Ապրիլի 24-ին ՀՀ ռադիոսիրողները ողջ աշխարհի հետ կապի ժամանակ հաղորդելու են Եղեռնի մասին

21/04/2017 schedule21:37

Հայաստանի Հանրապետության Ռադիոսիրողների ֆեդերացիայի անդամները ողջ աշխարհի ռադիոսիրողների հետ կապի ժամանակ հաղորդում են 1915 թ. Հայոց ցեղասպանության մանրամասները: Ֆեդերացիան ապրիլ ամսին միամսյակ է հայտարարել: Ապրիլի 1-ից մինչեւ հիմա տարբեր օրերի եւ տարբեր ժամերի հայ ռադիոսիրողները կապի են դուրս գալիս եւ խոսում այդ թեմայով, իսկ ապրիլի 24-ին այդ գործով են զբաղվելու ամբողջ օրը ընդհանուր ռադիոկայանից: Armtimes.com-ի հետ զրույցում ՀՀ Ռադիոսիրողների ֆեդերացիայի փոխնախագահ Սամվել Խաչատրյանը ներկայացրեց մանրամասները:

«Ցեղասպանության օրվա կապակցությամբ մենք՝ Հայաստանի ռադիոսիրողների ֆեդերացիան, ամեն տարի միամսյակ է հայտարարում ամբողջ աշխարհում: Հայաստանն ունի ազդականչ EK8A, բայց այս ամսվա մեջ մենք 8-ի փոխարեն դնում են Եղեռնի տարելիցը՝ 100, 101, 102: Ապրիլի 24-ին միայն դրանով ենք զբաղված լինելու, գնալու ենք ընդհանուր ռադիոկայան եւ աշխատենք: Ամեն տարի այս նույն բանն անում ենք, որպեսզի պետություններն ընդունեն, հասկանան, որովհետեւ, եթե չընդունեն, նույն բանը կարող է լինել նաեւ այլ պետությունների հետ»,- ասաց նա:

Այս օրերին թուրքերն ու ադրբեջանցիներն փորձում են խանգարել հայերի կապն աշխարհի հետ, կամ էլ ապատեղեկատվություն են տարածում՝ հայտարարելով, թե հայերը ստում են: Այլ երկրների կողմից տարբեր արձագանքներ են լինում. ոմանք չեն հավատում, ոմանք հասկանում եւ ընդունում են, ոմանց էլ պարզապես մանրամասներ են հետաքրքրում: Շատերը խնդրում են, որ Հայաստանից իրենց որեւէ բացիկ ուղարկեն Հայոց ցեղասպանության հետ կապված: Հայաստանի ռադիոսիրողների ֆեդերացիան արդեն հարյուրավոր բացիկներ է ուղարկել տասնյակ երկրներ:

«Մենք պատրաստի բացիկներ ունենք: Արդեն մոտ 1500 բացիկ ուղարկել ենք մոտ 230 երկիր, մոտ 1500-ն էլ կուղարկենք. խնդրանքներ կան, ասում են՝ խնդրում ենք Հայոց ցեղասպանության հետ կապված որեւէ բան ուղարկեք»,- ասաց Սամվել Խաչատրյանը:

Նման նախաձեռնությամբ հայ ռադիոսիրողները հանդես են գալիս դեռ խորհրդային տարիներից՝ 1988-89 թվականներից: Այն ժամանակ դա արգելված է եղել, սակայն նրանք տեղեկատվություն հաղորդելու միջոցներ գտել են: Հայաստանի ֆեդերացիայում կա մոտավորապես 50 ռադիոսիրող, որոնցից մոտ 30-ն ամեն օր աշխատում է: Ռադիոսիրողներն այսպես բարձրաձայնում են նաեւ այլ խնդիրներ, օրինակ, ադրբեջանցիների ոտնձգությունները, ապրիլյան քառօրյա պատերազմը:

 

Տպել
1933 դիտում

«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվան» անցավ եզրափակիչ (տեսանյութ)

Հարցնելու են՝ մեզ ապուշի տեղ ես դրե՞լ, Կիրանցի և Ոսկեպարի անունը տալով, գնացիր Քոչարյանի թրի տակով անցար․ Ալեքսանյան

Մեկնարկել է «Եվրատեսիլ 2024»-ը․ «Լադանիվա»-ն ելույթ կունենա 8-րդ համարի ներքո. ուղիղ

Ինչպես են ցուցարարները հանրահավաքի ժամանակ հարվածում «Կամազ»-ին (տեսանյութ)

Լեգիտիմ վարչապետը չի կարող հեռացվել Քոչարյանի տարատեսակ խոսնակների պահանջով, նրա կլանը ՀՀ ժողովուրդը չէ․ Ալեքսանյան

Շիրակ Թորոսյանն ու Ռուստամ Բաքոյանը արձագանքել են Գալստանյանի՝ վարչապետի հրաժարականի պահանջին

Տղամարդը «Կամազ»-ը վարել է դեպի հանրահավաքի մասնակիցները․ նախաձեռնվել է քրեական վարույթ, վարորդը ձերբակալվել է

Շնորհակալ եմ պարոն Գալստանյանին մեր հակածխախոտային պայքարին միանալու համար․ Թորոսյան

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետության ընտրված վարչապետը․ Պապիկյանի արձագանքը Գալստանյանի պահանջին

Ջարդել են տեսախցիկը․ լրագրողի մասնագիտական գործունեությունն առերևույթ խոչընդոտելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

Խաչերը իջնում են, բարձրանում են մանդատները` հեսա 2 խմբակցությունների հետ խորհրդակցեմ, գամ․ Խաչատրյանը՝ Գալստանյանին

Բագրատ Գալստանյանի հանրահավաքին եկած մարդիկ գնում են հրապարակից. նրանցից շատերը հիասթափված են

Հոկտեմբերի 27 արածներ` ծոծրակներդ կտեսնեք՝ իշխանազավթում չեք տեսնի․ Մկրտչյան

Ռուսական զինվորական համազգեստով անձ՝ Գալստանյանի հրավիրած հանրահավաքին

Ըստ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ այսօր նաև Եռաբլուրն է ցնծության մեջ (տեսանյութ)

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը ևս պատասխանել է Գալստանյանի՝ վարչապետի հրաժարականի պահանջին

Հայկ Կոնջորյանն ու Նազելի Բաղդասարյանն արձագանքել են Բագրատ Գալստանյանի պահանջին

Դեռ գլխի չեն ընկել, որ Գարեգինով, Միքայելով ու մյուսներով ինքնափիլոնազրկման սրընթաց փուլ են մտել․ Սաֆարյան

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց

Իրավապահ համակարգը պատրաստ է կոշտ միջոցներ ձեռնարկել հնարավոր սադրանքների և անկարգությունների դեմ

Ավագ Սուրեն Պապիկյանն այսօր դարձավ 99 տարեկան․ պաշտպանության նախարարը ընտանեկան լուսանկար է հրապարակել

Եթե չեն ներկայացնում թե ինչն են այլ կերպ անելու՝ փողոցային պայքարը դառնում է զուտ իշխանության գալու գործիք․ Մարգարյան

Ռուսաստանի և Հայաստանի միջև առկա է տնտեսական համագործակցության բարձր մակարդակ․ Օվերչուկ

Որտեղի՞ց այն գումարները, որոնք տրամադրվում են այս հանրահավաքի համար, կարծում եք Մայր Աթո՞ռն է ֆինանսավորում․ Սարուխանյան

Քաղաքական գործիչ Բագրատ Գալստանյանը պահանջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Իրականացվում են մասնագիտական, հումանիտար բոլոր քայլերը․ «Սուրբ Աստվածամայր»-ը մանրամասներ է հայտնել գտնված նորածնի մասին

Պրոդյուսրը քաղտեխնոլոգիայի կանոններով պետք է եռագույն շորեր հագցներ․ Սաֆարյանը՝ Բագրատ արքեպիսկոպոսի հանդերձանքի մասին

Հանրապետության հրապարակը 18։20-ի դրությամբ

Տևական ժամանակ կդադարեցվի Քասախ բնակավայրի գազամատակարարումը

Լևոն Քոչարյանը միացել է Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը

Հանրապետության հրապարակը 17։30-ի դրությամբ

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է․ Կարեն Կարապետյան

Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին. Էրդողան

Հանրապետության հրապարակը 16։45-ի դրությամբ

Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ