Ինչո՞ւ Խաչատուրովը, ի՞նչ ազդեցություն նա կարող է ունենալ ՀԱՊԿ-ում

14/04/2017 schedule22:38

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Յուրի Խաչատուրովի նշանակումով Հայաստանը ավելի լուրջ դերակատարում կամ մասնակցություն կունենա ՀԱՊԿ-ում որոշումների կայացման գործընթացի վրա, ինչը հույս է տալիս, որ այդ կառույցը վերջապես կդառնա տարածաշրջանում անվտանգություն ապահովելու քաղաքական գործոն»,- մեզ հետ զրույցում այս մասին հայտարարեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Ըստ նրա՝ Խաչատուրովի նշանակումը կարեւոր է նաեւ այն իմաստով, որ երկու տարի տեւող վեճը լուծվեց Հայաստանի առաջարկած տարբերակով: «Սա կարեւոր է, որովհետեւ Հայաստանը նախորդ տարի եղել է ՀԱՊԿ նախագահող երկիր, մեր նախագահության ընթացքում մշակել ենք կազմակերպության զարգացման ռազմավարություն եւ հիմա Խաչատուրովի նշանակումը հնարավորոթյուն կտա այդ ռազմավարությունը կյանքի կոչելուն ուղղված քայլեր անելու: Բացի դրանից՝ Հայաստանը ավելի լուրջ դերակատարում կամ մասնակցություն կունենա ՀԱՊԿ-ում որոշումների կայացման գործընթացի վրա եւ այս ամենը իհարկե ինչ-որ չափով հույս է տալիս, որ այդ կառույցը վերջապես կդառնա տարածաշրջանում անվտանգություն ապահովելու քաղաքական գործոն: Կամ գոնե եթե չդառնա՝ ինչ-որ չափով կմեծանա դրա դերակատարությունը, ինչը մինչ այս այդպես չի եղել»,- ընդգծեց քաղաքագետը:

Մեր հարցին՝ կարծում եք Խաչատուրովը կկարողանա՞ ազդել որոշումների վրա եւ անհրաժեշտության դեպքում Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ կոշտ հայտարարություններ անել՝ Մելիք-Շահնազարյանը պատասխանեց.

«Խաչատուրովը ազդեցիկ, ընկալելի, հասկանալի գործիչ է հենց հետխորհրդային տարածաշրջանի ռազմական գործիչների համար: Նա ժամանակին եղել է խորհրդային բանակի սպա եւ մարդ է, ով ունի այդ կապը, փորձը եւ ինքնուրույն լինելու կամ որոշակի դերակատարում ունեցող քարտուղար լինելու համար: Բայց դրան զուգահեռ պետք է հասկանալ, որ ՀԱՊԿ-ն մի կառույց է, որտեղ որոշումները ընդունվում են կոլեկտիվ ձեւով եւ կան պետություններ, որոնք մեղմ ասած Ադրբեջանի հետ ավելի լավ հարաբերություններ ունեն, քան Հայաստանի հետ: Այսինքն այս տեսակետից չենք կարող ասել, որ Խաչատուրովի նշանակումով ՀԱՊԿ-ն միանշանակ դիրքորոշում կունենա ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության մեջ, բայց կարող ենք ասել, որ հնարավոր է դնել տարածաշրջանում կայունության ապահովմանը նպաստող քաղաքականության հիմքերը»:

Պատասխանելով մեր հարցին, թե ինչպե՞ս ստացվեց, որ ի վերջո Բելառուսն ու Ղազախստանը երկար դիմադրելուց հետո «թույլ տվեցին» ՀՀ ներկայացուցչի նշանակումը՝ քաղաքագետն ասաց, որ այդ պետությունները չէին կարող ՀԱՊԿ անդամ չհանդիսացող Ադրբեջանի շահերը սպասարկել այնքան ժամանակ, մինչեւ դա հասցներ կառույցի գործունեության խաթարմանը:

Հիշեցնենք, որ բավական երկար ժամանակ հայկական կողմը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջարկել էր Խաչատուրովի թեկնածությունը, սակայն կառույցի անդամ երկրները չէին հաստատում՝ կոնսենսուսի բացակայության պատճառով: Հայկական կողմը պնդում էր, որ պետք է գործի ռոտացիայի սկզբունքը, եւ ՀԱՊԿ-ի ղեկավարությունն իրեն հանձնվի։ Այսօր պաշտոնապես հայտնի դարձավ, որ Խաչատուրովը նշանակվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6289 դիտում

Ապօրինի միգրացիայի դեմ պայքարի շրջանակներում ԱՄՆ-ն Մեքսիկայի հետ սահմանի երկայնքով պաշտպանության գոտի կստեղծի

Մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևան-Սևան ճանապարհին

Սպիտակի ոլորաններում բեռնատարի քարշակ է այրվել

Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգում կներառվեն ևս 18 մասնաճյուղ-թանգարաններ

ԱԺ է ուղարկվել Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենսդրական փաթեթը

Ստոկհոլմում կայացել է Նոբելյան մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը

Կստեղծվի մեկ միասնական օպերատիվ կառավարման գրասենյակ, կգործի արտակարգ իրավիճակների կանչերի «112» հեռախոսահամար

ՀՀ արտաքին քաղաքական, տնտեսական, անվտանգային մեկուսացման ճեղքումն անհանգստություն է պատճառել որոշ շրջանակների

Սեղանին շատ մեծ խաղադրույք է դրված. Կտրիճ Ներսիսյանը չի կարող 10 եպիսկոպոսի կարգալույծ անել. տեսանյութ

Քննարկվել է մանր եղջերավոր կենդանիների ժանտախտից Հայաստանն ազատ գոտի ճանաչելու գործընթացի ճանապարհային քարտեզը

Լևոն Արոնյանը՝ «Freestyle Chess Grand Slam Final» Ֆիշերի արագ շախմատի մրցաշարի հաղթող

Ինչ-որ պահի Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև. Օվերչուկ

Հայաստանի Հանրապետությունը կարևորում է ԵԱՏՄ արտաքին տնտեսական հարաբերությունների աշխարհագրության ընդլայնումը

Վարչապետը Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին հանդես է եկել ելույթով. տեսանյութ

Հայաստանի և Բենիլյուքսի երկրների միջև առկա հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր են քննարկվել

«Երևանյան երկխոսություն» համաժողովի և Դելֆիի տնտեսական ֆորումի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել

Հայաստանը 2026թ. համար կստանա 15 հզր էլեկտրոմոբիլի անմաքս քվոտա. ԵԱՏՄ վարչապետների նիստում որոշում է կայացվել

Ինչ հասնի ասում են՝ «կարող է լևի ես գնում, տղամարդու հետ ես դավաճանում». կատաղի պայքար են տալիս. տեսանյութ

Գեղհովիտ բնակավայրում մեքենաներ են բախվել. կան տուժածներ

Երևանում նախատեսվում են երթևեկության փոփոխություններ

Արթուր Բազեյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր. բռնցքամարտի ԱԱ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալն ընդունել է ԵՄ գնահատման առաջին առաքելությանը

Կմեկնարկի վթարային վիճակում գտնվող Յաղդանի կամրջի վերականգնման ծրագիրը

Խաղաղության հաստատումը հնարավորություններ է ստեղծում ողջ տարածաշրջանի կայունության և բարգավաճման համար

Ագարակի հատվածում Երևան-Գյումրի ուղղությամբ երթևեկությունը ժամանակավորապես կկազմակերպվի աջ շերտով

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նոր անդամ ունի

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների թափուր պաշտոնները համալրվել են. ԿԸՀ-ն արտահերթ նիստ է գումարել

Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիորեն կրճատվել է. ՀՀ-ում Գերմանիայի դեսպանություն

Վահագն Խաչատուրյանն առանձնազրույց է ունեցել Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի հետ. ինչ է քննարկվել

Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին

Բարի և լավ օր եմ մաղթում և սիրում եմ բոլորիդ. վարչապետ. տեսանյութ

Գողացել են Գյումրիի ձմեռային մարզաձևերի դպրոցին պատկանող 10-15 զույգ դահուկները. մեղավորները գտնվել են

ՀՀ վարչապետին դիմավորել են Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում. լուսանկարներ

Աշխատանքային այցով ժամանեցի ՌԴ՝ Մոսկվա. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Երևանի քաղաքապետարանի զանգերի սպասարկման և աջակցման բաժնի հեռախոսահամարը չի գործում

Նարեկ Կարապետյանը իրե՞ն, թե՞ հորեղբորն է տեսնում որպես ուժեղ բանակցող, որ ուզում է գերիների վերադարձնել

Հրազդան գետի ափին հայտնաբերվել է տղամարդու մարմին

Միքայել Աջապահյանին կտեղափոխեն «Իզմիրլյան» հիվանդանոց. նա կվիրահատվի

Համլետ Հարությունյանը նշանակվել է Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար

Չունենք այն համաճարակային իրավիճակը, որ դիմենք ընդհանուր դասապրոցեսի կանգնեցմանը. Ավանեսյան