Անորոշություն. լռության շղթա «հայռուսգազարդի» շուրջ

16/05/2017 schedule17:05

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի մայիսի 15-ի համարում

«Հայռուսգազարդի» բաժնետոմսերի՝ ՀՀ կառավարության ձեռքին մնացած 45 տոկոս փայամասը «Գազպրոմին» վաճառելու մտադրության մասին լուրերը երեկվա դրությամբ պաշտոնապես ոչ հաստատվեցին, ոչ էլ հերքվեցին: Այս անորոշությունն ունի իր օբյեկտիվ պատճառները: Այդ լուրը այս պահին հնարավոր չէ ոչ հերքել եւ ոչ էլ հաստատել այն պարզ պատճառով, որ դրա շուրջ Մոսկվայում բանակցություններ են ընթանում: Ընդամենը նշենք, որ այս օրերին աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Ռոբերտ Քոչարյանի աշխատանքային օրակարգի կարեւորագույն հարցերից մեկը «Հայռուսգազարդի» մյուս երկու բաժնետերերի՝ համապատասխանաբար 45 եւ 10 տոկոսների փայատերեր հանդիսացող «Գազպրոմ» եւ «Իտերա» ընկերությունների ղեկավարների՝ Միլլերի եւ Մակարովի հետ հանդիպումն է:

Գոնե հենց այս փաստն անուղղակիորեն հաստատում է ՀՀ սեփականությունը հանդիսացող 45 տոկոսի վաճառքի մտադրության մասին տեղեկատվությունը: Խնդիրն այն է, որ Հայաստանի գազամատակարարների հետ առանձնապես ինչ-որ բանակցություններ վարելու կամ քննարկելու թեմա կարծես թե չկար. գազամատակարարները խոստացել են մինչեւ 2008 թվականը չփոխել Հայաստանին մատակարարվող գազի գինը՝ պահպանելով հազար խորանարդ մետրի դիմաց մինչեւ 60 դոլարի սահմաններում: Սա կարեւորագույն հարցերից է, որ կարող է երբեւէ ծագել ՀՀ իշխանությունների եւ գազամատակարարների միջեւ, քանի որ գազի գնով են պայմանավորված մեր ամբողջ տնտեսությունը, բնակչության կենսամակարդակը եւ այլն:

Այսինքն, միայն գազի գնի բարձրացումը կհանգեցնի էլէներգիայի գնի բարձրացմանը, որը մի կողմից հանգեցնելու է Հայաստանում արտադրված ապրանքների ինքնարժեքի բարձրացմանը եւ հետեւաբար՝ դրանց մրցունակության անկմանը, մյուս կողմից՝ էականորեն ազդելու է բնակչության գնողունակության վրա: Այլ կերպ ասած, ՀՀ իշխանություններին հետաքրքրող կարեւորագույն այս հարցը լուծված է: Այդ դեպքում ինչ հարցեր են քննարկելու Ռ.Քոչարյանն ու գազամատակարարները: Քոչարյանի այցի այս հատվածի բովանդակությունը նախագահի մամուլի խոսնակ Ա. Քոչարյանը նկարագրել է չափազանց ընդհանուր՝ հանդիպումը ավանդական է, քննարկելու են ընթացիկ հարցեր... Կա մի հանգամանք եւս, որը նույնպես կարող է հաստատել «Հայռուսգազարդի» հայկական բաժնեմասը վաճառելու մասին տեղեկատվությունը:

Այս տարվա հունվարի 9-ին բնական մենաշնորհները կարգավորող հանձնաժողովը փաստորեն մերժեց «Հայռուսգազարդի» հայտը՝ գազի սակագինը 80,1 դոլարից 95,7 դոլար բարձրացնելու վերաբերյալ: Այդ ժամանակ հանձնաժողովը բարձրացրեց միայն բնակչությանը վաճառվող գազի սակագինը՝ 51 հազար դրամից դարձավ 59 հազար դրամ: «Հայռուսգազարդի» վարչության նախագահ Կարեն Կարապետյանն այն ժամանակ հայտարարեց, թե վեց ամիս անց կրկին դիմելու է հանձնաժողովին՝ սակագինը բարձրացնելու հայտով: Սակայն բոլորովին վերջերս Կ.Կարապետյանը մամուլում ակնարկել է, որ «Հայռուսագազարդը» հավանաբար չի դիմի նոր հայտով:

Նկատենք, որ բնակչության կողմից գազի սպառման ծավալներն աճել են, բայց դրանից ընկերության ստացած նոր եկամուտները անհամեմատելի են այն արդյունքի հետ, որը ակնկալում էր «Հայռուսգազարդը» հունվարին բնական մենաշնորհների հանձնաժողովում քննարկված հայտի բավարարման դեպքում: Այսինքն, գազի սակագնի բարձրացման հայտ ներկայացնելու պայմաններն էական փոփոխություններ չեն կրել, բայց «Հայռուսգազարդի» մտադրությունները փոխվել են: Չափազանց մեծ է հավանականությունը, որ այդ մտադրությունները փոխվել են հենց հայկական կողմին պատկանող 45 տոկոսը «Գազպրոմին» վաճառելու պատրաստակամություն հայտնելուց հետո, քանի որ վարկածներից մեկի համաձայն՝ գործարքի համար ռուսները վճարելու են գազով, ուստի ՀՀ-ում գազի սակագնի բարձրացման կարիք չի առաջանա: 

Հայկ Գեւորգյան

Տպել
1222 դիտում

ԲՏԱ նախարարն այցելել է «Պատնեշ» ընկերություն․ որոշվել է դադարեցնել տնօրենի և փոխտնօրենի հետ համագործակցությունը

Ինչ վատ Գալստանյան էր Իշխան Սաղաթելյանը, ուղղակի այս անգամ ոչ թե փողկապներով են եկել, այլ վեղարներով և սքեմով․ Կոնջորյան

Շարժման առաջնորդն այսօր հրապարակային կերպով ահաբեկման կոչ արեց, որն ըստ էության բացահայտ տեռորիզմի ակնարկ էր․ Կոնջորյան

Քանի մարդ է մասնակցել Հանրապետության հրապարակի հանրահավաքին 19։20-ի դրությամբ (լուսանկար)

Բոլոր ժամանակների վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին առաջադրեք, գոնե քաղաքական հիշատակը վառ կպահեք․ Չախոյան

Մտածում են հասարակությունը բաղկացած է ոչխարներից, որոնց հնարավոր է տեխնոլոգիաների միջոցով մանիպուլացնել. Քոչինյան

Անահիտ Ավանեսյանը կգործուղվի Արաբական Միացյալ Էմիրություններ

Միխայիլ Միշուստինը՝ ՌԴ վարչապետ․ Պուտինը հրամանագիր է ստորագրել

Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմաուսումնական հաստատությունների համաժողովում

Մարգինալ-ֆաշիստական հավաքները աչքի են ընկնում ռասիստական հայտարարություններով և կեղծ մարգարեներով․ Ալեքսանյան

Արգենտինայում գնացքներ են բախվել․ տուժածների մի մասին ուղղաթիռով են հասցրել հիվանդանոց

Բագրավանում գյուղնշանակության հողատարածքն օգտագործվել է արդյունահանման նպատակով

Պատրաստ ենք քննարկել ՀՀ և Ֆրանսիայի կառավարությունների միջև հարաբերությունների ամրապնդման հնարավորությունները․ Մկրտչյան

Հանրապետության հրապարակը՝ 19։40-ի դրությամբ (լուսանկար)

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Բագրատ Գալստանյանի պնդումները կեղծ են. ինչ է իրականում գրել «Հայկական ժամանակ»-ը, և ինչպես են ներկայացնում

ՀՀ ԶՈՒ դաշտային շարժական հոսպիտալի պատրաստվածությունն ու կատարված աշխատանքների որակն արժանացել են բարձր գնահատականի

Հանրապետության հրապարակը՝ 19։00-ի դրությամբ (լուսանկար)

«Դատապարտյալների հիվանդանոց» և «Արթիկ» ՔԿՀ-ների աձնակազմերին են ներկայացվել պետերի ժամանակավոր պաշտոնակատարները

Կառավարության աջակցությամբ գազաֆիկացվում է Խոյ համայնքի Լեռնամերձ գյուղը․ Մեխակյան

Converse Markets. արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար

Ալմաթիում ավարտվել է Միրզոյան-Բայրամով հանդիպումը

Հանրապետության հրապարակը՝ 18։35-ի դրությամբ (լուսանկար)

Հանրապետությունում այս պահին փակ ճանապարհներ և փողոցներ չկան․ ՆԳՆ

Եվրոպական միությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացներին․ Մարագոս

ՊՆ-ում քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արձանագրված խնդիրները

Երևանի այսօրվա ամպրոպային ամպը․ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում ելույթ կունենա Հայաստանը

«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել

Որտեղ է Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, ինչու նա չի գնում աշխատանքի

Հստակ պարզ է, թե ում հետ գործ ունենք. Բագրատ Գալստանյանի հետևում երևում են Քոչարյանի ականջները. Հովհաննիսյան

Գազի բալոններով բեռնված «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային հենասյուների տեղադրումը գործնականում ավարտված է․ Բայրամով

Ինչեր են հայտնաբերվել ՔԿՀ-ների հանձնուքներից, սառնարանների, պահարանների և այլ թաքստոցներից

Սանկտ Պետերբուրգում ավտոբուսը կամրջից գետն է ընկել․ զոհեր և վիրավորներ կան

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 10-ին

Հայաստանը ձգտում է խաղաղության, միջազգային պայմանագրի համաձայնեցմանը․ Արարատ Միրզոյան

Խուլիգանություն, գույքի վնասում ու մարմնական վնասվածք. ինչ է կատարվել Երևանի կենտրոնում (տեսանյութ)

Անհնազանդության ակցիաների 12 մասնակից ձերբակալվել ու տարվել է ոստիկանական բաժիններ

Սյունիքի մարզում փակ ավտոճանապարհներ ու մայրուղիներ չկան. մարզպետ