Երրորդմասցի Լյովիկի Լեքսուսի կնիքները պոկված են, գործով ապացույց «07»-ը՝ թալանված. ՖՈՏՈՆԵՐ

11/04/2017 schedule21:00

Երրորդմասցի Լյովիկի եւ նրա երկու ընկերների սպանության գործով այսօր արտագնա դատական նիստն անցկացվեց ոստիկանության Էրեբունու բաժնի տարածքում:

Արտագնա նիստում հետազոտվեցին հենց այդ տարածքում պահպանվող երկու մեքենաները՝ Երրորդմասցի Լյովիկի «Լեքսուսը» եւ սպանության ենթադրյալ կատարողների Վազ «2107»-ը: Դատավոր Արտուշ Գաբրիելյանը մինչ արտագնա նիստ անցկացնելը դատավարության մասնակիցներին տեղեկացրեց, որ հնարավոր չի եղել «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան տեղից շարժել եւ բերել դատարանի բակ, քանի որ նշված մեքենան զրահապատ է: «Դռների մեջ ավազ է լցված: Երկու քարշակ են բերել, սակայն անիվները տրաքել են»,- ասաց Գաբրիելյանը: Վերջինս անձամբ եղել է ոստիկանության Էրեբունու բաժնի տարածքում եւ համոզվել, որ այդ տարածքը հարմար է արտագնա նիստ անցկացնելու համար, բացի դա հարմար է նաեւ ամբաստանյալների անվտանգությունը ապահովելու տեսանկյունից: Նշենք, որ նախորդ նիստին դատավորը հայտարարել էր, որ չի կարող ոստիկանության հատուկ պահպանվող տարածքում ապահովել ամբաստանյալների անվտանգությունը: «Ես նման ռիսկի չեմ գնա»,- ասել էր նա:

Ոստիկանության տասնյակ աշխատակիցների հսկողությամբ հետազոտվեց Երրորդմասցի Լյովիկի «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան: Զննությամբ պարզվեց, որ մեքենայի դռները ժամանակին կնքված են եղել, հետո դրանք բացվել են. այսինքն՝ իրեղեն ապացույցը կնքված եւ պահպանված չէր, ինչպես պահանջվում է օրենքով: Մեքենայի դրսի հատվածում առկա էին տասնյակի հասնող հրազենային ժանգոտած վնասվածքներ: Այս մեքենան երկու տարի պահպանվել է այս տարածքում՝ բաց երկնքի տակ:

Իրեղեն ապացույց ճանաչված երկրորդ մեքենան՝ «Վազ 2107»-ը, որով ըստ մեղադրանքի, ամբաստանյալներ Վահան Հակոբյանը (Գաստիկ), Սարգիս Հախանումյանը (Տլե) եւ Սարգիս Գրիգորյանը (Ծըգլ) 2015 թվականի մարտի 4-ին դարանակալել են «Նուբարաշեն» ՔԿՀ-ի շենքի մոտ, ընդհանրապես կնքված չի եղել: Ավելին՝ այս մեքենայի ներսն ամբողջությամբ տանկուվրա էր արված: Ամբաստանյալների պաշտպան Լուսինե Սահակյանը նկատեց, որ մեքենան թալանված է: Մեքենայից «բացակայում էր» նաեւ մագնիտոֆոնը: Դատավոր Արտուշ Գաբրիելյանը ոստիկանության Էրեբունի բաժնի հերթապահ մասի պետի տեղակալ Վարդան Հարությունյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է մեքենան այս վիճակում, ինչո՞ւ կնքված չէ:

- Էս մեքենայի կողքերը կնքված էր, տեղերն երեւում է, հիմա չկա, ինչո՞ւ:

- Կնիք ա եղել:

- Բա հիմա ո՞ւր է:

- Դե, էսքան ժամանակ այս մեքենան կանգնած է բաց երկնքի տակ, անձրեւ է եկել, թուղթը գնացել է վրայից:

- Բա ինչի՞ մի հատ հարմար տեղ չեք կանգնացրել:

- Բոլոր մեքենաներն էլ այս տարածքում են կանգնած:

Լուսինե Սահակյանն էլ հետաքրքրվեց Հարությունյանից՝ ընկած թուղթ չենք տեսնում, որ թղթերը ընկել է՝ վերցնող եղե՞լ է: «Դե, կարող ա չի ընկել, բաց երկնքի տակ կանգնած է եղել»,- ի պատասխան ասաց Էրեբունու բաժնի հերթապահ մասի պետի տեղակալը: «Ձեր պահպանության տակ է եղել, պարտավոր էիք պահպանել»,- նկատեց Սահակյանը:

Զննումից հետո՝ դատարանի դահլիճում, ամբաստանյալների պաշտպան Լուսինե Սահակյանը հայտարարեց, որ պաշտպանական կողմն առաջիկայում միջնորդություն կներկայացնի զննված մեքենաները որպես անթույլատրելի ապացույց ճանաչելու վերաբերյալ: Նա հայտարարեց, որ երկու մեքենան էլ պատշաճ պահպանված չէին ու չեն կարող իրեղեն ապացույցի նշանակություն ունենալ: Լուսինե Սահակյանի խոսքով՝ «Լեքսուսի» վրա դեռեւս մնացել էին պատռված թղթի կտորներ, ինչ-որ ժամանակ այդ մեքենայի դռները հնարավոր է՝ փակ են եղել, բայց հետո թղթերը պատռվել, դռները բացվել են, մեքենայի ներսում միջամտություն է եղել: Ինչ վերաբերում է Վազ «2107»-ին, ապա դռներն ընդհանրապես կնքված չէին, դռները բացված էին, «ամեն ինչ քանդռտված էր», մեքենան թալանված էր: Նրա կարծիքով՝ նման իրավիճակում մեղադրողը պիտի որ հրաժարվի զննված երկու մեքենաներին իրեղեն ապացույցի նշանակություն տալուց:

Մեղադրող դատախազը, սակայն հայտարարեց, որ պատշաճ քրեաիրավական ընթացակարգով զննվեցին իրեղեն ապացույց ճանաչված երկու մեքենաները, դրանք «ըստ էության՝ պահպանված էին»,- ասաց նա: Մեղադրողն առաջարկեց՝ եթե պաշտպանական կողմը հայտարարություն ունի, թե մեքենայից ինչ-որ բան է բացակայում, կարող է հանցագործության մասին հայտարարությամբ հանդես գալ:

Երրորդմասցի Լյովիկի իրավահաջորդի ներկայացուցիչ Երեմ Սարգսյանը հայտարարեց, որ զննված «Լեքսուսի» վրա՝ արտաքինից, առկա էին վնասվածքներ, զննության մասնակիցները դրանք տեսան: Իսկ թե մեքենան կնքված էր կամ կնքված չէր, դա «Լեքսուսի» պարագայում էական չէ:

Ի պատասխան մեղադրողի պնդումների, Լուսինե Սահակյանը հայտարարեց. «Շատ եմ զարմանում մեղադրողի դիրքորոշումից: Եթե զննված իրեղեն ապացույցները պահպանված են, ուրեմն՝ ես էլ իրավաբան չեմ»:

Նա նշեց, որ օրենքի պահանջով՝ իրեղեն ապացույցները պետք է պահպանվեն այնպես, որ հնարավոր չլինի դրանցում կամ դրանց վրա որեւէ բան փոխել: Իսկ եթե իրեղեն ապացույցներն այդ կարգով չեն պահպանված, ուրեմն ակնհայտ է, որ դրանք իրեղեն ապացույցի նշանակություն չեն կարող ունենալ: «Մենք ընդամենը տեսանք երկու մեքենա, որոնք կանգնած էին, բայց որպես իրեղեն ապացույց՝ դրանք պահպանված չէին»:

Սահակյանը նկատեց, որ խուզարկության արձանագրության մեջ գրված է, թե մեքենաները կնքվել են: Բայց առնվազն «Վազ 2107»-ը, ինչպես ցույց տվեց զննությունը, կնքված չէր ընդհանրապես, իսկ «Լեքսուսի» վրա եղած թղթի պատառիկներին էլ որեւէ գրառում առկա չէր:

Գործով իրեղեն ապացույց են ճանաչվել նաեւ մի քանի այլ մեքենաներ, որոնք դեպքի պահին կանգնած են եղել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ավտոկայանատեղիում: Անհրաժեշտ գործողությունները կատարելուց հետո նախաքննական մարմինն այդ մեքենաները հանձնել է սեփականատերերին: Վերջիններիս մի մասը մեքենան վաճառել է, մի մասը նորոգել է, դրանք չեն պահպանում հրազենային վնասվածքները: Այս իրեղեն ապացույցների հետ կապված կրկին բանավեճ սկսվեց դատավարության մասնակիցների միջեւ: Ի վերջո, դատավորը պարզաբանեց՝ քանի որ հիշյալ իրեղեն ապացույցները դատաքննության ընթացքում հետազոտելու հնարավորություն չկա, դատարանն այդ իրեղեն ապացույցների հարցին կանդրադառնա դատական ակտում:

Դատարանը հասել է տուժող կողմի հարցաքննության փուլին: Հաջորդ նիստին, կամ տուժողների իրավահաջորդները կհարցաքննվեն, կամ կհրապարակվեն նրանց նախաքննության ընթացքում տված ցուցմունքները:

Այս գործով հաջորդ դատական նիստ տեղի կունենա ապրիլի 18-ին՝ ժամը 12:00-ին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
12864 դիտում

Ընտրակաշառքի գործերով 258 մեղադրյալից 182-ը «Ուժեղ Հայաստան»-ից է․ բողոքում են, որ ՀԿԿ-ն իրենց թիրախավորել է

Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը

Իրանն առաջիկա օրերին ԱՄՆ-ի հետ որևէ բանակցություն չի պլանավորում

ԱՄՆ Կոնգրեսը նախատեսում է խոչընդոտել Թուրքիայի վերադարձը «F-35»-երի ծրագրին

ՀՀ քաղաքացու կենսաչափական նույնականացման նոր քարտը՝ անվտանգային պաշտպանիչներով և հատուկ դիզայնով․ տեսանյութ

Ոստիկանության 2 ծառայող ազատվել է աշխատանքից, 3-ը խիստ նկատողություն է ստացել

Վլադիմիր Պուտինի հետ նախատեսված հանդիպում չի եղել, առաջիկայում կլինեն շփումներ․ վարչապետ

ՌԴ-ն մեզ կանգնեցրել է երկընտրանքի առջև. ինչքան սեղմում են օղակը, ավելի շահեկան ենք դուրս գալիս. տեսանյութ

Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն արձագանքելու կարիք չենք տեսնում․ վարչապետն ասել է՝ ինչու

Իմ ու Ալեն Սիմոնյանի մեջ անձնական խնդի՞ր, ո՛չ, բացարձակ չկա. Փաշինյան

Կրեմլը չի հանդուրժում Փաշինյանին՝ որպես ժողովրդի ընտրյալի. ՌԴ-ն կարող է պայթել ներսից. Միսկարյան. տեսանյութ

ՀՀ կառավարության առաջնահերթություններից է արտահանման դիվերսիֆիկացումը․ Պապոյանը ընդունել է Ֆրանսիայի դեսպանին

Փարիզի Ռազմական ակադեմիայի ռազմավարական վերապատրաստման դասընթացն ավարտել է ՀՀ ԶՈՒ առաջին ներկայացուցիչը

ԱԺ փոխնախագահների թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանն ու Վահագն Ալեքսանյանը

Հուլիսի կեսերին ՀՀ կառավարությունը որոշում կընդունի ՀԷՑ-ը հանրության գերակա շահ ճանաչելու մասին․ Պետրոսյան

Դեյվիդ Ալենը վերահաստատել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ աջակցելու հայկական տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանը

Երևան-Սևան ճանապարհին՝ Չարենցավանի մոտ, կայծակի հարվածից տուժած կամրջի հիմքերի ամրացումը կատարվել է

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մեկնել է Կորեա

Գյումրիում գտնվող ՌԴ ռազմաբազայի կարգավիճակի վերանայման վերաբերյալ որևէ ազդանշան չի ստացվել․ Գալուզին

Վերահաստատվել է համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը․ ՄԻՊ-ն ընդունել է ԱՄԿ ACTRAV-ի տնօրենին

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կժամանի Հայաստան․ տեղի կունենա հանդիպում վարչապետի հետ

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են Հայաստանում կանաչ ջրածնի արտադրության զարգացման հեռանկարները

Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում փոփոխություններ են եղել

Ովքեր կլինեն ԱԺ փոխնախագահներ․ ՔՊ-ն երեկոյան որոշում կկայացնի

Երբ որոշում ենք կայացրել, մենք նման հաշվարկի չենք տիրապետել․ Հովակիմյանը՝ ԲՀԿ-ի ընտրական տվյալների մասին

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Վահրամ Փափազյան փողոցում

Կասեցվել է«Թամարա» ապրանքանիշի 3 արտադրատեսակի արտադրությունը

Աֆղանստանում Պակիստանի օդային հարվածների հետևանքով զոհվել է 36 մարդ, վիրավորվել՝ 163-ը

Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

Անընդունելի է, որ ՀՀ-ն ամրագրում է ԵՄ անդամակցության մտադրություն և շարունակում օգտվել ԵԱՏՄ առավելություններից

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն աշխատանքային այցով գտնվում է Չինաստանում

Կացարաններից մինչև ջրավազաններ․ ամփոփվել են ՄԱԶԾ-ի երկամյա ծրագրի արդյունքները

Առաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա

Էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է արտահանման ոլորտի պետական աջակցության գործող ծրագրերը

«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում

ՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի ներկայության մասին զգուշացնող ցուցանակներ

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին իրականացվում են ամառային պահպանման աշխատանքներ

ՀՀ ճանապարհներին գրանցված վթարների հետևանքով 3 օրում 69 մարդ վիրավորում է ստացել, 4-ը՝ զոհվել

Հետաքրքիր գտածոներ, այդ թվում՝ բացառիկ արժեք ներկայացնող Թամար թագուհու մետաղադրամը Ամբերդի ամրոցում

Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են հազվագյուտ կրիտիկական հանքանյութերի ոլորտում համագործակցության հնարավորությունը