Երևան
12 °C
«Այնպես, ինչպես մենք ենք թափանցիկ աշխատում, բացահայտում խարդախության դեպքերը Եվրամիության ծրագրերում, նույնկերպ հորդորում ենք աշխատել նաեւ Հայաստանի կառավարությանը եւ իրավապահներին»,- այս մասին «Մեդիա կենտրոնում» մայիսի 8-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ վստահություն հայտնելով, որ վերջերս տեղի ունեցած աղմկահարույց խարդախության դեպքի բացահայտումը ոչ թե կթուլացնի, այլ կամրապնդի Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունները:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրեց, որ ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհի գումարներից առանձնապես խոշոր չափերի հափշտակություն է կատարվել, ինչի առիթով հարուցվել է քրեական գործ, կա ձերբակալված, հետախուզվողներ: Մեր տեղեկություններով՝ խոսքը տարբեր տարիների՝ 2009 թվականից սկսած ԵՄ-ի հատկացրած դրամաշնորհներից կատարված հափշտակությունների մասին է։ Հափշտակված գումարի չափը կազմում է մոտ 280 միլիոն դրամ (535 հազար եվրո): Սակայն գումարի չափը հնարավոր է ավելանա:
Որպես մեղադրյալ գործում ներգրավված անձինք են`Տիգրան Սուքիասյանը, Գեւորգ Ղազարյանը, Ռուբինա Տեր-Մարտիրոսյանը, Արմեն Բարեղամյանը, Անահիտ Ավագյանը, Սերգեյ Բալասանյանը, Դինա Մանուկյանը, Կարեն Ստեփանյանը, Թերեզա Դիլանյանը, Ալեքսանդր Պողոսյանը, ինչպես նաեւ Հրայր Գյոնջյանը, Գարիկ Չիլինգարյանը եւ Գեղամ Պետրոսյանը: Հատկանշական է, որ գործով անցնող գլխավոր մեղադրյալներից մեկը՝ Մարինե (Մոնիկա) Պապյանը, ըստ պաշտոնական տեղեկատվության, չի ընդունում իրեն առաջադրած մեղադրանքը:
Ասուլիսին ԵՄ դեսպանը, պատասխանելով, խարդախության դեպքի մասին լրագրողի հարցին, նախ վերաշարադրեց խնդրի վերաբերյալ ԵՄ դեսպանության տարածած մամուլի հաղորդագրությունը՝ առանձնացնելով մեկ «կարեւոր հանգամանք»: «Այս խարդախության դեպքը բացահայտել է Եվրամիությունը՝ ներքին հետաքննության արդյունքում: Սա կարեւոր տարր է, որը ցույց է տալիս մեր աշխատանքի մեխանիզմները: Սա դրական է խոսում Եվրամիության մասին», - ասաց դեսպանը՝ հավելելով, որ տվյալ հանցագործությունը բացահայտվել էր Եվրամիության Խարդախության դեմ պայքարի Եվրոպական գրասենյակի (OLAF-ի) միջոցով:
Այս կառույցի գործունեությունը, նշում է դեսպանը, պետք է օրինակ դառնա Հայաստանի համար: «Դրական է, որ գոյություն ունի նման անկախ կառույց: Սա ցույց է տալիս, թե նման անկախ կառույցները, որքան արդյունավետ են աշխատում»,- ասաց Սվիտալսկին՝ կոչ անելով ՀՀ կառավարությանը հետեւել OLAF-ի օրինակին եւ նույնպես ունենալ նման անկախ կառույց: «Եթե ՀՀ-ի կառավարությունը շահագրգռված է իմանալ, թե ինչպես է աշխատում OLAF-ը, մենք բաց ենք օգնելու եւ այդ փորձով կիսվելու համար»,- ասաց նա:
Եվրամիության ծրագրերում բացահայտված աղմկահարույց հափշտակությունների դեպքի վերաբերյալ տարբեր հրապարակումներ եղան մամուլում, որոնցում մտահոգություն էր հայտնվում առ այն, որ այս դեպքը կարող է ազդել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների վրա: Դեսպանը նշեց, որ ծանոթ է այդ հրապարակումներին, սակայն ուղիղ հակառակ եզրակացությունն արեց: Այն է՝ այս դեպքից հետո, ըստ դեսպանի, Հայաստան-ԵՄ-ը կարող են ավելի մտերմանալ:
«Ես կարծում եմ, որ Հայաստան-ԵՄ-ն կարող են ավելի մտերմանալ, քանի որ OLAF-ն ու Քննչական կոմիտեն շատ լավ են միասին աշխատում գործի բացահայտման ուղղությամբ»,- ասաց նա՝ մանրամասնելով, որ այս ամբողջ ընթացքում OLAF-ի աշխատակիցները տեղեկացված են եղել Հայաստանի քննիչների աշխատանքից: «Երկու կողմերի շահերից է բխում համագործակցել միմյանց հետ, նման համագործակցությունը կարող է բերել լավ արդյունքների: Ես հույս ունեմ, որ ՀՀ քննչական կոմիտեն նույն լրջությամբ կվերաբերի մնացած բոլոր այլ ազդակներին եւս, որոնք գալիս են այլ կազմակերպություններից»,- ասաց դիվանագետը՝ միաժամանակ զերծ մնալով մեղավորների մասին դատողություններ անելուց:
«Ես չեմ ցանկանում խախտել անմեղության կանխավարկածը: Բոլորը եզրակացությունները պետք է թողնել դատարանին»,- ասաց նա: Դրա հետ մեկտեղ Սվիտալսկին նշեց, որ ԵՄ-ը բաց է խոսել կոռուպցիոն դեպքերի մասին, քաջալերում է մամուլին հետաքննություններ կատարել եւ պատրաստ է պայքարել այդ արատավոր երեւույթի դեմ: «Կոռուպցիան Եվրամիությունում տարեկան շուրջ մեկ մլրդ դոլարի վնաս է տալիս: Մենք գիտենք այս մասին, ավելին՝ մենք՝ ինքներս, բաց խոսում ենք եւ ահազանգում այս խնդրի մասին: Մենք նաեւ պատրաստ են պայքարելու դրա դեմ»,- պարզաբանեց դեսպանը:
Նա նաեւ հատուկ ընդգծեց, որ Եվրամիության ծրագրերում բացահայտված խարդախության գործը չի կարող բացասական անդրադառնալ ԵՄ-ի եւ Հայաստանի քաղաքացիական հասարակության ինստիտուտների միջեւ համագործակցությանը: «Այս երեւույթը մեզ եւ մեր հայ գործընկերներին կարող է դարձնել ավելի ուժեղ: Մենք շարունակելու ենք քաղաքացիական հասարակության հետ էլ աշխատել: Մենք հիասթափված չենք»,- եզրափակեց նա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից, ինչպես գրել դիմում․ մանրամասներ
Գյումրիում ճգնաժամը շինովի է, ըստ Առաքելյանի՝ այն ստեղծում է իշխանությունը․ ինչու ՔՊ-ն չեկավ ավագանու նիստին
Սիրելի´կանայք, լավ նորություն ունեմ ձեզ համար․ Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակել
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Կարապետյանի ունեցվածքն ու կյանքը վտանգի տակ են. Կարապետյանն ու Քոչարյանը ՌԴ-ի գրպանում են․ Ռուբեն Գալչյան
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
Շնորհավորում եմ իմ գործընկեր Ռուբեն Ռուբինյանին, վստահ եմ՝ կկատարի աշխատանքը մեծ պատասխանատվությամբ․ Կոնջորյան
Մարտունիում բժշկական ամբուլատորիա կկառուցվի
Մարգարիտա Սիմոնյանը ինչո՞ւ է հայի ազգանուն կրում. ԱԺ-ում ունենալու ենք ընդդիմադիր գործակալների խմբակ
Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռը՝ երկարաձգելով մարման ժամկետները
Քաղաքական որոշումը կայացված է, շոյված եմ արդյունքից․ Ռուբինյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու մասին
ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը
Տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման հանդիսավոր արարողությունը․ տեսանյութ
Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխվել է
Կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների նիստը
Թուրքիայի նախագահի խորհրդականն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացը
Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանավորված
Երևանում և ՀՀ խոշոր բնակավայրերում ավելի քան 1500 շքամուտքի էլեկտրամատակարարման ցանց կարդիականացվի
Ընտրությունները վերահաստատել են ՀՀ հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և սահմանադրական գործընթացներին
Դատախազը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու դիմում է ներկայացրել ԿԸՀ
Բլոգեր Արամ Ավետիսյանը բռնության է ենթարկվել. հարվածողի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ՆԳՆ
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է Ուկրաինայի վերականգնման համաժողովին
Կանդազի խափանման միջոցը փոխվել է
Դատախազությունը կբողոքարկի Աջապահյանի խափանման միջոցի փոփոխության որոշումը
ՄԹ թագավոր Չարլզ III-ի հրավերով ՇՄ նախարարը Սենթ Ջեյմսի պալատում բարձր մակարդակի ընդունելության է մասնակցել
«Apple» ընկերությունը առանց նախազգուշացման «App Store»-ից հեռացրել է «VK» խմբի հավելվածները
Միքայել Աջապահյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է
Շարունակում եմ ներկայացնել «Կրթվելը նորաձև է» շարժման ռազմավարական ծրագիրը. Աննա Հակոբյան
ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ
Պետք է սովորենք՝ մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան
Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել ավագանու նիստին՝ հայտնելով պատճառը
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ հայազգի ոստիկանապետ է նշանակվել
Ինչպիսին են ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ
Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական ծրագրում փոփոխություններ են կատարվել. մանրամասներ
Երևանում և Արմավիրում ուժգին քամին ծառեր է տապալել, տանիքների թիթեղներ պոկել
Բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է. մենք կատաղում ենք, թռնում վերև, իջնում ցած, իրենք շարունակում են
Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան
Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան
Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT