Երևան
12 °C
Ֆրանսիան երեկ ընտրեց իր նորագույն պատմության 8-րդ նախագահին՝ Նապոլեոն Բոնապարտից ի վեր ամենաերիտասարդ քաղաքական գործիչ Էմանուել Մակրոնին, որն ընդամենը 39 տարեկան է։
Էմանուել Մակրոնը քաղաքական կարիերան սկսել է 2012 թվականին, որպես նախագահ Օլանդի ենթակայության տակ գտնվող Ելիսեյան պալատի գլխավոր քարտուղարի տեղակալ: Մինչ այդ աշխատել է որպես առաջատար բանկիր «Ռոթշիլդ» բանկային հաստատությունում։
2014 թվականին նախագահ Օլանդը, որը նրան շատ մեծ տեղ է տալիս իր թիմում` համարելով իր բացառիկ կադրերից մեկը, Մակրոնին նշանակում է Էկոնոմիկայի և արդյունաբերության նախարար։ 2016 թվականին, չհամաձայնվելով վարչապետ Մանուել Վալսի վարած տնտեսական քաղաքականության հետ` Մակրոնը հրաժարական է տալիս և հիմնում է «Հառաջ» շարժումը` դրանով իսկ նախագահական թեկնածուի քաղաքական հայտ ներկայացնելով։
Այդ շարժմանը ի սկզբանե հարում են քաղաքացիական հասարակության տարբեր շերտերից ընդգրկված մեծ թվով երիտասարդ անկուսակցական անդամներ։ Նաև նրան իր օժանդակությունն են ցուցաբերում քիչ թե շատ ծանրակշիռ, բայց դրական վարկանիշ ունեցող աջակողմյան որոշ գործիչներ, ինչպիսիք են` Լիոն քաղաքի հայամետ քաղաքապետ Ժերար Կոլոմբը, Փարիզի նախկին քաղաքապետ Բերտրան Դելանոեն և այլք։
Էմանուել Մակրոնի շարժմանը 2017 թվականի փետրվար ամսին նոր թափ է հաղորդում կրթության և գիտության նախկին նախարար, նախագահական աթոռի եռակի նախկին թեկնածու, կենտրոնամետ կուսակցության հիմնադիր, սակայն քաղաքականապես մեկուսացված Ֆրանսուա Բայրուն՝ այժմ Պո քաղաքի քաղաքապետը։
Ընդամենը մեկ տարում Մակրոնի գլխավորած երիտասարդ, կենտրոնամետ դիրքորոշմամբ շարժումը կարողանում է դառնալ երկրի գլխավոր քաղաքական ուժը` ետ մղելով Ֆրանսիայի երկու գլխավոր՝ հանրապետական և սոցիալիստական կուսակցությունների կողմից առաջադրված թեկնածուներին։
Դա նրան հաջողվում է հիմնականում իր խարիզմայի շնորհիվ: Մեծ դեր են ունենում հատկապես մրցակից ուժերի՝ սոցիալիստների եւ հանրապետականների թույլ թեկնածուները:
Թեժ ընտրապայքարի արդյունքում առաջին փուլի առաջատար դիրքերում հայտնվելով Ազգային ճակատ շարժման լիդեր Մարին Լը Պենի հետ, Էմանուել Մակրոնին մնում էր երկժամյա հեռուստաբանավեճի ընթացքում Ֆրանսիայի հանրությանը ի ցույց դնել Լը Պենի անջատողական և Ֆրանսիան արտաքին աշխարհից մեկուսացնող քաղաքական արկածախնդիր ծրագիրը:
Այժմ, երբ Էմանուել Մակրոնը տարավ ծանրակշիռ հաղթանակ՝ հավաքելով 66,10 % ձայն, որոնց գերակշիռ մասը քվեարկել էին ոչ թե ի օգուտ նրա, այլ որպեսզի արգելափակեն ծայրահեղականներին նախագահական աթոռի հանձնումը, Ֆրանսիայում քաղաքական անորոշություն է ստեղծվել։
Նորընտիր նախագահին անհրաժեշտ է Ֆրանսիայի Ազգային ժողովի հունիսի 11-18-ի նիստում եւ ընտրություններում ձեռք բերել մեծամասնություն, եթե նա չի ցանկանում, որ ներքին քաղաքական օրակարգը նրան պարտադրեն աջակողմյան, ձախակողմյան, կենտրոնամետ կամ էլ ծայրահեղական ուժերը։
Արտաքին քաղաքականության ծրագիրը հայտնի է. Մակրոնն, ըստ ամենայնի, Օլանդի նախաձեռնությունների շարունակողը կլինի։ Դրանք են. 1. Թուրքիայի հետ երկխոսության շարունակություն, թեեւ Էրդողանի կողմից ստեղծված նոր իրավիճակում Ֆրանսիայի նոր նախագահը ավելի զգուշավոր կլինի: 2. Սիրիայի հակամարտություն. ընդդեմ Ասադի կեցվածքի պահպանում: 3. ԱՄՆ հետ հավասարակշիռ և բնականոն հարաբերությունների հաստատում՝ չնայած նախագահ Թրամփի անկանխատեսելի քայլերին: 4. Ռուսաստանի հարցում պատժամիջոցների կիրառման շարունակություն մինչև ուկրաինական կոնֆլիկտի հանգուցալուծումը:
Շատերը Էմանուել Մակրոն քաղաքական ֆենոմենի մեջ տեսնում են նախագահ Օլանդի ստվերը: Մակրոնն իր ընտրապայքարի ողջ ընթացքում ջանում էր հակառակը ապացուցել՝ ամեն կերպ խուսափելով ասոցացվել Օլանդի հետ՝ վերջինիս հնգամյա կառավարման ձախողման քավության նոխազը չդառնալու համար։
Հենց այս տրամաբանության մեջ էր, որ ապրիլի 24-ին, նախագահական ընտրապայքարի 2-րդ փուլի հենց առաջին օրը, նախագահի թեկնածու Մակրոնը Փարիզի Կոմիտասի արձանի հարևանությամբ ընթացող Հայոց Ցեղասպանության հիշատակման ամենամյա պաշտոնական արարողության մեկնարկից 2 ժամ շուտ ներկայացավ հայ համայնքի մի քանի անդամներին և իր հարգանքի տուրքը «առանձին» մատուցեց Եղեռնի զոհերին։
Կոմիտասի արձանի հարևանությամբ կայացած ճեպազրույցից դատելով՝ Արցախի հակամարտության խնդրի լուծումը Մակրոնը տեսնում է ոչ ավել, ոչ պակաս Մինսկի խմբի շրջանակներում, և նրա պատկերացումները մեզ հուզող խնդիրների նկատմամբ դեռ թերի մակարդակի վրա են։
Նախագահական ընտրապայքարի ժամանակ հայ համայնքի ներկայացուցիչների զգուշավոր մոտեցումը նախագահական թեկնածուների նկատմամբ թերևս դեռ չի ստեղծել այն կարևոր բաղադրիչը, որը համամարդկային արժեքների, Ցեղասպանությունների դատապարտումից զատ, կստեղծի ավելի համապարփակ և հայամետ հարաբերություններ ներկայիս նախագահի հետ, նույնիսկ եթե նախագահ Օլանդը նրան ուղղորդի՝ բարիդրացիական հարաբերությունները պահպանել եւ շարունակել Ֆրանսիայում բարձր վարկանիշ ունեցող, ֆրանսիական հասարակության մեջ կատարելապես ինտեգրված հայ համայնքի հետ։
Փաստ, որը Օլանդին չխանգարեց հայերին բացառիկ ընդունելության արժանացնելուց ընդամենը մի քանի օր անց մեծ շուքով ընդունել և մեծարել Ֆրանսիա զինատեսակների և այլ ստրատեգիական տեխնոլոգիաների գնման նպատակով ժամանած հարուստ հաճախորդ Ալիևին՝ այն դեպքում, երբ վերջինս համարվում է դիկտատոր և իր գործունեությամբ հակասում է մարդու իրավունքների պաշտպանության ջատագով Ֆրանսիայի արժեքներին։
Հայ համայնքին այսօր ավելի քան անհրաժեշտ է շարունակել մի քանի տարիների ընթացքում ձևավորված դրական երկխոսությունը ֆրանսիական իշխանությունների հետ, հանձին նախագահ Մակրոնի, այն ավելի բարձր մակարդակի վրա դնելու անհապաղ հրամայականով։ Ցեղասպանության ժխտման օրինագծի անընդհատ ձգձգվող, ներկայիս հրատապ մարտահրավերներից շեղող և քաղաքական թակարդի նմանվող գործընթացը չպետք է այլևս արգելք հանդիսանա կես միլիոնանոց հայ ընտրազանգվածի ավելի պահանջատեր լինելուն։
Համայնքը պետք է ի վիճակի լինի գտնել սեփական բացթողումները և է'լ ավելի միասնական հանդես գա` ֆրանսիական իշխանություններին շոշափելի, այլ ոչ միայն սիմվոլիկ ձեռքբերումների դրդելու ակնկալիքով։ Չէ՞ որ դրա բոլոր նախապայմանները առկա են։
Արման Ավագյան, Փարիզ
Armtimes.com-ի համար
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT