Երևան
12 °C
Երեւանի ավագանու ընտրություններում գործող քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի աքիլեսյան գարշապարը քաղաքի տրանսպորտի խնդիրն է: Ասել, որ մայրաքաղաքում տրանսպորտային միջոցների ավտոպարկն ու երթուղիների կազմակերպման խնդիրը վատ վիճակում է, նշանակում է ոչինչ չասել:
Քարոզարշավի օրերին իրավիճակն ավելի է սրվում: Սովորական պայմաններում քաղաքացիների համար այդ խնդիրն այնքան առօրեական է, որ մարդիկ նույնիսկ դադարում են նկատել դա: Կատարյալ դիսկոմֆորտի պայմաններում աշխատանքի գնալն ու վերադառնալը, կամ այլ առիթով քաղաքի մի կետից մյուս կետը հասնելը, դառնում է կենսաձեւ, որի վրա այլեւս ոչ ոք ուշադրություն չի դարձնում:
Քարոզարշավի փուլում, սակայն, խնդիրը հնարավորինս վեր է հանվում: Նախ դրա մասին անհոգնել խոսում են գործող քաղաքապետի մրցակիցները: Եվ բացի այդ, երբ որ Տարոն Մարգարյանն ու նրա թիմակիցները փորձում են երեւանցիներին հրամցնել նրա կատարած մեծ գործերը, քաղաքի բնակիչները ավտոմատ կերպով հիշում են նրա չարած մեծ գործերի մասին: Տվյալ դեպքում եւ քարոզչությունը, եւ հակաքարոզչությունը աշխատում են Տարոն Մարգարյանի դեմ:
Օրեր առաջ Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդման հյուրն էր Երեւանի ավագանու Հանրապետական խմբակցության անդամ, «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը: Վերջինս ոչ մի կերպ չէր կարողանում հիմնավորել, թե ինչու մինչեւ այժմ լուծված չէ քաղաքային տրանսպորտի խնդիրը եւ նույնիսկ չէր կարողանում կոնկրետ ասել, թե եթե, օրինակ, Տարոն Մարգարյանը կրկին դառնա քաղաքապետ, այդ խնդիրը երբ կլուծվի:
Ավագանու անդամն ասում էր, որ վարկային միջոցներով հեղինակավոր մի միջազգային ընկերությանը պատվեր է տրվել, եւ այդ ընկերությունը ներկայում ուսումասիրություններ է կատարում, որպեսզի իր առաջարկը ներկայացնի: Որքան գումար է հատկացվել, երբ է պատվերը տրվել, երբ է վերջնաժամկետը, արդյոք այդ առաջարկն անպայման կյանքի կկոչվի, եթե այո` ինչ ժամկետներում: Այս հարցերի պատասխանը ավագանու ՀՀԿ խմբակցությունում չունեն:
Մուսայելյանը նշում էր, որ տրանսպորտի խնդրի լուծման համար լուրջ խոչընդոտ են երթուղայինների գծատերերը, որոնց հարցը պետք է լուծվի: Ապրիլի 20-ին էլ քաղաքապետարանում տեղի էր ունեցել «Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի համակարգի բարեփոխումների մասնագիտական աշխատանքային խմբի առաջին նիստը, որը վարող Երեւանի քաղաքապետի տեղակալ, աշխատանքային խմբի ղեկավար Վահե Նիկոյանը հայտարարել էր, թե «այս նոր գործընթացի մեկնարկով այսօր արդեն կարող ենք սահմանել, որ «գծատերեր» հասկացությունը պետք է վերանա»։
Սա, ինչ խոսք, հետաքրքիր հայտարարություն է, որովհետեւ համար առաջին գծատերը քաղաքապետ Տարոն Մարգարյանն է: Մյուս հայտնի գծատերերից են Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը, ռեյտինգայով ցուցակով պատգամավոր դարձած Արման Սահակյանը` Գալուստ Սահակյանի որդին:
Ի՞նչ կարիք կար միջազգային ընկերությանը միլիոնավոր դրամների պատվեր անել, հասկանալու համար, որ գծատերերը մեծ չարիք են Երեւան քաղաքի համար:
Դժվար է ասել, թե այս բարդ խնդիրը երբ եւ ինչպես կլուծվի, բայց վերջին մեկ շաբաթվա ընթացքում մենք երեք անգամ բախվել ենք միեւնույն անլուծելի հարցին. աշխատակիցները հայտարարել են, որ իրենք կոնկրետ ժամին չեն կարողանում տուն վերադառնալ: Մի հոգի ասել է, որ ժամը 18-ից հետո Արշակունյաց պողոտայից «համալիր» հասնելու համար 2.5 ժամ է ծախսում: Երկրորդն ասել է, որ ժամը 23.30-ից հետո Մաշտոցի պողոտայից չի կարող հասնել 8-րդ մասիվ, որովհետեւ այդ ժամին արդեն նշված ուղղությամբ տրանսպորտ չի գործում: Երրորդն ասել է, որ նույն ժամին չի կարողանում Մաշտոցի պողոտայից հասնել Հալաբյան փողոց` նույն պատճառով:
21-րդ դարն է, իսկ Երեւանում մարդիկ երեկոյան 11-ին աշխատանքի վայրից քաղաքային տրասպորտով տուն հասնելու խնդիր ունեն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Իսպանիայի հավաքականը հռչակվեց Աշխարհի չեմպիոն
Իգլեսիասը քննադատել է «Մետլայֆ» մարզադաշտում կայանալիք Աշխարհի առաջնության եզրափակչի տոմսերի արժեքը
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից
Իրանի գերագույն առաջնորդի սպանnւթյունը հնարավոր է դարձել հետախուզական արտահոսքի պատճառով. Արաղչի
Փրկարարներն ու հատուկ ջրասուզակը Գողթանիկի ջրվեժում որոնում են 21-ամյա ջրահեղձ եղած տղայի մարմինը
Տեսախցիկները ֆիքսել են Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպը. տեսանյութ
Մեր ստորաբաժանումները Ռուսաստանում ընդլայնում են այն զգացողությունը, որ այս պատերազմը պետք է ավարտել
Որորների կղզին Սևանում. վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
Սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա, մասնավորապես՝ Դուբայ․ Գևորգ Պապոյան
Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորվել է
Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ է ձերբակալվել
Ռուսական հարձակման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքում խափանումներ կան
Անի համայնքում կիրականացվի գույքագրում՝ ճշտելու կակուտի պատճառած վնասի չափը
ՌԴ-ն Կիևի վրա զանգվածային հարձակում է իրականացրել
Սևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ կա զոհ
Մշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարար
RAF 11 մրցաշարում ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Եվրոպայի քառակի չեմպիոն Բեն Դավինոյին
Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում
Բարձր է գնահատվել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը․ Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Իվան Վասիլևի հետ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Բարի լույս, այսօրվա առավոտն էլ ենք հեծանվային զբոսանքով սկսել․ վարչապետ
Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ
ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա
Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը
Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ
«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ
Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները
Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն
ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին
Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT