Երևան
12 °C
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի պետի տեղակալ-վարչության պետի տեղակալ, գնդապետ Արթուր Պողոսյանը վերջերս հայտարարել էր, որ ապրիլյան պատերազմից հետո ձեռք են բերվել բավականին խոշոր խմբաքանակի «Իգլա-Ս» եւ «Վերբա» դյուրակիր զենիթահրթիռային համալիրներ, եւ Արցախի հատկապես արեւելյան ուղղությունում ստեղծել ՀՕՊ պատնեշ, որը այսօր կարող ենք համեմատել Չինական պատի հետ:
Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս) զարմացած է, որ Ռուսաստանը այդ զենքը վաճառել է միայն Հայաստանին:
- Պարոն Տեր-Թադեւոսյան, ինչո՞ւ է «Վերբա»-ի ազդեցությունը համեմատվում Չինական պատի հետ:
- Դա ռեալ համեմատություն է: «Վերբան» զենիթահրթիռային համակարգ է՝ «Իգլա»-ի պես: Մինչեւ 6 կիլոմետր հեռավորության վրա խոցում է թիրախը: Այդ զենքն ունեն Ռուսաստանն ու Հայաստանը: ՌԴ-ն դեռ գաղտնի է պահում, չի վաճառում: Սա կարելի է անօդաչու թռչող սարքերի դեմ օգտագործել: Մեր ուղղաթիռները էլ չեն կարող խոցել: Շատ լավ զենք է, զարմանալի է, որ Ռուսաստանը 2 տարի պահում է, ոչ մեկին չի վաճառում, ու մեկ էլ այդքան մեծ քանակով տվեց Հայաստանին:
- Ինչո՞ւ է զարմանալի:
- Զարմանալի է, որովհետեւ մյուս զենքերը վաճառում է՝ Ադրբեջանին առաջին հերթին, իսկ սա միայն մեզ տվեցին: Սրանից մենակ մենք ունենք ու Ռուսաստանը:
- Եթե Ադրբեջանը ուզեր, չէի՞ն վաճառի:
- Չեն վաճառում:
- Սա փաստորեն չի եղել ապրիլյան պատերազմից առաջ: Եթե լիներ՝ ի՞նչ կարող էր փոխել:
- Դուք գիտեք, որ անօդաչու թռչող սարքերը շատ վնաս տվեցին: Առաջին հերթին Սիսիանից ունեցանք մեծ թվով զոհեր (7 հոգի): Այդ զենքը օգնում է հետախույզներին, օդից նայում է ու մեր հրետանուն տվյալներ է տալիս: Ապրիլին մեր տանկերի հետեւից խփեցին, չէ՞, կռվի դաշտում չխփեցին: Անօդաչուները բարձրանում են, նայում՝ որտեղ են մեր սարքերը, խոցում: Դրա համար մենք մեծ զոհեր ունեցանք ոչ թե մարտի դաշտում, այլ այնտեղ, որտեղ մեր սարքերը կանգնած են:
- Վերջին շրջանում քչացել են հրադադարի խախտումները, պատերազմի մասին ահագին ժամանակ է՝ չի խոսվում: Մեր առաջնագծում կատարվող այս փոփոխությունները, համալրումները որքանո՞վ կապ ունեն դրա հետ:
- Բացի «Վերբա»-ից մենք էլի շատ լավ զենքեր ենք ստացել, C4ISR ամերիկյան համակարգեր: Դա ապագայի զենք է, որը շատ քիչ երկրներ ունեն։ Այդ համակարգը միանգամից մոտ 10 գործառույթ է իրականացնում, իր հետ ունի գիշերային տեսանելիության սարքեր: Ամերիկացիները ստեղծել են, տվել են մեզ: Դրանցով հնարավոր է լինում մեծ հեռավորության վրա հետեւել հակառակորդիկ զորքերի, տեխնիկայի տեղաշարժին: Այն հրամանատարներին օգնում է քարտեզի վրա տեսնել շարժի կոորդինատները: Այսինքն եթե առաջ մեր աչքերը ոնց որ մի քիչ փակ էին, ականջները մի քիչ խուլ էին, հիմա առաջին գծում ամեն ինչ կա:
- Պարոն Տեր-Թադեւոսյան, Ադրբեջանում երեկվանից զորավարժություններ են սկսվել, դրանք իրենցից վտանգ ներկայացնո՞ւմ են, թե՞ չէ:
- Ադրբեջանցիները այդ զորավարժություններից ամեն տարի 3 անգամ անցկացնում են: Զորավարժությունները սկսելուց առաջ նրանք դիվանագետներին են զգուշացնում, ուշադրություն հրավիրում իրենց վրա, հետեւաբար դրանք չեն կարող վերածվել զինված գործողությունների: Դա առաջին: Երկրորդ. որ կռիվը սկսվում է, չեն հայտարարում՝ կռիվը հիմա կսկսվի, այնպես են սկսում, որ մարդ չիմանա: Իրենք հայտարարել են, անցկացնում են, մենք էլ քնած չենք, պատրաստ ենք: Բայց գրեթե 100 տոկոսով կարող եմ ասել, որ կռվի հնարավորություն չկա, այս զորավարժությունները չեն կարող վերածվել պատերազմական գործողություն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հրապարակվել է դեկտեմբերի 1-ի դրությամբ տարածքային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրողների թիվը
ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Առողջության համընդհանուր ապահովագրության» օրենքի նախագծին
ՀԷՑ-ը հայտարարում է 100Ա եռաֆազ էլեկտրոնային հաշվիչների ձեռքբերման գնահարցման գործընթաց
Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը կգործարկվի նախատեսված ժամկետից շուտ. Ավանեսյան
Փաշինյանը Մոսկվայում այցելել է «Ատոմ» թանգարան, մասնակցել միջազգային կոնֆերանսի. լուսանկարներ
Բա էն ժամանակ չգիտեի՞ր՝ մարտունեցիները աշխատասեր են, ասեիր՝ ո՞ւր եք գնում, թե՞ Սերժը թևեր չէր տվել. Ղազարյան
Կալիֆոռնիայում գազի արտահոսքի հետևանքով հզոր պայթյուն է տեղի ունեցել. կան տուժածներ. տեսանյութ
Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատարանում է
«Եվրատեսիլ 2024»-ի հաղթող Նեմոն վերադարձնում է իր մրցանակը՝ միանալով մի շարք երկրների բոյկոտին
«Կովկաս» պանդոկի մոտից մարմնական վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել ֆուտբոլի լեհ երկրպագուներ
Կեղծ WhatsApp օգտահաշիվ է բացվել իմ անունով, որի միջոցով փորձում են կապ հաստատել տարբեր անձանց հետ. Հակոբյան
Հայաստանը 15 հազար էլեկտրոմոբիլի քվոտա ստացավ․ Պապոյան
ՀՀ 5 մարզում սպասվում է քամու ուժգնացում. եղանակը կցրտի, որոշ շրջաններում ձյուն և ձնախառն անձրև կտեղա
Կոնվերս Բանկը տեղաբաշխում է Գլոբբինգի պարտատոմսերը
2025թ. հարկային հավաքագրումները՝ կարելի է ասել պետբյուջեն, առնվազն 700-800 մլն դոլարով ավելի կլինեն. Մուրադյան
Անդրեասյանը Մարեկ Պալուսին ներկայացրել է առաջիկա տարիներին Հայաստանում նախատեսված խոշոր միջազգային մրցաշարերը
Մեսսին Հնդկաստանում անձամբ կբացի իր 20-մետրանոց արձանը. տեսանյութ
Ադրբեջանական նավթամթերքի ներկրման հնարավորություններ կան. Մհեր Գրիգորյան
Երևանի Չարենցի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հռչակագրի կնքումը լայն հեռանկարներ է բացում Հարավային Կովկասում. Տոկաև
Տվերում անօդաչու թռչող սարքը մխրճվել է բնակելի շենքի մեջ. 7 մարդ վիրավորում է ստացել. տեսանյութ
Պետական պարտքն անհատի պարտք չէ. այն, ինչ փորձում են անել իրենցձևովականները, մոլորեցնելու փորձ է. Մանավազյան
Քոբայրավանք և Պեմզաշեն վանական համալիրների վերականգնման էսքիզային նախագծերը համարվել են ընդունելի. ԿԳՄՍՆ
Հայաստանի և Իրաքի նախագահները Աշխաբադում քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցերի լայն շրջանակ
«Նոան» հաղթել է և ապահովել Կոնֆերենցիաների լիգայի մրցաշարի փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր
ՀՀ վարչապետը հայտնել է՝ որ եկեղեցում է առաջիկա կիրակի մասնակցելու Սուրբ պատարագի
ՊԵԿ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ մաքսային ծառայությունների կոլեգիայի նիստին. ընդունվել է 26 որոշում
Բերքաբեր գյուղի մոտակայքում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ. ՊՆ
9 մարզի և Երևանի բազմաթիվ հասցեներում մինչև 6-ժամյա հոսանքազրկումներ են սպասվում
Լիլյա Աֆրիկյանը Կատար կգործուղվի
Եռաբլուրի ճանապարհը հատուկ քանդելու պնդումներին վարչական շրջանի ղեկավարը պատասխանել է փաստերով. տեսանյութ
«Ֆորդ»-ը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Կամազ»-ին և կողաշրջվել. կա տուժած
Վաղատինի՝ 62 տարվա խարխլված դպրոցի փոխարեն կառուցվել է նորը, որը ներառում է նաև նախակրթարան. լուսանկար
Հեծանվային զբոսանք Մոսկվայում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ապօրինի միգրացիայի դեմ պայքարի շրջանակներում ԱՄՆ-ն Մեքսիկայի հետ սահմանի երկայնքով պաշտպանության գոտի կստեղծի
Մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևան-Սևան ճանապարհին
Սպիտակի ոլորաններում բեռնատարի քարշակ է այրվել
Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգում կներառվեն ևս 18 մասնաճյուղ-թանգարաններ
ԱԺ է ուղարկվել Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենսդրական փաթեթը
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT