«Էդ սրիկան ո՞վ ա, որ իմ անունն ա հոլովում». Մ. Մուրադյանը՝ այնթապցի երեխաների բողոքի մասին

14/04/2017 schedule16:28

Արարատի մարզի Այնթապ գյուղի դպրոցականներն այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել, որի ընթացքում հայտարարել են, որ գյուղապետն արդեն 3 օր է հանել է գյուղի ծայրամասերից աշակերտներին դպրոց տանող ավտոբուսը: Գյուղապետից բացի աշակերտները հնչեցրել են նաեւ Արարատի մարզն ընդգրկող թիվ 5 ընտրատարածքից պատգամավոր ընտրված Մուրադ Մուրադյանի անունը՝ ընդգծելով, որ հենց նա է հանել տվել իրենց դպրոց հասցնող ավտոբուսը: Ծնողներն էլ հավելել են, թե Մուրադյանի այդ քայլի պատճառը ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում Այնթապում բավարար թվով ձայներ չստանալն է եղել:

«Ազատություն» ռադիոկայանի ներկայացրած տեսանյութում Այնթապի գյուղապետ Կարեն Սարգսյանն ասում է, որ ավտոբուսի վարորդին ինքն էր վճարում մինչ այժմ, սակայն հիմա գումար չունի: Հարցին, թե արդյո՞ք գյուղապետարանը միջոցներ չունի՝ գյուղապետը պատասխանում է, որ մշակույթի տուն են կառուցում: Հակառակ սրան՝ գյուղապետարանի աշխատակիցներից մեկը ներկայացնում է գյուղապետարանի միջոցներից աշխատավարձ ստացողների հաստիքացուցակը, որում ներառված է նաեւ դպրոցի վարորդը:

Մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ Մուրադ Մուրադյանից: Վերջինս կտրականապես հրաժարվեց, որ որեւէ կապ ունի ավտոբուսի հետ:

- Պարոն Մուրադյան, այնթապցի երեխաները ձեզ են մեղադրում իրենց դպրոց հասցնող երթուղայինը հանելու մեջ:

- Ի՞նձ: Ես երթուղային ո՞նց եմ հանել: Ես ինձ թույլ կտամ երեխաների հետ կապված մի հարցի խոչընդոտե՞լ, անկախ նրանից, որ բնագավառն ա՝ գյուղի ա, բուհի ա, դպրոցի ա:

- Ծնողները եւ երեխաները ասում են՝ Մուրադ Մուրադյանն է հանել մեր ավտոբուսը:

- Էդ սրիկան ո՞վ ա, որ իմ անունն ա հոլովում: Ես տեղյակ չեմ ինչի մասին է խոսքը, իմ տարիքը ուր, տենց բաները ուր, ամոթ էլ ա վերջիվերջո: Իմ 5 թոռը գնում են դպրոց, մեկը էրեխեքի հետ տենց վարվի:

- Դուք ավտոբուս տվե՞լ էիք գյուղին:

- Ես ոչ տվել եմ, ոչ էլ հանել եմ, ով տվել է, ով հանել է, իրեն ասեք:

- «Ազատություն» ռադիոկայանի ռեպորտաժում ձեր անունն են հնչեցնում երեխաներն ու ծնողները:

- Խեղճ էրեխեքին....մեկը սովորացրել ա, մի սրիկա, երեւի ասել են ասա, ձեւ են գտել մարդուն բան անելու: Բա որ ես էլ դատի տամ էդ մարդուն, ասեմ ես ի՞նչ կապ ունեմ ավտոբուս հանել-դնելու հետ: Վարորդն ո՞վ է, ճանաչո՞ւմ է: Կամ ես իրենց որեւիցե մի անգամ վճարե՞լ եմ: Հասկացանք տարբեր մարդկանց հազար ու մի հարցով օգնել ենք, հո տենց չի՞, մանավանդ ես երեխաների ավտոբուսից կտրեմ: էրեխեքը գան ինձ դիմեն, ասեն պետք է վճարես, ասեմ հա, եկեք վճարեմ, բայց ոչ թե ես կտրեմ:

- Եթե դիմեն ձեզ՝ կվճարե՞ք:

- Մի հատ կոնկրետ իմանամ ինչի մասին է...սկզբից իմ վրա եք գցում, հիմա ասում եք վճարեմ: Կարող ա իմ մասին ասեն ես մարդ էլ եմ սպանել, հետո՞: Գոնե մի տոկոսը ճիշտ լինի:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8433 դիտում

«Համեղ և որակյալ սնունդ՝ զինծառայողների համար». ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել

Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ հատուկ բանակային կորպուսի ենթակա զորամաս

Արմավիր քաղաքի չշահագործվող կահույքի արտադրամասում հրդեհ է բռնկվել

Զինվորի մահվան դեպքով ձերբակալվել են նրա ծառայակից ընկերները՝ սերժանտ և շարքային

Հրաձգության ՀՀ հավաքականը՝ շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևի տղամարդկանց թիմային պայքարի աշխարհի չեմպիոն

Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին․ Պեսկով

ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի միջազգային առևտրի նախարարի խորհրդարանական քարտուղարի հետ

Դավիթ Խուդաթյանն Արարատի մարզում ծանոթացել է պետբյուջեի և սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինաշխատանքներին

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեի շինարարական աշխատանքները․ տեսանյութ

Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները

Օգտագործում են և դեն նետում, չպետք է գործակալ դառնային. Փաշինյանը զգուշացնում էր՝ պատժվելու են․ Հայկ Հովյան

ԿԸՀ-ն չի մերժել դատախազության՝ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունը

Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր

Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան

Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին

Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի

Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել

Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել

Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով

Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը

Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել

Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը

Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից