Երևան
12 °C
Վանաձորում հայտնի քրեական հեղինակություն «Ճաճոյի Էդոյի» որդուն՝ Տիգրան Մարտիրոսյանին սպանելու մեջ կասկածվում է վերջինիս կինը` Լիաննա Կիրակոսյանը:
Մեր տեղեկություններով, վերջինս ձերբակալվել է:
Մեզ հայտնի դարձավ, որ քրեական հեղինակություն Տիգրան Մարտիրոսյանը պարբերաբար ալկոհոլի ազդեցության տակ վիճաբանել, ծեծի է ենթարկել կնոջը: Մեր տեղեկություններով, նա նույնիսկ իրեն պատկանող «Մակարով» տիպի ատրճանակով մի քանի անգամ կրակել է տան մեջ:
Հարեւանները թեեւ նման ձայներ լսել են, սակայն չեն պատկերացրել, որ դա կարող էր կրակոցի ձայներ լինել: Բնակարանում նույնիսկ մի քանի տեղ կրակոցի հետքեր են եղել: Եվ ահա այսօր հերթական անգամ վիճաբանություն է եղել, Տիգրան Մարտիրոսյանը կրկին հանել է ատրճանակը ու սպառնացել ընտանիքի անդամներին, վիճաբանություն է եղել, ինչի ժամանակ Տիգրան Մարտիրոսյանին պատկանող ատրճանակը հայտնվել է կնոջ ձեռքում եւ վերջինս կրակել է ատրճանակի պահունակի ամբողջ փամփուշտները:
Նշենք, որ սպանված Տիգրան Մարտիրոսյանը Վանաձորում եւս քրեական հեղինակություն էր: Նրա հայրը՝ «Ճաճոյի Էդոն» (Էդիկ Մարտիրոսյանը) սպանվել է 2004 թվականի օգոստոսի 3-ին: Սպանվել էր նաեւ նրա մյուս որդին՝ Ժորա Մարտիոսյանը, եւ նրա ազգականը: Վանաձորի մերձակայքում ավտոմատներից ու ատրճանակներից գնդակոծվել էր նրանց ավտոմեքենան: «Ճաճոյի Էդոն» բազմիցս է հայտնվել մամուլի ուշադրության կենտրոնում՝ հատկապես Վանաձորում 2000 թվականին տեղի ունեցած սպանդից հետո:
2000 թվականի հունվարի 28-ին անհայտ անձինք գիշերով ներխուժել էին Լոռու մարզի Վահագնի գյուղի բնակիչ Սերգեյ Կախյանի տուն եւ հրազենի գործադրմամբ, ավելի կոնկրետ՝ գլուխներին արձակված կրակոցներով, սպանել էին ե՛ւ նրան, ե՛ւ տանը գտնվող ընտանիքի մյուս վեց անդամներին: Ոճրագործները չէին խնայել անգամ նորածին երեխաներին: Հրազենից սպանվել էին 46-ամյա Սերյոժա Կախյանը, մայրը՝ 75-ամյա Մալուկ Կախյանը, կինը՝ 46-ամյա Անահիտ Ներսիսյանը, դուստրը՝ 25-ամյա Արեւիկ Կախյանը, վերջինիս նորածին որդին, հարսը՝ 21-ամյա Կարինե Հարությունյանը եւ վերջինիս նորածին դուստրը: Սպանդից ողջ էին մնացել Սերյոժա Կախյանի որդին՝ Արմեն Կախյանը, եւ մեծ դուստրը՝ Ալվարդը: Վերջինս ամուսնացած էր եւ առանձին էր ապրում, իսկ Արմեն Կախյանը ողջ էր մնացել միայն պատահականության բերումով եւ զուտ այն պատճառով, որ այդ օրը տանը չէր եղել։ Ավելի ճիշտ՝ ինչ-որ տեղից վերադառնալիս էր եղել եւ ուշ էր տուն հասել: Սպանդից հետո Վանաձորում տարբեր խոսակցություններ են եղել, վարկածներ, սակայն առավել քննարկվող վարկածներից մեկն այն էր, որ այս հանցագործությանը ինչ-որ ձեւով առնչություն է ունեցել Վանաձորում հայտնի «հեղինակություն» Էդիկ Մարտիրոսյանը (առավել հայտնի է որպես Ճաճոյի Էդո):
Վարկածը, որ հնարավոր է Էդիկ Մարտիրոսյանը կապ ունենար Կախյանների ընտանիքի 7 անդամի սպանդի հետ, ո՛չ հաստատվել եւ ո՛չ էլ հերքվել էր վարույթ իրականացնող մարմնի կողմից:
Այս խոսակցությունները նոր թափ առան, երբ 2004 թվականի օգոստոսի 3-ին սպանվեց Էդիկ Մարտիրոսյանը, նրա որդին եւ ազգականը. Վանաձորի մերձակայքում ավտոմատներից ու ատրճանակներից գնդակոծվել էր նրանց ավտոմեքենան: 2000 թվականի ոճրագործությունից որոշ ժամանակ հետո Արմեն Կախյանը հայտարարել էր, որ վրեժ է լուծելու այն անձանցից, ովքեր տարիներ առաջ սպանել էին իր ընտանիքի անդամներին, երեխային, կնոջը: Նա գրեթե համոզված էր, որ իր ընտանիքի անդամների սպանությունը կազմակերպել է Էդիկ Մարտիրոսյանը:
Եւ ահա, «Ճաճոյի Էդոյի» սպանությունից մեկ ամիս հետո՝ 2004 թվականի սեպտեմբերին, նրա սպանությունը պատվիրելու կասկածանքով ձերբակալվեցին Արմեն Կախյանը եւ նրա ազգականը: Նրանց նկատմամբ մեղադրանք առաջադրվեց սպանությունը պատվիրելու համար եւ որպես խափանման միջոց ընտրվեց կալանավորումը: Մի քանի ամսի անց, սակայն նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց՝ հանցակազմի բացակայության հիմքով:
Սաուդյան Արաբիան շահագրգռված է Հայաստանի հետ բարեկամական կապերի ամրապնդմամբ. արքայազնը՝ ՀՀ նախագահին
Իսրայելի պաշտպանության նախարարը պաշտոնանկ է արվել․ նոր նախարարի անունը հայտնի է
«Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ կա վիրավոր
Ադրբեջանի դեսպանը հանցագործություն է կատարել Տիգրան Բալայանի նկատմամբ, սա ծրագրված սադրանք է. Խալաթյան
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. ինչ որոշում է կայացվել
Անվավեր են ճանաչվել որոշ շրջանների ընտրական արդյունքները. Վրաստանում ընդդիմությունը շարունակում է պայքարը
Քարաձորում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
Ես ինձ շատ վստահ եմ զգում. որ ընտրատեղամասում է քվեարկել Դոնալդ Թրամփը
Անշարժ գույքեր և եկամուտներ. ինչ է հայտարարագրել արդարադատության նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանը
Մեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին. տղամարդը տեղում մահացել է
2025-ին Երևանը պլանավորում է մոտավորապես 90 մլրդ 234 մլն դրամ եկամուտ ապահովել. Տիգրան Ավինյան
Ռուսաստանը եղել և մնում է Հայաստանի ու հայ ժողովրդի բարեկամը. Գուրգեն Արսենյան
Քաղաքացին կալանավորվել է՝ շուրջ 850 գրամ «Մարիխուանա» և այլ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով
Երևանում ապօրինի ձեռնարկատիրական գործունեության ցանկացած փորձ կասեցվելու է. 4 խաղային ապարատ է առգրավվել
Ինչ հագուստով է Աննա Հակոբյանը ներկայացել միջազգային համաժողովին (լուսանկարներ)
Տնային կենդանի պահողը պիտի չիպավորի նրան. ինչու են շները հայտնվում փողոցում և դառնում թափառող
Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին
Ucom-ը Ինտերնետ կառավարման հայաստանյան 9-րդ համաժողովի պլատինե գործընկերն է
Բախվել են «Օպել»-ն ու բեռնատարը. 6 տուժած է հոսպիտալացվել
Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, Պուտինը, Բայդենն ու Մակրոնը չեն մասնակցի Բաքվի COP29-ին. Euronews
ԱՄՆ-ում ընթանում են 60-րդ նախագահական ընտրությունները. ինչպիսի մասնակցություն է ակնկալվում
Ինչո՞ւ ենք տապալում որպես մեծահասակ մեզ վիճակված առաքելությունը՝ պաշտպանել գոնե երեխաներին. Աննա Հակոբյան
Յունիբանկն առաջարկում է բիզնեսի պարզեցված վարկավորում՝ առանց ձեռնարկությունների ֆինանսական վերլուծության
Հայկական կողմը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի պատասխան առաջարկները. ԱԳՆ
Վերին Լարս տանող ճանապարհին մերկասառույց է, ձյուն է տեղում (տեսանյութ)
Ռուսաստանը չի դրդում Երևանին և Բաքվին հապճեպ հաշտության պայմանագիր կնքել, դա լավ բանի չի հանգեցնի. Լավրով
Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակումը մեծապես կօգնի Երևանի և Բաքվի հաշտեցմանը․ ՌԴ-ում ՀՀ դեսպան
Նախաքննությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում 900 միլիոն դրամ է վերադարձվել պետությանը
Թուրքիայի նավթավերամշակման գործարանում պայթյուն է տեղի ունեցել
Ուզում ենք դատական համակարգ, որն ի վիճակի լինի ներդնել ստանդարտ, այդ թվում՝ արդարադատության. վարչապետ
ԵՄ-ն Հայաստանին 270 մլն եվրո կտրամադրի. քննարկվել են եվրոպական կառույցների հետ իրականացվող ծրագրերը
Հանգստի կենտրոնում ծեծկռտուքի, 3 անձի դանակահարության վարույթով կին մեղադրյալների մասով նյութերը դատարանում են
«Քաղաքացիական պայմանագիր»-ը Գյումրու ավագանու արտահերթ նիստ է նախաձեռնել. օրակարգում քաղաքապետի ընտրությունն է
Դոլարը թանկացել է, եվրոն՝ էժանացել. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան նոյեմբերի 5-ին
Պռոշյան փողոցում հանդիպակաց գոտով երթևեկող վարորդը տուգանվել է, հանվել է տուգանային 3 միավոր. ով է եղել ղեկին
ՆԳ նախարարությունը ներկայացրել է՝ ինչպես կարող են ԼՂ-ից բռնի տեղահանվածները Հայաստանի քաղաքացիություն ստանալ
Ամուլսարի հանքի մեկնարկի համար պետք է 250 մլն դոլար, 100 մլն դոլարը գտել են. նախարար
Փաշինյանը և Ալիևը Կազանում կառուցողական քննարկում են ունեցել. Պուտին
Արմեն Գրիգորյանն իրանական վերլուծական կենտրոնների փորձագետներին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Գրիգոր Մինասյանին, հաջողություն մաղթել Սրբուհի Գալյանին (տեսանյութ)
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT