Երևան
12 °C
Երեւան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Գ. Հասրաթյան փողոցում տեղակայված միրգ-բանջարեղենի խանութներից մեկում երեկվանից վաճառվում են «Ադրբեջանում արտադրված» գրությամբ խնձորներ: Ֆեյսբուքյան օգտատեր Հրաչուհի Բարսեղյանը նախկին Շիրակ հանրախանութի հարեւանությամբ գտնվող խանութում երեկ լուսանկարել է ադրբեջանական ծագմամբ խնձորների արկղերը եւ կատարել հետեւյալ գրառումը.
«Արդեն բակային խանութներ են մտել... լուսանկարն արել եմ ես, այսօր (երեկ, հեղ.)` ժամը 12-ի մոտակայքում։ Խանութն էլ գտնվում է Գ. Հասրաթյան փողոցում` նախկին Լենինականի` նախկին Շիրակ հանրախանութի հարևանությամբ։ Շարքում առաջին խանութն է, որ միրգ֊բանջարեղեն է վաճառում»:
Նույն օգտատերն արդեն այսօր տեսանյութ է հրապարակել նույն խանութից՝ պնդելով, որ իր տարածած տեղեկատվությունը արժանահավատ է, իսկ խնձորները շարունակվում են վաճառվել:
Armtimes.com-ը պարզեց, որ «D-Fruits» ընկերությունը գրանցված է Ադրբեջանի Հանրապետության Կուբինսկի շրջանի Դալլաքլի գյուղում: Այս ընկերությունը ներկայացուցչություններ ունի Ռուսաստանի դաշնությունում, Արաբական Էմիրություններում եւ Սաուդյան Արաբիայում: Ընկերության պաշտոնական կայքում նշված է, որ այգիները գտնվում են Կասպից ծովի ափամերձ տարածքներում եւ էկոլոգիապես մաքուր արտադրանք են ստանում:
Նշենք, որ Ադրբեջանում արտադրված սննդամթերքը կարող է Հայաստանի տարածքում հայտնվել ե´ւ Վրաստանի, ե´ւ Իրանի տարածքով, իսկ վտանգ չներկայացնող սննդամթերքի ներկրման արգելք ՀՀ օրենսդրությամբ սահմանված չէ (Նույնիսկ թշնամական երկրի արտադրանքի պարագայում):
ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից առաջիկայում կպարզեն, թե արդյոք վաճառվող միրգը սննդամթերքի անվտանգության չափանիշներին համապատասխանություն է, թե՝ ոչ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՀայտնի են 2024-2025 ուսումնական տարվա գարնանային արձակուրդների օրերը
Ահռելի թվով մարդկանց համար միասնական տոմսային համակարգը ձեռնտու է, ուղղակի ինֆորմացիոն բաց կա. Ավինյան
Հայաստանի սուվերեն տարածքով անցնող բոլոր ճանապարհները վերահսկվելու են միայն և միայն ՀՀ-ի կողմից. Չախոյան
Երկար ապաքինումից հետո Հրանտ Թոխատյանը տոնել է ծննդյան օրը. տեսանյութ
Երևանում մեքենան բախվել է էլեկտրասյանը. կան տուժածներ
Արարատի, Արթիկի, Թալինի տարածաշրջաններում մառախուղ է
Ժամանակն է գիտակցել, որ նույնիսկ աչքերի տեսածին չի կարելի հավատալ. Մարտիրոսյանը՝ ԱԲ-ով սարքած տեսանյութի մասին
ԱԺ նախագահն արձագանքել է «Լոս Անջելեսում այրվել են Նիկոլ Փաշինյանի, Ալեն Սիմոնյանի դղյակները» վերնագրով լուրին
Ջերմուկի դիրքերը պաշտպանելիս զոհված Արմեն Գասպարյանի տնից գողություն կատարած կասկածյալը հայտնաբերվել է
Փոքրիկ նորություն՝ նման խաղալիքի. ՌԴ-ն ուկրաինական էլեկտրոնային պատերազմի համակարգի դեմ լուծում է գտել
«Դեպի Եվրատեսիլ»-ի հայտագրումն ավարտված է
Մենք տարհանվում ենք․ երգչուհի Էմմի
Բացումը՝ կախված հայ շինարարից. ՀՀ վարչապետը լուսանկար է հրապարակել
Ժողովրդավարության ուղով ընթացող բոլոր երկրներում առանձնակի դերակատարություն ունեն դատարանները. ԲԴԽ նախագահ
Հրդեհ Երևանում. մասամբ այրվել է 2 տուն
Սյունիքում զինվորական ծառայության են ճանապարհել ձմեռային զորակոչի երկրորդ հավաքի նորակոչիկներին
Կիրակնօրյա զբոսանք Երևանում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ձեր առաքելությունը ոչ թե արդարադատության իրականացումն է, այլ արդարության սահմանումը. Գալյանը՝ դատավորներին
Բախվել են «Տոյոտա»-ն ու Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող «Գազել»-ը, վերջինը մտել է խանութի մեջ. կա 12 վիրավոր
Յուրաքանչյուր դատավոր պետք է գործի բացառապես օրենքի և իր խղճի թելադրանքով․ ՀՀ նախագահ
Երբ խաղադաշտ կվերադառնա վնասվածք ստացած Մխիթարյանը
Բայդենը Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին պարգևատրել է ԱՄՆ քաղաքացիական բարձրագույն պարգևով
Իրանը հակաօդային պաշտպանության լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնում
Դատական համակարգը չի կարող անկախ լինել ժողովրդից. վարչապետը՝ դատական իշխանության օրվան նվիրված միջոցառմանը
Առանձին շրջաններում սպասվում է ձյուն, մառախուղ և մերկասառույց
Արևիկ գյուղում այրվել է 2000 հակ անասնակեր
Շվեյցարիան պատրաստ է ընդունել Թրամփ-Պուտին հանդիպումը
Դոլարն ու ռուբլին թանկանում են․ ինչպիսին է տարադրամի փոխարժեքը
Տաշիրի և Ստեփանավանի տարածաշրջաններից զինծառայության են մեկնել առաջին նորակոչիկները. լուսանկարներ
Ռուբինյանի գլխավորությամբ ԱԺ պատվիրակություն կմեկնի Ստրասբուրգ
Հինգերորդ օրն է՝ շարունակում է այրվել ԱԹՍ-ի հարձակումից բռնկված Էնգելսի նավթի պահեստը
Շրջապտույտ, որ կայսրությունները սերմանել են մեզանում, որ չունենանք պետություն. վարչապետը ներկայացրել է այն
Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը. Նիկոլ Փաշինյան
Մեքենային հարվածելուց հետո առաջացած վեճի ժամանակ հայրն ու 15-ամյա որդին դանակահարված տեղափոխվել են հիվանդանոց
Սոչիում իրար հաջորդող 2 երկրաշարժ է տեղի ունեցել
ՀՀ-ում կեսարյան հատումների, հղիության ընդհատման դեպքերի աճ կա. որոնք են անպտղության պատճառները
Թրամփի գործով հետաքննությունը վարող հատուկ դատախազը հրաժարական է տվել
Խճաքարով բարձված «ԿամԱԶ»-ը բախվել է էլեկտրասյանը և հայտնվել դաշտում. վարորդը զրկված է վարելու իրավունքից
Վերին Խոտանանում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանը ժամանակավոր դադարեցրել է թռիչքները
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT