Ինչի համար էր Ծառուկյանը պարգեւատրել Երրորդմասցի Լյովիկին

23/05/2017 schedule14:34

Երրորդմասցի Լյովիկի եւ նրա երկու ընկերների սպանության գործով այսօր տեղի ունեցած դատական նիստի ժամանակ պետք է ցուցմունք տային տուժողների իրավահաջորդները, սակայն նրանք կրկին դատարան չէին ներկայացել: Փոխարենն այսօր առաջին անգամ դատարան էր եկել Երրորդմասցի Լյովիկի մայրը: Տուժողների իրավահաջորդների հարցաքննությունը նախատեսվում էր դեռեւս նախորդ նիստին, սակայն վերջիններս դատարան չէին ներկայացել, փոխարենը դիմում էին գրել դատարանին՝ խնդրելով հրապարակել իրենց նախաքննական ցուցմունքները:

Մեղադրող դատախազ Արամ Արամյանը միջնորդություն էր ներկայացրել հրապարակել տուժող կողմի իրավահաջորդների նախաքննական ցուցմունքները, որը դատարանը մերժեց: Դատարանն անցավ ամբաստանյալներ Վահան Հակոբյանի, Սարգիս Հախանումյանի եւ Սարգիս Գրիգորյանի հարցաքննությանը: Սակայն վերջիններս այսօր դատարանից ժամանակ խնդրեցին դիրքորոշում հայտնելու` ցուցմունք տալու կամ չտալու վերաբերյալ: Ուստի, պաշտպանական կողմը միջնորդեց հետաձգել նիստը: Մինչ հետաձգելը տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Երեմ Սարգսյանը Լեւոն Ղազարյանի անձը բնութագրող փաստաթղթեր ներկայացրեց դատարանին, որոնք վերաբերում էին սպորտի զարգացման ոլորտում նրա կատարած գործունեությանը:

Այդ փաստաթղթերից մեկից հայտնի դարձավ, որ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից Լեւոն Ղազարյանը ժամանակին պարգեւատրվել է շքանշանով: Մասնավորապես` Երեմ Սարգսյանը ներկայացրեց այդ փաստաթղթի բովանդակությունը. «Պարգեւատրվում է Լեւոն Ղազարյանը ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման, օլիմպիական գաղափարների տարածման գործում ցուցաբերած ծառայությունների համար»: Բացի դա, Երրորդմասցի Լյովիկի անձը բնութագրող եւս մեկ փաստաթուղթ ներկայացվեց դատարանին. բնութագիր տրված Հայկական ակադեմիական թիավարության եւ կանոԷի ֆեդերացիայի կողմից.

«Հայտնում ենք ձեզ, որ Լեւոն Ղազարյանը հոկտեմբերի 15-ին, ֆեդերացիայի ընդհանուր ժողովի նիստում ընտրվել է ֆեդերացիայի նախագահ, նախագահության տարիներին դրսեւորել է որպես հմուտ ղեկավար հայկական ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի կողմից (ՀԱՕԿ) պարգեւատրվել է դիպլոմներով եւ շքանշանով: Շատ հոգատար է եղել մարզաձեւի նկատմամբ, սեփական բիզնեսի միջոցներից տրամադրում էր ամսական անվանական թոշակներ մազրիկներին եւ մարզիչներին: Ֆինանսավորում էր ՀՀ հավաքականին եւ թիմերին, ուսումնամարզական հավաքները աշխարհի եւ Եվրոպայի մրցաշարերի ծախսերը»:

Այս փաստաթղթերը Երեմ Սարգսյանը ներկայացրեց դատարանին՝ քրեական գործին կցելու համար: Գործով հաջորդ նիստը տեղի կունենա մայիսի 30-ին ժամը 12:00-ին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
19150 դիտում

«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ

Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները

Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է

Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն

ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին

Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին

Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով

Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ

Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ

Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի

ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները

Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C

Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ

Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ

Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում

Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը

Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում

Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ

Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք

Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը

Կյանքից հեռացել է «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանված իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը

Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում

Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղադրվել են քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են ուսումնական «Տոյոտա»-ն, «Նիսսան»-ը, «Լադա»-ն և FAW-ը. կան տուժածներ

Միրաք գյուղ տանող ճանապարհին և Արտաշատի արձանի հարակից տարածքում քաղաքացիները զենք-զինամթերք են թողել

Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի

Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է․ դատախազությունը կքննարկի որոշումը բողոքարկելու հարցը

Հույս ունենք՝ Ադրբեջանի և ՀՀ գործընկերները կհամաձայնեցնեն հանդիպումների ժամանակացույցը․ Լավրովը՝ «3+3»-ի մասին

Ոստիկանության ծառայողների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է

4 նոր ֆիլմ․ Հայաստանը կդառնա Կաննի «Քննադատների շաբաթ» ծրագրի «Next Step Studio» նախաձեռնության պատվո երկիրը

Սբ Սիոն եկեղեցու որմնանկարների ամրակայման ու մաքրման աշխատանքները շարունակվում են