Երևան
12 °C
Երկարատեւ ընդմիջումից հետո այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում վերսկսվեց նույն դատարանի նախկին դատավոր, կաշառք ստանալու պահին կալանավորված Իշխան Բարսեղյանի գործով դատական նիստը:
Հիշեցնենք, որ Իշխան Բարսեղյանը ձերբակալվել է հոկտեմբերի 27-ին Արշակունյաց պողոտայի եւ Գարեգին Նժդեհի փողոցի խաչմերուկի գետնանցումում քաղաքացի Նորիկ Հակոբյանից կաշառք ստանալու պահին՝ ՀՀ ԿԱ ԱԱԾ կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակներում:
Այս գործով մոտ մեկ ամիս նիստ չէր նշանակվել, քանի որ գործով դատավորը փոխվել է. այժմ գործը մակագրվել է նորանշանակ դատավոր Վաչե Մարգարյանին. Բարսեղյանի գործը քննող դատավոր Կարեն Մարդանյանը նշանակվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, եւ դադարեցվել էին ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում նրա լիազորությունները:
Եթե նախորդ նիստերում Իշխան Բարսեղյանը հարցերին կաշկանդված էր պատասխանում, սակավախոս էր, ապա այս նիստին նա հանդես եկավ երկարաշունչ միջնորդությամբ: Ավելին՝ նա այդ միջնորդությունը ներկայացրեց բարձր տոնով, շեշտադրված առոգանությամբ: Այսպիսով, Իշխան Բարսեղյանը իր միջնորդությունում նշեց, որ գործով դատախազ Կարեն Բիշարյանը պատշաճ մեղադրող չէ, եւ որ պետք է բացառել նրա մասնակցությունն այս գործով դատավարությանը: Նրա պնդմամբ՝ Կարեն Բիշարյանը պատշաճ դատախազ չի կարող համարվել, քանի որ, համաձայն օրենքի, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն էր պարտավոր ներկայանալ դատարան եւ ներկայացնել մեղադրանքի պաշտպանությունը: «Մարդ, ով 20 տարուց ավելի է`այս դատարանում եւ այս դահլիճում եղել է դատավորի՝ դատողի կարգավիճակում, ճակատագրի հեգնանքով այսօր նույն այս դահլիճում հանդես է գալիս ամբաստանյալի, ես կասեի` դատապարտվողի կագավիճակում»,- ասաց նախկին դատավորն ու ուշադրություն հրավիրեց ՀՀ քրեական, դատական, դատախազության մասին օրենքների, իրավական նորմերի վրա:
Իշխան Բարսեղյանը մեջբերեց օրենքի այն կետը համաձայն որի՝ դատավորի վերաբերյալ քննվող գործի դատաքննության ընթացքում դատախազական հսկողություն պետք է իրականացնի գլխավոր դատախազը: Բարսեղյանը հիշեցրեց, որ քրեական օրենսգիրքը դատավորի համար հատուկ իրավանորմ է սահմանել եւ կաշառք ստանալու համար նախատեսում է 7-12 տարի ազատազրկում, մինչդեռ` այդ հանցանքի համար նախատեսված ամենախիստ պատիժը 5 տարին է: «Նման խիստ պատիժ անգամ գլխավոր դատախազի ու այլ պաշտոնյաների համար սահմանված չէ»,- ասաց նա՝ նշելով, որ լավ է ճանաչում գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: «Մենք միասին աշխատել ենք նույն տարածքում, նա` որպես Շենգավիթ վարչական շրջանի դատախազ, ես` որպես դատավոր: Առանց որեւէ երեսպաշտության` ես խորը հարգանք ունեմ գլխավոր դատախազի հանդեպ`հաշվի առնելով նրա բարձր մարդկային հատկանիշները, սակայն կոնկրետ այս գործով գլխավոր դատախազն ուղղակի պարտավոր էր ղեկավարվել օրենքով եւ սույն գործով անձամբ իրականացնել մեղադրանքի պաշտպանություն»,-հայտարարեց Բարսեղյանն ապա նկատեց. «Եղբա'յր, օրենքով բռնել եք, օրենքով էլ դատեք...Բիշարյանը պետք է հեռացվի վարույթից, իսկ մեղադրանքը դատարանում պաշտպանի Արթուր Դավթյանը»,- պահանջեց նախկին դատավորը:
Նրա միջնորդությունը մերթ ընդ մերթ փորձում էր ընդհատել նախագահող դատավորը, սակայն Բարսեղյանը դատավորին հորդորում էր իրեն չխանգարել եւ թույլ տալ միջնորդությունը ամբողջությամբ ներկայացնել:
Մեղադրող դատախազ Կարեն Բիշարյանը ի պատասխան ներկայացված միջնորդության ասաց, որ նախ իր համար անհասկանալի էր՝ ամբաստանյալի ներկայացրածը բացարկի միջնորդություն է, թե` ոչ. «Եթե ես չեմ սխալվում, ամբաստանյալն իր միջնորդությունը եզրափակեց պահանջով առ այն, որ գլխավոր դատախազության աշխատակից Կարեն Բիշարյանին հեռացնեն սույն գործով վարույթից: Նման իրագործելի իրավական կատեգորիա քրեական դատավարությունում չկա»:
Դատախազին եւ պաշտպանական կողմին լսելուց հետո նախագահող դատավորը մերժեց ամբաստանյալի միջնորդությունը՝ նշելով, որ մեղադրող դատախազ Բիշարյանը պատշաճ մեղադրող է եւ նրան վարույթից հեռացնելու հիմքեր չկան: Այնուհետեւ դատախազ Կարեն Բիշարյանն ընթերցեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը: Ըստ մեղադրանքի, 2016թ.-ի հոկտեմբերի 27-ին փաստաբան Էլզա Զաքարյանը Շենգավիթի դատարանում հանդիպել է դատավոր Իշխան Բարսեղյանի հետ եւ քննարկել են քաղաքացի Նորիկ Հակոբյանի հայցը: Հակոբյանի օգտին վճիռ կայացնելու համար Բարսեղյանը պահանջել է նույն օրն իրեն փոխանցել 1000 ԱՄՆ դոլար կաշառք, ինչն էլ ժամեր անց ստացել է:
Դատարանում Իշխան Բարսեղյանը հայտարարեց, որ իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, իսկ կաշառքի միջնորդության մեջ մեղադրվող փաստաբան Էլզա Զաքարյանը նշեց, որ իրեն մեղավոր է ճանաչում:
Դատական նիստն արդեն ավարտվում էր, երբ հանկարծ Բարսեղյանի պաշտպան, նախկին դատավոր Վլադիմիր Գրիգորյանը դատավորին «հիշեցրեց»՝ արդյո՞ք վկաներ ներկայացել են դատարան, թե՝ ոչ: Հիշեցումից հետո դատավորը հարցրեց՝ դատարանի դահլիճում վկաներ կա՞ն, սակայն ոչ մի արձագանք, իսկ երբ նա սկսեց անուն առ անուն թվել վկաների անունները, նրանցից մեկը ոտքի կանգնեց. դատավորը նրան խնդրեց սպասել դատարանի դահլիճից դուրս: Ի դեպ, պարզեցինք, որ գործով վկան քաղաքացիական գործերով փաստաբան Արթուր Լալայանն է:
Այս գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա ապրիլի 28-ին ժամը 14:30-ին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ընտրությունների արդյունքները անվավերության հանգեցնող հիմքեր առկա չեն. Սրբուհի Գալյան
2027-ի հունվարի 1-ից տաքսի ծառայությունների վարորդները և աշխատողները կմիանան առողջապահության ապահովագրությանը
Ավելի քան 79 հազար անձնագիր չի ընթերցվել ընտրության օրը. տվյալները մուտքագրվել են ձեռքով. ՆԳ փոխնախարար
Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ պարգևատրվել են ՊՊԾ աշխատակիցները
Վրաստանի ՆԳ նախարար Սուլխան Թամազաշվիլին առաջին պաշտոնական այցով ժամանել է Հայաստան
Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տալ անհետ կորածների, թաղման վայրերի մասին
Ողբերգական ավտովթար Երևանում. վնասվել են նաև կայանված մեքենաներ, կան զոհ և տուժած
Արթուր Նախշիկյանն ընդգրկվել է Յունիբանկի Խորհրդի կազմում
Կրակոցները եղել են օդաճնշիչ ատրճանակից, ամայի տարածքում. ՔԿ-ն՝ պայմանագրային զինծառայողին առնչվող լուրի մասին
Արտահանող ընկերություններին կոչ է արվում առավել ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերի արտոնյալ պայմաններից
Ջերմուկի «Օլիմպիա» առողջարանում 14-ամյա աղջիկ է մահացել
«Էսա տաշոն կրի, լիքը թեմաներ կան». «էդ փողը ոչ իրանց ջեբից ա, ոչ էլ, ռոճիկ ա, ստացեք». նոր ձայնագրություններ
Լոռու գյուղերից մեկից հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին 8-ամյա տղան մահացել է
Մոնակոյում մահափnրձ է տեղի ունեցել ուկրաինացի գործարարի ու նրա ընտանիքի դեմ. Երմոլաևի վիճակը ծայրահեղ ծանր է
Վանաձորում կրակոցներ են հնչել. պայմանագրային զինծառայողը հայտնել է՝ ատեստավորման է պատրաստվել
Իջևանի կենտրոնական այգու՝ վաղուց չգործող լճակի տեղում լողավազան է. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետ
5 մարզի և Երևանի մի շարք հասցեներում մինչև 5-ժամյա հոսանքազրկումներ են սպասվում
Որքան ծիրան, կեռաս, պղպեղ և ծաղիկ են արտահանվել 3 օրում․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Ընտրակաշառքի գործերով 258 մեղադրյալից 182-ը «Ուժեղ Հայաստան»-ից է․ բողոքում են, որ ՀԿԿ-ն իրենց թիրախավորել է
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
Իրանն առաջիկա օրերին ԱՄՆ-ի հետ որևէ բանակցություն չի պլանավորում
ԱՄՆ Կոնգրեսը նախատեսում է խոչընդոտել Թուրքիայի վերադարձը «F-35»-երի ծրագրին
ՀՀ քաղաքացու կենսաչափական նույնականացման նոր քարտը՝ անվտանգային պաշտպանիչներով և հատուկ դիզայնով․ տեսանյութ
Ոստիկանության 2 ծառայող ազատվել է աշխատանքից, 3-ը խիստ նկատողություն է ստացել
Վլադիմիր Պուտինի հետ նախատեսված հանդիպում չի եղել, առաջիկայում կլինեն շփումներ․ վարչապետ
ՌԴ-ն մեզ կանգնեցրել է երկընտրանքի առջև. ինչքան սեղմում են օղակը, ավելի շահեկան ենք դուրս գալիս. տեսանյութ
Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն արձագանքելու կարիք չենք տեսնում․ վարչապետն ասել է՝ ինչու
Իմ ու Ալեն Սիմոնյանի միջև անձնական խնդի՞ր, ո՛չ, բացարձակ չկա. Փաշինյան
Կրեմլը չի հանդուրժում Փաշինյանին՝ որպես ժողովրդի ընտրյալի. ՌԴ-ն կարող է պայթել ներսից. Միսկարյան. տեսանյութ
ՀՀ կառավարության առաջնահերթություններից է արտահանման դիվերսիֆիկացումը․ Պապոյանը ընդունել է Ֆրանսիայի դեսպանին
Փարիզի Ռազմական ակադեմիայի ռազմավարական վերապատրաստման դասընթացն ավարտել է ՀՀ ԶՈՒ առաջին ներկայացուցիչը
ԱԺ փոխնախագահների թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանն ու Վահագն Ալեքսանյանը
Հուլիսի կեսերին ՀՀ կառավարությունը որոշում կընդունի ՀԷՑ-ը հանրության գերակա շահ ճանաչելու մասին․ Պետրոսյան
Դեյվիդ Ալենը վերահաստատել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ աջակցելու հայկական տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանը
Երևան-Սևան ճանապարհին՝ Չարենցավանի մոտ, կայծակի հարվածից տուժած կամրջի հիմքերի ամրացումը կատարվել է
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մեկնել է Կորեա
Գյումրիում գտնվող ՌԴ ռազմաբազայի կարգավիճակի վերանայման վերաբերյալ որևէ ազդանշան չի ստացվել․ Գալուզին
Վերահաստատվել է համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը․ ՄԻՊ-ն ընդունել է ԱՄԿ ACTRAV-ի տնօրենին
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կժամանի Հայաստան․ տեղի կունենա հանդիպում վարչապետի հետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT