Երևան
12 °C
Ապրիլի 5-ին «Ցիանիդի գործով» մեղադրվող հոգեւորական Գիորգի Մամալաձեի փաստաբան Միխեիլ Ռամիշվիլին հայտարարեց, որ հոգեւորականը հացադուլ է սկսել: Փաստաբանի խոսքերով՝ Մամալաձեն պահանջում է համայն վրաց կաթողիկոս-պատրիարք Իլյա երկրորդի եւ սուրբ Սինոդի անդամների հետ հանդիպում ու բաց դատ: Հոգեւորականը գտնում է, որ հետաքննությունը կողմնակալ է ընթանում եւ սրա հետ կապված` ինքն ասելիք ունի:
«Ցիանիդի գործ» անվանումը ստացած հետաքննությունը սկսվել է փետրվարի 2-ին, երբ լրագրող Իրակլի Մամալաձեն դիմում էր ներկայացրել Վրաստանի գլխավոր դատախազություն, ըստ որի, իր ծանոթ Հայր Գիորգին խնդրել է օգնել իրեն` սեղմ ժամկետներում կալիումի ցիանիդ ձեռք բերելու գործում: Ցիանիդը թունավոր նյութ է: Այն օգտագործվում է արդյունաբերության մեջ, այդ թվում նաեւ ոսկու արդյունահանման: Ցիանիդի միացությունների մի շարք տեսակներ են հայտնի, այդ թվում նատրիումի եւ կալիումի ցիանիդ:
Փետրվարի 13-ին Վրաստանի գլխավոր դատախազությունը հայտարարեց, որ Թբիլիսիի միջազգային օդանավակայանում ձերբակալվել է պատրիարքի սեփականության կառավարման վարչության պետ Գիորգի Մամալաձեն, որն ուղեւորվում էր Բեռլին: Հոգեւորականի պայուսակում նատրիումի ցիանիդ է հայտնաբերվել, որը մարդու օրգանիզմում հայտնվելուց հետո ակնթարթային մահ է առաջացնում: Դատախազությունը հայտարարեց նաեւ, թե հոգեւորականը փորձել է թունավորել բարձրաստիճան հոգեւորականներից մեկին, հստակ անուն չնշելով: Լրատվամիջոցների մեծ մասը մահափորձը վերագրեց երկրի ամենաճանաչված եւ սիրված դեմքերից մեկին` համայն վրաց կաթողիկոս պատրիարք Իլյա երկրորդին: Սրան հիմք ծառայեց Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեի հայտարարությունը, թե Մամալաձեն պատրաստվում էր նատրիումի ցիանիդը տեղափոխել Գերմանիա, որտեղ այն ժամանակ բուժվում էր պատրիարքը:
Գործընթացը սկսեց ավելի հետաքրքիր դառնալ այն ժամանակ, երբ դատախազությունը փոխեց վարկածը եւ հայտարարեց, թե Մամալաձեն փորձել է թունավորել ոչ թե բարձրաստիճան հոգեւորականի, այլ պատրիարքարանի գլխավոր քարտուղար Շորենա Թեթրուաշվիլիին: Նա նաեւ մեղադրվում է ապօրինի զենք ձեռք բերելու եւ կրելու մեջ: Քննությունը տարվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 18-108 եւ 236 հոդվածներով, որոնք նախատեսում են մինչեւ 15 տարի ազատազրկում:
Հատկանշական է, որ հոգեւորականի ձերբակալման մասին հասարակությունը իմացավ ընդդիմադիր «Ռուսթավի 2» հեռուստաընկերության օգնությամբ, երբ «Պոստ սկրիպտում» հաղորդման եթերում խոսվեց օդանավակայանում իրականացված հատուկ գործողության վերաբերյալ: Այդ պահի դրությամբ որեւէ գերատեսչություն հոգեւորականի ձերբակալման վերաբերյալ տեղեկություն չէր հրապարակել: Միեւնույն օրը` փետրվարի 12-ին, պարզ դարձավ, որ Իլյա երկրորդի անվտանգության պետ Սոսո Օխանիշվիլին, որը նաեւ հանդիսանում է համայն վրաց կաթողիկոս պատրիարքի եղբոր փեսան եւ Իլյա երկրորդի հետ միասին գտնվում էր Գերմանիայում, վերադարձել է Վրաստան, իսկ Գերմանիայում բուժվող վրաց պատրիարքի պաշտպանությունը ուժեղացվել էր Վրաստանի պետական անվտանգության ծառայության կողմից, որը մինչ այդ չի զբաղվել Իլյա երկրորդի պաշտպանությամբ:
«Ցիանիդի գործը» Վրաստանում տեղի ունեցող գրեթե ամենակարեւոր իրադարձությունն էր: Թեման ակտիվորեն քննարկվում էր հասարակության լայն շերտերում: Իշխանության ներկայացուցիչները գտնում էին, թե թեման հանրային քննարկման առարկա կարելի է դարձնել այն ժամանակ, երբ հետաքննությունը կպարզի ամեն ինչ, իսկ որոշ հոգեւորականներ ասում էին, որ Մամալաձեն պատրիարքի վստահությունը վայելող հոգեւորական է եղել: Հետաքննությունը շարունակվում է: Գիորգի Մամալաձեն չի ընդունում իր մեղքը եւ ըստ փաստաբանների` պատրաստ է սկանդալային գործով ցնցող ցուցմունքներ տալ:
Հետաքննության վերաբերյալ խոսվել էր նաեւ նախագահ-պատրիարք հանդիպման ժամանակ: Այդ ժամանակ պատրիարքը հայտարարել էր. «Ստեղծվել է մի իրավիճակ, որը մեր եկեղեցու պատմության մեջ մինչ այս չէր եղել: Եվ դա ոչ միայն եկեղեցու, այլ նաեւ պետության խնդիրն է»: Նախագահ Մարգվելաշվիլիին իր հերթին հայտարարել էր, որ բոլոր կողմերին պետք է արտահայտվելու եւ սեփական կարծիքն ապացուցելու հնարավորություն ընձեռվի:
Որոշ աստվածաբաններ գտնվում են, որ խնդիրը պետք է դիտարկել լայն համատեքստում: Աստվածաբան Բեքա Մինդիաշվիլիի կարծիքով, եկեղեցու շուրջ տեղի ունեցող գործընթացը պայքար է պատրիարքի աթոռի, իշխանության եւ հարստության համար:
«Դեռեւս 4 տարի առաջ եմ ասել, որ պատրիարքի աթոռի համար պայքար է ընթանալու: Մի կողմից Դիմիտրի Շիոլաշվիլին է, որն ունի պատրիարքի աջակցությունը, մյուս կողմից պայքարում է այն անձը, որը սուրբ Սինոդի անդամների մեծամասնության ձայնին կարժանանա եւ իշխանությունների կողմից աջակցություն կստանա»,- հայտարարել է Մինդիաշվիլին:
Մինդիաշվիլին գտնում է, որ նման գործողություններով Վրաստանի իշխանությունները փորձում են թուլացնել պատրիարքի կողմից աջակցության արժանացած Դիմիտրի Մինդիաշվիլիի դիրքերը:
Որպեսզի հասկանալի լինի, թե ինչու է եկեղեցուն վերաբերող գործը հասարակության տարբեր շերտերի մեջ նման աղմուկ բարձրացրել, պետք է նախ հասկանալ, թե ինչ դեր ունի եկեղեցին վրաց հասարակության կյանքում: Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի Հարավկովկասյան տարածաշրջանային գրասենյակը 14-29 տարեկան երիտասարդ վրացիների վերաբերյալ հետազոտություն է անցկացրել: Հետազոտության համաձայն` միակ ինստիտուտը, որին միջին վիճակագրական երիտասարդ վրացին ամեն հարցով վստահում է, եկեղեցին է (81 տոկոս), 97 տոկոսը հավատում է Աստծուն եւ վստահ է, որ բարոյականության նորմերն ու դրա հետ կապված պարտականություններն Աստծո կողմից են տրված (85 %): Այս ամենի հետ մեկտեղ, միջին վիճակագրական երիտասարդ վրացին անվստահությամբ է վերաբերվում այլ դավանանքի ներկայացուցիչներին:
Հ.Գ. Երեկ ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ Գիորգի Մամալաձեն դադարեցրել է հացադուլը:
Նորայր Գասպարյան
Թբիլիսի
Կրճատում եմ ծառայողական ավտոմեքենաների թիվը, ավելի մանրամասն՝ հարցազրույցում. վարչապետ
Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ԵՄ-Հայաստան հարաբերությունների հիմնաքարն է. Մարագոս
Ներքին Սասնաշենում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
Հայտնի է վարչապետի՝ Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցի հեռարձակման ժամը
Վրաստանի խորհրդարանի առաջին նիստին դեսպանները հրավիրված չեն. Պապուաշվիլի
Մկրտիչը 33 տարեկան էր. մահացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մարզիկը
Ձեր աջակցությամբ կարող ենք քայլ առաջ անել ներառական տնտեսություն կառուցելու ուղղությամբ. Պապոյանը՝ Էնջելին
Կարեն Սարուխանյանը հրապարակել է օրգանիզմում թմրամիջոցների առկայության վերաբերյալ թեստի արդյունքները
Սպասվում են ձյուն, բուք, եղանակը կնվազի 10 աստիճանով. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է (տեսանյութ)
Ներկայացվել է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թվականների ռազմավարությունը
Ժամկետային զինծառայող Մուշեղ Մկրտչյանը հաղթել է հնդիկ մրցակցին
Հայաստանի օրենսդրության մոտեցումը Եվրոպական միությանը կարևոր տեղ ունի նախարարության ռազմավարության մեջ. Գալյան
Ձեր դիմագիծը և հետքը մնայուն ժառանգություն են սերունդների համար. Նորայր Մեհրաբյանը պարգևատրվել է ԿԳՄՍՆ մեդալով
Սարգիս Գալստյանը մեղավոր է ճանաչվել լրտեսության համար և դատապարտվել 18 տարվա ազատազրկման
«ԶԻԼ»-ը բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանն ու կոտրել այն
ՔԿՀ հանձնուք տարած կինը ձերբակալվել է. ինչեր են հայտնաբերվել աղցաններում
Լոնդոնում ոստիկանությունը շրջափակել է ԱՄՆ դեսպանատան շենքը. կասկածելի առարկա է հայտնաբերվել
Աշտարակ-Ապարան ճանապարհին ավտոմեքենա է շրջվել. կան տուժածներ
Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել նորընտիր նախագահին
Ժամկետային զինծառայող Կարեն Խաչատրյանը բրոնզե մեդալ է նվաճել
Հաղթանակ մրցագորգում, բարձր տրամադրություն՝ դահլիճում. հայ զինվորները պարում են աշխարհի առաջնության ժամանակ
Նախընտրական բանավեճի չգնացած Մարությանը պատրաստակամություն է հայտնել Ավինյանի հետ բանավիճել տրանսպորտի հարցով
Ադրբեջանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ներկա վիճակը
«Կանաչ Հայաստան»-ի նիստում անդրադարձ է կատարվել Լոռու և Տավուշի մարզերի ավերիչ ջրհեղեղի հետևանքներին
Նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
Ավագ դասարանների շուրջ 40 աշակերտ մասնակցում է «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի «Ագրոտեխնոլոգիա»-ի ուսուցմանը
Բեռնատար ավտոցիստեռնը ընկել է Որոտանը. վարորդը մահացել է (լուսանկարներ)
Ակնկալում եմ աշխատանքային, մասնագիտական, ֆինանսական կարգապահություն. Անահիտ Ավանեսյանն այցելել է «Արտաշատի» ԲԿ
Կասեցվել է «Ոսկե հավիկ պլյուս»-ի թռչնամսի արտադրամասի գործունեությունը. ինչ է հայտնաբերվել (լուսանկարներ)
Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից հափշտակության վարույթով 666մլն դրամից ավել վնաս է վերականգնվել
Եվրոն շարունակել է էժանանալ. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան նոյեմբերի 22-ին
Հայտնի է, թե որ թիմը կլինի ՈւԵՖԱ Ազգերի լիգայի Փլեյ-օֆֆի Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մրցակիցը
Ռուսաստանն Արևմուտքին ցույց տվեց իր կարողությունները. Պեսկովը՝ «Օրեշնիկ» հրթիռի կիրառման մասին
18-ամյա աղջիկը որոնվում է որպես անհետ կորած
Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բեռնատար է այրվել
Գևորգ Պապոյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանին
Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցության հեռանկարները
Վարչապետը կադրեր է հրապարակել սպասվելիք հարցազրույցից
Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել
Հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, ձյուն. կտրուկ կցրտի 6-10 աստիճանով
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT