Առաջին օրվանից ծնողներին բացատրել ենք, որ շանսերը շատ քիչ են. բժիշկները` հնգյակի մասին

Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնի մասնագետները վստահեցնում են, որ մայիսի 3-ին լույս աշխարհ եկած հնգյակի ծնվելուց թե´ առաջ եւ թե´ հետո ձեռնարկվել են անհրաժեշտ բոլոր այն քայլերը, ինչ նման դեպքերի համար աշխարհում ընդունված է:

Նրանք նաեւ պնդում են, որ արդեն երկու նորածիններին կորցրած հնգյակի ծնողները ի սկզբանե տեղեկացված են եղել հնարավոր բարդությունների մասին:

«Մենք ոչ միայն հնգյակների, եռյակների դեպքում էլ ենք բացատրում, որ դա մեծ թիվ է եւ աշխատում ենք պակասեցնել քանակը, որ մնացած երեխաների ապրելիությունը բարձրացնենք: Հնգյակի ծնողների հետ մենք հանդիպել ենք, երբ հղիությունը 8 շաբաթ 5-6 օրական էր: Դա դեկտեմբերն էր: Բացատրեցինք, որ հնգյակի փորձը շատ քիչ է եւ ճիշտ կլինի, որ երկուսը ռեդուկցիա արվի, որպեսզի մնացած երեքը ապրեն: Իրենք, կարծես թե, հասկացան: Անպայման բացատրում ենք նաեւ ռեդուկցիայի ռիսկերը: Իրենք մի քանի օր մտածելուց հետո կտրականապես հրաժարվեցին: Մենք ուրիշ անելիք չունեինք, մեզ մնում էր, որ հսկեինք, ինչպես ամբողջ աշխարհը հսկում է բազմապտուղ այդ հղիությունները: Եվ բոլոր պրոտոկոլներով հսկել ենք, հասցրել մինչեւ 28 շաբաթական»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց մանկաբարձ-գինեկոլոգ Դավիթ Աբովյանը:

Նա նշեց, որ հնգյակի ծնվելու ժամանակ հրավիրվել են հանրապետության գլխավոր մասնագետները, եղել են իրենց կողքին, աջակցել:

Իսկ նորածինների ծնողներին զգուշացվե՞լ է, որ փոքրիկների վիճակը ծայրահեղ ծանր է ու կյանքին վտանգ է սպառնում: Այս հարցին բժիշկ Աբովյանն այսպես պատասխանեց. «Իրենց բացատրել ենք առաջին օրվանից, որ շանսերը շատ քիչ են»:

«Էրեբունու» ծննդօգնության գծով փոխտնօրեն Անդրանիկ Պողոսյանը նույնպես հավաստիացրեց, որ երեխաների ծնողները ժամանակին տեղեկացված են եղել հնարավոր բարդությունների վերաբերյալ, հետեւաբար երկու նորածինների մահը նրանց համար չէր կարող անակնկալ լինել:  

«Ծնողները գիտեին, որ հնգյակ է ծնվելու, գիտեին, որ հնգյակները համարվում են էքստրեմալ անհաս, իսկ էքստրեմալ անհաս նշանակում է, որ եթե մենք ունենք 28 շաբաթական հնգյակ, նրանց աճը համապատասխանում է մոտավորապես 25-26 շաբաթական պտղի աճին: Այսինքն` եթե 28 շաբաթական մեկ պտուղ է լինում, եւ ունենում է 1100-1200 գ քաշ, այդ երեխայի մոտ ապրելու հավանականությունը ավելի բարձր է լինում: Բայց հնգյակների դեպքում գոյություն ունի սելեկտիվ աճի դանդաղում հասկացությունը: Այսինքն` իրենք բոլորը կարող են անհաս լինել, հինգ երեխան` 28 շաբաթականում, մոտավորապես համապատասխանում է 25-26 շաբաթականի: Իսկ դա խորը անհաս է համարվում: Ես չգիտեմ` ինչու են ծնողներն ասում, որ անտեղյակ են եղել, որովհետեւ մենք ժամանակին զգուշացրել ենք»,- նշեց Անդրանիկ Պողոսյանը:

«Ի սկզբանե բժիշկների կոնսիլիում է հրավիրվել: Հավաքվել են, բացատրել ենք, բայց ծնողները հրաժարվել ռեդուկցիայից: Իրենք բացարձակ այդ մասին լսել անգամ չէին ուզում: Իրենք գտնում էին, որ պետք է երեխաները ծնվեն ու պետք է ապրեն: Բայց այդպես չի լինում: Գոյություն ունի նման երեխաների ապրելու հավանականություն»,- շարունակեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի փոխտնօրենը:

Նրա փոխանցմամբ, հնգյակների վերաբերյալ համաշխարհային վիճակագրություն չկա, իսկ Անգլիայի նեոնատոլոգների միավորման հրապարակած տվյալների համաձայն, խորը անհաս երեխաների ապրելու հավանականությունը 40 տոկոսի էլ չի հասնում: «Ավելին ասեմ, եթե անգամ այդ երեխաները ապրում են, հետագայում մեծ խնդիրներ են ունենում»,- մանրամասնեց Անդրանիկ Պողոսյանը:   

Հնգյակի հայր դարձած եւ նախորդ երկու օրերի ընթացքում երկու երեխաներին կորցրած Վարդան Կարապետյանը չցանկացավ մեզ հետ զրուցել: Ավելի ճիշտ պատճառաբանեց, որ զբաղված է, երեխաներին է այցելելու: Ավելի վաղ նա հայտարարել էր, թե բուժհաստատությունը նախապես պատրաստված չի եղել բացառիկ այդ ծննդին: Նաեւ ասել էր, թե իրեն չի տեղեկացվել, որ երեխաների վիճակը ծանր է, իսկ երկու երեխաների մահվան լուրն էլ կայքերից է իմացել:

Ինչ վերաբերում է մյուս երեք նորածինների վիճակին, առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում գտնվող աղջկա վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր: Կայուն ծանր է գնահատվում նաեւ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի նորածնային վերակենդանացման բաժանմունքում գտնվող աղջնակի վիճակը։ Ցավոք, «Մուրացան» հիվանդանոցային համալիրի նորածնային վերակենդանացման բաժանմունքում գտնվող տղայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
19084 դիտում

Ստամբուլը կարող է դիտարկվել որպես ՌԴ-Ուկրաինա բանակցությունների հաջորդ փուլի հնարավոր վայր. Պեսկով

10 հազար դոլար կաշառք՝ մեղադրյալին վաղեմության հիմքով ազատելու համար. հայտնի է Արտուշ Գաբրիելյանի մեղադրանքը

Տորնադո Արթիկում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Մարինա Ծատուրյանն արժանացել է Երախտագիտության մեդալի

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել մայիսի 28-ին

Լեհաստանի Սեյմի պատվիրակությունը կժամանի Հայաստան

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Հանրապետության տոնի առթիվ Ապարանի համայնքապետարանի կողմից կազմակերպված միջոցառմանը

«Գարդման, Շիրվան, Նախիջևան»-ը վերահաստատում է հայ փախստականների իրավունքների վերականգնման պայքարը. Գաբրիելյան

Միջնակարգ կրթության ավարտին սովորողը պետք է քաղաքացու դիրքից արժևորի Հայաստանը. ԿԳՄՍ նախարար

Սահմանազատմամբ մենք ամրապնդում ենք մեր ինքնիշխանությունը. Մհեր Գրիգորյան

7 տարում շուրջ 210,7 մլրդ դրամի գույք և դրամական միջոց է վերադարձվել Հայաստանին․ Սիմոնյան

Կեցցե՛ ազատ, ինքնիշխան և ժողովրդավարական Հայաստանը. Օլիվիե Դըկոտինյի

ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրվել է Արտակ Զեյնալյանի թեկնածությունը

Թզբեհ նվիրել եմ բարեկամ երկրի նախագահներից մեկին, նման ավանդույթ կա. Ալեն Սիմոնյան

ՆԳ նախարարն ու ոստիկանության պետը հարգանքի տուրք են մատուցել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակին

Պապիկյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր

Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերը մեր պատմության կարևորագույն էջերից են. Ավինյան

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր

Անձրև, ամպրոպ, կարկուտ, քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայաստանի Սյունիքի մարզում լարվածությունը պահպանվում է. Բելոուսով

Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումների պատճառով 55 ինքնաթիռ ուղղորդվել է այլընտրանքային օդանավակայան

Շուտով կհայտարարվի Ուկրաինայի հետ բանակցությունների նոր փուլի ամսաթիվը. Լավրով

Պետությունն ու ինքնիշխանությունն այլևս իրողություն են. Հարությունյան

Բախվել են «Նիսսան»-ն ու «ՎԱԶ 2104»-ը. վերջինը կողաշրջվել է. կա տուժած

Խաղաղությունն ու անվտանգությունը դառնալու են Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ ուղեկիցներ. վարչապետ

Գրեք, իմանանք՝ ձեզ համար որ ջերմաստիճանն է համարվում շոգ. Սուրենյան

Մաղթում եմ Հայաստանին, որն իր պատմությունը չափում է հազարամյակներով, կարողանալ ապրել խաղաղության մեջ. Լաքոտ

ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը նպաստելու ջանքերին. Ռուբիո

Մասկի SpaceX-ը չի կարողացել ավարտել 9-րդ փորձնական թռիչքը. տեսանյութ

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ է

Ձայնս կլոնավորվել է, մի՛ հավատացեք, ներդրում մի՛ արեք. Վաչե Թովմասյանն ահազանգում է

Երևանում չինացին ոստիկաններին հայտնել է՝ համերկրացիներն իրեն 40.000 դոլարի կեղծ ոսկյա ձուլակտորներ են վաճառել

Մեր ժողովուրդն այլևս հայրենիք փնտրելու կարիք չունի, հայրենիքը գտնված է. Նիկոլ Փաշինյան

Բիշքեկում կայացել է ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստը. ստորագրվել են փաստաթղթեր

Մայիսի 28-ը Հայաստանի առաջին հանրապետության ստեղծման օրն է

Երևանի բնակարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով 5 ամսական երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Մայիսի 28-ը միայն անցյալի մասին չէ․ այն մեր ընթացքն է դեպի ապագա, կայուն, արդար և ուժեղ պետություն․ Սիմոնյան

Անկախ պետություն ունենալը մեր մշակույթի, լեզվի, ինքնության և պատմության շարունակության պայմանն է․ Խաչատուրյան

Բելառուսում կարտոֆիլը վերջացել է, չունենք. Լուկաշենկո

Անչափահաս տղան, լինելով ոչ սթափ վիճակում, վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է