Ինչու մահացան փոքրիկները. աշխարհում անընդհատ քառյակներ, հնգյակներ են ծնվում եւ մեծանում

08/05/2017 schedule10:28

Հանգստյան օրերին մահացան մայիսի 3-ին «Էրեբունի» ԲԿ-ում ծնված հնգյակից երկու աղջիկները: Առաջին անգամ Հայաստանում բնական ճանապարհով հնգյակ էր լույս աշխարհ եկել: Մեծ իրադարձություն փոքր երկրի կյանքում: Զարմանալի չէր, որ ամբողջ երկրի ուշադրությունը ուղղվեց նրանց, երիտասարդ հայրիկն ու մայրիկը դարձան այդ, եւ հաջորդող օրերի լրատվական թոփ թեման:

Հաշված ժամերի ընթացքում պարզվեց որտեղից են նրանք, ինչպես են ծանոթացել, հարսանիքն ինչպես է եղել, ինչ պայմաններում են ապրում եւ այլ մանրամասներ: Միանգամից 5 երեխայի ծնողներ դառնալու զգացողությունների մասին հարցն էլ առաջիններից էր, որ լրագրողները նրանց ուղղում էին: Պարզվեց` բնակարանային պայմանները չեն բավարարում այդքան երեխաների համար, Մայր Աթոռը 4 սենյականոց տուն նվիրեց: Դեղատներից մեկը խոստացավ տակդիրներ տրամադրել, «Menu.am»-ը խոստացավ դրանք առաքել: Ընտանիքը հայտնվեց համընդհանուր հետաքրքրության եւ հոգատարության մեջ:

Հիմա արդեն երեխաներից երկուսը չկան եւ չափազանց մտահոգիչ է մյուսների ճակատագիրը: Երեկ արդեն Առողջապահության նախարարությունից հայտնում էին, որ ծայրահեղ ծանր է նաեւ հնգյակի մեջ միակ տղայի վիճակը, մյուս երկու աղջիկներինը`կայուն ծանր:

Առողջապահության նախարարությունը պարզապես ծաղրում է այդ ընտանիքին եւ ամբողջ ժողովրդին: Նախ, հարց է առաջանում` ինչու մահացան երկու երեխաները: Երիտասարդ հայրիկն արդեն միանգամայն իրավացիորեն այս հարցը բարձրացրել է: Եթե երեխաներն իսկապես այնքան թերհաս էին, որ նրանց կյանքը վտանգի տակ էր, ինչու այդ մասին չհայտարարվեց ծնվելուց հետո մեկ ժամվա ընթացքում: Կարծում ենք, մեկ ժամը բավարար էր, որպեսզի մասնագետները գնահատեին նորածինների վիճակը:

ԱՆ-ն, սակայն մայիսի երեքի օրվա երկրորդ կեսին միայն հաղորդագրություն տարածեց, որտեղ խոսք էր գնում երեխաների վիճակի մասին: Երկուսի վիճակը գնահատում էին ծայրահեղ ծանր, մնացածինը` կայուն ծանր:

Լրագրողները, ծնվելու լուրը հայտնի դառնալուց րոպեներ անց, «Էրեբունի» ԲԿ-ում էին եւ ոչ մի խոսք երեխաների կյանքին սպառնացող վտանգի մասին:  

Ծնողների հարցազրույցներից էլ ոչ մի անհանգստություն չէր նկատվում: Այսինքն` ոչ միայն ԶԼՄ-ներին չէր ասվել նման վտանգի մասին, այլեւ`ծնողներին: Վերջիններս արդեն իրենց կյանքը պատկերացնում էին 5 երեխաների հետ, պատրաստվում էին, իրենց երջանկությունն ու շոկը նկարագրում: Ինչ է նշանակում այս անփութությունը: Ինչու առաջին իսկ պահերին հայրիկին ու մայրիկին չի ասվել, որ երեխաներից ոմանք կարող է չապրեն: Ինչու լրատվամիջոցներին չի ասվել այդ մասին:

Ենթադրում ենք` մեծ աղմուկից հետո օրվա ընթացքում առողջապահության նախարարության աշխատակիցներից մեկը սուրճի ժամանակ պատահաբար հիշել է, որ կարող է նաեւ նման բան լինել եւ կանխատեսելով, թե քննադատության ինչպիսի ալիք կբարձրանա, բավական ուշ հայտարարեցին, որ երեխաներից երկուսի վիճակը ծանր է եւ այլն:

Իսկ քննադատության ալիք չի կարող չբարձրանալ, եւ դրա պատճառը վերոնշյալ անփույթ պահվածքը չէ:

Ինչ է նշանակում 800-900 գրամ քաշ ունեցող երեխաները չապրեցին: Մեր օրերում համաշխարհային լրահոսում ամենօրյա ռեժիմով լուրեր են հայտնվում տարբեր երկրներում նման ծնունդների մասին: BBC-ի, Daily.mail-ի եւ այլ ԶԼՄ-ների հետ հետեւում ենք` ինչպես է մեծանում Լոնդոնում ծնված քառյակը: Վերջին ռեպորտաժը 4 աղջիկների ծննդյան երկրորդ ամյակին էր նվիրված: Կամ ինչպես են մեծանում միանգամից ծնված 11 երեխան: Այսինքն՝ այս երեխաներից յուրաքանչյուրը 2-3 կգ քաշո՞վ է ծնվել, առանց գանգուղեղային արյան զեղումների եւ այլ խնդիրների՞:

«Գանգոսկրային արյան զեղում էր, որը թերհասության հետեւանք է, մենք փորձեցինք կանխել եւ պահել երեխայի կյանքը, սակայն, ցավոք, չհաջողվեց»,- հայտարարել է բժիշկը` մեկնաբանելով երկրորդ աղջկա մահը։

Երիտասարդ հայրիկի պատասխանը, իհարկե չուշացավ. «Ինչպե՞ս է, որ Գերմանիայում ծնվել է 400 գրամանոց երեխան, հիմա 18 տարեկան է, իսկ ես իմ երեխային 900 գրամ տվել եմ բժիշկներին, հիմա ինձ մեռած հետ են տվել, ո՞նց հասկանամ դա: Պատճառ են բերում՝ գլխուղեղի արյան զեղում, ի՞նչ զեղում, երբ նորմալ սնվում էր, իրենց ասելով՝ դեպի լավն էր գնում, միանգամից արյան զեղում... հեռուստացույցով ասել են, թե Ռուսաստանից մասնագետ են հրավիրում՝ նոր-նոր, չգիտեմ։ Իմ երեք երեխան էլ, ասում են, ծանր են, տղան, ասում են, ծայրահեղ ծանր է։ Բայց տենց ո՞նց կլինի՝ նորմալ քաշով էլ տվել ենք, ամենամեծ քաշն է եղել, հիմա ասում են, որ միացված է Հայաստանի ամենալավ միակ ապարատին ու տղաս, ասում են, այդ միակ ապարատով է շնչում: Բա որ գիտեիք մի ամիս առաջ, որ նման երեխաներ են ծնվելու, ու Հայաստանում նման բան չի եղել, գիտեիք, որ երեխեքը թերաճ են ծնվելու, լրիվ զարգացած չեն ծնվելու, ինչո՞ւ այդ մասնագետին շուտ չէիք կանչել, շուտ չէիք նախապատրաստվել, ասել, որ նման բան է լինելու։ Կհետաձգեր, կարող է հնարավոր լիներ, որ այդքան շուտ էլ չծնվեր. երկու շաբաթ իրենց մամայի արգանդում կարողանային ավելի պահել, ավելի լավ կզարգանային։ Այդ ամեն ինչը չպե՞տք է ասեին, որ իմ երկու երեխային չկորցնեի, ոչ մի ծնողի չէի ցանկանա, նույնիսկ թշնամուս չէի ցանկանա այդ ցավը զգալ»,- երեկ Tert.am-ին ասել է նա: 

Առողջապահության նախարարության մասնագետները այժմ պետք է շտապեն հոգեբանական աջակցություն տրամադրել երիտասարդ ծնողներին: Նորածինների կյանքը չեն կարողանում երաշխավորել, ծնողների հոգեկան վիճակի մասին հոգ տանելու ընդունակ մասնագետ, կարծում ենք, կգտնեն:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
40553 դիտում

Վթար՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհին, կա տուժած

Նարեի նստարանը թեք է դրված, մանկավարժի օգնականը նոր է սովորում ժեստերի լեզու. ներառական կրթության իրական կողմը

Թրամփի վարչակազմը կլինի ամենահայամետը Վուդրո Վիլսոնի նախագահությունից ի վեր. Ջոել Թենի

Դիմիտրով գյուղի մոտակայքում ավտոմեքենաներ են բախվել. կան տուժածներ

Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին մոլորակի ամենահարուստ մարդն է

Բուքինգհեմյան պալատը մի քանի տարի փակ կլինի

Ողբերգական դեպք գազալցակայաններից մեկում. տուժածը հիվանդանոցում մահացել է

Միջուկային զենք կիրառելու դեպքում առաջին թիրախը լինելու է Պուտինը, նրա ընտանիքն ու շրջապատը․ Առնոլդ Բլեյան

1 մլրդ դրամ կհատկացվի Երևանի և մարզերի թատրոններին, համերգային դահլիճներին գույք և տեխնիկա գնելու համար

Ֆրանսիայում Բրոնի համայնքապետարանի մոտ բացվել է Մեղրի քաղաքի պուրակը

Խոշոր ավտովթար Արարատում, կան տուժածներ. վարորդներից մեկը վարորդական վկայական չի ունեցել

Կրակոցներ՝ Հորդանանում Իսրայելի դեսպանատան մոտ. վիրավորում են ստացել ոստիկաններ

Հրդեհվել է մեծ քանակությամբ անասնակեր

ԱԺ-ն ինչ-որ մեկի «հոր դուքյանը» չէ, որ երբ ուզես՝ գաս, երբ ուզես՝ միջխորհրդարանական համաժողով գնաս. Սիմոնյան

Պուտինն արգելել է ռուս երեխաների որդեգրումն այն երկրների քաղաքացիների կողմից, որտեղ թուլատրելի է փոխել սեռը

Նոյեմբերի 25-ից եղանակը կտրուկ կփոխվի. սպասվում են ձյան տեղումներ, ցուրտ, քամու ուժգնացում

Կուրսկի շրջանում խոցվել է ուկրաինական երկու հրթիռ և 27 անօդաչու թռչող սարք

Ռումինիայում նախագահական ընտրություններ են. պայքարի մեջ է 14 թեկնածու

Բախվել են Ֆրանսիայի դեսպանատան մեքենան, «Լեքսուս-ն ու «ԳԱԶել»-ը. վիրավորը դեսպանատան աշխատակից է

Ջրարբի գյուղում այրվել է բնակելի վագոն-տնակ

Երևանում BMW մակնիշի ավտոմեքենայի դուռը փակվել է, 1 տարեկան երեխան՝ մնացել ներսում

ՀՀ ՊՆ-ն հորդորով դիմել է լրատվամիջոցներին

Պարզվում է՝ 3 սոցիալական էջով 1 ամսում ես 17-18 միլիոն դիտում կարող եմ ունենալ. Աննա Հակոբյանն առաջարկ է արել

Կանանց ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել ընկերական խաղերին

COP29-ում կողմերը համաձայնել են աղքատ երկրներին 300 մլրդ դոլար հատկացնել. ըստ Հնդկաստանի՝ դա չնչին գումար է

Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնալուծության մասին

Աշխատասենյակում հայտնաբերվել է ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի պահպանության բաժնի պետերից մեկի մարմինը

Ձևավորվել է ՔՊ կուսակցության Արմավիրի տարածքային կազմակերպության խորհուրդը, ընտրվել է վերահսկող

Հանրապետությունում կա փակ ավտոճանապարհ

Հրդեհ ավտոտնակում. այրվել է 2 «Լեքսուս» մակնիշի մեքենա

Շատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրում

Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու բեռնատարը

Այսօր էլ Իջեւանում շրջեցինք հեծանվով. վարչապետը տեսանյութ է հրապարակել

ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին

Ադրբեջանը ՀՀ-ի հետ մի դեպքում կգնա խաղաղ համագոյակցություն ձևավորելուն միտված ռազմավարական գործարքի. Մարգարյան

ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին. տեսանյութ

Թեհրանը բողոք է հայտնել Մոսկվային Կազանի համալսարանում իրանցի ուսանողների «բռնի» ձերբակալության առնչությամբ

Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներին

ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցությանը