել կաթողիկոս. Վիգեն Ավետիս. տեսանյութ
Վստահ հաղթանակ է տոնել գերծանր քաշային Դավիթ Չալոյանը. բռնցքամարտի ԱԱ
ՇՄՆ էկոպարեկային ծառայությունն ընտրում է 24/7 ռեժիմի ծառայողներին
Որպես անհետ կորած որոնվում է 34-ամյա Սերգեյ Մանկոն
Դիտարկել Հայաստան-Վրաստան համատեղ առաջին համաժողովի կազմակերպման հնարավորությունը. Սարջվելաձեն՝ Թորոսյանին
Վերջին ամիսներին Հայաստանում դոլարայնացման մակարդակը պատմական ամենացածր մակարդակում է
Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է
Արամը Ա-ն կարող է բացառիկ քայլ անել, չլինել զուգահեռ կաթողիկոս և ամենամեծ պառակտումը դադարեցնել. Ղազարյան
Խաղաղության գործընթացն անցնում ենք աշխարհի թիվ մեկ տնտեսության, թիվ մեկ պետության՝ ԱՄՆ-ի հետ. Գևորգ Պապոյան
Վարչապետը նոր խորհրդական ունի
Նարեկ Մանասյանը ժամանակից շուտ պարտության է մատնել մրցակցին. բռնցքամարտի ԱԱ
Ո՞վ է Արամ Ա-ն. նրա հայտարարությունները կարող են հետաքրքրել Լիբանանի բնակչությանը. Ադամյան. տեսանյութ
Երևան մտնող միջմարզային ճանապարհները նորոգվում են. Ավինյան
Հովհաննես Բաչկովը 1/4 եզրափակչում է. բռնցքամարտի ԱԱ
Վիճաբանություն-ծեծկռտուք Երևանում. հնչել են կրակոցներ․ կա վիրավոր
Ինչո՞ւ ենք ասում պետությունը մեր ինքնությունն է. վարչապետը մանրամասնել է. տեսանյութ
Իրանը Հայաստանի համար առանձնահատուկ գործընկեր-բարեկամ պետություն է. Նարեկ Բաբայան
Որպես անհետ կորած որոնվում է 40-ամյա Վարդուհի Մանիկյանը
Ժեստ է վրացական կողմից. դեպի Հայաստան ադրբեջանական նավթամթերքի մեկանգամյա տարանցման համար տուրք չի գանձվի
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդունել է ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանին. ինչ հարցեր են քննարկվել
Սպորտի զարգացումը Կառավարության առաջնահերթություններից մեկն է. վարչապետն ընդունել է Նազիկ Ավդալյանին
Գարեգին Բ-ն սպառնո՞ւմ է սրբազաններին. պատարագ բառն առել են կասկածի տակ. հայտարարություն է տարածվել
Մի քանի տարածաշրջանում և Դիլիջանի ոլորաններում խիտ մառախուղ է
IDBank-ը մասնակցել է Տնօրենների հայկական ինստիտուտի 10-րդ տարեդարձին նվիրված համաժողովին
Վրաստանի տարածքով ադրբեջանական վառելիքի տարանցման շուրջ հայկական ու վրացական կողմերը քննարկում են անցկացրել
Արամ Ա-ն հասկանում է՝ հնարավոր է՝ եկեղեցու բարեփոխումների ժամանակ զրկվի կաթողիկոսական գահից. կոչը դրա համար է
Միհրան Հակոբյանը մոլերից մեկի ավտոկայանատեղիից տեղափոխվել է բուժօգնության. դեպքի հանգամանքները պարզվում են
Ամիօ բանկում աշխատում են ոլորտի լավագույնները
Քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության հեռանկարները
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 8-ին
Ամոյանն ընդգրկվել է 2025 թ. լավագույն հունահռոմեական ոճի ըմբիշի հավակնորդների ցանկում
Քոչարյանը գիտակցում է, որ իշխանության գալու հնարավորություն չունի, նույնիսկ եթե ՌԴ նախագահը գրավի ողջ Եվրոպան
Վարդենիսում ՊՆ զինծառայողի մահը գրանցվել է ծառայության հետ կապ չունեցող հանգամանքներում և վայրում. ՊՆ
Վրաստանը տուրքեր չի գանձի ադրբեջանական նավթամթերքի առաջին տարանցման համար դեպի Հայաստան
Երկրաշարժ Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում
Երբեմնի հսկա գործարանը քանդեցին, տեղը մոլ կառուցեցին ու հիմա էլ «գործարան-գործարան» են գոռում. Գաբրիելյան
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT