Հլը նայեք մորս՝ ի՜նչ ա դարձել ձեր ապօրինությունների պատճառով. Խանդոյանը՝ դատավորին. վիդեո

18/05/2017 schedule18:38

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը չարաշահում է իր լիազորությունները եւ կատարում է ապօրինի գործողություններ, որոնք հրամայված են Բաղրամյան 26-ից:

Այս մասին այսօր դատարանում հայտարարեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի եղբայրը՝ Արարատը. ««Դուք խախտում եք իմ իրավունքները, ապօրինի գործողություններ եք կատարում»,- ասաց Խանդոյանը, ապա նշեց, որ պաշտպանական կողմի որոշ միջնորդությունների, ինչպես նաեւ՝ իր հանդեպ կիրառված դատական սանկցիայի պատճեններ իրեն չեն ուղարկվել, ինչի պատճառով նա ժամանակին չի արձագանքել դրանց: 
Ինչին ի պատասխան Մնացական Մարտիրոսյանն ասաց, որ նշված փաստաթղթերի օրինակներն իրեն կփոխանցվեն:

Արարատ Խանդոյանի հայտարարությունից հետո դատարանը շարունակեց պաշտպանական կողմի՝ նախորդ դատական նիստերում ներկայացված միջնորդությունների քննությունը: Հիշեցնենք, որ այն ընդմիջվել էր, քանի որ դատավորը Արարատ Խանդոյանի նկատմամբ սանկցիա էր կիրառել՝ դատական նիստերի դահլիճից հեռացում:

Դատարանը, այսպիսով մերժեց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին որպես վկա հարցաքննելու միջնորդությունը: Դատարանի այս որոշումը առաջացրեց Արարատ Խանոյանի ե´ւ ծիծաղը, ե´ւ զայրույթը: Դատախազ Հայկ Պետրոսյանը նախորդ նիստում էր առարկել այս միջնորդության դեմ՝ նշելով, որ Փաշինյանի տեսագրությունում առկա էր մի հատված, որտեղ ոստիկաններին կոչ էր անում հանդարտության՝ պարզաբանելով, որ իրեն եւս քարեր են կպել: «Սա վկայում է այն մասին, որ ինքը փորձում էր իմ կարծիքով համոզել ոստիկաններին, որ ժողովրդի կողմից են նետված քարերն իրեն կպել եւ խնդրում է ոստիկաններին որեւէ պատասխան միջոցներ չձեռնարկել»,- մասնավորապես, ասել էր դատախազը: Այսօր Խանդոյանը, սակայն հակառակը պնդեց. «Տեսանյութերից մեկում պատգամավորն ասում է, որ ոստիկաններն են կատարում ապօրինի գործողություններ: Նա ականատես է եղել, թե ինչպես է փոխգնդապետը քարեր եւ այլ առարկաներ նետում ժողովրդի վրա: Մինչդեռ դատախազը խեղաթյուրում է՝ ասելով, թե Նիկոլ Փաշինյանն ասել է, թե ժողովուրդն է քարեր նետում: Դատախազը կոծկում է ոստիկանության ապօրինի գործողությունները, այդ պատճառով առարկում է, որ Նիկոլ Փաշինյանը հարցաքննվի»,- հայտարարեց Արարատ Խանդոյանը:
Դատարանը մերժեց նաեւ երկու վկայի ցուցմունքներն անթույլատրելի ճանաչելու պաշտպանական կողմի միջնորդությունը:

Դատական նիստի ընթացքում Արարատ Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը իր պաշտպանյալի կալանքը փոխելու միջնորդություն ներկայացրեց դատարան:
Միջնորդության առնչությամբ մեղադրյալ Արարատ Խանդոյանը հանդես եկավ հայտարարությամբ: «Գործին ծանոթանալուց հետո դատավորը պիտի ասեր՝ դատախա´զ, տենում ես, ստեղ ոչ մի բան հիմնավորված չի, դու բերել ես քրեական գործ ես դայաղ արե ինձի: Էս ի՞նչ ես անում: Ինձնից հետո էկող սերունդը չի՞ ասելու՝ պապի, էս մարդը էսքան բան ուներ արած, ու դու անհիմն դրեցիր դատիր... Մորս հլա նայեք ինչ ա դառել: Ինչի՞ համար, ձեր ապօրինությունների համար... Փոխանակ իմ հանդեպ քրեական գործը կարճեն եւ ոստիկաններին պատժեն, այս շինծու գործն են շարունակում քննել: Ինձ ոստիկանները հարվածել են մահակներով: Հատուկ միջոցներից՝ լուսաձայնային նռնակներից, վնասվել էր իմ աչքը: Ինձ չեն տանում գլխի ստուգման, ցավեր ունեմ: Պատճառաբանում են, թե պատերազմի ժամանակ եմ «կոնտուզիա» ստացել, դրա հետեւանքն է»,- հայտարարեց Խանդոյանը:

Մեղադրող դատախազ Հայկ Պետրոսյանը առարկեց Խանդոյանի խափանման միջոցը փոխելու պաշտպանի միջնորդության դեմ, նշելով, որ Խանդոյանի դեպքում կան հիմնավոր կասկածներ, որ նա հանցանք է կատարել: 

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ եւ մեկ ժամ անց վերադառնալով որոշեց մերժել Խանդոյանին ազատ արձակելու պաշտպանական կողմի միջնորդությունը: Դատարանի այս որոշումը եւս ծիծաղ առաջացրեց Խանդոյանի մոտ: «Մեղադրող դատախազն ինքնահաստատվում է»,- ասաց նա: Ինչին ի պատասխան Հայկ Պետրոսյանն ասաց, որ ինքն ինքնահաստատվելու կարիք չունի: Դատախազի այս հայտարարությունից հետո դատավոր Մնացական Մարտիրոսյանը նրա նկատմամբ սանկցիա կիրառեց նախազգուշացման տեսքով:

Այսօր տեղեկացրել էինք, որ նիստը սկսվելուն պես հերթական ինքնաբացարկի միջնորդությունը ներկայացրեց դատավորին: Ինչը դատավորի կողմից չքննվեց, քանի որ, ըստ Մնացական Մարտիրոսյանի, նրան ինքնաբացարկ հայտնելու նոր հիմք չկա:

Նշենք, որ դատական նիստերի դահլիճում, բացի Խանդոյանի հարազատներից ներկա են նաեւ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները: Մեր զրույցում նրանք ասացին, որ պաշտպանից դիմում են ստացել, այժմ էլ դիտարկում են անցկացնում: Արարատ Խանդոյանի պաշտպանը դիմել էր ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին՝ խնդրելով համապատասխան քայլեր ձեռնարկել իր և իր պաշտպանյալի խախտված իրավունքները վերականգնելու ուղղությամբ:

Այս գործով դատաքննությունն այսօր ավարտվեց: Հաջորդ նիստին մեղադրող դատախազ Հայկ Պետրոսյանը հանդես կգա մեղադրական ճառով: Հաջորդ նիստը տեղի կունենա մայիսի 25-ին` ժամը 12:00-ին: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
9383 դիտում

2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ

Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ

Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի

ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները

Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C

Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ

Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ

Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում

Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը

Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում

Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ

Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք

Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը

Կյանքից հեռացել է «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանված իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը

Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում

Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղադրվել են քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են ուսումնական «Տոյոտա»-ն, «Նիսսան»-ը, «Լադա»-ն և FAW-ը. կան տուժածներ

Միրաք գյուղ տանող ճանապարհին և Արտաշատի արձանի հարակից տարածքում քաղաքացիները զենք-զինամթերք են թողել

Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի

Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է․ դատախազությունը կքննարկի որոշումը բողոքարկելու հարցը

Հույս ունենք՝ Ադրբեջանի և ՀՀ գործընկերները կհամաձայնեցնեն հանդիպումների ժամանակացույցը․ Լավրովը՝ «3+3»-ի մասին

Ոստիկանության ծառայողների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է

4 նոր ֆիլմ․ Հայաստանը կդառնա Կաննի «Քննադատների շաբաթ» ծրագրի «Next Step Studio» նախաձեռնության պատվո երկիրը

Սբ Սիոն եկեղեցու որմնանկարների ամրակայման ու մաքրման աշխատանքները շարունակվում են

Բենզինի ճգնաժամը նոր նվազագույնի է հասցրել Պուտինի վարկանիշը

Ռոբերտ Քոչարյանը կրկին որոշել է չգնալ ԱԺ

Չի կարող լինել դեպք, երբ սննդամթերքը ճանաչվի վտանգավոր և վաճառվի ՀՀ տարածքում, բայց չթույլատրվի արտահանումը

Ռոսսելխոզնադզորը Իրանից պահանջում է կասեցնել հավաստագրումը. կասկածում են՝ ՌԴ են ներկրվում հայկական ծաղիկներ

Խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել. «Վեոլիա ջուր»-ը՝ Բյուրեղավանի դեպքի մասին

«Ջերմուկ»-ում որևէ խախտում չի հայտնաբերվել, ձկնամթերքի մեջ ևս հիվանդություններ չկան․ ՍԱՏՄ ղեկավար

Ընդամենը մեկ քաղաքացի է ընկել ջրանցքը. ՆԳՆ-ից հերքում են տարածված տեղեկատվությունը

Դատարան են հանձնվել Կողբ համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Սպիտակի երկրաշարժը դարձավ սեյսմիկ անվտանգության նոր մտածողության մեկնակետ. ՆԳ նախարարը ուղերձ է հղել

Մկրտչյանը Կոնգրեսի անդամ Ջեյմի Ռասկինին է ներկայացրել ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ընթացիկ զարգացումները