Որն է առավոտից ժամերով խցանումների պատճառը. արձանագրվել են բազմաթիվ պատահարներ

24/05/2017 schedule13:34

Այսօր առավոտից եղանակային վատ պայմանների պատճառով Երեւան քաղաքի մի շարք հատվածներում՝ նույնիսկ մեկ ժամից ավելի խցանումներ են առաջացել: Մասնավորապես` միակողմանի խցանված են Բաղրամյանի եւ Կոմիտասի պողոտաները։

Խցանումների առաջացման հիմնական պատճառներից մեկը առավոտից տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարներն են: Ժամը 08:00-ից մինչեւ 12:30-ը գրանցվել է 21 պատահար:

Այս մասին մեր հարցին պատասխանելով ասաց ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը: Վերջինս պատասխանել է մեր մի քանի հարցերին:

- Պարոն Խաչատրյան, այս ժամի դրությամբ քաղաքի ո՞ր հատվածներում են խցանումներ:

- Խցանումների վերաբերյալ տեղեկություններ են ստացվել առավոտյան ժամը 08:30-ի սահմաններում, անմիջապես խնդրին արձագանքնվել է Ճանապարհային ոստիկանության կողմից: Պարզվել է, որ եղանակային պայմանների պատճառով կարճ միացում է եղել Վաղարշյան եւ Կոմիտաս փողոցների խաչմերուկի լուսացույցային օբյեկտում, ինչի ուղղությամբ անմիջապես միջոցներ են ձեռնարկվել խափանումը վերացնելու համար: Բացի այդ, ճանապարհապարեկային ծառայության վերակարգեր են ուղարկվել նշված խաչմերուկ՝ երթեւեկությունը կարգավորելու նպատակով, դա տեւել է մինչեւ ժամը 09:00-ն: Եղել են նաեւ մի քանի հատվածներում խցանումներ՝ պայմանավորված ճանապարհատրանսպորտային պատահարների հետ: Եղանակային պայմաններից ելնելով, թեկուզ անձրեւին ավելի հաճախակի են դարձել պատահարները եւ այսօր նույնպես բացառություն չէր: Այդ պատահարներով պայմանավորված դեպքի վայրերի հատվածներում կային խցանումներ: Առայժմ մեր դիտարկումների տեսադաշտում այսքանն է:

- Այս պահի դրությամբ կա՞ն խցանումներ:

- 09:00-ից վերացել են խցանումները, բայց  կարող է տեղ-տեղ ինչ-որ կարճ ժամանակահատվածում դանդաղ երթեւեկություն սկսվի, ամեն պահ հնարավոր է պատահար տեղի ունենա: Սա անընդհատ պրոցես է, բայց ուզում են նշել, որ Ճանապարհային ոստիկանությունը անմիջապես արձագանքում է:

- Ձեզ մոտ տվյալներ կա՞ն թե առավոտից մինչ 12:30-ը քանի պատահար է գրանցվել:

- Ժամը 08:00-ից մինչեւ այս ժամը գրանցվել է 21 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնցից երկուսը մարմնական վնասվածքներով  են, այսինքն` 4 հոգի մարմնական վնասվածք է ստացել, բարեբախտաբար զոհեր չկան:

- Եղանակային վատ պայմանների պատճառով խցանումներն ավելի են շատացել: Ըստ ձեզ ի՞նչն է պատճառը, վարորդների սխալ վարելու հետեւա՞նքն է, թե՞ երթեւեկության սխալ կազմակերպումը:

- Երթեւեկության սխալ կազմակերպում չկա, երթեւեկությունը կազմակերպված է այնպես, որ նույնիսկ լուսացույցի չաշխատելու դեպքում երթեւեկությունը պետք է աշխատի նորմալ, վարորդները պետք է առաջնորդվեն ճանապարհային նշաններով: Սակայն վարորդները, բնականաբար, մի քիչ խուճապի են մատնվում, չեն առաջնորդվում այդ նշաններով, եւ առաջանում է խցանում:

- Պարոն Խաչատրյան, Ագաթանգեղոս-Արշակունյաց-Գր.Լուսավորիչ խաչմերուկում ուղեւորահոսքի փոփոխությունների հետեւանքով արդյո՞ք ավելի չի ծանրաբեռնվել երթեւեկությունը:

- Նշված խաչմերուկում մենք արդեն երկար ժամանակ փոփոխություններ ենք կատարում երթեւեկության կազմակերպման ուղղությամբ: Այս ամենը կատարվում  է առայժմ փորձնական նպատակներով, ինչի հետեւանքով թույլ տրված իրավախախտումները չեն արձանագրվում, մինչեւ կգտնվի օպտիմալ տարբերակ այդ երթեւեկությունը կարգավորելու համար: Իրականում, երթեւեկությունն այդ խաչմերուկում շատ բարդ է, այդ խաչմերուկում տրանսպորտային հոսքերը բավականին շատ են եւ մեծ: Այժմ աշխատում են համապատասխան մասնագետները, անընդհատ դիտարկման մեջ է այդ խաչմերուկի երթեւեկությունը, եւ կարծում եմ մոտ ժամանակներում արդեն կկարգավորվի:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
12397 դիտում

Տականքներն ու ընտրատասովչիկները վերարտադրման փորձ են անում. պետության համը մնալու է բերաններում․ տեսանյութ

Մեծամասշտաբ միջոցառումներն անցան անվտանգ և անխոչընդոտ․ Հայաստանը աշխարհի ամենաապահով երկրներից մեկն է

Երևանում ավտոմեքենա է այրվել

Ընտրությունների նկատմամբ հետաքրքրությունը մեծ է, ՀՀ է գործուղվել դիտորդական մեծ պատվիրակություն․ Լենարչիչ

Պաշտոնանկություններ ՔԿ-ում Վեդիի մանկապղծության գործի շրջանակում

Պաշտոնանկություններ Վեդիի մանկապղծության գործի շրջանակում․ ովքեր են ազատվել աշխատանքից

Ողջունում ենք Եվրոպական ուղին սկսելու ձեր որոշումը, կարող եք ապավինել մեզ․ Լատվիայի նախագահը՝ Նիկոլ Փաշինյանին

Կալուգացի է և այդպիսին էլ կմնա․ վարչապետը Սամվել Կարապետյանի մասին․ տեսանյութ

Վեդիի մանկապղծության գործով ձերբակալվածներից մեկը կալանավորվել է

Ինչ առաջին իսկ պատահած բարձրախոսով գոչում եք, քրվարույթի շրջանակներում ցուցմունք տվեք․ դատախազը՝ Մանուկյանին

Հարձակում Շենգավիթի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա ԲՀԿ-ի՝ օրենքի խախտումով տեղադրված պաստառը հանելիս

Հայաստանի և Ֆինլանդիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցություններ են կայացել

Վարչապետի դատի տալու հայտարարությունից հետո օլիգարխը փորձում է խուսանավել սնկերի հետ կապված իր պնդումից

Հայաստանում կայացավ FINTECH360 միջազգային համաժողովը

Արհեստական հանրային հնչեղություն տրվեց. ՔԿ նախագահը՝ անչափահաս քույրերի սեռական բռնության դեպքի մասին

Եթե ՀԱՊԿ-ը պարտականությունները չի կատարում, ինչ անեմ, քֆուր մի հատ տա՞մ, դուրդ կգա՞. Կարապետյանը՝ լրագրողին

ԱԳ նախարարի տեղակալը Կամբոջայի գործընկերոջն է ներկայացրել խաղաղության ինստիտուցիոնալացման քայլերը

Արմեն Փամբուխչյանը ինքնաբացարկ է հայտնել․ նա չի մասնակցի առաջիկա ընտրություններին

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի

Նման սնկեր ընդունում է նրան ՀՀ ուղարկողը՝ մտածելով, թե անգրագետը կարող է իշխանություն վերցնել. Ռուբինյան

Միրզոյանը և Պետեր դը Ռուվերը քննարկել են Հայաստանի և Բելգիայի միջև երկկողմ գործընկերության զարգացման հարցեր

Կապահովվի Արաքս գետի ողողահունում ավազի հանքավայրի և Արմավիր ջրանցքի վրա պարզարանի կառուցումը

Պապիկյանը Վարշավայում այցելել է լեհական ռազմարդյունաբերական ընկերություններից մեկը, հանդիպել ղեկավար կազմի հետ

2008-ի հանրահավաքները եղել են խաղաղ, առանց բռնության հրահրման մինչև մարտի 1-ի գործողությունները. Վարդապետյան

Պետք ըլնի՝ պետք ա զենք-մենք վեկալենք, էթանք. բացահայտվել են ընտրակաշառքի և բռնության սպառնալիքների նոր դեպքեր

Խոսքի ազատությունը Հայաստանում այսօր անսահմանափակ ձևաչափով է ընկալվում, որը բերում է ատելության խոսքի. ՄԻՊ

Դատի եմ տալու ու հալյուցինացիա առաջացնող մի տոննա սունկը կերցնելու եմ կալուգացի օլիգարխին. Փաշինյան

Աշխարհը կեսից կիսվի էլ՝ էդ մարդը չի կարող վարչապետի, պատգամավորի թեկնածու լինել․ Փաշինյանը՝ Կարապետյանի մասին

Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պաշտոնական այցով ՀՀ ժամանած Լատվիայի նախագահի դիմավորման արարողությունը

Մայիսի 28-ին կտեսնենք, թե ինչ է արել Մակրոնը Հայաստանի համար. վարչապետ

Բելառուսի նախագահը հայտարարել է, որ հայերը, բացի ԵԱՏՄ-ից, ոչ մեկի պետք չեն, ԲՀԿ նախագահը թող խոսի այդ մասին

Ucom-ը բարձրացնում է Unity փաթեթների ինտերնետի արագությունը

ՀՀ կառավարությունը մաքսային արտոնություններ է տրամադրել նոր տրոլեյբուսների ներմուծման համար

Մեծ պատիվ է Ֆրանսիայի նախագահի հրամանագրով պարգևատրվել 2-րդ բարձրագույն շքանշանով. Միրզոյան

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Մոսկվայում մայիսի 9-ին կայանալիք շքերթին

ՀՀ կառավարությունը 1,8 միլիոն դոլար է հատկացրել գինու համտեսի միջազգային մրցույթի համար

Կարապետ Գուլոյանի օգնականից բռնագանձված գույքն ամրացվել է պետությանը. դատախազը մանրամասներ է ներկայացրել

Հայաստանում մի շարք ընկերություններ ազատվել են ներմուծման մաքսատուրքերից

Մեր դեմ անձնական ուղղորդված մեղադրանքները ապօրինի ծագման գույքի օրենքի պատճառով են. Վարդապետյան

Ուրախ եմ, որ ինչ ուզեք, կարող եք խոսել. ձեր իշխանությունների օրոք ձեզ պադյեզդներում քացու տակ կառնեին. Ավինյան