Երևան
12 °C
Երեւանի փողոցներում ժամանակ առ ժամանակ կարելի է տեսնել ոտաբոբիկ քայլող մի տղամարդու: Նա կոշիկ չի հագնում` անկախ եղանակից: Ոմանք համոզված են, որ բարեկիրթ այս մարդն ուխտ է արել եւ դեռ մի քանի տարի այդպես «տանջելու» է ոտքերն ու իրեն:
Քաղաքի կենտրոնում մեզ հանդիպած անցորդն ասաց, որ անունը Միքայել է, իսկ տարիքը` կարծես թե 57 եւ չհրաժարվեց պատասխանել մեր հարցերին.
- Ասում են` ինչ-որ ուխտ եք արել, դրա համար եք ոտաբոբիկ քայլում: Կպատմե՞ք` ինչ ուխտ է դա:
- Ինչ վերաբերում է ուխտին, չկա նման բան: Եթե հավատացյալ է, որ ինչ-որ ուխտ ունի, դա կլինի ծոմապահություն, պահեցողություն կամ ինչ-որ մի բան, նա չպետք է բարձրաձայնի այդ մասին, դա ցուցադրաբար չպետք է անել: Ես ուղղակի հրաժարվել եմ կոշիկներ հագնելուց:
- Ինչո՞ւ:
- Որովհետեւ երբ կոշիկ էի հագնում, որ չմրսեի, միեւնույն է, ոտքերս մրսում էին, դրա համար որոշեցի հրաժարվել ընդհանրապես, քանի որ կոշիկները չէին տաքացնում:
- Տաքացնող կոշիկ չէ՞ր հանդիպել ձեզ:
- Սովորական կոշիկներ էին կամ ձմեռային: Ասել կուզի (ես այն ժամանակ չէի մտածում այդ մասին)` երբ որ մարդը սկսում է մրսել ու տաքանալ, դա ավելի շատ նրա ներսից է գալիս: Այդ կանոնին տեղյակ չէի, բայց այդպես ստացվեց, ուղղակի հագնում էի, թե չէի հագնում, տարբերությունը շատ մեծ չէր, դրա համար ես հրաժարվեցի կոշիկներից:
- Նաեւ ձմռա՞նը տարբերությունը մեծ չէր:
- Իհարկե, կա տարբերություն այդ իմաստով: Տարբերությունն այն է, որ երբ կոշիկ ես հագնում, սկզբից, երբ որ քայլում ես, չես մրսում, բայց հետո ես սկսում մրսել: Իսկ երբ կոշիկ չես հագնում, սկզբից մրսում ես, հետո դադարում ես մրսելուց:
- Ինչքա՞ն ժամանակ է, որ հրաժարվել եք կոշիկ հագնելուց:
- Երեք տարի:
- Ամառ, թե ձմե՞ռ:
- Այո:
- Իսկ անցորդները, որ տեսնում են ոտաբոբիկ եք, ինչպե՞ս են արձագանքում, զարմացած հայացքներ շա՞տ եք հանդիպում:
- Հանդիպում եմ երբեմն, իհարկե: Դե, իհարկե, նաեւ ռեպլիկներ են թողնում: Բայց դա ինձ չի մտահոգում, ճիշտ հակառակը, այսինքն` այդ ռեպլիկներին ուշադրություն դարձնում եմ ճիշտ հակառակ իմաստով: Եթե նրանք ինչ-որ վատ բան պետք է ասեն, ստացվում է, որ անմեղ տեղը ինչ-որ բան են անում, չեն հասկանում մարդիկ, Տերը իրենց հետ, ինչ ասեմ: Հասկանալի է, որ մարդիկ երեւի նոր բան են տեսնում, իրենց համար անսովոր է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՌուսաստանը կշարունակի զարգացնել հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ. Պեսկով
Որքանով է ցանկացել ինձ վնասել՝ թողնում եմ անորոշությանը. Հայրապետյանը՝ Հակոբ Ասլանյանին առնչվող միջադեպի մասին
Մորն է ուղարկել դստեր մերկ լուսանկարները. աղջիկը փորձել է վերջ տալ կյանքին. քրեական գործը դատարանում է
Քննչական կոմիտեի նախագահը նոր տեղակալ ունի
Սրբուհի Գալյանը ՔԿԾ վարչակազմին է ներկայացրել ծառայության նորանշանակ պետին
Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի հետ. տեսանյութ
«Գազպրոմ Արմենիա»-ի մոտ մեքենաներ են բախվել. «Volvo Trailer»-ից դիզվառելիքի արտահոսք է սկսվել
Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին. որ ծրագրերը կհամակարգի նա
Իրանն աջակցում է «Խաղաղության խաչմերուկին»՝ ամրագրված սկզբունքներով. վարչապետն ընդունել է Ալի Աքբար Ահմադիանին
37-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին․ կինը տեղափոխվել է հիվանդանոց
Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի կազմկոմիտեի նիստը
Ծովինար Թադևոսյանին ճանաչում եմ վաղուց. ինչու է ՔԿԾ պետի պաշտոնում Գալյանն առաջարկել նրա թեկնածությունը
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունվարի 9-ին
Ալիևի վերջին հայտարարություններից հետո Փաշինյանը կհիշի Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին. Մեդվեդև
40 տարիս լրացավ, 40 գարուն շուտ անցավ. Հովհաննես Դավթյան
Վարչապետն ընդունել է ԻԻՀ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարին
2024-ին «Սյունիք» օդանավակայանից Երևան-Կապան-Երևան երթուղով իրականացվել է 71 չվերթ
Ես հիմա այդ պատվավոր կոչումը կրում եմ, զինվորի մայր եմ. Ավանեսյան
Ծանրամարտում նոր քաշային կարգեր են հաստատվել
Ճանապարհների կառուցման ընթացքում թերացում, անորակ աշխատանք կլինի, սա օրինաչափ է, բայց ոչ՝ ընդունելի. նախարար
Պուտինն Ալիևի հետ խոսել, ներողություն է խնդրել. Պեսկովը՝ Ակտաուում ադրբեջանական ինքնաթիռի կործանման մասին
20% քեշբեք AMIO Mastercard-ով
3 մարզում սպասվում է մառախուղ, որոշներում՝ մերկասառույց
2024-ին շուրջ 200 կմ ճանապարհ կառուցվել և հիմնանորոգվել է սուբվենցիոն ծրագրերով, 503 կմ՝ պետբյուջեի միոցներով
Բացառում եմ, որ Սանոսյանն ու Պապիկյանն իրենց թույլ կտային լոբբինգ անել ինչ-որ կազմակերպության համար. Խուդաթյան
Հայաստանը դժվար թե կարողանա միաժամանակ լինել և՛ Եվրամիությունում, և՛ ԵԱՏՄ-ում. Պեսկով
Ոչ մեկս հավերժ չենք նշանակվել պաշտոնների, փոփոխությունները տրամաբանության մեջ են. Խուդաթյան
Վրդովված եմ Ալիևի վիրավորական հայտարարություններից. եվրախորհրդարանական
Ադրբեջանում մոբիլիզացիոն և զորակոչային ծառայության 249 աշխատակից պատասխանատվության է ենթարկվել
Ահմադիանն ու Գրիգորյանը քննարկել են Հայաստան-Իրան փոխգործակցության հեռանկարները
2024 թվականին շարունակվել է երկաթուղու ծառայություններից օգտվող քաղաքացիների թվի աճը
44-օրյա պատերազմի ընթացքում զենք կիրառելուց հրաժարվելու հրաման տված բարձրաստիճան զինվորականները դատապարտվել են
Ինչ քայլեր պետք է կատարեն հանրային տրանսպորտից օգտվելիս արտոնություն ունեցող քաղաքացիները
Կառավարության այս տարվա առաջին նիստը. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վարչապետը հրապարակել է տարածաշրջանում երկարատև կայունություն և խաղաղություն հաստատելու ՀՀ առաջարկը
Ոչ մեկը պարտավոր չէ առավոտից աշխատի, որ դու 7 անգամ ռեմոնտ արած դիվանի վրա պառկես, սերիալ նայես. վարչապետ
Վախը նորմալ է, բայց տգետ պետք է լինել այսքան անթաքույց այն կառավարել չկարողանալու համար. Հակոբյան
Խաղաղության հերոս լինելու համար զոհվել պետք չէ, բավարար են ապրելն ու արարելը․ Աննա Հակոբյան
Վրաստանում իջեցվել են պետական դրոշները
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT