Չար կատա՞կ. Մարտական դիրքում երեկ սպանված զինծառայողն ու ձերբակալվածը մոտ ընկերներ են եղել

11/05/2017 schedule16:14

Ձախ լուսանկարում սպանված Գագիկ Մեսրոպյանն է, աջում` ձերբակալված Արման Հակոբյանը

Մեր տեղեկություններով, երեկ մարտական դիրքում ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Գագիկ Մեսրոպյանին սպանելու կասկածանքով ձերբակալվածը 19-ամյա Արման Հակոբյանն է: Վերջինս Սյունիքի մարզի Հարթաշեն գյուղից է. սպանվածի հետ մոտ ընկերներ են եղել:

Մեր զրույցում ձերբակալվածի եղբայրը՝ Ալիկ Հակոբյանը, ասաց, որ այս պահին գնում են զորամաս՝ հասկանալու դեպքի մանրամասները: «Երեկ ենք տեղեկացել, որ ձերբակալել են, գնում ենք զորամաս, մենք դեռ ոչ մի բան չգիտենք»,- ասաց նա:

Մեր դիտարկմանը, թե ըստ պաշտոնական հաղորդագրության՝ սպանությունը դիտավորյալ է եղել, Ալիկ Հակոբյանը արձագանքեց. «Չէ, չէ տենց բնա չկա, ով որ մեզ տեղեկացրեց սպանության մասին, հարցրի՝ դիտավորյա՞լ է եղել, ասաց՝ չէ: Այլ մանրամասներ հեռախոսով չեն ասում»,- նշեց ձերբակալվածի եղբայրը:

Ըստ որոշ տեղեկությունների՝ Արման Հակոբյանը ծառայակցին շփոթել է հակառակորդի հետ եւ սկսել կրակոցներ արձակել: Նման տեղեկություն լսել է նաեւ ձերբակալվածի եղբայրը, սակայն թե որքանով է դա համապատասխանում իրականությանը, չի կարող ասել. «Ես էլ եմ նման բան լսել: Իրանք մոտ ընկերներ են եղել. երկուսն էլ Գորիսից գնացել են ծառայության. նույնը օրը դիրքերում են եղել, վիճաբանություն էլ չի եղել: 1 տարի 4 ամիս առաջ նույն օրը միասին գնացել են բանակ, միասին նույն զորամասում են ծառայել ու ընկերացել»,- պատմեց Ալիկ Հակոբյանը:

Նշենք, որ սպանված Գագիկ Մեսրոպյանը ընտանիքի միակ որդին էր, բնակվում էր մոր հետ, հայրը մահացած է, ընտանիքն ապրում է սոցիալական ծանր պայմաններում:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Արման Հակոբյանը չար կատակ է արել Գագիկ Մեսրոպյանի հետ, ինչից հետո նա սկսել է հայհոյել, որն էլ ավարտվել է իր ուղղությամբ կրակոցներով:

Տպել
21607 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)