Երևան
12 °C
ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Լոքյանին հանձնարարեց երկամսյա ժամկետում ուսումնասիրել եւ գործադրի աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ Հայաստանի համայնքների աշխատակազմում չսահմանված վայրերում աղբ թափելու դեպքերով վարչական պատասխանատվության, այդ թվում` տուգանքի կիրառման ապահովման հատուկ ստորաբաժանման ձեւավորման վերաբերյալ: Առաջարկը ենթադրվում է, որ համայնքներում կստեղծվեն ստորաբաժանումներ, որոնք աղբ թափելու համար վարչական վարույթ կիրականացնեն:
Կարեն Կարապետյանը ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վարդան Արամյանին եւ ՏԿԶ նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանին հանձնարարեց նաեւ 15-օրյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել փակման ենթակա եւ կոնսերվացվող աղբավայրերի ցանկը:
Կարեն Կարապետյանը պարզաբանեց առաջին հանձնարարականի էությունը: Նրա խոսքով՝ պետությունը համայնքներին առաջարկում է, որպեսզի ներդնեն սանիտարական տեսուչների ինստիտուտ, որը հստակ խաղի կանոններ կսահմանի: «Բյուջե չի պահանջում, բյուջեի աղբյուրը հենց այն տուգանքներն են, որոնք կիրառվելու են, որի մի մասը կգնա տեսուչների վարձատրությանը, մյուս մասը գնալու է աղբահանության, մաքրման, սանիտարական գործառույթներին: Մենք անպայման այդ ինստիտուտը պետք է ներդնենք, որպեսզի քաղաքացիներին կարողանանք բերել այսօրվան համապատասխան ցիվիլ դաշտ»,- ասաց Կարեն Կարապետյանն ու կառավարության անդամներին հարցրեց, թե նման ինստիտուտ կա՞ Հայաստանում, սակայն բացասական պատասխան ստացավ:
«Ես կարծում եմ տրամաբանական է՝ բյուջեից գումար չենք պահանջում, ասում ենք՝ սա, սա, սա չի կարելի, եթե կատարվում է, դու վճարում ես եւ այդ տեսուչներն այդ աշխատանքներով հա´մ կարգ ու կանոնը կմտցնեն, հա´մ լրացուցիչ բեռ բյուջեի վրա չի լինի, եւ արդյունքը կախված կլինի նրանից, թե ինչքան շուտ կկարգավորենք այդ դաշտը»,- նկատեց Կարեն Կարապետյանը:
Նշենք, որ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում այս տարվա ապրիլի 3-ին ներդրվեց «աղբի տեսուչի» ինստիտուտը: Թբիլիսիի կենտրոնական թաղամասերն ու հանրային զբոսայգիները առաջին փուլով կլինի վերահսկողության տակ: «Աղբի տեսուչները» տուգանում են ե՛ւ ընկերություններին, ե՛ւ անհատ քաղաքացիներն: Ընդհանուր 2 կգ քաշով աղբով (այդ թվում նաև ծխախոտի մնացորդի) աղտոտման համար նախատեսված է 80 լարի տուգանք, իսկ եթե աղբը քաղաքացիները նետել են շենք-շինության պատուհանից, ապա՝ 100 լարի: 100 լարին մոտ 20 հազար դրամ է: Իսկ 2 կգ-ից ավելի քաշով աղբ թափելու դեպքում, տուգանքը կկազմի 150 լարի, նույն քաշով աղբը շենքի պատուհանից նետելու դեպքում՝ 500 լարի:


Ինչպես է Քոչարյանը «Զվարթնոց» օդանավակայանով փորձում լքել Հայաստանը. լուսանկարներ
Հայտնի է՝ որ ուժը քանի մանդատ կունենա խորհրդարանում
Ռոբերտ Քոչարյանը փորձել է լքել Հայաստանը․ իրավապահները թույլ չեն տվել
Ընտրակաշառքով ԱԺ-ում հայտնված ընդդիմադիրները չեն կարող ներկայացնել մեր ժողովրդին, նրանք լեգիտիմ չեն. Պապոյան
Ժողովրդի իշխանությունը զավթել փորձածները հայտնվելու են ճաղերի հետևում. հետհաշվարկը սկսված է. Կոնջորյան
Դուք քաղաքական ուժ չեք, դուք փողի տոպրակ եք, որը ՀՀ Ազգային ժողովում անելիք չունի. Ղազարյան
Հայաստանը պետություն է. այն զավթելու փորձ արած եռագլուխ մաֆիան զգալու է պետության համը իր բերանում. Խուդաթյան
Միլիոնավոր դոլարների ընտրակաշառք բաժանեն, հետո պատառոտվեն, թե իշխանությունն արդյունքները կեղծել է. Սինորյան
Ընտրակաշառք տված կուսակցությունները մանդատ չունեն. դրանք պետք է փակվեն, իսկ սեփականատերերը գնալու են բանտ
ՀՀ պաշտպանության նախարարը ժամանել է Ֆրանսիա. տեսանյութ
Մի հատ հայելու առաջ կանգնեք ու ինքներդ ձեզ հարց տվեք՝ առանց փողի մեկ մանդատի կարժանանայի՞ք. Հակոբյան
ԿԸՀ-ն ամփոփել է ընտրությունների արդյունքները. վերջնական հաշվարկով որ ուժը քանի ձայն է ստացել
Ամեն քաղաքացու ճակատին փակցված գնապիտակի համար հատ-հատ ամբողջական ցուցակներով պատասխան եք տալու. Ալեքսանյան
Դիլիջանում հանդիպել են Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևը
Բրիտանական ծովային ուժերն առաջին անգամ ռուսական «ստվերային նավատորմի» տանկեր են առգրավել. մանրամասներ
Հայաստանում հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը Վարդենիսում․ Գագիկ Սուրենյան
Տավուշի մարզի Բագրատաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը․ ՌԴ ԱԳՆ
Դոդը, Ռոբը, կալուգացին հացին կակա պիտի ասեն, որ մտքներով չանցնի այլևս ընտրակաշառք բաժանել. Փաշինյան
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Լյուքսեմբուրգում
Ակնկալում ենք Ձեր վարչակազմի հետ կնքել ավելի շատ պատմական համաձայնագրեր. Փաշինյանը շնորհավորել է Թրամփին
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա, ջերմաստիճանն աստիճանաբար զգալի կբարձրանա. Սուրենյանը մանրամասներ է հայտնել
Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով
Առաջիկա օրերին Երևանում ու մարզերում անձրևոտ եղանակը կպահպանվի. որոշ շրջաններում սպասվում է կարկուտ
Հայաստանն ավելի է բարելավել իր դիրքերը Գլոբալ խաղաղության ինդեքսում
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են «Մերսեդես»-ը և «ԿամԱզ»-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Բերման է ենթարկվել Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հուշարձաններից ոսկեգույն տառերը պոկած տղամարդը
Պտտահողմ է դիտվել նաև Վարդենիսում. տեսանյութ
Ուժեղ պտտահողմ է դիտվել Մարտունիում. Սուրենյան
Հորդառատ անձրևներից հետո հեղեղվել են Մոսկվան և հարակից շրջանները. լուսանկարներ
Արյուն հանձնելն անվերապահ հոգատարություն է մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես ճանաչի. հունիսի 14-ը դոնորի օրն է
Երևանում ոչ սթափ վարորդը «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված ավտոբուսի մեջ
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. երթևեկությունը վերականգնվել է
Հրդեհ Բաղրամյան գյուղում․ այրվել է մեծ քանակությամբ անասնակեր
Արման Ծառուկյանը RAF 10-րդ մրցաշարում հաղթել է Թոնի Ֆերգյուսոնին
ԱՄՆ-ն և Իրանը վիրտուալ ձևաչափով հուշագիր կստորագրեն. Axios
«BMW»-ն հայտնվել է ուժեղ կայծակի հետևանքով պայթած կամրջի մոտ առաջացած փոսում
12-ամյա երեխային թմրանյութ տալու դեպքով մեկ անձ ձերբակալվել է
Հատվածն է, որտեղ կառուցվելու է Իջևանի ստադիոնը, և ես՝ իմ հեծանիվով. վարչապետը տեսանյութ է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT