Արսինե Խանջյանը դիմել է Վարչական վերաքննիչ դատարան, բայց մեծ ակնկալիքներ չունի

29/04/2017 schedule20:25

Սփյուռքահայ դերասանուհի Արսինե Խանջյանի հայցի գործի վարույթը կարճելու մասին Վարչական դատարանի որոշման դեմ հայցվոր կողմը բողոք է ներկայացրել Վարչական վերաքննիչ դատարան: Այս մասին  armtimes.com-ին տեղեկացրեց դերասանուհու պաշտպաններից՝ Փաստաբանների պալատի անդամ Արամազդ Կիվիրյանը:

2016թ. հուլիսին Արսինե Խանջյանը Խորենացու փողոցից բերման էր ենթարկվել ոստիկանություն եւ մոտ երեք ժամ գտնվել ոստիկանության բաժանմունքում, ապա դերասանուհուց ներողություն էին խնդրել՝ ասելով, որ տեղի ունեցածը թյուրիմացություն է:

Արսինե Խանջյանն ու իր ներկայացուցիչները դիմել էին դատարան՝ պահանջելով ոչ իրավաչափ ճանաչել ոստիկանների միջամտող գործողությունները, այդ թվում՝ հայցվորի արտահայտվելու և խաղաղ հավաքների ազատության, ազատ տեղաշարժվելու, անձնական ազատության եւ անձեռնմխելիության, ձերբակալման պահից իր ընտրությամբ պաշտպան ունենալու, իրավաբանական օգնություն ստանալու, նվաստացնող կամ անմարդկային, խտրական վերաբերմունքից, այդ վերաբերմունքից զերծ մնալու իրավունքներին միջամտելը:

Հայտնի դերասանուհին որպես բարոյական փոխհատուցում պահանջում էր 500 հազար դրամ:

Սակայն փետրվարի 28-ին ՀՀ վարչական դատարանը՝ դատավոր Կարեն Ավետիսյանի նախագահությամբ, բավարարել էր պատասխանող կողմի միջնորդությունն ու կարճել վարչական գործի վարույթը։

Միեւնույն ժամանակ, Վարչական դատարանը որոշել էր, որ բարոյական վնասի հատուցման պահանջի հետ կապված այս հայցով վեճը ենթակա չէ Վարչական դատարանում քննության:

«Վարչական դատարանը, ըստ էության, կարճել էր գործի վարույթը՝ չիրականացնելով գործի քննությունը՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ ոստիկանության գործողությունները ոչ թե ենթակա են վարչական տեսանկյունից քննության, այլ քանի որ քրեաիրավական խնդիրներ կան ու մեր կողմից բարձրացվել է այնպիսի հարցեր, որոնք կարող են քրեաիրավական որակումներ ստանալ, ուստի տվյալ դեպքում դատարանը որոշել է, որ այդ հարցին անհրաժեշտ է անդրադառնալ քրեաիրավական տեսանկյունից»,-ասում է Արսինե Խանջյանի փաստաբանը՝ հավելելով, որ դատարանի որոշումն իրենց համար այդքան էլ ընդունելի չէ։

Ըստ փաստաբանի՝ քրեաիրավական տեսանկյունից կոնկրետ անձանց, սուբյեկտների գործողություններն են ենթակա որակման, մինչդեռ իրենք պահանջ են ներկայացրել ոչ թե անձանց դեմ, այլ ընդհանուր ոստիկանության դեմ։

«Այսինքն մեր պատասխանողը տվյալ դեպքում ոստիկանությունն է եւ ոստիկանության գործողություններն ենք մենք ցանկանում ճանաչել ոչ իրավաչափ, այլ ոչ թե առանձին ինչ-որ ոստիկանների։ Այն, որ առանձին ոստիկանների գործողությունները նաեւ քրեաիրավական տեսանկյունից կարելի է քննության առարկա դարձնել, դեռեւս չի տալիս այն հանգամանքը, որ անձը դիմի վարչական դատարան եւ ոչ իրավաչափ ճանաչի ոստիկանության ընդհանուր գործողությունները»,-պարզաբանում է Արամազդ Կիվիրյանը՝ հավելելով, որ բողոք է ներկայացվել վերաքննիչ վարչական դատարան եւ հիմա սպասում են զարգացումների։

Սակայն փաստաբանն այդքան էլ լավատես չէ։

«Իհարկե, սպասելիքներ միշտ կան, այսինքն ես անձամբ իրավական տեսանկյունից հուսով եմ, որ դատարանը գոնե այդ առումով ինչ որ քայլեր կձեռնարկի ու ձեռնամուխ կլինի գործի քննությանը, բայց, բնականաբար, տեսնելով այն ինչ տիրում է այսօրվա դրությամբ, դա կլինի այս գործը կամ բազմաթիվ այլ դատական գործեր, որոնք տեսել ենք, թե ինչպիսի դիրքորոշումներ են արտահայտում դատարանները, ճիշտն ասած մեծ հույսեր չունեմ»,-ասաց Կիվիրյանը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3791 դիտում

Երևանի փողոցների հետիոտնային անցումները՝ հայկական գորգերի տեսքով. լուսանկարներ

Երևան-Սևան-Իջևան ճանապարհին բախվել են շտապօգնության մեքենան և «BMW»-ն․ կա տուժած

Իռլանդիայի վարչապետ Միխոլ Մարտինը ժամանել է Հայաստան

Հայաստան է ժամանել Մոնտենեգրոյի նախագահ Յակով Միլատովիչը

Եվրամիության պատվիրակությունը ժամանել է Երևան. լուսանկարներ

Հայաստան է ժամանել Բելգիայի վարչապետ Բարտ Դը Վեվերը

Կոսովոյի վարչապետը Փաշինյանին հայտնել է՝ տպավորված է Երևանով և նրա պատմությամբ, արվեստով ու ավանդույթներով

Նռնակի պայթյուն Տավուշի մարզում. տուժել է երիտասարդ

Հանդիպում Կոսովոյի գործող վարչապետ Ալբին Կուրտիի հետ. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Հայաստան է ժամանել Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Հայաստանում է. լուսանկարներ

Իզուր չէ, որ արհեստական բանականությանն էր դիմում, որովհետև իրական մտքերը մեկը մեկից մարազմատիկ են. Մանավազյան

Մոլդովայի Հանրապետության նախագահ Մայա Սանդուն ժամանել է Երևան. լուսանկար

Հայաստան է ժամանել Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը

Կանադայի վարչապետը Փաշինյանի հետ հանդիպմանը նշել է՝ տպավորված է տարածաշրջանի կայունությանն ուղղված քայլերով

Հայաստան է ժամանել Միացյալ Թագավորության վարչապետը. նրան դիմավորել է ՀՀ նախագահը. լուսանկարներ

Առաջին անգամ էի Երևանում, մինչև հիմա տպավորությունների ներքո եմ. Ալսու

Հայաստան է ժամանել Լեհաստանի Հանրապետության վարչապետ Դոնալդ Տուսկը. լուսանկարներ

Նորվեգիայի Թագավորության վարչապետը ժամանել է Երևան

Հայաստան է ժամանել Շվեյցարիայի Համադաշնության նախագահը

Հայաստան է ժամանել Սերբիայի Հանրապետության վարչապետ Ջուրո Մացուտը

Մեր ժողովուրդը գիտի, թե հունիսի 7-ին ձեր բաժանած «շըլվարները» որտեղ կհագցնի. Հարությունյան

Ուկրաինայի նախագահ Զելենսկին Երևանում է. նրան դիմավորել է Ալեն Սիմոնյանը. լուսանկարներ

Հայաստան է ժամանել Ֆինլանդիայի Հանրապետության վարչապետը

Ինստագրամիս հետեւորդների թիվը հատեց 900 հազարը. գրոհում ենք 1 միլիոնը. վարչապետ

Փաշինյանը և Ռուգինիենեն քննարկել են Հայաստան-Լիտվա հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները. լուսանկար

Հայաստան է ժամանել Մոնակոյի Իշխանապետության իշխան Ալբեր Երկրորդը

Հայաստան է ժամանել Հունաստանի Հանրապետության նախագահ Կոնստանտինոս Տասուլասը

Վեդիում մանկապղծության դեպք կոծկելու մասին պնդումները սուտ են. ՆԳՆ-ն մանրամասնել է՝ ինչ է տեղի ունեցել

Թալին-Սասնաշեն ճանապարհին «Օպել»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կա վիրավոր

Լիտվայի վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայաստանի վարչապետն ու Բուլղարիայի նախագահը ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր

AFCP-ն աջակցել է Հայաստանի ամենավաղ քրիստոնեական հուշարձաններից մեկի՝ Երերույքի տաճարի պահպանությանը

Ընտրություններ 20/26-ին քվեարկում ենք 16-ին. վարչապետ

EPC գագաթնաժողովի արարողակարգային միջոցառումների ընթացքում Երևանում փակ կլինեն որոշ փողոցներ

Հայաստան է ժամանել Լյուքսեմբուրգի վարչապետ Լյուկ Ֆրիդենը

Եվս մեկ օրինակ, որը հստակ արտացոլում է Կառավարության աջակցության թիրախային լինելը. Գևորգ Պապոյան

Հնդկաստանում փիղը կնճիթով հարվածել է մարդատար մեքենային, շպրտել այն և տրորել վարորդին. տեսանյութ

Գագաթնաժողովի անցկացումը վկայում է ՀՀ-ի նկատմամբ միջազգային մեծ ուշադրության մասին. Սինիրիօղլուն՝ Փաշինյանին

Հանդիպում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ. վարչապետ