Աննախադեպ.24-ամյա Վարդանը, 23-ամյա Լուսինեն բնական ճանապարհով հնգյակ են լույս աշխարհ բերել

03/05/2017 schedule12:47

Այսօր՝ մայիսի 3-ին, առավոտյան ժամը 4:00-ին մոտ, Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում հնգյակ է ծնվել՝ 4 աղջիկ եւ 1 տղա:

Armtimes.com-ի թղթակիցն այս պահին գտնվում է «Էրեբունի» ԲԿ-ում, որտեղ մի շարք մանրամասներ է պարզել նորածինների ծնողների եւ նրանց վիճակի մասին:

Հայրը՝ Վարդան Կարապետյանը, 24 տարեկան է, մայրը՝ Լուսինե Պողոսյանը,  23 տարեկան:

Վարդանը մեր թղթակցին հայտնել է երեխաների անունները՝ Արա, Աննա, Լիլիթ, Թեհմինե, Ռոզի: Նորածիններից միայն մի աղջիկ է գտնվում է «Էրեբունի» ԲԿ-ում մյուսները տեղափոխվել են տարբեր այլ հիվանդանոցներ: Հայրն առայժմ տեսել է միայն նրան, մյուս չորսին չի հասցրել տեսնել: «Անունները ընտրել ենք, բայց դեռ չենք բաշխել, չգիտենք, որը որն է»,- մեր թղթակցի ասել է Վարդանը:

Հարազատները նշում են, որ թե մայրը, թե նորածինները լավ են, թեեւ բժիշկները առայժմ մեր թղթակցի հետ զրույցում չեն գնահատել երեխաների եւ մոր վիճակը: Հայտնի է, որ ամենափոքրիկ երեխայի քաշը մոտ 600 գրամ է: Մյուսները կշռում են 700-ից մինչեւ 950 գրամ:

Ինչպես մեր թղթակցին փոխանցել է նորածինների տատիկը՝  Ռոզա Կարապետյանը, իրենք ապրում են Մեծամորում` հանրակացարանում: Տատիկը, պապիկը, Վարդանն ու իր կինը, Վարդանի փոքր եղբայրը եւ, փաստորեն նաեւ նրանց հինգ երեխաները՝ 10 հոգի:

Տիկին Ռոզայի փոխանցմամբ՝ հանրակացարանի 4-րդ հարկում իրենց տունն է՝ 16 քմ տարածքով, իսկ 5-րդ հարկում վարձել են երկու սենյականոց բնակարան:

Ընտանիքի միակ կերակրողը նորածինների երիտասարդ հայրն է, որ ստանում է 100 հազար դրամ աշխատավարձ: Վարդանի հայրը որոշել է անցնել պայմանագրային զինծառայության:

Մեր թղթակիցը փոխանցում է նաեւ, որ երեխաները ծնվել են 28 շաբաթում եւ մինչեւ 37 շաբաթը լրանալը կմնան հիվանդանոցում:

Սա Հայաստանում առաջին դեպքն է, երբ երիտասարդ զույգը բնական ճանապարհով հնգյակ են ունեցել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
39724 դիտում

Կիրանցը անկլավ համարող սուտ փրկիչները իրական փորձանք են Հայաստանի համար․ Չախոյան

Կալիֆոռնիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Նոր Հաճընի կամրջի վրա 5 ավտոմեքենա է բախվել․ հղին տեղափոխվել է հիվանդանոց

Երևանն այս գիշեր․ Ազիզյանը տեսանյութ է հրապարակել

Հունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանը կընդունի 13 երկրի ավելի քան 170 ըմբիշի

Ապարանի ջրամբարի ջրի մակարդակը հասել է առավելագույն նիշին՝ կիսով չափ ծածկելով Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին

Մարդկանց վրա խաղադրույք են անում. Քոչարյանի որդին հորը թող ասի՝ հայրի՛կ, քոքը վերջապես մաշեցրել ես. տեսանյութ

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՎԶԵԲ պատվիրակությանը

Իրանը Հորմուզի նեղուցով անցման տուրքեր չի գանձում, եթե սխալ տեղեկություն է, բանակցությունները կավարտվեն․ Թրամփ

ՌԴ-ն մեծ գումարներ է ծախսել, հիմա հաշիվ է պահանջում Քոչարյանից ու Կարապետյանից. պատասխան պետք է տան. տեսանյութ

Խցանման դեպքում խաչմերուկ մտնելն արգելված է․ կանոնի խախտումը կառաջացնի տուգանք և տուգանային միավորի կորուստ

Ուրախությամբ արձանագրում ենք՝ Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ 50%-ը կանայք են․ ԱԳՆ

Կալուգացի միկրոսուլթանին խաբեցին. ինչ կատարվեց, և ինչու վերընտրվեց Նիկոլ Փաշինյանը

Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և տնօրենը

Ընդգծվել է ագրոպարենային համակարգերի առանցքային դերը պարենային անապահովության հաղթահարման գործում

«Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի շրջանակում Հայաստանի չորս մարզում գործում են կանանց ակումբներ

Ավետիք Չալաբյանը կալանավորվել է

«Կաթնառատ» ապրանքանիշի «Լոռի պանիր 50%» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է

Գողթ գյուղում «Նիսսան»-ը բախվել է երկաթե խողովակներին, գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս

Տևական ժամանակով Էրեբունի վարչական շրջանում ճանապարհահատված կփակվի

Մեզ անհրաժեշտ են պատասխանատու լրատվամիջոցներ․ Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը ԵԽԽՎ-ում․ տեսանյութ

AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները

Վահագն Խաչատուրյանն ու ՀԾԿՀ նախագահը Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող հարցեր են քննարկել

Կասեցվել է «Դիլի» ընկերության գործունեությունը․ արտադրվել է վտանգավոր սննդամթերք

Խաղաղ օվկիանոսը մտնում է մինչ այժմ չտեսնված փուլ․ Նինյո 3.4 ինդեքսը հասել է պատմականորեն բարձր արժեքի

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 24-ին

Հայաստանի անդամակցության հետագա հարցը մանրակրկիտ կքննարկվի. ՀԱՊԿ

Փաշինյանն ու Մոդին անդրադարձել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով փոխգործակցության հարցերին, համագործակցությանը

ՀՀ-ն փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդը և ենթակառուցվածքները վերածել արտահանման արտադրանքի. Forbes

ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը

Սիմոնյանն «առաջարկել է» Փաշինյանի օգտին քվեարկած հայերին բացահայտել սոցցանցերով և արգելել նրանց մուտքը ՌԴ

Ամառը չի սպասում․ AMIO Mobile-ի օնլայն վարկը՝ քո պլանների համար

Պապոյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ դեսպանների հետ. քննարկվել են արտահանման աջակցության ծրագրերը

ՀՀ ընտրություններին ՌԴ միջամտության բոլոր գիտակցված մասնակիցները պետք է կանգնեն դատարանի առաջ. Իոաննիսյան

Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը

ՌԴ-ն հույս ունի, որ Երևանը վերջնական հաշվով ընտրություն կկատարի հօգուտ Եվրասիական տնտեսական միության. Պեսկով

Երևանում բացվել է ընտանի շների համար նախատեսված 13-րդ առանձնացված զբոսայգին. տեսանյութ

Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկել է համատեղ ծրագրերի ընթացքը

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան․ մենք բազմաթիվ ընդհանուր գործեր ունենք. Պեսկով

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ