ԵԱՏՄ ձեւավորում է միասնական գազային շուկա. Ինչպե՞ս է վաճառվելու գազը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նավթի եւ գազի հարցերով խորհրդատվական կոմիտեն վերջերս հաստատեց ԵԱՏՄ տարածքում ընդհանուր գազային շուկայի ձեւավորման ծրագիրը: Այն ինչ վրաբերում է գազի շուկային, արտահանմանը, տարանցման կամ ներկրման խնդիրներին շատ զգայուն է ընկալվում «կապույտ վառելիքից» բավականին մեծ կախվածություն ունեցող Հայաստանում: Ուստի, հարց է առաջանում՝ ինչ է նշանակում միասնական գազային շուկա ասվածը հատկապես Հայատանի, Բելառուսի եւ Ղրղզստանի, այն է՝ ԵԱՏՄ անդամ այն պետությունների համար, որոնք հանդիսանում են գազի ներկրող: Արդյոք ձեւավորվելու է գնագոյացման, գազի եւ տարանցման սակագների սահմանման մեկ համակարգ: Ու ամենակարեւորը, միասնական շուկայում գազը վաճառվելու է դոլարով, ինչպես հիմա, թե ազգային արժույթներով, կամ գոնե միայն ռուբլով:

Փորձագետների կարծիքով, եթե այս հարցերին բավարարող պատասխան է տալու միասնական գազային շուկայի ձեւավորումը, ապա այն միանշանակ դրական նախաձեռնություն է հատկապես գազ ներկրող ԵԱՏՄ պետությունների համար: Սակայն հաշվի առնելով այն, թե գազի եւ նավթի միջազգային գների կտրուկ անկումից հետո, ինչպիսի բարդ վիճակում են հայտնվել Ռուսաստանն եւ Ղազախստանը, ապա փորձագետների մի մասը կասկածում է, որ առաջիկայում հնարավոր կլինի հասնել միության շրջանակներում գազի գնի ռոբլիով գոյացման, սահմանման եւ արտահանման հեռանկարին: «Հայաստանի տնտեսության կախվածությունը գազից բավականին մեծ է: Հայաստանում էլեկտարէներգիայի գեներացման 40 տոկոսն ապահովում են ՋԵԿ-երը, որոնք աշխատում են հենց գազով: Այս ուղղությունը գնալով զարգանում է երկրում, նշանակում է մեծանալու է նաեւ գազի կարեւորությունը», - նշում է էներգետիայի հարցերով փորձագետ Վահե Դավթյանը՝ հավելելով, որ ԵԱՏՄ-ի գազի շուկայի միասնական վերազգային մեխանիզմենրի ներդրումը միայն կուժեղացնի ներկրող անդամ-պետությունների էներգետիկ անվտանգության երաշխիքները:

Էներգետիայի հարցերով մեկ այլ փորձագետ Արմեն Մանվելյանի կարծիքով, միասնական գազային շուկայի ձեւավորումը գլոբալ խնդիր է լուծում նույն Ռուսաստանի համար, քանի որ այժմ գազի սակագների որոշման միասնական շուկա գոյություն չունի: Հենց այդ պատճառով, ԱՄՆ-ում այն կարող է արժենալ 120 դոլար 1000 խմ-ի դիմաց, իսկ Ճապոնիայում՝ 500 դոլար: «Սակայն վերջերես ԱՄՆ-ը եւ Եվրամիությունը միասնական գազային շուկա ձեւավորելու քայլեր են կատարում: Ուստի ՌԴ-ի համար, որպես գազի խոշորագույն արտահոնղներից մեկի, կարեւոր է ունենալ վերահսկելի գազային բիրժա, որտեղ կվորոշվի այդ վառելիքի գինը», - մեզ հետ զրույցում նշում է Մանվելյանը՝ հավելելով, որ այս նախաձեռնությունը թե՛ ԵԱՏՄ անդամե մյուս պետությունների, թե՛ Ռուսաստանի համար կլինի հաջողակ, եթե գազն այդ շուկայում վաճառվի ռուբլիով:

Շուրջ մեկ ամիս առաջ Սերժ Սարգսյանի Մոսկվա կատարած այցի արդյունքերով մամուլի ասուլիսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայ-ռուսական առեւտրի համատեքստում հայտարարեց, որ Հայաստանի հետ կարող են առեւտուր անել ազգային արժույթներով: Հենց այդ ժամանակ էլ փորձագետները շեշտը դրացին գազի գնի վրա: Հայաստանը տարեկան շուրջ 300 մլն դոլարի գազ է ներմուծում Ռուսաստանից: Տնտեսական ռեցեսիայի մեջ գտնվող Ռուսաստանը, որի ազգային արժույթը երկու անգամ արժեզրկվեց էներգակիրների գների կտրուկ անկման հետեւանքով, արտարժույթի, հատկապես դոլարի մեծ կարիք ունի: Ուստի փորձագետները կասկածում են, որ գազի միասնական շուկայի ձեւավորման պարագայում հնարավոր կդառնա էներգակիրներ ձեռք բերել ազգային արժույթներով կամ գոնե միայն ռուբլով:

«Հայաստանի տնտեսությունը մեծ կախվածություն գազի ներմուծումից: Գազը, ինչպես եւ նրա գինը մեզ համար ունի ռազմավարական նշանակություն: Այս իմաստով միասնական գազային շուկան, եթե ձեւավորվի այնպես, որ գազի գնի հիմքում դրվի ռուբլին, ապա այն դրական հեռանկարներ կբացի անդամ պետությունների համար, հակառակ պարագայում՝ այս նախաձեռնությունը մեծամասամբ կիմաստազրկվի», - նշում է փորձագետ Արմեն Մանվելյանը՝ միեւնույն ժամանակ հավելելով, որ կողմերին դժվար կլինի համաձայնության հասնել էներգակիրների առեւտրի հարցում ազգային արժույթի անցնել: «Ու սա կլինի գազային միասնական շուկայի ձեւավորման հիմնական խոչընդոտը: Եթե այդ շուկայում գերիշխելու է դոլարը, ապա, կրկնում եմ, այն իմաստազրկվում է: Միակ դրական բանը որ կարող է լինել, ապա այն, որ գազի գնագոյացման միասնակ համակարգ կարող է ներդրվել եւ այդ գրծընթացը կդառնա ավելի հասկանալի մեզ համար», - եզրափակեց նա:

Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի (Մոսկվա) առաջատար փորձագետ Իգոր Յուշկովը եւս կիսում է այն կարծիքոը, որ Ռուսաստանի համար անդամ պետությունների գազային շուկաների ինտեգրացիան այդքան էլ ձեռնտու չէ: «Ռուսաստանը գնում է այս ռիսկին, քանի որ էներգետիկ շուկաների միավորումը եվրասիական ինտեգրացիայի գլխավոր տարրեից է: Ինտեգրացիայի շրջանակներում ենթադրվում է գազի սակագների ունիֆիկացիա, ինչպես նաեւ անդամ պետությունների միջեւ գազի փոխանակումների ազատ համակարգի ներդրում: Այսինքն՝ կոպիտ ասած Ղրղզստանը կարող է ղազախական գազ ներկրել եւ վաճառել Բելառուսին նույն Ռուսաստանի տարածքով: Ինչ վերաբերում է սակագներին, ապա այժմ դրանք տարբեր են. Հայաստանում եւ Բելառուսում գազն ավելի թանկ արժե, քան Ռուսաստանում: Ուստի դրանք պետք է ունիֆիակցվեն: Ռուսաստանը մի կողմից պետք է սակագները նվազեցնի այդ երկրների համար, իսկ մյուս կողմից իր ներքին սպառողի համար այն բարձրացնի: Ստացվում է այս նախաձեռնությունն ավելի քան շահեկան է միության շրջանակներում գազ ներկրող պետությունների՝ Հայաստանի, Բելառուսի եւ Ղրղզստանի համար», - նշում է նա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6194 դիտում

Հրաձգության ՀՀ հավաքականը՝ շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևի տղամարդկանց թիմային պայքարի աշխարհի չեմպիոն

Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին․ Պեսկով

ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի միջազգային առևտրի նախարարի խորհրդարանական քարտուղարի հետ

Դավիթ Խուդաթյանն Արարատի մարզում ծանոթացել է պետբյուջեի և սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինաշխատանքներին

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեի շինարարական աշխատանքները․ տեսանյութ

Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները

Օգտագործում են և դեն նետում, չպետք է գործակալ դառնային. Փաշինյանը զգուշացնում էր՝ պատժվելու են․ Հայկ Հովյան

ԿԸՀ-ն չի մերժել դատախազության՝ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունը

Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր

Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան

Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին

Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի

Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել

Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել

Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով

Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը

Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել

Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը

Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում