«Իգլայի» գործով Սամվել Բաբայանն ու գործարարն առերեսվել են. ինչ հակասություն է եղել

20/04/2017 schedule20:36

Վերաքննիչ քրեական դատարանը վաղը կորոշի՝ ազատ արձակե՞լ ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի փաստացի ղեկավար եւ ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին, թե՞ պահել կալանքի տակ:

Այսօր նույն դատարանում մոտ մեկ ժամ քննվում էր շուրջ մեկ ամիս անազատության մեջ գտնվող Սամվել Բաբայանի կալանքի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բողոքը: Բողոքի քննությանը ներկա է եղել նաեւ ինքը՝ Բաբայանը:

Այդ ընթացքում դատարանի դիմաց էին հավաքվել մեծ թվով մարդիկ՝ Բաբայանի հարազատները, ազատամարտիկներ Սմբատ Հակոբյանը, Գագիկ Մելքոնյանը, քաղաքական գործիչ Արամ Հարությունյանը, ավելի ուշ նրանց միացան նաեւ ՕՐՕ դաշինքից Արմեն Մարտիրոսյանը եւ Հովսեփ Խուրշուդյանը:

«Բողոքը ներկայացրի վերաքննիչ դատարանում։ Ըստ ինձ՝ նորմալ կարգով ընթացավ բողոքի քննությունը»,- ասաց պաշտպանը: Հարցին՝ Սամվել Բաբայանը հայտարարություն արե՞լ է բողոքի քննության ընթացքում, Ավետիս Քալաշյանը պատասխանեց. «Հանգամանորեն ներկայացրեց, որ ինքը ոչ մի կապ չունի իրեն մեղսագրվող արարքների հետ, իրեն անիմաստ են պահում, ոչնչով հիմնավորված չեն այն մեղադրանքները, որոնք իրեն մեղսագրել են, ինքը չի փախնի, ինքն Արցախի հերոս է, պատերազմի ժամանակ չի փախել։ Այսպես ներկայացրեց՝ ումից եւ ինչի համար պետք է փախնեմ, ինչ եմ արել, որ փախնեմ։ Բնականաբար, գտնում է, որ իր նկատմամբ կալանավորումն անհիմն է եւ խնդրեց կայացնել արդարացի որոշում»։

Ճշտող հարցին ի պատասխան Քալաշյանն ասաց, որ Սամվել Բաբայանն այսօր քաղաքական հայտարարություն չի արել։ Խոսելով Սամվել Բաբայանի՝ քաղաքական բանտարկյալ լինել, չլինելու մասին, պաշտպանն ասաց. «Ես ասել եմ, նորից եմ պնդում, ես՝ որպես փաստաբան, այս հարցին նայում եմ զուտ քրեաիրավական հարթության մեջ։ Ես դեռեւս, շեշտում եմ՝ դեռեւս, որեւէ հիմք չունեմ քաղաքական տեսք տալու այս հարցին»։

Մեր հարցին, թե գործով նշանակված փորձաքննության եզրակացության արդյունքներն արդեն հայտնի՞ են, Բաբայանի պաշտպանը դրական պատասխան տվեց՝ նշելով, որ ստացվել է դատաձգաբանական փորձաքննության եզրակացությունը, որի համաձայն՝ հայտնաբերված առարկան հանդիսանում է «Իգլա» տեսակի ռազմամթերք. «Զենք չէ, որովհետեւ դա հայտնաբերված վիճակով չի կարող կիրառվել իր նպատակային նշանակությանը համապատասխան, որովհետեւ անհրաժեշտ մասեր բացակայում են, դա ընդամենը ռազմամթերք է։ Այդ եզրակացությանը որեւէ առարկություն չունենք»։

Մեր մյուս հարցին, թե այս ընթացքում Սամվել Բաբայանի մասնակցությամբ ի՞նչ քննչական գործողություն է կատարվել, Քալաշյանը պատասխանեց. «Այս ընթացքում առերեսում է կատարվել գործով մյուս մեղադրյալ Սանասար Գաբրիելյանի հետ, որը ինչպես իր նախկին ցուցմունքում, այնպես էլ առերեսման ժամանակ հերքել է այն հանգամանքը, որ Սամվել Բաբայանը որեւէ առնչություն ունի այդ «Իգլայի» հետ»։ Մեր դիտարկմանը, որ առերեսում կատարվում է ցուցմունքներում էական հակասությունների առկայության դեպքում, պաշտպանը արձագանքեց, որ հակասությունը խոսակցության վերաբերյալ է, որն, ըստ նրա, այդքան էական չէ։ Թե ինչ խոսակցության մասին է խոսքը, Քալաշյանը փակագծեր չբացեց:

Ավետիս Քալաշյանն ասաց, որ իրենց հայտնի է երրորդ անձի անունը, ում քրեական գործով մեղադրանք է առաջադրվել, սակայն չնշեց նրա անունը։ Մեր ճշտող հարցին, այնուամենայնիվ, այդ երրորդ անձին Սամվել Բաբայանը ճանաչո՞ւմ է, Քալաշյանը պատասխանեց, որ Սամվել Բաբայանը ճանաչում է միայն իր հետ առերեսված Սանասար Գաբրիելյանին, իսկ մյուսներին չի ճանաչում։

Սամվել Բաբայանի ձերբակալությունից հետո Թբիլիսիում նույն գործի շրջանակներում ձերբակալվեց ոմն Ռոբերտ Ա.: Ավելի վաղ, դատախազությունն ի պատասխան մեր հարցին ասել էր, որ ՀՀ գլխավոր դատախազությունը «Իգլայի» աղմկոտ գործով Թբիլիսիում ձերբակալված ՀՀ քաղաքացուն Հայաստանին հանձնելու պահանջ է ներկայացրել վրաց իրավապահներին: Մեր հարցին, թե նրան Հայաստան տեղափոխելու հետ կապված որեւէ տեղեկություններ կա՞ն, Ավետիս Քալաշյանը բացասական պատասխան տվեց՝ ասելով, որ իր տեղեկություններով՝ Վրաստանում ձերբակալված անձը դեռեւս Հայաստան չի տեղափոխվել։ Մի քանի օր առաջ մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ հնարավոր է Սամվել Բաբայանն ազատ արձակվի: «Աստված տա»,- այսպես արձագանքեց մամուլի հրապարակմանը Ավետիս Քալաշյանը: Եթե, այնուամենայնիվ, դատարանը որոշի մերժել պաշտպանական կողմի բողոքը, ապա Ավետիս Քալաշյանն ասաց, որ կբողոքարկի եւ ներպետական ատյանները սպառելուց հետո կդիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Պաշտպանական կողմի բողոքը քննել է դատավոր Մխիթար Պապոյանը։

Այսպիսով, Սամվել Բաբայանին, Սանասար Գաբրիելյանին եւ գործով կալանավորված երրորդ անձին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 235 հոդվածի երկրորդ մասի (Ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով) եւ 235.1 հոդվածի երկրորդ մասի առաջին կետի հատկանիշներով (ռազմամթերքի մաքսանենգություն՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով): Մեղադրանքը հաստատվելու դեպքում նրանց սպառնում է առավելագույնը 13 տարվա ազատազրկում: Վաղը Վերաքննիչ դատարանում կքննվի նաեւ Սամվել Բաբայանի հետ առերեսված Սանասար Գաբրիելյանի վերաքննիչ բողոքը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6246 դիտում

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից