Նրա սրտում կար մի անմար կրակ. Կարո Սիմիդյանի հիշատակին

24/05/2017 schedule18:11

Երեկ հողին հանձնեցինք Կարապետ Սիմիդյանին: Մարդիկ, որոնք ծնվել եւ մեծացել էին Խորհրդային միության օրոք, համոզված էին, որ «հեղափոխականը» մարդկանց ամենավեհ ու բարձր տեսակն է։

Հեղափոխականը մի մարդ է՝ օժտված այնպիսի հատկություններով, ինչպիսիք են ազնվությունը, ինքնազոհաբերությունը, սկզբունքայնությունը։ Նա ցանկացած անարդարության դեմ պայքարող մարտիկ է։ Նա մարդ է, որը ապրում է հանուն ուրիշ մարդկանց։ Կարճ ասած՝  հերոս։  Եվ չնայած նրան, որ տարիների փորձը երբեմն հիասթափեցնում է ու ցույց է տալիս, որ հեղափոխությունը ամենալավ բանը չէ, հեղափոխականի պատկերը, միեւնույն է, մնում է մեր մեջ իբրեւ հերոս։

Մանկուց լսելով հեղափոխական բառը, մեր մտքում առաջանում էր մի պատկեր, այն մարդու պատկերը, որին մենք համարում էինք կատարյալ։ Ղարաբաղյան շարժումն անցած շատերի մտքում արդեն գրեթե 40 տարի «հեղափոխական» բառը բերում է Կարապետ Սիմիդյանի պատկերը։ Ուսանողական տարիներից ի վեր նա պայքարում էր անարդարության դեմ։ Իհարկե, ուսանողական տարիներին շատերն են պայքարում, սակայն տարիները շատ հաճախ վերցնում են այդ մարդկանց եռանդը ու շատերը «հանգչում» են։ Բայց ոչ Կարոյինը։ Նրա սրտում վառվում էր մի անմար կրակ։ Երբեք ոչինչ իր համար, միշտ ամենը՝ միայն ուրիշներին։

Կարոն դեռեւս խորհրդային Հայաստանում տարիներ շարունակ հեռու լեռնային գյուղերում երեխաներին սովորեցնում էր մաթեմատիկա եւ ֆիզիկա։

Այնուհետեւ, 1991-ին, լինելով ներքին գործերի նախարարի օգնական, օրեր ու գիշերներ անցկացնում էր Հայաստանի բանտերում` զրուցելով Ադրբեջանից Հայաստան տեղափոխված դատապարտյալների հետ։ Ադրբեջանի բանտերում անհիմն պահված այդ հուսահատված մարդիկ իր շնորհիվ կյանք էին վերադառնում։

Ղարաբաղյան պատերազմը սկսվելուց հետո Կարոն դարձավ որսորդների միության նախագահ, ունենալով միայն մի նպատակ՝ բոլոր հնարավոր ճանապարհներով Հայաստան զենք բերել եւ հասցնել Ղարաբաղ։

Պատերազմի տարիներին նա կռվում էր Ասկերանի գումարտակի կազմում։ Նա վայելում էր ոչ միայն ամենաազնիվ, այլեւ` արդար մարդու համբավը։ Դրա շնորհիվ պատերազմից ավարտից հետո իրեն վստահվել էր Լեռնային Ղարաբաղի բանակի վերահսկողության ծառայության պետի պաշտոնը։ Նա միշտ կանգնում էր զինվորների թիկունքին։

Երբ պատերազմական կրքերը հանդարտվեցին, Կարոն վերադարձավ իր մանկավարժական գործունեությանը եւ Լաչինում հիմնեց առաջին եւ մինչ օրս միակ վարժարանը։ Ի դեպ, նրա կինը՝ Նունեն, հիմնեց այնտեղ առաջին մանկապարտեզը, որը մինչ օրս համարվում է լավագույններից մեկը Արցախում: Այդ կերպ նրանք փորձում էին իրենց ներդրումն ունենալ Լաչինի վերաբնակեցման հարցում:

Այդ ամենով հանդերձ, Կարոն երբեք չէր ձգտում, որ մարդիկ իմանան կամ ճանաչեն իր արժանիքները։ Կարոն երբեք չէր ձգտում, որ իրեն սիրեն եւ ոչինչ չէր անում դրա համար։ Բայց դժվար է գտնել Հայաստանում մեկին, որը լինի այդքան սիրված իրեն ճանաչած բոլոր մարդկանց կողմից:

Նարինե Ղազարյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
14367 դիտում

Կոստանյանը նորվեգական ինստիտուտի փորձագիտական կազմին է ներկայացրել ՀՀ-ի արտաքին քաղաքական կարևոր ուղենիշերը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ

Մալաթիայի համայնքային ոստիկանները ձերբակալել են խուլիգանության մեջ կասկածվողին․ գործադրել էր օդաճնշիչ ատրճանակ

Ինչպես է բացահայտվում հերթական «Զանգերի կենտրոն»-ը․ ՆԳՆ-ն տեսանյութ է հրապարակել

Երևանի բենզալցակայաններից մեկի մոտ տեղի ունեցած վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով

ԱՄՆ-ն Թուրքիայի հարավ-արևելքից տարհանում է դիվանագետներին

Կատաստրոֆա է. ուզում են էս երկիրը փուռը տան, գնան Եվրոպա, մենք էլ դառնանք ռուսի ստրուկ, ճորտ. Ստեփանյան

Բոլորին հանձնեցին Բաքվին՝ բացի Բալասանյանից, ինչպե՞ս. ՀՀ-ն ուզում են արցախացնել. Անահիտ Ադամյան. տեսանյութ

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

Թուրքիան 6 միավոր «F-16» կործանիչ է տեղակայել Կիպրոսի հյուսիսում

Ի դեմս Ռոբերտ Քոչարյանի և նրան սատարող 2 օլիգարխի, գործ ունենք պետությունը վաճառողների հետ․ Չախոյան․ տեսանյութ

Կառավարման ճգնաժամը լուծված է․ ավագանու 17 անդամի մասնակցությամբ կայացավ Վանաձորի ավագանու նիստը․ Մկրտչյան

Հայաստանը մտահոգությամբ է հետևում տարածաշրջանում զարգացող իրադարձություններին․ վարչապետ

ԱԱԾ-ի շենքը հրկիզելու փորձ արած անձը կալանավորվել է

Թրամփն Ավստրալիային կոչ է արել ապաստան տրամադրել Իրանի կանանց ֆուտբոլի հավաքականին

Դավիթ Խուդաթյանը ներկա է գտնվել Արմավիրի թիվ 2 հիմնական դպրոցի բացման արարողությանը

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը հավատարմագրվել է ԱԺ ընտրությունները դիտարկելու համար

Մասկատ-Երևան մարտի 11-ին հատուկ չվերթը կիրականացվի մարտի 12-ին․ նոր չվերթ նախատեսված չէ․ FlyOne Armenia

ՀՊՄՀ նախկին ռեկտորը և պրոռեկտորի կաշառքի գործի նախաքննությունն ավարտվել է. վարույթի նյութերը դատարանում են

Այնպես է ներկայացնում, կարծես նույն Ռուսաստանում «Տաշիր գրուպ»-ով բոլոր հայերի գլխին ոսկի են թափել. Սաֆարյան

Խոշորամասշտաբ հանցավոր խումբ է բացահայտվել. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել

Կոռուպցիոն գործերով 2025-ին վերականգնված գումարի չափը շուրջ 4 անգամ գերազանցել է 2024 թվականի ցուցանիշը

ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսի, ռինովիրուսի և ադենովիրուսի հարուցիչներ

Մեկնարկել է COP17-ի նախագահության պատվիրակության այցը Կանադա

Հայաստանի նախագահությամբ մեկնարկել է ՄԱԿ թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի նստաշրջանը

Ընկերությունն արտարժույթի առուվաճառքն իրականացրել է առանց լիցենզիայի. 11 մլն դրամի վնասը վերականգնվել է

11 լեհ դիվանագետ ադրբեջանական սահմանով Իրանից տարհանվել է

Կարբիի ձորում տեղի է ունեցել քարաթափում

11, 8 և 5 տարեկան երեխաները դպրոցից տուն գնալու ճանապարհին ծեծել են 10-ամյա տղայի․ վերջինը հիվանդանոցում է

Սոցիալական հարթակներում ներդրում կատարելու միջոցով գումար աշխատելու վերաբերյալ գովազդները կեղծ են. ՔԿ

Վանաձորի մանկապարտեզներն այսուհետև կլինեն անվճար

Վայքի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է

2025 թվականին ՀՀ զինված ուժերում սպանության դեպք չի արձանագրվել. զինվորական դատախազ

Դոնալդ Թրամփը դժգոհ է Մոջթաբա Խամենեիի Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնում նշանակվելու որոշումից

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին

Մարտի 8-ին Մասկատ-Երևան թռիչքով Հայաստան է վերադարձել ՀՀ 63 քաղաքացի

Ֆիդանն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Մոջթաբա Խամենեիին Իրանի գերագույն առաջնորդ ընտրվելու կապակցությամբ

Լիբանանում մայիսին նախատեսված խորհրդարանական ընտրությունները հետաձգվել են 2 տարով

Բնակարանային գողություններ կատարող Հրազդանի 2 բնակիչ հայտնաբերվել է. տեսանյութ