Երևան
12 °C
Քիչ առաջ «Սասնա Ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի եղբոր՝ Արարատ Խանդոյանի գործով դատական նիստի ժամանակ միջադեպ տեղի ունեցավ:
Ինչպես հաղորդում է «Armtimes.com»-ի թղթակիցը, վիճաբանություն սկսվեց Խանդոյանի, դատախազի եւ դատավորի միջեւ, այն ժամանակ, երբ մեղադրող դատախազ Հայկ Պետրոսյանը պաշտպանական կողմի ներկայացրած մի շարք միջնորդությունների վերաբերյալ առարկություններ էր հայտնում:
Մասնավորապես, խոսելով Նիկոլ Փաշինյանին դատարան հրավիրելու եւ հարցաքննելու վերաբերյալ միջնորդության մասին, դատախազն ասաց. «Փաշինյանի տեսագրությունում առկա էր մի հատված, որտեղ ոստիկաններին կոչ էր անում հանդարտության՝ պարզաբանելով, որ իրեն եւս քարեր են կպել: Սա վկայում է այն մասին, որ ինքը փորձում էր իմ կարծիքով համոզել ոստիկաններին, որ ժողովրդի կողմից են նետված քարերն իրեն կպել եւ խնդրում է ոստիկաններին որեւէ պատասխան միջոցներ չձեռնարկել»:
Նա ասաց, որ եթե Խորենացիում կատարված դեպքերի վերաբերյալ Փաշինյանը կարող է ցուցմունք տալ, նշանակում է այս հիմքով Խորենացիում գտնվող մի քանի հազար մարդու պետք է հարցաքննել. «Հետեւաբար՝ գտնում եմ, որ նրան դատարան հրավիրելը անտրամաբանական է եւ որեւէ առնչություն չունի գործի հետ»,- ասաց դատախազը:
Այնուհետեւ անդրադարձավ Խանդոյանին ԱԱԾ աշխատակիցների կողմից բերման ենթարկելու հետ կապված լրացուցիչ վկաներ հրավիրելու միջնորդությանը, ասաց որ ԱԱԾ-ն եւ ոստիկանությունը հետաքննող մարմիններ են, բայց չհասցրեց խոսքն ավարտել:
Խանդոյանը սկսեց գոռգոռալ, թե ինքը հայտարարություն ունի անելու: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը հայտարարության իրավունք չէր տալիս, Խանդոյանը շարունակում էր պահանջել: Դատավորը նրա նկատմամբ սանկցիա կիրառեց՝ նախազգուշացման տեսքով: Խանդոյանը նորից ասաց, որ հայտարարություն պետք է անի, եւ դատավոր Մնացական Մարտիրոսյանը Խանդոյանին նիստերի դահլիճից հեռացնելու որոշում կայացրեց:
Նա հրամայեց կարգադրիչներին դուրս հանել Խանդոյանին: Խանդոյանը չէր ենթարկվում, եւ ավելի բորբոքվեց, երբ նրան փորձում էին ձեռքերից քաշելով հեռացնել նիստերի դահլիճից: Արարատ Խանդոյանը, սակայն չհանդարտվեց, նա շարունակեց ներկայացնել իր առարկությունները` նշելով, որ այդ քրեական գործում ամեն ինչ պարզից էլ պարզ է, եւ եթե դատարանը շարունակում է իրականությունը չտեսնել, ապա ինքը «թքած ունի այդպիսի դատարանի վրա»:
«Ես հայտարարություններ ունեմ, ինձ մի ընդհատեք, մինչեւ հայտարարություն չանեմ, դուրս չեմ գա դատական նիստերի դահլիճից: Էս շինծու քրեական գործ է, ոստիկանությունը կիրառում է գործողություն ժողովրդի հանդեպ, բայց դատում են էս գործով, այն դեպքում, երբ ամեն ինչ ակնհայտ է: Փոխանակ դատավորը էս գործը բեկանի, մի հատ էլ դատախազությանը սանկցիա տա մի հատ էլ կանգնել ինձ էլ...Ուրեմն, եթե սանկցիա են կիրառում իմ վրա` թքած ունեմ նման դատարանի վրա, սա դատարան չի»,- ասաց նա եւ հեռացավ՝ միաժամանակ դիմելով պաշտպանին զգուշացրեց, որ եթե առանց իրեն մասնակցի դատական նիստին, կհրաժարվի նրա ծառայությունից։
Ի վերջո, ասաց, որ թքած ունի այս դատարանի վրա եւ թքելով դուրս եկավ:
Այդ ընթացքում դատարանի դահլիճն արդեն լքել էր դատավոր Մնացական Մարտիրոսյանը: Թե քանի ժամով հեռացվեց Խանդոյանը նիստերի դահլիճից եւ երբ տեղի կունենա հաջորդ դատական նիստն, այդպես էլ հայտնի չդարձավ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Որն է Սամվել Կարապետյանի «գաղտնի պլանը». հաջորդիվ ՌԴ-ն սպառնալու է, որ ռազմաբազան ՀՀ-ից կհանի. տեսանյութ
Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձը նաև արդարության վերականգնման գործընթաց է. Աննա Վարդապետյան
Եվրամիությունը հավատում է Հարավային Կովկասի խաղաղ և պայծառ ապագային. Ուրսուլա ֆոն դեր Լայեն
Եգիպտոսի դեսպանը պատրաստակամ է մշակույթի ոլորտում համագործակցության ակտիվացման առավելագույն ջանքեր ներդնել
Պուտինի վարկանիշի անկում, տնտեսական վիճակի վատթարացում․ ինչ են փաստում Gallup-ի հարցման արդյունքները ՌԴ-ում
Արծրուն Հովհաննիսյանը նշանակվել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հանրային ներդրումային կոմիտեի նիստը
Ինչպես է Չինաստանը պայքարում ծայրահեղ շոգի դեմ․ տեսանյութ
Պետականակենտրոն մոտեցումը՝ պատգամավորի երդման տեքստի հիմքում. օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն
Նոր նշանակումներ ՊՆ-ում
ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով որոշում կայացնելու
ՀՀ-ում գործող սուպերմարկետներից մեկի մենեջերը նկարել է իրենց աշխատակցին և նրա անունով օնլայն վարկ ձևակերպել
Վանում հանդիպել են հայ և թուրք գործարարները․ քննարկվել են սահմանային անցակետի բացման հարցերը
Սյունիքում, Արարատյան դաշում, Երևանում օդի ջերմաստիճանը կհասնի 34-36 աստիճանի. Սև ծովից ցիկլոն կներթափանցի
Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
Պետական պահպանության ծառայությունը ինքնուրույն որպես հատուկ ծառայություն անպայման պետք է զարգանա․ վարչապետ
Միլանի «Ինտեր»-ը երկարաձգել է Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրը մինչև 2027 թվական
Կանանց լիարժեք մասնակցությունը երկրի կայուն զարգացման կարևոր նախապայման է. Արսեն Թորոսյան
ԱԺ փոխնախագահը գերմանացի պատգամավորների հետ քննարկել է Հայաստան-ԵՄ հարաբերություններն ու ներքաղաքական հարցեր
Հուլիսի 1-ից փոփոխվում են Երևանի կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները. ովքեր կարող են օգտվել անվճար
Ապօրինի գույքի բռնագանձման համակարգն ընթացիկ հակակոռուպցիոն պայքարի կարևորագույն գործիքներից և միջոցներից է
Հակոբյանը Նյու Յորքում ներկայացրել է վերջին տարիների գործունեությունը, նախաձեռնություններն ու մարտահրավերները
Բնական գազի սակագները բնակիչների համար կմնան անփոփոխ. ՀԾԿՀ
Նիկոլ Փաշինյանն ու Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց են ունեցել
Գրանցվեք, մասնակցեք և ստեղծագործեք, որովհետև դուք տաղանդավոր եք. վարչապետը՝ «Վարչաֆեստ»-ի մասին
Մենք ռուսական կողմի հետ TRIPP-ի վերաբերյալ քննարկում չենք վարում․ ԱԳ փոխնախարար
Իմ կարծիքով՝ ՀՀ-ում արդարությունն ու արդարադատությունը հասանելի են միայն էլիտաներին, ինչը խնդիր է. վարչապետ
ՀՀ կառավարության աջակցությամբ մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը
Կապան քաղաքի Դավիթ Բեկի հուշարձանի հարակից հանգստյան գոտին կառուցված է. վարչապետ
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է, 19-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ
Ինչ է IMEI համարների գրանցման համակարգը․ Կառավարությունը մանրամասնել է՝ ինչ է փոխվելու, և ինչու է դա կարևոր
Իրանը, ԱՄՆ-ն և Լիբանանը կստեղծեն համատեղ կոմիտե հրադադարի պահպանման համար. Ղալիբաֆ
Արթուր Հովհաննիսյանն առաջադրվել է որպես ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի նախկին տնօրենը մեղադրվում է խոշոր չափի հափշտակության մեջ. 30 մլն դրամը վերականգնվել է
ՌԴ-ն դադարեցնում է Ֆինլանդիայի, Էստոնիայի և Լատվիայի հետ սահմանի երկաթուղային անցակետերով երթևեկությունը
Սպիտակ տունը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմն արժեցել է մոտ 30 միլիարդ դոլար
Արտադրվել է վտանգավոր սննդամթերք. Հագվիում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Դեսպան Բաղդասարյանը և Լիբանանի ԱՍՀ նախարարն անդրադարձել են երկրում պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակին
Հուլիսի 1-ից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր և օրենսդրական փոփոխություններ
Ճամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT