Երևան
12 °C
Ոստիկանությունն այսօր տեղեկացրեց, որ Արարատի մարզի Նորաշեն համայնքի ղեկավար Նորայր Գրիգորյանի դեմ իրականացված մահափորձը բացահայտվել է. 4 անձի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել:
Ըստ որոշ տեղեկությունների՝ «Ծառուկյան» դաշինքի անդամ, Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը դժգոհ է եղել Նորաշենի գյուղապետ Նորայր Գրիգորյանից՝ քանի որ ապրիլի 2-ի ընտրություններում այս համայնքում ձայների շատ չնչին տարբերությամբ հաղթել է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը: Թե ինչ կապ ունի վերը նշվածը գյուղապետի դեմ իրականացված մահափորձի հետ, դեռ պարզ չէ: Տեղեկությունը ճշտելու համար զրուցեցինք Նորաշենի գյուղապետ, ՀՀԿ-ական Նորայր Գրիգորյանի հետ:
- Պարոն Գրիգորյան, ըստ որոշ տեղեկությունների, «Ծառուկյան» դաշինքի անդամ, Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը գոհ չի եղել ձեզնից, որ գյուղում իր օգտին անհրաժեշտ ձայներ չեք ապահովել: Այս մասին ի՞նչ կարող եք ասել, համապատասխանո՞ւմ է իրականությանը:
- Ես ձեզնից եմ լսում, ես չգիտեմ նման բան, չեմ կարող ասել: Ես Հանրապետական կուսակցությունն եմ ներկայացնում, մեր համայնքի ՀՀԿ-ի տարածքային կազմակերպության նախագահն եմ, ես ինքս ընտրություններին սատարել եմ իշխանությանը: Թե ով ա գոհ, ով՝ դժգոհ, ես չգիտեմ:
- Ձեր գյուղում «Ծառուկյան» դաշինքը որքա՞ն ձայն է հավաքել:
- Չգիտեմ, չեմ կարող ասել, տեղյակ չեմ, դա ինձ չի հետաքրքրում:
- Իսկ Հանրապետական կուսակցությունը որքա՞ն ձայն է հավաքել:
- ՀՀԿ-ն մեր գյուղում 900 ձայն է հավաքել, առավելագույնը՝ բնական ա:
- Դուք Արգամ Աբրահամյանի հետ ընտրություններից առաջ կամ հետո հանդիպե՞լ եք:
- Չէ, ես նման բան չեմ հիշում:
- Իսկ խոսակցություն եղե՞լ է, որ դուք պետք է իր օգտին անհրաժեշտ ձայներ հավաքեք:
- Ոչ, ոչ մի խոսակցություն չի եղել: Որտեղ իշխանությունը, որտեղ իմ ղեկավարությունը, որտեղ իմ գործող մարզպետը, այնտեղ` ես: Ես սատարել եմ իշխանությանը, իշխանության մի մասնիկն եմ, իշխանության հետ եմ եղել, ես ինքս Հանրապետական կուսակցությունից եմ: Մնացածը`ոչ մեկի հետ չեմ հանդիպել, ոչ մի բան չեմ ունեցել, չգիտեմ էլի:
- Պարոն Գրիգորյան, ի՞նչ եք կարծում, Արգամ Աբրահամյանը որեւէ առնչությո՞ւն ունի ձեր դեմ իրականացված մահափորձի հետ, հավանական համարում ե՞ք...
- Ես չգիտեմ, քույրիկ ջան, ես ոչ մի բան չգիտեմ, իրավապահ մարմինները զբաղվում են: Ինձ թվում է կբացահայտվի, հենա գիտեն` ովքեր են կատարողները, ինձ թվում է կբացահայտվի էլի: Ես ինքս ինձ թույլ չեմ տալիս ոչ մեկի վրա կասկածելու, ոչ էլ ինչ-որ բան գիտեմ: Շուտով կբացահայտվի, բոլորիս էլ պարզ կլինի:
- Ձեր եւ Արգամ Աբրահամյանի հարաբերությունները լարվա՞ծ են, ի՞նչ հարաբերությունների մեջ եք նրա հետ:
- Ոչ մի հարաբերություն էլ չունենք: Ոչ լարվել ենք, ոչ իրար հետ ընկերություն ենք արել, ոչ մի բան երեւի, չենք ճանաչում իրար:
- Դուք ասում եք ՀՀԿ-ական եմ, բայց նշված է, որ անկուսակցական եք:
- Չգիտեմ ինչի համար է գրված տենց: Ես ինքս ՀՀԿ-ից եմ:
- Վաղուց ե՞ք անդամակցել ՀՀԿ-ին:
- Ոչ արդեն մի քանի ամիս է, երբ սեպտեմբերին ընտրվել եմ գյուղապետ դրանից հետո ես ինքս անդամագրվել եմ ՀՀԿ-ին:
- Պարոն Գրիգորյան, ոստիկանությունն այսօր հրապարակեց ձեր դեմ մահափորձ իրականացնելու մեջ կասկածվող անձանց լուսանկարները, տեսե՞լ եք նրանց լուսանկարները, ճանաչե՞լ եք:
- Հենց նոր կայքով տեսել եմ այդ նկարները, ես չեմ ճանաչում այդ մարդկանց:
- Բայց իրե՞նք էին դեպքի օրը ձեզ վրա կրակած անձինք: Դուք մեր զրույցում ասել էիք, տեսել եք կրակողների դեմքերը:
- Այո, հենց նույն անձինք են, ես նրանց դեպքի օրն եմ տեսել: Նրանցից ոչ մեկին չեմ ճանաչում:
- Դուք կանչվե՞լ եք կրկին Քննչական կոմիտե, հարցաքննվե՞լ եք:
- Այսօր տեղյակ են պահել, որ վաղը գնամ, չգիտեմ ինչի համար են կանչում:
- Հրազենային վիրավորում ստացած ձեր ընկերոջ՝ Կարեն Ղազարյանի վիճակն ինչպե՞ս է:
- Լավ ա, Փառք Աստծո, ամեն ինչ նորմալ է, կյանքին վտանգ չի սպառնում, դեռ հիվանդանոցում է:
Հիշեցնենք, որ մայիսի 3-ին՝ ժամը 18։40-ի սահմաններում, աշխատանքից տուն գնալու ճանապարհին, կրակել էին Արարատի մարզի Նորաշեն համայնքի ղեկավար Նորայր Գրիգորյանի մեքենայի վրա։ Մեքենան վարելիս է եղել նրա վարորդը, նույն համայնքի բնակիչ՝ Կարեն Ղազարյանը: Վերջինս հրազենային մի քանի վնասվածքներ է ստացել եւ տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Հ.Գ. Ապրիլի 2-ի քվեարկության արդունքներով, Նորաշեն գյուղում ՀՀԿ-ն հավաքել է 876 ձայն, «Ծառուկյան դաշինքը»՝ 802 ձայն: Այսինքն`պայքարը թեժ է եղել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«Շնորհակալություն այս ջերմ ընդունելության համար»․ Մակրոնը երևանյան զբոսանքից տեսանյութ է հրապարակել
Հայաստան է ժամանել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Քրիստոդուլիդիսը
Հայաստան է ժամանել Իտալիայի նախարարների խորհրդի նախագահ Ջորջա Մելոնին
Հեռուստաաշտարակը փոխել է գույները մեր հյուրերի պատվին և ի նշանավորումն Երևանում անցկացվող ԵՔՀ գագաթնաժողովի
Պետական այցով Հայաստանում է Ֆրանսիայի նախագահը․ լուսանկարներ, տեսանյութ
Հայաստան է ժամանել Սան Մարինոյի ԱԳ, միջազգային տնտեսական համագործակցության և հեռահաղորդակցության նախարարը
Հայաստան է ժամանել Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման
ԵՔՀ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Հայաստան է ժամանել Խորվաթիայի Հանրապետության վարչապետ Անդրեյ Պլենկովիչը
Վարչապետի անունից ի պատիվ ԵՔՀ գագաթնաժողովի մասնակիցների տրվել է ընթրիք․ լուսանկարներ
Արմեն Գրիգորյանն ընդունել է Միացյալ Թագավորության վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդականին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանել է Հայաստան. տեսանյութ
Հուսով եմ՝ Ձեր այցելությունն իր նպաստը կբերի Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի բարեկամությանը. Խաչատուրյան
Հաղթանակի այգու ուղղությամբ տեղի կունենա դրոն-շոու՝ նվիրված նվիրված ԵՔՀ գագաթնաժողովին
Երևան-Սևան-Իջևան ճանապարհին բախվել են շտապօգնության մեքենան և «BMW»-ն․ կա տուժած
Իռլանդիայի վարչապետ Միխոլ Մարտինը ժամանել է Հայաստան
Հայաստան է ժամանել Մոնտենեգրոյի նախագահ Յակով Միլատովիչը
Եվրամիության պատվիրակությունը ժամանել է Երևան. լուսանկարներ
Հայաստան է ժամանել Բելգիայի վարչապետ Բարտ Դը Վեվերը
Կոսովոյի վարչապետը Փաշինյանին հայտնել է՝ տպավորված է Երևանով և նրա պատմությամբ, արվեստով ու ավանդույթներով
Նռնակի պայթյուն Տավուշի մարզում. տուժել է երիտասարդ
Հանդիպում Կոսովոյի գործող վարչապետ Ալբին Կուրտիի հետ. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Հայաստան է ժամանել Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Հայաստանում է. լուսանկարներ
Իզուր չէ, որ արհեստական բանականությանն էր դիմում, որովհետև իրական մտքերը մեկը մեկից մարազմատիկ են. Մանավազյան
Մոլդովայի Հանրապետության նախագահ Մայա Սանդուն ժամանել է Երևան. լուսանկար
Հայաստան է ժամանել Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը
Կանադայի վարչապետը Փաշինյանի հետ հանդիպմանը նշել է՝ տպավորված է տարածաշրջանի կայունությանն ուղղված քայլերով
Հայաստան է ժամանել Միացյալ Թագավորության վարչապետը. նրան դիմավորել է ՀՀ նախագահը. լուսանկարներ
Առաջին անգամ էի Երևանում, մինչև հիմա տպավորությունների ներքո եմ. Ալսու
Հայաստան է ժամանել Լեհաստանի Հանրապետության վարչապետ Դոնալդ Տուսկը. լուսանկարներ
Նորվեգիայի Թագավորության վարչապետը ժամանել է Երևան
Հայաստան է ժամանել Շվեյցարիայի Համադաշնության նախագահը
Հայաստան է ժամանել Սերբիայի Հանրապետության վարչապետ Ջուրո Մացուտը
Մեր ժողովուրդը գիտի, թե հունիսի 7-ին ձեր բաժանած «շըլվարները» որտեղ կհագցնի. Հարությունյան
Ուկրաինայի նախագահ Զելենսկին Երևանում է. նրան դիմավորել է Ալեն Սիմոնյանը. լուսանկարներ
Հայաստան է ժամանել Ֆինլանդիայի Հանրապետության վարչապետը
Ինստագրամիս հետեւորդների թիվը հատեց 900 հազարը. գրոհում ենք 1 միլիոնը. վարչապետ
Փաշինյանը և Ռուգինիենեն քննարկել են Հայաստան-Լիտվա հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները. լուսանկար
Հայաստան է ժամանել Մոնակոյի Իշխանապետության իշխան Ալբեր Երկրորդը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT