Ձախ Հարութը Սերժ Սարգսյանի առջեւ խոնարհվելուց հետո արշավ է սկսել կայքերի դեմ

Այսօր 1in.am կայքը գրեց, որ «Youtube»-ի կողմից ծանուցվել է հեղինակային իրավունքի խախտման մասին եւ զրկվել է ուղիղ եթեր ապահովելու հնարավորությունից: Ժամեր անց Ձախ Հարութի՝ մայիսի 20-ին կայանալիք համերգի կազմակերպիչ «Yeghoyan Production» ընկերության տնօրեն Խաչիկ Եղոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարեց՝ հայտարարերով. «Հարութը բա ձեր նման էժանագին ժամանակ ունի՞, ամեն վայրկյան փորձերի ու հանդիպումների մեջա ու հարցազրույցների»:

Armtimes.com-ը, ինչպես 1in.am-ը, «Youtube»-ում տեղադրած տեսանյութի հետ կապված նույնպես բողոք է ստացել: Կայքի «YouTube»-ի էջից հեռացվել է «Ձախ Հարութը խոնարհվում է Սերժ Սարգսյանի առաջ եւ երգում ՀՀԿ-ի համար» տեսանյութը:

«YouTube»-ը մեր կայքին տեղեկացրել է, որ «Տեսանյութն այլևս հասանելի չէ «Harout Pamboukjian»-ի հեղինակային իրավունքի խախտման մասին բողոքի պատճառով»: Ուսումնասիրելով խնդրի վերաբերյալ ծանուցումը պարզում ենք, որ բողոքատուն իրավական ծանուցում է ուղարկել տեսանյութում իր հեղինակային իրավունքով պաշտպանված բովանդակությունն օգտագործելու վերաբերյալ: Արդյունքում տեսանյութը հեռացվել է «YouTube»-ից, իսկ կայքի էջը ստացել է հեղինակային իրավունքի խախտման «դեղին քարտ», որը համարվում է որպես զգուշացում: «Դեղին քարտի» ժամկետը սահմանվելու է մինչեւ 2017 թվականի հուլիսի 7-ը:

Ավելին, բողոքն ուղարկվել է հենց Հարություն Փամբուկչյանի էլեկտրոնային փոստից՝ «[email protected]» հասցեից:

Իրավական պահանջը կարող էր տրամաբանական լինել, սակայն «YouTube»-ի բազմաթիվ օգտատերեր ներբեռնել են Ձախ Հարութի տարբեր տեսահոլովակներ, որոնք կարելի է անխոչընդոտ դիտել: Միանշանակ է, որ երգիչը հեռացման պահանջ է ներկայացրել Սերժ Սարգսյանի առջեւ խոնարհվելու տեսանյութի համար, որը մայիսի 20-ին Երեւանում կայանալիք նրա համերգից առաջ կարող էր բացասական ազդեցություն թողնել:

Մարտի 31-ին Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Հանրապետական կուսակցության նախընտրական քարոզարշավի ամփոփիչ միջոցառման ժամանակ հայտնի երգիչ Հարութ Փամբուկչյանն այդ միջոցառմանը երաժշտական կատարումով հանդես եկավ, որի ընթացքում մի պահ իջավ բեմից, մոտեցավ Սերժ Սարգսյանին եւ ՀՀԿ վերնախավին, խոնարհվեց, ապա ցատկոտելով նորից բեմ բարձրացավ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
10610 դիտում

Իսպանիայի հավաքականը հռչակվեց Աշխարհի չեմպիոն

Իգլեսիասը քննադատել է «Մետլայֆ» մարզադաշտում կայանալիք Աշխարհի առաջնության եզրափակչի տոմսերի արժեքը

15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից

Իրանի գերագույն առաջնորդի սպանnւթյունը հնարավոր է դարձել հետախուզական արտահոսքի պատճառով. Արաղչի

Փրկարարներն ու հատուկ ջրասուզակը Գողթանիկի ջրվեժում որոնում են 21-ամյա ջրահեղձ եղած տղայի մարմինը

Տեսախցիկները ֆիքսել են Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպը. տեսանյութ

Մեր ստորաբաժանումները Ռուսաստանում ընդլայնում են այն զգացողությունը, որ այս պատերազմը պետք է ավարտել

Որորների կղզին Սևանում. վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին

Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում

Սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա, մասնավորապես՝ Դուբայ․ Գևորգ Պապոյան

Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի

«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորվել է

Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ է ձերբակալվել

Ռուսական հարձակման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը

«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքում խափանումներ կան

Անի համայնքում կիրականացվի գույքագրում՝ ճշտելու կակուտի պատճառած վնասի չափը

ՌԴ-ն Կիևի վրա զանգվածային հարձակում է իրականացրել

Սևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ կա զոհ

Մշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարար

RAF 11 մրցաշարում ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Եվրոպայի քառակի չեմպիոն Բեն Դավինոյին

Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում

Բարձր է գնահատվել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը․ Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Իվան Վասիլևի հետ

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Բարի լույս, այսօրվա առավոտն էլ ենք հեծանվային զբոսանքով սկսել․ վարչապետ

Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ

ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում

Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում

Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա

Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը

Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը

«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ

Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ

«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ

Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները

Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է

Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն

ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին

Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել