«Արաբկիրում» երեխան մահացել է սրտի արատի պատճառով. տնօրենն ասում է` բժիշկը մարդասպան չէ

Գյումրուց Երեւանի «Արաբկիր» բժշկական համալիր տեղափոխված փոքրիկ տղայի` 2015 թվականի նոյեմբերին ծնված Արման Մ.-ի մահվան պատճառը ենթադրաբար սրտի բնածին արատն է: Այս մասին մեր զրույցում ասաց «Արաբկիրի» բժշկական տնօրեն Նինա Արիկյանցը:

Այսօր հայտնի էր դարձել, որ մահացել է Գյումրու մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոցից Երեւան տեղափոխված մոտ երկու տարեկան երեխա: Նրա մայրը դիմել է ոստիկանություն: Վերջինիս լրատվական ծառայությունից մեզ ասացին, որ երեխայի մայրը դեպքի մասին ահազանգել է երեկ` մայիսի 22-ին: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն:

«Արաբկիր» բժշկական համալիրի բժշկական տնօրենը մանրամասնեց, որ Արման Մ.-ն մայիսի 11-ին իրենց հիվանդանոց էր ընդունվել երկրորդ անգամ: Առաջինը եղել է մարտին` թոքաբորբի կապակցությամբ: Հենց այդ ժամանակ երեխայի մոտ հայտնաբերվել է սրտի բնածին արատ: Ծնողներին խորհուրդ է տրվել թոքաբորբը բուժելուց հետո դիմել «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն, որտեղ սրտաբանները կզբաղվեին փոքրիկի սրտի արատով:

«Իրենք չեն դիմել «Նորք-Մարաշ»: Հետո այդ երեխայի հետ այլեւս կապ չենք ունեցել ու գիտենք, որ մայիսի 11-ին Գյումրու ավստրիական հիվանդանոցից տեղափոխվել է մեզ մոտ, որտեղ 15-20 րոպե անց ունեցել է սրտի կանգ: Երեխան մահացել է մեր վերակենդանացման բաժանմունքում: Մահվան պատճառը, ենթադրաբար, սրտի բնածին արատն է եղել»,- ասաց Նինա Արիկյանցը:

Գյումրուց Արմանը տեղափոխվել է անեմիա-թոքաբորբ ախտորոշմամբ: Երեւանի բուժհաստատության տնօրենը նշեց, որ սրտի բնածին արատ ունեցող երեխաների համար ցանկացած վիրուս կարող է լինել մահացու: Ասաց նաեւ, որ երեխան, որպես ուղեկցող հիվանդություն, ունեցել է «անբավարար փարթամություն»:

Ինչ վերաբերում է կատարվածում բուժաշխատողների մեղքը տեսնելուն, Նինա Արիկյանցն ընդգծեց. «Ինչպես ցանկացած հիվանդանոցում, այնպես էլ մեզ մոտ բժիշկները աշխատում են, պայքարում են եւ ուզում են, որ իրենց բուժած հիվանդները լավանան: Չկա բժիշկ, որը չի ցանկանում իր բուժած հիվանդն առողջանա: Բայց բժիշկները աստվածներ չեն, եւ կան հիվանդություններ, որոնք պահանջում են կա´մ շատ հետեւողական հատուկ ուշադրություն, կա´մ էլ ուղղակի առայժմ չունեն վերջնական բուժում: Ոչ մի բժիշկ դիտավորյալ հիվանդին չի գնդակահարում: Երբ որ Մանչեսթերում 22 հոգի մարդ է մահանում, թող սպանողին գտնեն ու պատժեն, բայց բժիշկը միշտ պայքարում է: Ամենավատ բժիշկն էլ (ընդունված է նրանց բաժանել լավ ու վատի) ցանկանում է, որ իր բուժած հիվանդը լավանա: Բժիշկը մարդասպան է միայն այն դեպքերում, եթե բարձը դնում է հիվանդի բերանին կամ էլ կրակում է ճակատին»:

Ինչ վերաբերում է բուժաշխատողների  հնարավոր անփութությանը, մեր զրուցակիցն ասաց. «Դա հնարած բառ է, ես չեմ հասկանում` ինչ է նշանակում բժշկի անփութություն»:

Տպել
5311 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)