Ես դիմում չեմ գրել. Խաչիկ Մանուկյանը տեղյակ չէ, որ զրկվելու է պատգամավորական մանդատից

02/05/2017 schedule21:21

«Ծառուկյան» դաշինքով ընտրություններին մասնակցած  Հանրապետական կուսակցության նախկին պատգամավոր Խաչիկ Մանուկյանը տեղյակ չէ, որ իր անունից ինքնաբացարկի դիմում է ներկայացվել Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

Հիշեցնենք, որ ժամեր առաջ ԿԸՀ մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր ՀՀԿ-ի, «Դաշնակցություն» կուսակցության եւ «Ծառուկյան» դաշինքի մի շարք թեկնածուների ինքնաբացարկի, այսինքն՝ պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմումները, որում նշվում էր նաեւ Խաչիկ Մանուկյանի անունը:

- Պարոն Մանուկյան, ինչո՞ւ եք հրաժարվել ձեր պատգամավորական մանդատից:

- Նախ, առաջինը՝ մանդատից չեմ հրաժարվել, երկրորդը՝ եթե դիմում չեմ գրել, ոնց կարող է իմ անունը լինել: Անհասկանալի է՝ ով է ինձնից դիմում վերցրել: Չգիտեմ, ես տեղյակ չեմ, ինձ էլ զանգում, հարցնում են, հարցեր են տալիս, որից ես իրոք անտեղյակ եմ: Եթե ինքնաբացարկ չեմ ներկայացրել, տարածքում հաղթել եմ, զարմանալի ա էլի մի քիչ:

- Այդ դեպքում ինչպե՞ս է ձեր անունը հայտնվել ԿԸՀ ներկայացված ցուցակում:

- Այ չգիտեմ, դա իրենց պետք է հարցնեք: Ինչու պետք էիմ անունը հայտնվի, եթե տենց բան չկա, եւ եթե հիմա հայտնվել է, ով է դրա պատասխանը տալու:

Իսկ հիմա, երբ տեղեկացաք այդ մասին, ի՞նչ եք անելու: Ի՞նչ քայլեր կձեռնարկվեն ձեր կողմից:

- Ես չգիտեմ, պաշտոնապես ոչ մի տեղեկություն չունեմ, ես սա համարել եմ որպես խոսակցություն, նման խոսակցություններ մի քանի անգամ են եղել: Չեմ կարող ավել բան ասել:

- Հիմա չե՞ք պայքարելու ձեր պատգամավորական մանդատի համար:

- Այսինքն ինձ մանդատից զրկել են, ե՞ս պետք է պայքարեմ...

- Համենայնդեպս ձեր անունը նշված է:

-Կարող է՝ սխալվել են, ԿԸՀ-ն հաճախ է սխալվում: Ես վաղը պարզելու եմ:

Հիշեցնենք, որ Մանուկյանն ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններից առաջ դուրս եկավ ՀՀԿ-ից եւ միացավ «Ծառուկյան» դաշինքին: Վերջինս  դաշինքի կազմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրվեց Արագածոտնի մարզն ընդգրկող թիվ 7 ընտրատարածքում եւ հաղթեց.  Մանուկյանն այդ ընտրատարածքում դաշինքի առաջադրած 7 թեկնածուներից ամենաշատ՝ 5675 ձայն ստացողն է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6698 դիտում

Ֆրանսիական փոքրիկ անկյուն Հրազդանում՝ Converse SME գործընկերությամբ

Դատախազությունը պահանջում է Արամ Հարությունյանի ապօրինի տիրապետության ներքո գտնվող տարածքը վերադարձնել ՀՀ-ին

Տավուշում՝ Խաշթառակի կամրջի տակ, հայտնաբերվել է ջրաhեղձ եղած քաղաքացու մարմին

Մահացել է բրիտանացի երգչուհի Բոնի Թայլերը

Ժաննա Անդրեասյանը պաշտոնական այցով մեկնել է Փարիզ

TRIPP նախագծի իրականացումն ուղղակիորեն բխում է նաև Իրանի շահերից. Փաշինյան

Քարտեզի վրա տարածքները արտահայտված են, չենք կարող մկրատը վերցնել, կտրել. Ադրբեջանն էլ մկրատը կվերցնի. վարչապետ

ՀՀ վարչապետը հայտնել է՝ որտեղ է պլանավորում անցկացնել արձակուրդը

Երբ իմ այցի ժամանակ պատրիարքարանի դռները փակել էին, ինչո՞ւ ոչ ոք չասաց Թուրքիայում, թուրքերի հրահանգով և այլն

Ալեն Սիմոնյանի «քաղաքական ճակատագրի» մասին խոսք չի կարող լինել, որոշում լինի՝ կտեղեկացնենք. Նիկոլ Փաշինյան

Մխիթար Հայրապետյանը չի շարունակի պաշտոնավարումը ԲՏԱ նախարարի պաշտոնում

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Փաշինյանը և Միշուստինը. վարչապետը մանրամասներ է հայտնել

Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 10-ից 29-ը ներառյալ կգտնվի արձակուրդում

Կառավարությունը հունիսին արտահանում իրականացրած տնտեսվարողներին 3,14 մլրդ դրամի աջակցություն կտրամադրի

Հայաստանը բարձր է գնահատում Արգենտինայի հետ ձևավորված երկարամյա բարեկամական հարաբերությունները. Փաշինյան

Մարզական համալիրներից մեկում ՊԵԿ-ը բացահայտել է 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն. նախաձեռնվել է քրվարույթ

Կիևյան կամուրջը կբացվի նախատեսված ժամկետից շուտ. տեսանյութ

Մոսկվան ուղերձ է հղում կաթողիկոսին՝ վերջին շրջանում որդեգրած չեզոք դիրքորոշումը չի բխում ոչ իր, ոչ ՌԴ շահերից

Զելենսկին ավելի շատ խոսում է Ուկրաինայի համար հատկացվող գումարի, քան հակամարտության ավարտի մասին․ Թրամփ

Ադրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման, սահմանագծման աշխատանք, էքսկլավների հարցը կլուծվի. Բայրամով

Հայտնի է՝ ինչի համար է ձերբակալվել և ինչում է մեղադրվում Արեգնազ Մանուկյանը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք

Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Լիբանանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար

Մեր նահատակ առաջնորդը Հայաստանն անվանում էր ազնիվ հարևան. Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին

ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների հերթական ալիքը

21-րդ դարի «անտեսանելի համաճարակ»-ը. որոնք են ալերգիայի դրսևորումները, և երբ է պետք դիմել բժշկի

Ձերբակալվել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը

FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ

ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել

Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի՛ թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան

Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության անկախությունը պետք է երաշխավորված լինի․ ՄԻՊ

Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում

Քարահունջից մինչև Գորիսի Այգեստան թաղամաս ճանապարհին գայլը հարձակվել է մարդկանց վրա․ տուժածների թվում երեխա կա

Նոր ԱԺ-ն չձևավորված՝ կալուգացու դաշինքն արդեն քանդվում է․ վերջում մնալու են հոպարն ու հոպարի գանձերը․ Չախոյան

Պետք է տալ պատերով, ծեփել գետնին. չենք հանդուրժի այլանդակությունը. պետություն ենք, թե պրոխոդնոյ դվոր

Ռուսաստանն ամբողջական արգելք է սահմանել դիզվառելիքի արտահանման նկատմամբ

Ընտրակաշառքների լայնածավալ բաժանումն ի ցույց դրեց մեր պետության խոցելիությունները, որոնց շուրջ պետք է մտածենք

Վիզաների ազատականացման երկխոսությունը գտնվում է ակտիվ փուլում․ ՆԳ նախարար