Երևան
12 °C
Երեկ վրաերթի ենթարկված չորս տղաներից մեկն արդեն տանն է, ասում է չի հիշում, թե ինչպես է դեպքը տեղի ունեցել։
«Չհասկացա, թե ինչ պատահեց, ես լրիվ միամիտ դասի էի գնում, այդ կողմերին էլ շատ ծանոթ չեմ, այնպես չէր, որ ճանապարհի մեջտեղում էի, դրա համար շատ չեմ վնասվել կողքիս է կպել մեքենան, նույնիսկ չեմ էլ տեսել, թե ինչ մեքենա է, հետո շտապօգնությունը տարավ հիվանդանոց, էնտեղ գլխիս հատվածում կարեր դրեցին, այսօր պետք է գնամ, որ վիրակապս փոխեն»,-armtimes.com-ին ասաց երեկ վրաերթի ենթարկված 21-ամյա Ռաֆիկ Պապիկյանը, ով Սպիտակ քաղաքից է, սովորում է Երեւանի պետական համալսարանում։
Պապիկյանն ասաց, որ վրաերթի ենթարկված մյուս երիտասարդներից տեղեկություններ չունի։
Armtimes.com-ին հաջողվեց ճշտել մյուս երիտասարդների ինքնությունը, նրանք են, 21-ամյա Տիգրան Սիմոնյանը, 19-ամյա Դավիթ Հինանյանն ու 18-ամյա Սիմավոն Ստեփանյանը։ «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցից, որտեղ տեղափոխվել են վրաերթի ենթարկված չորս երիտասարդները, տեղեկացրեցին, որ երկու տղաները դեռևս գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, իսկ մի տղան էլ դուրս է եկել հիվանդանոցից, հավանաբար այլ հիվանդանոց է տեղափոխվել։
Հիշեցնենք, որ երեկ Երեւանում ժամը 17:15-ի սահմաններում BMW մակնիշի 98 ԼV 988 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երվանդ Քոչար փողոցում վրաերթի է ենթարկել 4 հետիոտնի: Վարորդը մեքենան թողել է հարակից շենքերից մեկի բակում եւ հեռացել:
Ոստիկանությունից այսօր armtimes.com-ին տեղեկացրեցին, որ վրաերթ իրականացրած մեքենայի վարորդը դեռ չի հայտնաբերվել, կատարվում է հետաքննություն։
Նշվում է, որ դեպքի վայրի մոտակայքում՝ Նար Դոսի անվան դպրոցի մոտ, երեկ նախատեսված էր Երեւանի քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի քարոզչական հանդիպումը, սակայն այն հետաձգվել է:
Քիչ առաջ shamshyan.com կայքը տեղեկացրեց, որ հիվանդանոց տեղափոխված 21-ամյա Տիգրան Սիմոնյանը Լոռու մարզի Թումանյան գյուղի բնակիչ է, սովորում է Երեւանի Պետական համալսարանի հանրային կառավարման բաժնի «Միջազգային հարաբերություններ» ֆակուլտետի 1-ին կուրսում, 18-ամյա Սիմավոն Ստեփանյանը Շիրակի մարզի Գետափ գյուղի բնակիչ է, սովորում է «Հայբուսակ» հենակետային քոլեջում՝ ատամնատեխնիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսում, իսկ 19-ամյա Դավիթ Հինանյանը Երեւան քաղաքի Տոլստոյի փողոցի բնակիչ է, սովորում է ՖԿՍ ինստիտուտում՝ հունահռոմեական ըմբշամարտի ֆակուլտետի 2-րդ կուրսում։
Կայքի տեղեկություններով՝ վրաերթն իրականացրած ավտոմեքենան հաշվառված է Երեւան քաղաքի Մուրացանի 113/1 շենքի բնակիչ՝ 20-ամյա Լեւոն Դավթյանի անվամբ։ Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները հայտնաբերել են ավտոմեքենայի տիրոջը, ով արդեն բացատրություն է տվել այն մասին, որ երեկ՝ ժամը 13։00-ի սահմաններում, ինքը ավտոմեքենան տրամադրել է մորաքրոջ տղային, ով, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով, սովորում է Երեւանի Ճարտարագիտական համալսարանում։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ընտրակաշառքի գործերով 258 մեղադրյալից 182-ը «Ուժեղ Հայաստան»-ից է․ բողոքում են, որ ՀԿԿ-ն իրենց թիրախավորել է
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
Իրանն առաջիկա օրերին ԱՄՆ-ի հետ որևէ բանակցություն չի պլանավորում
ԱՄՆ Կոնգրեսը նախատեսում է խոչընդոտել Թուրքիայի վերադարձը «F-35»-երի ծրագրին
ՀՀ քաղաքացու կենսաչափական նույնականացման նոր քարտը՝ անվտանգային պաշտպանիչներով և հատուկ դիզայնով․ տեսանյութ
Ոստիկանության 2 ծառայող ազատվել է աշխատանքից, 3-ը խիստ նկատողություն է ստացել
Վլադիմիր Պուտինի հետ նախատեսված հանդիպում չի եղել, առաջիկայում կլինեն շփումներ․ վարչապետ
ՌԴ-ն մեզ կանգնեցրել է երկընտրանքի առջև. ինչքան սեղմում են օղակը, ավելի շահեկան ենք դուրս գալիս. տեսանյութ
Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն արձագանքելու կարիք չենք տեսնում․ վարչապետն ասել է՝ ինչու
Իմ ու Ալեն Սիմոնյանի մեջ անձնական խնդի՞ր, ո՛չ, բացարձակ չկա. Փաշինյան
Կրեմլը չի հանդուրժում Փաշինյանին՝ որպես ժողովրդի ընտրյալի. ՌԴ-ն կարող է պայթել ներսից. Միսկարյան. տեսանյութ
ՀՀ կառավարության առաջնահերթություններից է արտահանման դիվերսիֆիկացումը․ Պապոյանը ընդունել է Ֆրանսիայի դեսպանին
Փարիզի Ռազմական ակադեմիայի ռազմավարական վերապատրաստման դասընթացն ավարտել է ՀՀ ԶՈՒ առաջին ներկայացուցիչը
ԱԺ փոխնախագահների թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանն ու Վահագն Ալեքսանյանը
Հուլիսի կեսերին ՀՀ կառավարությունը որոշում կընդունի ՀԷՑ-ը հանրության գերակա շահ ճանաչելու մասին․ Պետրոսյան
Դեյվիդ Ալենը վերահաստատել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ աջակցելու հայկական տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանը
Երևան-Սևան ճանապարհին՝ Չարենցավանի մոտ, կայծակի հարվածից տուժած կամրջի հիմքերի ամրացումը կատարվել է
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մեկնել է Կորեա
Գյումրիում գտնվող ՌԴ ռազմաբազայի կարգավիճակի վերանայման վերաբերյալ որևէ ազդանշան չի ստացվել․ Գալուզին
Վերահաստատվել է համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը․ ՄԻՊ-ն ընդունել է ԱՄԿ ACTRAV-ի տնօրենին
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կժամանի Հայաստան․ տեղի կունենա հանդիպում վարչապետի հետ
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են Հայաստանում կանաչ ջրածնի արտադրության զարգացման հեռանկարները
Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում փոփոխություններ են եղել
Ովքեր կլինեն ԱԺ փոխնախագահներ․ ՔՊ-ն երեկոյան որոշում կկայացնի
Երբ որոշում ենք կայացրել, մենք նման հաշվարկի չենք տիրապետել․ Հովակիմյանը՝ ԲՀԿ-ի ընտրական տվյալների մասին
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Վահրամ Փափազյան փողոցում
Կասեցվել է«Թամարա» ապրանքանիշի 3 արտադրատեսակի արտադրությունը
Աֆղանստանում Պակիստանի օդային հարվածների հետևանքով զոհվել է 36 մարդ, վիրավորվել՝ 163-ը
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Անընդունելի է, որ ՀՀ-ն ամրագրում է ԵՄ անդամակցության մտադրություն և շարունակում օգտվել ԵԱՏՄ առավելություններից
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն աշխատանքային այցով գտնվում է Չինաստանում
Կացարաններից մինչև ջրավազաններ․ ամփոփվել են ՄԱԶԾ-ի երկամյա ծրագրի արդյունքները
Առաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա
Էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է արտահանման ոլորտի պետական աջակցության գործող ծրագրերը
«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում
ՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի ներկայության մասին զգուշացնող ցուցանակներ
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին իրականացվում են ամառային պահպանման աշխատանքներ
ՀՀ ճանապարհներին գրանցված վթարների հետևանքով 3 օրում 69 մարդ վիրավորում է ստացել, 4-ը՝ զոհվել
Հետաքրքիր գտածոներ, այդ թվում՝ բացառիկ արժեք ներկայացնող Թամար թագուհու մետաղադրամը Ամբերդի ամրոցում
Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են հազվագյուտ կրիտիկական հանքանյութերի ոլորտում համագործակցության հնարավորությունը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT