ՀՀԿ-ական տնօրեններն ընդդեմ Իոաննիսյանի հայցերը վարույթ են ընդունվել. նիստի օրերը հայտնի են

17/04/2017 schedule20:06

Խորհրդարանական ընտրություններից առաջ ՀՀԿ-ի համար ընտրողների ցուցակագրմամբ «զբաղված» 30 դպրոցի եւ մանկապարտեզի տնօրենների հայցն ընդդեմ «Իրազեկ քաղաքացիների միավորման» ՀԿ-ի եւ Դանիել Իոաննիսյանի վարույթ է ընդունվել:

Բոլոր 30 հայցերը վարույթ են ընդունվել Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում եւ մակագրվել նույն դատարանի դատավորներին: Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացանք, որ սույն գործով արդեն նախնական դատական նիստի օրեր են նշանակվել: Այսպիսով՝ հայցերը կքննվեն սույն թվականի հուլիսի 17-ից:

Հիշեցնենք, որ մարտի 24-ին «Իրազեկ քաղաքացիների միավորման»`ապատեղեկատվության դեմ պայքարող SUT.am կայքը հրապարակեց 84 դպրոցի եւ 30 մանկապարտեզի տնօրենների հեռախոսային խոսակցությունների ձայնագրություններ, որոնք վկայում էին այն մասին, որ տնօրենները զբաղված են իշխող Հանրապետական կուսակցության համար ընտրողների ցուցակագրմամբ: «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն ձայնագրություններից վերծանել եւ հրապարակել է, մասնավորապես այն հատվածները, երբ տնօրենները խոստովանում են, թե ՀՀԿ տարածքային որ կառույցի, շտաբի կամ որ վարչական մարմնի կողմից են ուղղորդվել։ 30 դպրոցի եւ մանկապարտեզի տնօրեններ պահանջում են հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները: Բացի դրանից զրպարտության համար 30 տնօրեն պահանջում է բարոյական վնասի փոխհատուցում 2-ական միլիոն դրամ:

Այսօր մեր զրույցում գործով պատասխանող Դանիել Իոաննիսյանն ասաց, որ արդեն ստացել է հայցադիմումների մի մասը:

- Դանիել, ասացիք, որ ստացել եք հայցադիմումները, հասցրե՞լ եք արդեն դրանց ծանոթանալ:

- Հայցադիմումների մոտ 25 տոկոսը ստացել ենք, պետք է ասեմ, որ դրանք մեկը մյուսից copy past են արված: Այսինքն՝ ամբողջությամբ նույնն է ոչ միայն պահանջը, այլ նաեւ շարադրանքը: Որեւէ լուրջ փաստական հանգամանք, ապացույց դրանց մեջ չկա, կամ նման ապացույցի հղում: Եթե փորձենք երկու բառով ամփոփել, ապա իրենք հայցում մոտավորապես ասում են հետեւյալը, որ մենք ասել ենք, որ Հանրապետական կուսակցությունը չարաշահում է վարչական ռեսուրսը ու դրանով զրպարտել ենք տնօրեններին: Այնպիսի տպավորություն է ինձ մոտ, որ հայցադիմումն ի սկզբանե գրված էր Հանրապետական կուսակցության անունից ներկայացնելու համար, հետո երեւի թե հասկացել են, որ շատ վատ գաղափար է Հանրապետականի անունից մեզ դատի տալը, ուստի վերափոխել են, դատի են տվել 30 տնօրենի անունից:

- Ձեր կողմից հայցի պատասխան ներկայացվե՞լ է:

- Մեր կողմից դեռեւս պատասխան չի ներկայացվել, մենք դեռ հայցադիմումների զգալի մասը չենք ստացել, բայց իրավաբաններն արդեն զբաղվում են, արդեն ունենք բավականին հետաքրքիր պաշտպանական քաղաքականություն, որի բոլոր դետալները ես հիմա չեմ ուզում բացահայտել, որպեսզի անակնկալ լինի, բայց ամեն ինչ արվելու է: Մենք փորձելու ենք ամեն ինչ անել՝ ապացուցելու, որ զրպարտություն չկա, բայց դրա հետ մեկտեղ կիրառելու ենք նաեւ ոչ այդքան սովորական իրավական պաշտպանության մեխանիզմներ:

- Դանիել, իսկ հայցադիմումում փոխհատուցման պահանջի մասով ինչ-որ մանրամասներ կա՞ն ներկայացված:

- Որեւէ կերպ գումարի չափ, հիմնավորում չկա: Հայցադիմումները առհասարակ բավականին համեստ են գրված, կարող էին ավելի հիմնավոր գրվել, մի քիչ կոռեկտ արտահայտվեմ էլի (ծիծաղում է):

- Դուք հրապարակել էիք 114 տնօրենի հեռախոսային խոսակցությունների ձայնագրություններ, սակայն հայց են ներկայացրել նրանցից 30-ը: Ըստ ձեզ, ինչո՞ւ 30 տնօրենին մյուսները չեն միացել:

- Պատկերացրեք՝ դուք տնօրեն եք եւ կյանքի բերումով ստիպված եք դառնալ Հանրապետական, ցուցակներ եք հավաքագրում ու ձեզ ինչ-որ պայծառ օր դրա վրա բռնացնում են, դուք հայտնվում եք կիզակետում: Դուք կցանկանայի՞ք արդյոք հետո այդ թեման նորից  բարձրացնել, դուք կցանկանայի՞ք ձեր անունը նորից շրջանառվի, եւ վերջապես կցանկանայի՞ք հայտնվել քաղաքացիական հասարակության ուշադրության կենտրոնում: Ես չեմ բացառում, որ 84 տնօրեն ուղղակի հրաժարվել է հայցադիմում ներկայացնելուց:

- Տեղեկացանք, որ հայցվոր կողմը հայցի ապահովում կիրառելու՝ գույքի դրամական միջոցների վրա արգելանք դնելու միջնորդություն է ներկայացրել, ինչը դատարանը մերժել է: Սրա մասին ի՞նչ կասեք:

- Այո, իրենք միջնորդություններ են ներկայացրել՝ հաշիվների վրա կալանքի դնելու վերաբերյալ, բայց դատարանների խոհեմությունը բավարարել է դրանք մերժելու համար, որովհետեւ դա միանգամից կնշանակեր, որ կազմակերպության գործունեությունը խոչընդոտվում է:

- Դանիել, հաշվի առնելով մեր դատական համակարգը, որեւէ ակնկալիք ունե՞ք դատարանից, որ հօգուտ ձեզ որոշում կկայացվի:

- Հայաստանը խնդիրներ կունենա, եթե հանկարծ դատարանները որոշեն բավարարել անհիմն հայցերը եւ այս աղմկահարույց գործով ապօրինի որոշում կայացնել: Դրանից ելնելով՝ մենք անհանգստանալու կարիք չունենք:

- Ի՞նչ խնդիրներ կունենա Հայաստանը:

- Միջազգային հեղինակությունը շատ ուժեղ անկում կապրի, որովհետեւ խոսքի ազատության իրացման դեմ ուղղված գործողություն կլինի, միջազգային հանրությունը, չեմ կարծում, որ աչք փակի այս մոտեցման վրա:

- Իսկ եթե որոշում կայացվի վճարել փոխհատուցման գումարը՝ 60 միլիոն դրամ, վճարելո՞ւ եք:

- Մենք մտադիր չենք, ոչ միայն 60 միլիոն, այլ 60 լումա վճարել:

- Այսինքն՝ եթե օրինական ուժի մեջ մտնի որոշումը, ի՞նչ եք անելու:

- Ես վստահ եմ՝ գործը դրան չի հասնի, հենց առաջին ատյանի դատարանը մեր օգտին որոշում կկայացնի, եթե՝ ոչ, ապա վստահ եմ վերաքննիչ, վճռաբեկ դատարաններում հօգուտ մեզ որոշում կկայացվի: Մենք կբողոքարկենք դատարանի որոշումները, կգնանք Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Նշենք, որ պատասխանող կողմի շահերը դատարանում կներկայացնեն 7 հայտնի փաստաբան:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6260 դիտում

FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ

ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել

Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան

Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության անկախությունը պետք է երաշխավորված լինի․ ՄԻՊ

Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում

Քարահունջից մինչև Գորիսի Այգեստան թաղամաս ճանապարհին գայլը հարձակվել է մարդկանց վրա․ տուժածների թվում երեխա կա

Նոր ԱԺ-ն չձևավորված՝ կալուգացու դաշինքն արդեն քանդվում է․ վերջում մնալու են հոպարն ու հոպարի գանձերը․ Չախոյան

Պետք է տալ պատերով, ծեփել գետնին. չենք հանդուրժի այլանդակությունը. պետություն ենք, թե պրոխոդնոյ դվոր

Ռուսաստանն ամբողջական արգելք է սահմանել դիզվառելիքի արտահանման նկատմամբ

Ընտրակաշառքների լայնածավալ բաժանումն ի ցույց դրեց մեր պետության խոցելիությունները, որոնց շուրջ պետք է մտածենք

Վիզաների ազատականացման երկխոսությունը գտնվում է ակտիվ փուլում․ ՆԳ նախարար

Գագիկ Ծառուկյանը ոչինչ չսովորեց. փողոցային պայքար սկսելը գոռգոռացող գլուխներ ունենալով չէ. Եղոյան. տեսանյութ

ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ

GIZ-ը Հայաստանի համար վստահելի գործընկեր է․ ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Թոմ Լանդեսի ղեկավարած պատվիրակությանը

«Ուժեղների» մոտ ամառային ուժեղ մանդատաթափ է, եթե այսպես շարունակվի, մինչ աշուն ցուցակում մարդ չի մնա․ Ղազարյան

2026-ի ընտրությունները ՀՀ քաղաքական զարգացման նոր հանգրվանն են․ հանդիպել են վարչապետն ու Վահագն Խաչատուրյանը

Ինչ կարդալ հաջորդիվ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

ԿԳՄՍՆ-ն և Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը համագործակցության հուշագիր են ստորագրել

Մարիա Կարապետյանն ընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 105 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել․ անուններ

Ծառուկյանի առանձնատնից տեղափոխված առյուծներն ու վագրերը ադապտացիոն շրջանից հետո կտեղափոխվեն ազատավանդակներ

Գյումրիում ընթացքի մեջ է Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցի շինաշխատանքը

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք

Քարտեզագրել ցորենի մշակմանը հարմար չօգտագործվող գյուղատնտեսական հողերը, մշակել ներդրումային ծրագրի նախագիծ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ անձրևներ կլինեն, առանձին վայրերում՝ հորդառատ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 8-ին

ԿԸՀ-ն վերադարձրել է որոշ միջնորդություններ. Ծառուկյանն ու մի շարք անձինք այլևս պատգամավորի թեկնածուներ չեն

Ծառուկյանին առնչվող վարույթի շրջանակում ևս երկու անձ է կալանավորվել

Արմավիրի մարզի լցակայաններից մեկում կասեցվել է հեղուկ գազի և բենզինը վաճառքը

1 օրում գրանցվել է 12 ավտովթար. 16 մարդ վիրավորում է ստացել

Իրանի հետ հրադադարն ինձ համար ավարտված է. նրանք հիվանդ մարդիկ են. Թրամփ

Հանցավոր ծագում ունեցող 29.4 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե

Կա ներուժ՝ Հայաստանը վերածելու էներգետիկ ոլորտում տրանզիտի յուրահատուկ օղակի. Իրանի դեսպան

Օձերի ակտիվացման շրջանում զգոնությունն ու իրազեկվածությունը լավագույն պաշտպանությունն են. ՆԳՆ ՓԾ

Ինչպես դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար. ՆԳՆ-ն իրազեկում է

Ալի Խամենեիի մարմինը տեղափոխվել է Իրաք՝ հրաժեշտի արարողության համար. տեսանյութ

Իրանի խորհրդարանի խոսնակը ԱՄՆ-ին մեղադրել է հուշագրի «լուրջ խախտումների» համար

Դատախազությունը հայց է ներկայացրել Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող ընկերության գույքը վերադարձնելու մասին

Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևան-Երասխ ճանապարհին․ կան զոհ և տուժած

Դատարանի դահլիճում 18 անձի կատարած խուլիգանության վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է