Երևան
12 °C
Երեկ Մոսկվայում, ռուսական կողմի նախաձեռնությամբ, կայացած Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումն արդադրացրել է Ստեփանակերտի սպասելիքները։
Armtimes.com-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը հայտնեց, որ հանդիպմանը հնչած գաղափարների հետ համամիտ են ու կարծում են, որ հանդիպումը հենց նման հարթությունում պետք է ընթանար։
«Մենք բազմիցս ասել ենք, որ արժեւորում ենք ցանկացած նման հանդիպում, միշտ էլ ընդգծել ենք, որ ճիշտ չէ նման հանդիպումները թերագնահատել այն տեսանկյունից, որ նման հանդիպումների ժամանակ ինչ որ առաջընթաց կամ կարեւոր փաստաթուղթ չի ստորագրվում բուն հակամարտության համապարփակ կարգավորման ուղղությամբ»,-ասաց Բաբայանը:
Ըստ Բաբայանի՝ հարկավոր է տարանջատել հակամարտության վերջնական կարգավորումը, որը շատ երկարատեւ, տարիներ, եթե ոչ տասնամյակներ պահանջող գործընթաց է, հատկապես եթե հաշվի առնենք կողմերի իրարամերժ մոտեցումները, եւ ավելի կոնկրետ արդիական հարցերը, մասնավորապես ամենակարեւոր հարթությունը՝ խաղաղության եւ կայունության պահպանումը տարածաշրջանում։
«Նման հանդիպումները մեծ դերակատարություն ունեն հենց այս տեսանկյունից, քանի որ նախ՝ շարունակական են դարձնում բանակցային գործընթացը, թեպետ խեղաթյուրված ձեւաչափով եւ այլն, բայց այլ տարբերակ չկա, եւ երկրորդը՝ գերտերությունները՝ տվյալ դեպքում Մինսկի խմբի համանախագահող երկրները, որոնք հանդիսանում են նաեւ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամներ, եւ իրենց տեսակետն է, որ պետք է լինի խաղաղ կարգավորում, եւս մեկ անգամ հստակեցնում են այդ ամենը,-ասաց Բաբայանը՝ արժեւորելով, որ կրկին շեշտվել է Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում զինադադարի խախտման մեխանիզմների մշակման եւ ներդրման խնդիրը,-Սա եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ այս ուղղությունը կա եւ կմնա կարեւորներից մեկը մոտագա ժամանակահատվածում»։
Երեկ՝ հանդիպումից առաջ, հայկական կողմն այս շաբաթվա մեջ հրադադարի խախտման հետեւանքով երկրորդ զոհն ունեցավ, եւ ակնկալվում էր, որ Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը զոհի մասին լուրից հետո չպետք է մեկներ Մոսկվա, սակայն, նա բանակցությունները չբոյկոտեց։
«Դա Ադրբեջանի քաղաքականությունն է եւ մենք տեսնում ենք, որ այդ քաղաքականությունը շատ դժվար է ենթարկել փոփոխության, մենք գործ ունենք ահաբեկչական, ֆաշիստական պետության հետ։ Այժմ ամբողջ քաղաքակիրթ աշխարհը դարձել է ահաբեկչության թատերաբեմ, նույնն էլ Ադրբեջանն է, սակայն կարծում եմ, որ այս պարագայում ոչ միայն Մինսկի խմբի համանախագահները պետք է ջանքեր գործադրեն, այլ, առհասարակ, երկրներ, որոնք գործընթացի մեջ չեն, սակայն անուղղակիորեն կարող են ազդել Ադրբեջանին կառուցողական դաշտ բերելու տեսանկյունից։ Սակայն Ադրբեջանի հանցագործ գործողություններին ոչ միայն որեւէ արձագանք չկա, այլեւ այնտեղ անցկացվում են ֆորումներ, միջոցառումներ, սրանք անուղղակիորեն գոտեպնդում են այս պետությանը»,-ասաց Բաբայանը՝ հավելելով, որ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի գործող նախագահ Պեդրո Ագրամունտին պաշտոնանկ անելու հարցում պետք է քննարկվի նաեւ Ադրբեջանից կաշառք ստանալու հարցը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԵրեկոյան ժամերից ՀՀ ամբողջ տարածքում սպասվում են ձյան տեղումներ, ջերմաստիճանի անկում. Սուրենյանը մանրամասնել է
Դատախազությունն ընթացք է տվել ԿԳՄՍՆ-ի՝ Գոռ Վարդանյանի ֆիլմի առնչությամբ փոխանցված դիմումին
Երկրաշարժ Ադրբեջանում՝ Մինգեչաուրի ջրամբարի տարածքում
Բայդենն ու Մակրոնը 36 ժամվա ընթացքում կհայտարարեն «Հըզբոլլահ»-ի և Իսրայելի միջև հրադադարի մասին. Reuters
Անցած գիշերվա ընթացքում ՌԴ օդային տարածքում խոցվել է 39 անօդաչու
Վերադարձ Երևան. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Մասկը «F-35» կործանիչը համարում է ոչնչով աչքի չընկնող վագոն
Մի շարք բնակավայրերում ձյան տեղումներ են, որոշ հատվածներում՝ մառախուղ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Վթարային ջրանջատում Գեղարքունիքում. որ գյուղերում ջուր չի լինի նոյեմբերի 26-ին և 27-ին
Մարտական նռնակով զինված տղամարդը սպառնացել է այն պայթեցնել
Ալիևը զանգահարել է Դոնալդ Թրամփին. ինչ հարցեր են քննարկել
Երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում
Ոչ ոք չպետք է լռի բռնության առջև, դա յուրաքանչյուրիս քաղաքացիական պարտքն ու պատասխանատվությունն է. նախարար
24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և ընկել ձորակը․ կա վիրավոր
Մոսկվա-Շարժա չվերթը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում
Կոռուպցիան ձեր հայրանունն է. Սերբիայի խորհրդարանում պատգամավորներն իրար են ծեծել
Քոչարյանը, գերիների հարցը շահարկելով, փորձում է շեղել հանրությանը. Հակոբյանը մանրամասնել է՝ ինչից (տեսանյութ)
Ինչ իրավիճակ է Լարսում
Գիշերային ակումբում ծեծկռտուք է եղել, կա վիրավոր. կասկածյալները տեղի անվտանգության աշխատակիցներն են
Քննարկվել են սիգի ձվադրման ժամանակահատվածում հսկողության ուժեղացված միջոցառումները
Հպարտ եմ կրթվելու և լուսավորվելու մեր պապերի փորձառությամբ. Աննա Հակոբյանն այցելել է Սուրբ Ղազար (տեսանյութ)
Կոթիում երկհարկ հարակից տներ են այրվել
ՀԱՊԿ-ը չի կատարել Հայաստանի նկատմամբ իր անվտանգային պարտավորությունները, ՀՀ-ն ունի այլընտրանք. Հրայր Մանուկյան
Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել
Ակնկալում ենք սերտորեն համագործակցել ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում. Միրզոյանը՝ Բոչորիշվիլիին
Ձյուն և ձնախառն անձրև է տեղում. իրավիճակը հանրապետության ճանապարհներին
Ադրբեջանում ռազմական փորձագետը ձերբակալվել է Հայաստանի հետ սահմանային դիրքերը նկարահանելու և ցուցադրելու համար
Եգիպտոսի ափերի մոտ խորտակված նավի վրա Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չեն եղել. ԱԳՆ
«Զվարթնոց»-ի «Կարգո» բեռնային համալիրի մոտ մեքենա է այրվել
Գոռ Վարդանյանի ֆիլմի առնչությամբ ԿԳՄՍՆ-ն դիմել է Գլխավոր դատախազությանը
Ինչու է իջեցվել Կառավարության շենքի վրա տեղադրված ՀՀ դրոշը
«Դեմոկրատական այլընտրանք»-ը մասնակցելու է Գյումրու ընտրություններին. Սուրենյանց
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2024-ի 9 ամսվա պետական բյուջեի կատարողականի հաշվետվությունը
Ուժի մեջ են մտել ինքնագլորով և նմանատիպ շարժունակության միջոցներով երթևեկության կանոնները. ինչ չի թույլատրվում
Հովիկ Աղազարյանը հանդիպել է Ալեն Սիմոնյանի հետ
Հովիկ Աղազարյանը հետաձգել է մանդատը վայր դնելու որոշումը
Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է. փակ ավտոճանապարհ կա
Արարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ ԱԳ նախարարների, ՊՆ և ԱԽ քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին
Հանրապետության մի շարք շրջաններում ձյուն է տեղում
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT