Կանայք՝ ցեղասպանության կրկնակի զոհերն ու պաշտպանության հերոսները

23/04/2017 schedule23:55

«Կանայք Ցեղասպանության կրկնակի զոհեր», այս բնորոշումն ու առանձնացված դիտարկումը հաճախ քննադատության է արժանանում, սակայն ինչպես պնդում են փորձագետները, կանանց նկատմամբ իրականացված անմարդկային հանցագործությունների բոլոր ասպեկտները բացահայտելը կարևոր է, որպեսզի ամբողջանա հանցագործության ողջ պատկերը և իրավական առումով առավել հիմնավորվի հանցագործների՝ ազգի, ոչ միայն ֆիզիկական ոչնչացման, այլև՝ ինքնության վերացման նպատակները:

«Հոդված 3» ակումբում կայացած «Ցեղասպանություն. կանայք՝ կրկնակի զոհեր, պաշտպանության հերոսներ և ողբերգության հանրայնացնողներ» քննարկմանը Գիտությունների Ազգային Ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող, թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը շեշտում է, որ ցեղասպանության հանցագործությունները կանանց, երեխաների նկատմամբ տարբեր մեթոդներով են կիրառվել՝ սեռական- ֆիզիկական բռնություններ, վաճառք տարբեր նպատակներով, անգամ 6 տարեկան երեխաների վաճառք հարեմներին, բռնի ամուսնություն, մահմեդականացում և այդ պատճառով անհրաժեշտություն կա առանձին դիտարկելու և ուսումնասիրելու:

Կանայք և երեխաները դիտարկվել են նաև որպես գործիք մեծահարուստ հայերի ունեզրկման և այդ գործընթացի օրինականացման համար:

«Ցեղասպանության այդ օրերին կառավարությունը ներկայացրեց որոշում, որով օրինական էր համարվում ամուսնության միջոցով հայերի ունեցվածքի սեփականացումը, սա նաև արվում էր առաջին համաշխարհայինի իրենց գործընկեր երկրներին ցույց տալու, թե ամեն ինչ օրինական է և այլն: Ընտանիքների պատմություններն ուսումնասիրելու ընթացքում բազմաթիվ օրինակներ ենք պարզել, երբ թուրքերը կամ քրդերը բռնի ամուսնանում էին հարուստ կանանց հետ, ունեցվածքը, ըստ կառավարության այդ օրերին տրված հրամանի, վերագրանցում և այնուհետև հայ կանանց դուրս շպրտում»,- ասում է Հովհաննիսյանը.

«Խարբերդցի վերապրած մի կին, Նազրե տատիկն էր մեզ պատմում իր մոր պատմությունը, որը եղել է հարուստ ընտանիքի զավակ, ունեցել են ծառաներ, ֆրանսերենի, պարի ուսուցիչ և, երբ հորը, եղբորը զորակոչել են, նրանց քուրդ ծառան, բռնի ամուսնացել է քույրերից մեկի հետ, մյուսին դուրս հանել և կառավարության որոշմամբ, իբրև թե, օրինական ողջ ունեցվածքը սեփականացրել, հետո նաև իր կնոջը դուրս շպրտել՝ երեք երեխաները գրկին: Շատ հստակ մեխանիզմ էին մշակել՝ կանանց որպես ունեզրկման գործիք կիրառելով, որպեսզի նաև օրինականության շղարշ տային այդ զանգվածային թալանին»,- պատմում է թուրքագետ Հովհաննիսյանը:

Բանախոսները շեշտում են, որ չնայած կանայք հիմնական զոհերն էին, սակայն նաև հենց նրանց շնորհիվ, կանանց փոխօգնության և ինքնակազմակերպվելու բացառիկ կարողությամբ հնարավոր եկավ վերապրել գաղթի սարսափելի ճանապարհն ու փրկել երեխաներին:

Քլարկ համալսարանի Հոլոքոստի և Ցեղասպանությունների ուսումնասիրությունների Սթրեսլեր կենտրոնի դոկտորանտ Աննա Ալեքսանյանը հիշեցնում է, թե ինչ կարևոր դերակատարում ունեին այդ օրերին կանայք, քանի որ տղամարդիկ հիմնականում հավաքագրվել էին բանակ, կամ արդեն սպանվել, և կանանց վրա էր երեխաներին ու ծերերին փրկելու պատասխանատվությունը:

Ալեքսանյանն իր ուսումնասիրությունների ընթացքում հասարակական դերերի կարևոր փոփոխություն է դիտարկել, ջարդերի շրջանը կանանց՝ ընտանիքի փրկության, գոյատևման, ինքնափրկության պատասխանատվության առաջ էր դրել՝ փոխելով ընտանիքի պահպանման առավելապես տղամարդկանց տրվող դերը:

«Ինչպիսի՞ փորձառության ենթարկվեց հայ կինը, սա այն կարևոր հարցն է, որ պետք է դիտարկենք ամբողջական պատկերը հասկանալով, ի սկզբանե զանգվածային ջարդերից առաջ, երբ հայ տղամարդիկ զորակոչվեցին, կանայք մնացին մենակ: Պատկերացնում եք գաղթի ճանապարհի ողջ սարսափները, հարձակումները, բռնությունները և կանանց համերաշխությունն ու փոխօգնությունն էր, որ իրապես թույլ տվեց վերապրել այդ օրերը»:

Ալեքսանյանը շեշտում է, որ Ցեղասպանությանը նախորդած ժամանակահատվածը բնորոշվում էր լուսավորչական, կանանց գրագիտության բարձրացման, թրքահայ համայնքներում կրթության կարևորման մի շրջանով, երբ կանայք կրթություն էին ստանում, վարժարաններ էին հաճախում, դպրոցներ էին բացում տարբեր համայնքներում և այդ գրագիտության ու ազատության որոշակի դիրքն էր, որ օգնեց վերապրել արհավիրքն ու որոշում կայացնել ելքեր գտնելու:

Դժվարին շրջան էր կանանց համար նաև հետցեղասպանության շրջանը, երբ արդեն գաղթականները Հայաստանում էին, կամ այլ երկրներում և սեռական բռնությունների ենթարկված, հարեմներից կամ բռնի ամուսնություններից փրկված կանայք ենթարկվում էին կրկնակի խտրականության ու մերժման:

«Կանայք ենթարկվել էին ոչ միայն ֆիզիկական, այլև սեռական բռնության, բռնի մահմեդականացման, բռնի ամուսնությունների, և բավական լուրջ խնդիր էր նաև վախը վերադառնալու իրենց համայնքներ և մերժվելու, համայնքի կողմից չընդունվելու: Ամոթը, այն հիմնական հոգեկան ապրումն էր, որ մենք արձանագրել ենք վերապրածների հետ մեր հետազոտությունների ընթացքում»,- ասում է Կոլումբիայի համալսարանի Ուսուցիչների քոլեջի հոգեբանության պրոֆեսոր Անի Քալաջյանը:

Վերադարձի, գաղթականներին ընդունելու և կանանց չխտրականացնելու գործում հասարակական գործիչների դերը չափազանց մեծ է եղել, հատկապես Հովհաննես Թումանյանի, ինչպես հավաստիացնում է թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը, անգամ եկեղեցին, որ ամենաավանդապահ կառույցն է, որոշում ընդունեց իր հոգածության ներքո վերցնել բռնության ենթարկված կանանց, որոնք գուցե այլ իրավիճակում ու պայմաններում կհամարվեին պղծված:

«Իրապես լուրջ խնդիր էր փրկվածների վերականգնումը և դրանում չափազանց կարևոր դեր ունեցավ հայոց եկեղեցին, հայկական ու միջազգային կառույցները, երբ օրինակ ստեղծվեց Ազգերի Լիգայի (ՄԱԿ) Առևանգված կանանց և երեխաների փրկության հանձնաժողովը, որը ղեկավարում էր դանիացի միսիոներ Քարեն Եփփեն, խնդիր էր դրված աշխատանքի և նոր միջավայր ստեղծելու միջոցով վերականգնել կանանց: Մեր թանգարանում հայտնի լուսանկար կա, որը մենք անվանել ենք «Հարսանիք անապատում», որտեղ Կարեն Եփփեի և հայ քահանայի քավորությամբ ութ ընտանիքներ են ամուսնանում, բոլորը վերապրածներ, ընտանիքներ կորցրած կանայք ու տղամարդիկ: Սա նոր ընտանիքի, հասարակությանը վերաինտեգրվելու և վերածնման խորհրդանիշն էր, որն իրապես հաջողվել էր»,- ասում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաշխատող Գոհար Խանումյանը:

Խանումյանը հիշեցնում է նաև հերոս կանանց մասին, որոնք այդ օրերին հանդես են եկել ինքնապաշտպանական մարտերում, աջակցել իրենց ամուսիններին ու պաշտպանել իրենց երեխաներին:

«Բազմաթիվ վկայություններ կան, և Ցեղասպանության թանգարանի լավագույն նմուշներից է զենքը ձեռքին իր տղային թուրքերի ձեռքից փրկած Շատախցի Թանկիկի նկարը: Մինչ ցեղասպանության բուն շրջանի մեկնարկը, 1914 թվականից արդեն սկսվել էին տեղային բռնությունները, քրդերը առևանգում էին կանանց, աղջիկների, երեխաների և Թանկիկը զենքով փրկել էր իր տղային՝ Ռուբենին»,- պատմում է Խանումյանը:

«Սա շատ կարևոր լուսանկար է, որտեղ Թանկիկն է՝ մի ձեռքով զենքը բռնած, մյուսով՝ իր տղային, այն հրատարակվել է 1915 Սոֆիայում, այդ ընթացքում արդեն սկսվել էին զանգվածային կոտորածները, և այս լուսանկարը շատերին նաև ոգևորեց կրկին վերհառնելու, դարձավ խորհրդանիշ հայ կնոջ և հայ ազգի վերածննդի, ի դեպ այս տղան, որին փրկել էր իր մայրը զենքով կռվելով, հետագայում որբանոցներում գտավ իր հորեղբոր երեխաներին ու մեկնարկեց «հայահավաք» կոչվողը գործընթացը»,- ասում է Խանումյանը:

Բանախոսները վստահ են, որ Ցեղասպանության հետևանքներն ու ազդեցությունը վերապրածների և նրանց սերունդների վրա դեռ չի ավարտվել, սակայն քանի որ կանանց ու երեխաների նկատմամբ կիրառվել են հանցագործությունների այլ մեթոդներ, ապա ազդեցությունը ևս տարբեր է և մանրամասները քննելու համար առանձնացված ուսումնասիրությունները կարևոր են:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2523 դիտում

33-րդ հանդիպում. «Կրթվելը նորաձև է» շարժումը նոր մեկնարկ է՝ սովորելու, ինքնակրթվելու, մտածելու, բացահայտելու

Ճանապարհին մտանք Որոտնավանք՝ մոմ վառելու. Նիկոլ Փաշինյան

Ստեփանավան-Ալավերդի ճանապարհ. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

ՌԴ-ում ծվարած օլիգարխների գումարները օգտագործվելու են ՀՀ-ի դեմ հիբրիդային պատերազմում. ինչի՞ են ուզում հասնել

«Կրթվելը նորաձև է» շարժման 33-րդ հանդիպումը Քաջարանում էր, որտեղ ծնվեցին նոր կարգախոսներ. Հակոբյան

Քամու հետևանքով վնասների վերաբերյալ ահազանգեր են ստացվել մի շարք համայնքներից

Թուրքիան և Ադրբեջանը համատեղ զորավարժություններ են անցկացրել Նախիջևանում

Իտալիան ԵՄ ընդհանուր միջոցներից 2,5 միլիարդ եվրո է փոխանցել Ուկրաինային

Ամստերդամում բացվել է Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը

Մեր վարչակազմի նպատակն է հետամուտ լինել խաղաղությանը Ադրբեջանի և Հայաստանի միջև. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ

Ադրբեջանը հայտնում է Իրանի 4 քաղաքացու՝ Խուդաֆերինի կամրջի վրայով ադրբեջանական տարածք մտնելու մասին

Վերահաստատվել է ԵՄ-ի հետ մերձենալու ՀՀ կառավարության հանձնառությունը․ ԱԳՆ

Նիգավանում հովիվը գետում տղամարդու մարմին է հայտնաբերել

Տեղեկատվություն՝ ի գիտություն Սալոնիկում կայանալիք Եվրոպայի շախմատի առաջնության մասնակիցների

Արարատի մարզում բախվել են «BMW»-ն և ՎԱԶ 2107-ը, վերջինը գլխիվայր շրջվել է. կա տուժած

Հայաստանը մասնակցում է Վենետիկի ճարտարապետական 19-րդ միջազգային բիենալեին

2-ամյա Տիգրանից լուր չկա արդեն 1 շաբաթ. որոնումները շարունակվում են գետում, գյուղում ու կից տարածքներում

Ռոբերտ Թամարյանը` «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետ

Եղանակը կտրուկ կփոխվի, կցրտի 8-10 աստիճանով. սպասվում են անձրև, ամպրոպ և կարկուտ

Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցությունների, բայց միայն զինադադարի հաստատումից հետո. Զելենսկի

Աղեկյանին ոստիկանության բաժնում խոշտանգելու, նվաստացնելու վերաբերյալ պնդումները կեղծ են. ՆԳՆ

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Արաղչին մեկնել է Օման. սպասվում է Իրան-ԱՄՆ անուղղակի բանակցությունների 4-րդ փուլը

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. կան տուժածներ

Թամանյան փողոցում ծառն ընկել է կայանված 3 մեքենայի վրա

Պոտենցիալ հիանալի օր կարող է լինել Ռուսաստանի և Ուկրաինայի համար. Թրամփը մեկնաբանել է Պուտինի առաջարկը

Դսեղ գյուղ տանող կամրջի մոտակայքում ծառ է ընկել. երթևեկությունը դարձել է միակողմանի

ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարի մասին պայմանավորվածությունը

Մակրոնը Զելենսկու հետ ուղիղ բանակցություններ վարելու Պուտինի առաջարկը անբավարար է անվանել

Վրաստանի քաղաքացին դիմել է ոստիկանություն և հայտնել, որ Երևանի հյուրանոցում 2 կին գողացել են իր 4500 դոլարը

Պուտինն Ուկրաինային ուղիղ բանակցություններ է առաջարկել Ստամբուլում. ինչ է նա ասել գիշերային իր ուղերձում

Վարչապետը հեծանվային զբոսանք է ունեցել Կապանում. տեսանյութ

Երևանի Պոպովի փողոցում ավտոմեքենայում պայթյուն է եղել. կա տուժած

Մայիսի 13-ից հետ ենք գնում դեպի մարտ, տրամադրվեք. Սուրենյան

Ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը

Կրթվելը նորաձև Է. Կապանում կայացավ շարժման հերթական հանդիպումը՝ ավելի քան 700 մասնակցով

Կամ մենք կջախջախենք և ոտնակոխ կանենք Քոչարյան-Սարգսյան բուրգը, կամ նրանք մեզ կոչնչացնեն. Բաբաջանյան. տեսանյութ

Կապանում կայացավ «Կրթվելը նորաձև է» շարժման հանդիպումը` լի անկեղծ հարցերով, բովանդակալից զրույցներով. Հակոբյան

Յուրա Զալյանը` Կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնության բրոնզե մեդալակիր

Եվրոպայի օրվան նվիրված միջոցառմանը վերահաստատվել է ՀՀ կառավարության՝ ԵՄ-ի հետ ավելի մերձենալու հանձնառությունը