Հայկական նորաստեղծ ֆուտբոլային ակումբը սկսում է ելույթները Ռուսաստանի 3-րդ դիվիզիոնում

11/04/2017 schedule18:43

Հայկական նորաստեղծ «Արարատ» ֆուտբոլային ակումբը սկսում է ելույթները Ռուսաստանի առաջնության 3-րդ դիվիզիոնի՝ «Մոսկվա» գոտում: Վաղը՝ ապրիլի 12-ին, մեկնարկում է 2017 մրցաշրջանը: 1-ին տուրի շրջանակներում «Արարատի» մրցակիցը կլինի «Զելենոգրադը»:

«Արարատի» ստեղծման մասին դրա ղեկավարները հայտնեցին այս տարվա մարտի վերջին: Ակումբը ստեղծվել է Մոսկվայի հայ երիտասարդների ասոցիացիայի աջակցությամբ: ВКонтакте սոցիալական ցանցի պաշտոնական էջում նշվում է, որ ակումբի գործերով զբաղվում են տարբեր ոլորտներում հաջողությունների հասած երիտասարդներ: Աշխատակիցների միջին տարիքը 25 է:

Ակումբի հետ կապված մանրամասներին անդրադարձել է ռուսական Sports.ru-ն: Ծավալուն հոդվածում նշվում է, որ երկրում գործող լեգեոներների թվի հետ կապված սահմանափակման պատճառով թիմի կազմը շատ չի տարբերվելու 3-րդ դիվիզիոնի ռուսական թիմերի կազմերից: Հանդես են գալու միայն Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող ֆուտբոլիստներ: Նրանցից ոմանք հայկական ազգանունն ունեն, սակայն ռուսական անձնագիր:

Թիմի կազմից կարելի է առանձնացնել Արտակ Ալեքսանյանին, Դմիտրի Ռիժովին եւ Սերգեյ Ռեւյակինին: Արտակ Ալեքսանյանը Մոսկվայի «Սպարտակի» սան է, բազմիցս հրավիրվել Հայաստանի երիտասարդական հավաքական, խաղացել է նաեւ Հայաստանի ազգային հավաքականում: Ընթացիկ մրցաշրջանում հանդես է եկել «Գանձասար-Կապանի» կազմում:

Դմիտրի Ռիժովը 2006 թվականին Եվրոպայի չեմպիոն դարձած Ռուսաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականի հիմնական կազմի խաղացող է եղել: Դարպասապահ Ռեւյակինը Մոսկվայի «ԲԿՄԱ»-ի 3-րդ դարպասապահն է եղել:

«Արարատի» տնային խաղերի մարզահագուստը կլինի դեղին եւ սեւ, արտագնա խաղերինը՝ կարմիր եւ կապույտ: Ինչպես զինանշանին, այնպես էլ մարզաշապիկի վրա պատկերված կլինի Արարատ լեռը: Մարզաշապիկի թեւքերին կլինեն ռուսական զարդանախշեր:

Ակումբը տնային հանդիպումներն անցկացնելու է «Սպարտակովեց» մարզադաշտում, որը կարող է ընդունել 5100 երկրպագու: Այս մարզադաշտում է թիմն 1-ին տուրում հյուրընկալելու «Զելենոգրադին»:

3-րդ դիվիզիոնի «Մոսկվա» գոտում «Արարատի» մրցակիցները կլինեն «Չերնատովոն» (Մոսկվա), «Վելեսը» (Մոսկվա), «Զելենոգրադը», «Պրիալիտը», «Ինտեր-Ալֆան», «Կռիլյա Սովետովը», «Սոլյարիս 2»-ը, «Տրոիցկը», «Սպորտակադեմկլուբը», «Ռոսիչը», «Նիկան», «ՖՇՄ»-ն, «Զենիթը», «Խիմկի 2»-ը, «Գրադը», «Լոկոմոտիվը», «Մետալուրգը», «Ստրոգինո 2»-ը եւ «Լետնի դոժդիկը»:

Տպել
2242 դիտում

Ֆակտորինգի հետագա զարգացման նկատառումով մենք որոնում ենք լավագույն լուծումներն ու փորձառությունը․ Նելլի Քոչարյան

Վրաստանը հավատում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության կգան խաղաղության պայմանագրի շուրջ․ Կոբախիձե

Դանիելյանի հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում․ Կառավարության նիստն անցկացվել է սահմանված կարգով

Վերաբացվել է Ամիօ բանկի «Արտաշիսյան» մասնաճյուղը

Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը Հայաստանին աջակցելու բանաձև է ընդունել

Վազգեն Գալստանյանը Սուրբ Աննա եկեղեցում ամփոփում է օրը

Վահագն Չախալյանը ձերբակալվել է 72 ժամով

Էդվարդ Ասրյանը հետևել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը և ցուցումներ տվել հրամանատարներին

ՀՀ կառավարության համագործակցությունը Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի հետ կարևոր է․ վարչապետ

Սյունիքի գյուղերից մեկի տուն չվերադարձած բնակիչը հայտնաբերվել է

Եվրոպայի խորհուրդը մեզ համար առանցքային՝ հնարավորություններ ընձեռող հարթակ է․ Միրզոյանը՝ ԵԽ գլխավոր քարտուղարին

Գնել Սանոսյանին վերագրվող տունը կառուցում են նրա եղբայրները՝ ծնողների համար. մանրամասներ

ՀՀ-ն ունի հարաբերությունների կարգավորման քաղաքական կամք և փոխադարձման պարագայում հնարավոր է հասնել խաղաղության․ Միրզոյան

8 թունավորում՝ 2024-ին․ առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս չօգտագործել անհայտ ծագման սունկ

Պարո՛ն Հակոբյան, երևի ժամանակի զգացողությունը կորցրել եք․ վեճ և Կառավարությանը հղված ուղերձ՝ Գյումրու ավագանու նիստում

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնևում է․ ինչ մարտահրավերներ են քննարկման առանցքում

Կիսակառույց շինության բացօթյա տարածքում տղամարդու դի է հայտնաբերվել

Դու պրովակատոր ես, «արա»-ով խոսելու արժանի կին, Կիրանց եկել եք՝ Արցախ 2 անե՞ք. Գեղամ Նազարյանը՝ Անի Գևորգյանին

«Տելեգրամ»-ով թմրամիջոցների ապօրինի իրացման և ստացված՝ շուրջ 2 մլրդ դրամը գերազանցող փողերի լվացման գործը դատարանում է

Բրյուսելի հանդիպման արդյունքներով ԵՄ-ն կշարունակի նպաստել ՀՀ տնտեսական զարգացմանը․ վարչապետն ընդունել է Դոմբրովսկիսին

Ժնևում կարճ առանձնազրույց են ունեցել Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահը

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 16-ին

Կարմիր խաչի աշխատակիցները Բաքվում այցելել են Ղարաբաղի նախկին ղեկավարներին

ՎԶԵԲ-ի գործարար համաժողովի շրջանակում քննարկվել է ընթացիկ բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը

Եկեղեցու այգում թողնված նորածնի մայրը տեղափոխվել է ոստիկանություն, երեխան՝ մանկատուն (տեսանյութ)

Սփյուռքում գործում է ավելի քան 800 հայկական դպրոց․ Փաշինյանը կարևորել է այդ կրթօջախներին աջակցության ցուցաբերումը

Ադրբեջանից Հայաստան տրանսֆերներ կամ առկա չեն, կամ էական ծավալ չեն կազմում․ Կենտրոնական բանկ

Քաշքշել է քաղաքացուն, հայհոյանքներ հնչեցրել. մանրամասներ Վահագն Չախալյանի ձերբակալման մասին

Ավինյանի գլխավորած պատվիրակությունը Փարիզում այցելել է Միսաք Մանուշյանի և կնոջ շիրիմներին

Հայաստանի կողմից ՀԱՊԿ ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ. ՌԴ փոխարտգործնախարար

ՀՀ կառավարությունը պատրաստակամ է տարբեր ոլորտներում զարգացնել և խորացնել համագործակցությունը ԵՄ-ի հետ. ՏԿԵՆ փոխնախարար

Արարատ Միրզոյանը ստորագրել է «Օվիեդոյի» կոնվենցիան

Հայաստանը Կիպրոսում դեսպանություն կբացի

Բոլոր խոշորացված համայնքները կունենան տիպային մարզահամալիրներ, շինարարության գործընթացները ընթացքի մեջ են․ նախարար

Բաքվի դատարանը 5 ամսով երկարաձգել է Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը

Պետք է ստեղծել պետություն, որտեղ տառապելը գերնպատակ չէ․ ՀՀ վարչապետ

Հայտնվել են կադրեր՝ ինչպես են հարձակվում Սլովակիայի վարչապետի վրա և կրակոցներ արձակում (տեսանյութ)

Ոստիկանները Կառավարության շենքի դիմացից բերման ենթարկեցին Վահագն Չախալյանին

24 անհետ կորած զինծառայողների ընտանիքներ ևս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը

«Մենք էդ ծնունդի, կնունքի արարողությունից դուրս ենք եկել, եկել ենք այստեղ». Նիկոլ Փաշինյան