Մոնղոլուհին ՀՀ քաղաքացիություն է ստացել. նա երեխաների հետ ապրում է Անտառամեջ գյուղում

18/04/2017 schedule16:30

Տարիներ առաջ Մոնղոլիայի մայրաքաղաք Ուլան Բատորից Հայաստան տեղափոխված եւ Գեղարքունիքի մարզի Անտառամեջ գյուղում բնակություն հաստատած ընտանիքի մորը` Բայանդոլգոր Օյունչիմեգին, օրեր առաջ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է շնորհվել:

Երկու երեխաները` 13-ամյա Վարսիկն ու 12-ամյա Արշակը, այդ հաջողությունն ունեցել էին նախորդ տարվա սեպտեմբերին: Բայանդոլգորը, որին հարազատներն ու մտերիմներն ուղղակի Բայինա են ասում, Մոնղոլիայում ամուսնացել է ազգությամբ հայ Հրահատ Երիցյանի հետ: Ընտանիքը որոշ ժամանակ այնտեղ ապրելուց հետո 2011-ին տեղափոխվել է Հայաստան: Բայց տարիներ անց Հրահատ Երիցյանը մահացել է: Բայինան ու նրա երեխաները, որոնց համար Անտառամեջն ու նրա բնակիչները հոգեհարազատ են դարձել, չեն մտածել հեռանալու մասին: Աստիճանաբար վերագտել են իրենց, միմյանց թեւութիկունք դառնալով էլ փորձում են տնտեսությունը զարգացնել եւ կառուցել իրենց ապագան:

«ԵՍ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻ ԵՄ: ՀԱՅԱՍՏԱՆ:»,- ֆեյսբուքյան իր էջում ընկերների հետ ուրախությունն է կիսել Բայինան: Քաղաքացիություն ստանալը նրանցից տարիների ջանքեր է պահանջել: «Ապրիլի 15-ի առավոտյան եմ իմացել, որ արդեն նախագահի թույլտվությունը կա, որ քաղաքացիություն ստանալու իրավունքը տրված է: Պարոն Բիչախչյանը ասաց (խոսքը ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանի մասին է- խմբ.) ` որ օրը քեզ հարմար լինի, կգաս, որ երդման արարողության մասնակցես եւ արդեն կարող ես դիմել անձնագրի համար»,- մեր զրույցում պատմեց մոնղոլուհի կինը: Հարցին, թե երբ է պատրաստվում Երեւան գալ, նա ծիծաղելով պատասխանեց. «Երեւի մայիսի թոշակին սպասենք, հետո»: Բայինան, ի դեպ, այնքան լավ է խոսում հայերեն, որ թվում է, թե չկա մի բառ, որը չիմանա:

Ընտանիքին, որ մինչեւ երեխաների քաղաքացիություն ստանալը պետությունից որեւէ աջակցություն չի տրվել, մարտից ընտանեկան նպաստ է վճարվում ու նաեւ ծնողազուրկի թոշակ: Այժմ, երբ մորն էլ քաղաքացիություն է շնորհվել, նա հույս ունի, որ կկարողանա աշխատանք գտնել:

Բայինան մասնագիտությամբ երաժիշտ է: Ուլան Բատորում թողել է երգչուհու իր կարիերան ու հիմա Անտառամեջում հող է մշակում, անասուն պահում: Ասում է`ամուսինը ռադիոֆիզիկ էր, բայց ամեն ինչ ձեռքից գալիս էր: Հիմա տան ամբողջ հոգսը իր փխրուն ուսերին է: Թեպետ երեխաներն էլ շատ են օգնում: «Մի կով ունենք, մի հորթ, երկու ղազ, երկու հնդկահավ: Մեկ էլ մի հատ ավանակ: Մոռացա ավանակին: Մեր տան տրանսպորտն է»,- թվարկեց մոնղոլուհին:

Հայաստանն ու Մոնղոլիան համեմատելով` նա ասում է` տարբերությունը մեծ է. «Երկիրն ուրիշ երկիր է, ամեն ինչն էլ տարբերվում է: Այնտեղ մենք քաղաքում ենք ապրել, ամուսինս աշխատել է: Ինքը ամեն ինչ անում էր, ընդունակ մարդ էր, կրթված: Դրա համար էլ ինչ գործ աներ, իր համար հեշտ էր»:

Այսօր նա նաեւ համագյուղացիների աջակցությամբ է հարմարվել հայաստանյան իրականությանը, նրանցից շատ բան սովորել: Այդ թվում` օղի թորել: Իսկ կա՞ մի բան, որ Անտառամեջի բնակիչներն իրենից են սովորել: «Չգիտեմ ինձնից իրենք ինչ կարող են սովորել: Ես այստեղ հարմարվում եմ, դրա համար էլ ես եմ իրենցից սովորում: Հո իրենք չեն եկել, որ ինձնից մի բան սովորեն... Երեւի սովորում են մոնղոլական ճաշերը: Ես սարքում եմ, հյուրասիրում եմ, իրենք էլ հետաքրքրվում են, մեկ-մեկ կանչում են, ասում են` արի պատրաստի, որ հյուրասիրենք»,- նշում է մոնղոլուհին:

Նրա հայրենի երկրում ավանդույթ կա, որ իրենց յուրդերի` շարժական վրանանման կացարանների դռները միշտ բաց են թողում, որպեսզի անցորդները կարողանան ներս մտել, հանգստանալ, օգտվել իրենց համար դրված ուտելիքից, հետո նոր շարունակեն ճանապարհը:  

«Քաղաքում այդքան չէ, բայց գյուղերում, որտեղ էլ որ գնաք, դուռը փակած չի լինում, որովհետեւ տարածքը մեծ է: Հայաստանի նման գյուղերը մոտիկ-մոտիկ չեն, հեռու են, հազարավոր կիլոմետր գնաս, կարող է մի յուրդ հանդիպի: Եթե մեջը մարդ չլինի, էդ մարդը սոված, ծարավ, ինչ վիճակի գա, կարող է իր պահանջը կատարի, դուրս գա: Սեղանի վրա միշտ թեյնիկով թեյ է դրած, «պեչենիներ», տարբեր ուտելիքներ: Կաթով ինչ կարելի է սարքել, էդպիսի բաները սեղանի վրա միշտ լինում են: Դա Աստծո տված է: Կամ եթե յուրդի բնակիչները տեսնում են մեկը տեղափոխվում է մի տեղից մի տեղ, եթե նույնիսկ հեռու լինի եւ անցնում է, քանի որ տեսել են, տնից թեյ են վերցնում, ուտելիք են վերցնում, գնում այդ մարդուն հյուրասիրում են ու ճամփու դնում»,- պատմեց մոնղոլուհի Բայինան:

Հայաստանյան գյուղերում նույնպես ու այդ թվում Անտառամեջում, թեպետ տների դուռը որպես կանոն բաց է լինում, բայց գյուղից դուրս գալու դեպքում բնակիչները դրանք փակում են: Բայինան եւս այդպես է վարվում:

«Եթե հեռու տեղ գնում ենք, փակում եմ, բայց մեր դուռը փակած-չփակած, նույնն է, «բալկոնը» կիսապատած է»,- ծիծաղում է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8743 դիտում

Տարին մի քանի անգամ դաշտ է դուրս գալիս «Գելափ»-ը, որի նկարած թվերին հավատում է ընդամենը մեկը՝ Ռոբերտ Քոչարյանը

Կաթողիկոսական տեղապահ ընտրելու և նոր ընտրություն կազմակերպելու օնլայն հնարավորություն. ինչպես միանալ պահանջին

Հայաստանը պատրաստ է աշխատել ավելի անվտանգ և կայուն ապագայի համար․ Համբարձում Մաթևոսյան

Հայաստանի կառավարությունը վճռական է Հարավային Կովկասում խաղաղությունն ապահովելու գործում. ՀՀ նախագահի ելույթը

Որոշ տարածաշրջաններում ձյուն է և մառախուղ. երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

CSDP ծառայության մեդալով են պարգևատրվել Հայաստանում Եվրոպական Միության առաքելության միջազգային և ՀՀ անդամները

ՀՀ նախագահը ծաղկեպսակ է դրել Թուրքմենստանի «Չեզոքության հուշահամալիրի» մոտ

Պայթյուն Նորապատ գյուղում. կա տուժած

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 12-ին

«Ինթելլիջենթ Մենեջմենթ» հոլդինգը հայտարարում է պարտատոմսերի առաջին թողարկման մասին. տեղաբաշխողն է Ամերիաբանկը

Հրապարակվել է դեկտեմբերի 1-ի դրությամբ տարածքային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրողների թիվը

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Առողջության համընդհանուր ապահովագրության» օրենքի նախագծին

ՀԷՑ-ը հայտարարում է 100Ա եռաֆազ էլեկտրոնային հաշվիչների ձեռքբերման գնահարցման գործընթաց

Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը կգործարկվի նախատեսված ժամկետից շուտ. Ավանեսյան

Փաշինյանը Մոսկվայում այցելել է «Ատոմ» թանգարան, մասնակցել միջազգային կոնֆերանսի. լուսանկարներ

Բա էն ժամանակ չգիտեի՞ր՝ մարտունեցիները աշխատասեր են, ասեիր՝ ո՞ւր եք գնում, թե՞ Սերժը թևեր չէր տվել. Ղազարյան

Կալիֆոռնիայում գազի արտահոսքի հետևանքով հզոր պայթյուն է տեղի ունեցել. կան տուժածներ. տեսանյութ

Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու

200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատարանում է

«Եվրատեսիլ 2024»-ի հաղթող Նեմոն վերադարձնում է իր մրցանակը՝ միանալով մի շարք երկրների բոյկոտին

«Կովկաս» պանդոկի մոտից մարմնական վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել ֆուտբոլի լեհ երկրպագուներ

Կեղծ WhatsApp օգտահաշիվ է բացվել իմ անունով, որի միջոցով փորձում են կապ հաստատել տարբեր անձանց հետ. Հակոբյան

Հայաստանը 15 հազար էլեկտրոմոբիլի քվոտա ստացավ․ Պապոյան

ՀՀ 5 մարզում սպասվում է քամու ուժգնացում. եղանակը կցրտի, որոշ շրջաններում ձյուն և ձնախառն անձրև կտեղա

Կոնվերս Բանկը տեղաբաշխում է Գլոբբինգի պարտատոմսերը

2025թ. հարկային հավաքագրումները՝ կարելի է ասել պետբյուջեն, առնվազն 700-800 մլն դոլարով ավելի կլինեն. Մուրադյան

Անդրեասյանը Մարեկ Պալուսին ներկայացրել է առաջիկա տարիներին Հայաստանում նախատեսված խոշոր միջազգային մրցաշարերը

Մեսսին Հնդկաստանում անձամբ կբացի իր 20-մետրանոց արձանը. տեսանյութ

Ադրբեջանական նավթամթերքի ներկրման հնարավորություններ կան. Մհեր Գրիգորյան

Երևանի Չարենցի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հռչակագրի կնքումը լայն հեռանկարներ է բացում Հարավային Կովկասում. Տոկաև

Տվերում անօդաչու թռչող սարքը մխրճվել է բնակելի շենքի մեջ. 7 մարդ վիրավորում է ստացել. տեսանյութ

Պետական պարտքն անհատի պարտք չէ. այն, ինչ փորձում են անել իրենցձևովականները, մոլորեցնելու փորձ է. Մանավազյան

Քոբայրավանք և Պեմզաշեն վանական համալիրների վերականգնման էսքիզային նախագծերը համարվել են ընդունելի. ԿԳՄՍՆ

Հայաստանի և Իրաքի նախագահները Աշխաբադում քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցերի լայն շրջանակ

«Նոան» հաղթել է և ապահովել Կոնֆերենցիաների լիգայի մրցաշարի փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր

ՀՀ վարչապետը հայտնել է՝ որ եկեղեցում է առաջիկա կիրակի մասնակցելու Սուրբ պատարագի

ՊԵԿ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ մաքսային ծառայությունների կոլեգիայի նիստին. ընդունվել է 26 որոշում

Բերքաբեր գյուղի մոտակայքում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ. ՊՆ

9 մարզի և Երևանի բազմաթիվ հասցեներում մինչև 6-ժամյա հոսանքազրկումներ են սպասվում