«Շանթ»-ի օպերատոր Դավիթ Աթոյանն իրականում քննիչների զոհն է դարձել

22/05/2017 schedule21:29

Արդեն մի քանի օր է, սոցիալական ցանցերում քննարկման առարկա է դարձել մայիսի 10-ին արցախա-ադրբեջանական շփման գծի հյուսիսային հատվածում հակառակորդի կրակոցից ոտքերի շրջանում հրազենային վնասվածք ստացած «Շանթ» ՀԸ-ի օպերատոր Դավիթ Աթոյանի անձնական ու նեղ ընտանեկան կյանքը:

Անհայտ հեղինակները ժամանցային կայքերում նյութեր էին հրապարակում «Ահա, թե ով է իրականում Դավիթ Աթոյանը» վերնագրով, որտեղ պատմում էին, թե Դավթի կողմից պարբերաբար ծեծի է ենթարկվել նրա կինը, ծնողները: Բացի դա, կից հրապարակել էին մի տեսանյութը, որում մի տղամարդ փորձում էր ինքնասպանություն գործել Դավթաշենի կամրջից եւ նշում, որ այդ տղամարդը նույն Դավիթ Աթոյանն է. ինքնասպանության փորձը տեղի է ունեցել 2015 թվականի մայիսի 28-ին: Ոմանք դժգոհում են, թե ինչպես է անմեղսունակ մարդը իրավունք ստացել դիրքեր բարձրանալ: Բայց սա հարցի մի կողմն է:

Իրականում Դավիթ Աթոյանը 2012 թվականին դարձել է քննիչների «զոհը»: Նրան այդ թվականին անհիմն մեղադրանք են առաջադրել հափշտակություն կատարելու համար, եւ մոտ հինգ ամիս պահել կալանքի տակ, ինչն էլ բացասական ազդեցություն է ունեցել նրա հետագա վարքագծի վրա: Ավելին, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ սույն դեպքի հանգամանքների եւ քննչական գործողությունների համադրման վերաբերյալ որպես ուսումնական նյութ վավերագրական ֆիլմ է նկարահանվել՝ թե ինչպիսի սխալներ չպետք է անի քննիչը: Աթոյանն այդ ժամանակ Ազատության հրապարակում հեծանիվներ է նորոգել, եւ այդ կերպ հոգացել ապրուստը: Նրան բնութագրելիս շեշտում են, որ շատ խելացի եւ ուժեղ կամքի տեր անձնավորություն է:

Անդրադառնալով Դավիթ Աթոյանի դեմ առաջադրված մեղադրանքին, նշենք, որ 2012 թվականին նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ուրիշի գույքի բացահայտ հափշտակություն կատարելու դիտավորությամբ, Ռիմա Սահակյանի կյանքի եւ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով, վերջինիս պարանոցից պոկելու եղանակով փորձել է բացահայտ հափշտակել ոսկու համաձուլվածքից պատրաստված ոսկյա վզնոցը եւ ոսկյա խաչը, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցանքն ավարտին չհասցնելով` դիմել է փախուստի:

Մի քանի ամիս տեւած նախաքննությունից հետո գործն ուղարկվել է Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան եւ մակագրվել դատավոր Դավիթ Բալայանին (Դ. Բալայանն այժմ Շենգավիթ վարչական շրջանի դատարանի նախագահն է,-հեղ.): Նախաքննության եւ դատաքննության ընթացքում Աթոյանն իրեն մեղավոր չի ճանաչել: Դատական տեղեկատվական համակարգում տեղադրված է սույն քրեական գործը, նրա ցուցմունքն ու դատական ակտը: Աթոյանը ցուցմունքում նշել է, որ 2012 թվականի սեպտեմբերի 5-ին` ժամը 11-ի սահմաններում, տանից դուրս է եկել` նպատակ ունենալով գնալ աշխատավայր (Ազատության հրապարակում զբաղվում է հեծանիվների վարձույթի տրամադրմամբ եւ վերանորոգմամբ): Յավորովի անվան դպրոցի կողքը գտնվող խանութից ծխախոտ գնելուց հետո դուրս է եկել, եւ ցանկացել է նստել իր հեծանիվը։ Այդ պահին իրեն է մոտեցել երեք ոստիկան եւ ասել, որ իր արտաքին տեսքը (սափրված չլինելը եւ սեւ վերնաշապիկը) համապատասխանում է անձի, որը կասկածվում է հանցագործության մեջ ու առաջարկել են իրենց հետ գնալ մոտակա փոստի բաժանմունք, որպեսզի իրեն ճանաչեն։

Դավիթ Աթոյանը համաձայնվել է եւ նրանց ուղեկցությամբ գնացել է փոստային բաժանմունք։ Մինչեւ ներս մտնելը ոստիկանների պահանջով իր ուսապարկը (դրա մեջ են եղել իր աշխատանքային գործիքները) հանել եւ թողել է շենքի մուտքի մոտ` հեծանիվի կողքին։ Փոստային բաժանմունքում իրեն ներկայացրել են տուժողին, որն իրեն տեսնելով` ասել է. «ինքը չի, չէ, ինքը չի»։ Աթոյանը չի հասկացել ինչի մասին է խոսքը, որովհետեւ տեղյակ չի եղել, թե ինչ է տեղի ունեցել։ Ոստիկանության երեք աշխատակիցներ իրեն դուրս են բերել շենքից, իսկ նրանցից մեկը կամ երկուսը մնացել են փոստում։ Մոտ հինգ րոպե անց փոստում գտնվող ոստիկանը դուրս է եկել եւ իրեն նստեցնելով ոստիկանության ավտոմեքենա, տարել ոստիկանության Մաշտոցի բաժին, իսկ իր հեծանիվը, եւ ուսապարկը մնացել է այդտեղ։

Ճանապարհին Դավիթը հարցրել է, թե իրեն ուր են տանում եւ ինչի համար։ Իրեն պատասխանել են, որ ինքը փորձել է հափշտակել այդ կնոջ ոսկյա շղթան։ Նա հայտնել է, որ նման բան չի կատարել։ Ոստիկանության բաժնում մոտ երկու ժամ մնալուց հետո տուժողն իրեն առերես պնդել է, որ իրեն կողոպտողը եղել է Աթոյանը եւ, որ իրեն ճանաչել է սեւ շապիկից, սափրված չլինելու հանգամանքից: Աթոյանը ի պատասխան նշել է, որ եթե ինքը լիներ հանցագործը, ապա դեպքի վայրից կդիմեր փախուստի, այլ ոչ թե կմնար այդ վայրում, առավել եւս, երբ եղել է հեծանիվով, ընդ որում, հեծանիվը վերանորոգելու համար նախատեսված գործիքներով չէր կարող հանցագործություն կատարել, կամ այն կատարելուց հետո ինչու պետք է սպասեր, որպեսզի իրեն բռնեին։ Ցուցմունք տալիս Աթոյանը հայտնել է, որ իր ծնողները ՀՀ գրողների միության անդամներ են, ինքը ստացել է արվեստի կրթություն, սովորել է թատերական ինստիտուտում, ամուսնացած է, ունի երկու երեխա (այժմ սպասում են չորրորդ երեխային,- հեղ.) եւ իր դաստիարակությունը իրեն թույլ չէր տա կատարել այն արարքը, որը տեղի է ունեցել այդ ծեր կնոջ նկատմամբ։

Աթոյանը նշել է, որ իրեն ոստիկանության բաժին պետք է տարած լինեն ժամը 11։30-ի սահմաններում, այլ ոչ թե 13։30, ինչպես նշված է բերման ենթարկելու արձանագրության մեջ։ Իրեն անձնական խուզարկության ենթարկելու արձանագրության մեջ նշված չէ, որ իր մոտ հայտնաբերվել է մեկ տուփ ծխախոտ, կրակայրիչ, 5.000 դրամանոց թղթադրամ, մոտ 200-ից 300 դրամի մետաղադրամներ եւ հեռախոսի ականջակալները։ Բացի դա, Դավիթը նշել է, որ ոստիկանության բաժանմունքում իր նկատմամբ բռնություն են գործադրել, ստացել է մարմնական վնասվածք, ինչի մասին ինքը հայտարարել է ՔԿՀ-ում, սակայն հետագայում հրաժարվել է պնդել այդ հանգամանքը, քանի որ մտածել է` եթե հայտնի, որ իր նկատմամբ բռնություն է գործադրվել, ապա ոստիկաններն էլ ավելի վատ վերաբերմունք կցուցաբերեն իր նկատմամբ, կապված գործի քննության հետ, քանի որ քննիչը նման սպառնալիք է տվել։ Իրեն ոստիկանության բաժանմունքում ի թիվս այլ անձանց, հարվածներ է հասցրել ոստիկաններից Գրիգոր Մարտիրոսյանը, որը եւ եղել է իրեն բերման ենթարկող ոստիկանների մեջ։

Դատարանում տուժող տարեց կինը իրեն կողոպտելու վերաբերյալ հակասական ցուցմուքներ է տվել: Այսպիսով, դատարանը՝ դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, վճռել է Դավիթ Աթոյանին առաջադրված մեղադրանքում ճանաչել անպարտ եւ արդարացնել` ապացույցների անբավարարության հիմքով։  Դավիթ Աթոյանը դատարանի վճռով ազատ է արձակվել հենց դատարանի դահլիճից:

Ահա թե ով է իրականում դիրքերում իրեն հերոսաբար պահած «Շանթ» ՀԸ-ի օպերատոր Դավիթ Աթոյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
12964 դիտում

Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից

Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները

«Տեսլա»-ն Դիլիջանի ոլորաններից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջվել․ կան վիրավորներ

Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում է

Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն․ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել

Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով

Կարևորելով ֆրանսերենի ու ֆրանկոֆոն արժեքների տարածումը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Էլեոնոր Կարուայի հետ

Մանվել Վարդանյանը` շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի փոխչեմպիոն

Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը

Ընտրությունների արդյունքները ՌԴ-ի սրտով չեն. ուզում են տնտեսությունը հասցնել ցնցումային վիճակի. տեսանյութ

Վաղարշակ Հակոբյանը չի վերցնի պատգամավորական մանդատը

Լքում են խորտակվող նավը. ռուսաստանցի օլիգարխը ցուցակում պահում է միայն ենթարկվող մարդկանց. տեսանյութ

Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է

Բասկետբոլի Մ16 տարեկանների կանանց ընտրանին ԵԱ կիսաեզրափակչում է

Մարդիկ՝ Ծառուկյանի առյուծների վանդակում. «ամենասպորտսմեն»-ը դարձավ իր իսկ պահարանի «դիակների» զոհը

ՀԾԿՀ պատվիրակությունը մասնակցում է WSIS Forum 2026-ին. Մեսրոպ Մեսրոպյանը ելույթով է հանդես եկել

Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցերը

ՀՖՖ-ն սկսում է Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույնների քվեարկությունը

«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են․ կիբեռոստիկանություն

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Կատրին Պեգարի հետ

Արագածոտնի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ

Քննարկվել է ՔՀԿ-ների, ԶԼՄ-ների, կուսակցությունների հաշվետվողականության բարձրացման հնարավորությունը

Հայտնաբերվել է 10 կգ մարիխուանա և 1 կգ-ից ավելի մեթամֆետամին․ կան ձերբակալվածներ․ տեսանյութ

Ֆիզիկական անձինք օգտագործել են 12 հազար հատից 8802-ը. Պապոյանը՝ էլեկտրամոբիլների քվոտայի մասին

«Ռենջ Ռովեր»-ը «Բելաջիո» ռեստորանի հարևանությամբ հայտնվել է բաժանարար գոտու գազոնում. կա վիրավոր

Բեյրութի նավահանգստում տեղի է ունեցել ՀՀ կառավարության որոշմամբ Լիբանանին տրամադրված օգնության հանձնումը

Բացառիկ ներդրումային հնարավորություն. մեկնարկում է «Հրազդան Ցեմենտ Քորփորեյշն»-ին պատկանող գործարանի աճուրդը

Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը ԵԽԽՎ նախագահին է ներկայացրել տարածաշրջանային զարգացումները, խաղաղության օրակարգը

Կապահովվի աշխարհի չեմպիոն դարձած հաշմանդամություն ունեցող մարզիկների ցմահ պատվովճար ստանալու իրավունքը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի հերթական նիստին

Առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում կգործի բոնուսային միավորների հաշվարկման, գործակիցների կարգ

Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Հունգարիայի դեսպան Աննա Մարիա Շիկոյի հետ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ կարճատև անձրևներ կլինեն, մի քանի մարզում սպասվում է քամու ուժգնացում

Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 68 հողամասերում ապամոնտաժվել է 201 շենք-շինություն

Ծառուկյանի առանձնատնից կոկորդիլոսների տեղափոխման ընթացքում փրկարար ծառայող չի տուժել, թեթև վնասվածք է ստացել

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 9-ին

«Արարատցեմենտի» գործարանը հուլիսի 10-ից ամբողջական կսկսի աշխատել. էկոնոմիկայի փոխնախարար

Արտերկրում կրթություն ստացած կուրսանտները նշանակվել են սպայական պաշտոնների

Իրավապահները «Վերածնունդ» հուշահամալիրից գերեզմանոց տանող ճանապարհին ձերբակալել են թմրանյութ տեղադրողներին