Երևան
12 °C
Հայաստանի տնտեսության վիճակին վերաբերող պաշտոնական ցուցանիշներն ու պաշտոնական կանխատեսումները, մեղմ ասած, այնքան էլ լավատեսական չեն:
Նախ՝ ցուցանիշների մասին: Օրերս ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց այս տարվա առաջին 4 ամիսներին վերաբերող սոցիալ-տնտեսական նախնական տվյալները: Եվ դրանցից ակնհայտ է դառնում, որ տարվա սկզբին գրանցվող փայլուն ու ոգեւորող ցուցանիշներից գրեթե ոչինչ չի մնացել: Ճիշտ է, տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) աճը 4 ամիսների կտրվածքով բավականին բարձր է`մոտ 5.7 տոկոս, բայց դա միայն առաջին երեք ամիսների աճերի շնորհիվ: Մասնավորապես` հունվարին ՏԱՑ-ը անցած տարվա հունվարի համեմատ աճել էր 6.8 տոկոսով, փետրվարին` 6.4 տոկոսով, մարտին 6.7 տոկոսով: Իսկ ահա ապրիլին, անցած տարվա նույն ամսվա համեմատ աճը ընդամենը 3.4 տոկոս է: Փաստորեն ապրիլին ՏԱՑ-ի աճի տեմպը գրեթե կրկնակի նվազել է:
Այդ նվազումը հիմնականում պայմանավորված է արդյունաբերության ու գյուղատնտսության ոլորտում արձանագրված ցուցանիշներով: Արդյունաբերությունում ապրիլին արձանագրվել է 4.3 տոկոս աճ: Սա մոտ 3 անգամ քիչ է նախորդած երեք ամիսների աճերի միջինից: Հունվարին աճը 11 տոկոս էր, փետրվարի` մոտ 20 տոկոս, մարտին` 17 տոկոս:
Տնտեսության մյուս կարեւորագույն ճյուղում` գյուղատնտեսությունում եւս վիճակը վատ է: Ապրիլին այստեղ արձանագրվել է 5 տոկոս անկում անցած տարվա համեմատ: Դա այն դեպքում, երբ հունվարին ու փետրվարին զրոյական աճ է եղել, իսկ մարտին անկումը 3.7 տոկոս էր: Ապրիլին անցած տարվա ապրիլի համեմատ նվազել է նաեւ էլեկտրաէներգիայի արտադրությունը` ավելի քան 10 տոկոսով: Մինչդեռ դրան նախորդած երեք ամիսներին աճը կազմել է միջինը 6 տոկոս:
Իհարկե, կան ցուցանիշներ որտեղ բավական բարձր աճ է եղել` մասնավորապես առեւտրի եւ ծառայությունների ոլորտներում, համապատասխանաբար 14 եւ 10 տոկոս, սակայն դա կարող է լինել ՊԵԿ-ի` ստվերային շրջանառության դեմ որոշակի քայլերի արդյունք: Այսինքն իրականում առեւտրի ծավալները չեն աճել, բայց աճել է շրջանառության հաշվառումը:
Ակնհայտ է որ ապրիլին տնտեսության մեջ, կամ առնվազն պաշտոնական ցուցանիշների արձանագրման առումով կտրուկ փոփոխություն է եղել: Որն է դրա պատճառը՝ առայժմ դժվար է ասել: Բայց վերջին տարիներին մեր պաշտոնական վիճակագրության մեջ տարօրինակ բաներ են տեղի ունենում: Օրինակ, անցած տարի առաջին հինգ ամիսներին ԱՎԾ-ն փայլուն ցուցանիշներ էր արձանագրում: Հունիսին այդ ցուցանիշները խամրեցին, իսկ հուլիսից սկսվեց գահավիժում: Երկու ամիս անց Հովիկ Աբրահամյանի կառավարությունը հրաժարական տվեց: Այդպես էլ պարզ չդարձավ, թե ինչ էր պատահել տնտեսության մեջ, որ այդպիսի կտրուկ ցատկեր արձանագրվեցին: Հիմա ցատկերը դեռ կտրուկ չեն եւ խոսքը առայժմ աճի տեմպի նվազման մասին է: Սակայն տեմպի կրկնակի նվազումը, որը արձանագրել է ԱՎԾ-ն, նույնպես տարօրինակ է: Դավադրությունների տեսության կողմնակիցները այս իրողությունը կարող են գնահատել որպես Կարեն Կարապետյանի կառավարության դեմ կազմակերպված դավադրություն:
Սա բավարար չէր, երեկ էլ ՀՀ կենտրոնական բանկը հրապարակեց Ֆինանսական կայունության հաշվետվությունը, որում կան որոշակի կանխատեսումներ այս տարվա տնտեսական ցուցանիշների վերաբերյալ: Այս զեկույցին դեռ կանդրադառնանք, սակայն կանխատեսումներից մեկը բավականին ուշագրավ է: ԿԲ-ն կանխատեսում է որ այս տարվա ընթացքում գործազրկության մակարդակը կաճի` կկազմի 18.5 տոկոս: Դա այն դեպքում, երբ անցած տարի այդ մակարդակը եղել է 18 տոկոս: Աշխատավարձերն էլ, ըստ այդ կանխատեսումների կաճեն դանդաղ:
Մի խոսքով, մեր տնտեսության փայլուն հեռանկարները գնալով խամրում են, ընդ որում՝ ըստ պաշտոնական վիճակագրության եւ կանխատեսումների:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պապիկյանը Վարշավայում այցելել է լեհական ռազմարդյունաբերական ընկերություններից մեկը, հանդիպել ղեկավար կազմի հետ
2008-ի հանրահավաքները եղել են խաղաղ, առանց բռնության հրահրման մինչև մարտի 1-ի գործողությունները. Վարդապետյան
Պետք ըլնի՝ պետք ա զենք-մենք վեկալենք, էթանք. բացահայտվել են ընտրակաշառքի և բռնության սպառնալիքների նոր դեպքեր
Խոսքի ազատությունը Հայաստանում այսօր անսահմանափակ ձևաչափով է ընկալվում, որը բերում է ատելության խոսքի. ՄԻՊ
Դատի եմ տալու ու հալյուցինացիա առաջացնող մի տոննա սունկը կերցնելու եմ կալուգացի օլիգարխին. Փաշինյան
Աշխարհը կեսից կիսվի էլ՝ էդ մարդը չի կարող վարչապետի, պատգամավորի թեկնածու լինել․ Փաշինյանը՝ Կարապետյանի մասին
Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պաշտոնական այցով ՀՀ ժամանած Լատվիայի նախագահի դիմավորման արարողությունը
Մայիսի 28-ին կտեսնենք, թե ինչ է արել Մակրոնը Հայաստանի համար. վարչապետ
Բելառուսի նախագահը հայտարարել է, որ հայերը, բացի ԵԱՏՄ-ից, ոչ մեկի պետք չեն, ԲՀԿ նախագահը թող խոսի այդ մասին
Ucom-ը բարձրացնում է Unity փաթեթների ինտերնետի արագությունը
ՀՀ կառավարությունը մաքսային արտոնություններ է տրամադրել նոր տրոլեյբուսների ներմուծման համար
Մեծ պատիվ է Ֆրանսիայի նախագահի հրամանագրով պարգևատրվել 2-րդ բարձրագույն շքանշանով. Միրզոյան
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Մոսկվայում մայիսի 9-ին կայանալիք շքերթին
ՀՀ կառավարությունը 1,8 միլիոն դոլար է հատկացրել գինու համտեսի միջազգային մրցույթի համար
Կարապետ Գուլոյանի օգնականից բռնագանձված գույքն ամրացվել է պետությանը. դատախազը մանրամասներ է ներկայացրել
Հայաստանում մի շարք ընկերություններ ազատվել են ներմուծման մաքսատուրքերից
Մեր դեմ անձնական ուղղորդված մեղադրանքները ապօրինի ծագման գույքի օրենքի պատճառով են. Վարդապետյան
Ուրախ եմ, որ ինչ ուզեք, կարող եք խոսել. ձեր իշխանությունների օրոք ձեզ պադյեզդներում քացու տակ կառնեին. Ավինյան
Լատվիայի նախագահը Ալեն Սիմոնյանի ուղեկցությամբ հետևել է հերթական նիստերի աշխատանքներին
Ռուսական ԱԹՍ-ները հարձակվել են Լատվիայում գտնվող օբյեկտի վրա. հարուցվել է քրգործ. տեսանյութ
Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Արարատ Միրզոյանը և ՄՔԴ նախագահը մտքեր են փոխանակել փոխգործակցության շուրջ
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով առաջին անգամ Հայաստան է ուղարկվել ալյումին
Քոչարյանը 1999-ի հոկտեմբերի 26-ին «անգլիական թագուհի» էր, հետո դարձավ Հայաստանի լիիրավ բռնապետ. Ռուբինյան
Վայքում բացված առաջին երիտասարդական կենտրոնը հնարավորություններ է ստեղծում 16 բնակավայրի երիտասարդների համար
Կիրառվել է 90 կարգապահական տույժ․ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության 2026-ի արդյունքները
24 ժամ եմ տալիս՝ հորինեք, կմկմացեք, մոնտաժեք, թե ում ես նկատի ունեցել. Ալեն Սիմոնյանը՝ Նարեկ Կարապետյանին
Ծանրամարտի աշխարհի առաջնություն. մրցահարթակ դուրս կգան Էմմա Պողոսյանն ու Վալերիկ Մովսիսյանը
Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ սեռական բռնության գործով 2 անձ ձերբակալվել է․ ՔԿ
Աննա Վարդապետյանն ընդունել է առաջին անգամ Հայաստան ժամանած Միջազգային քրեական դատարանի նախագահին
Վլադիմիր Զելենսկին զանգահարել է Իլհամ Ալիևին
FRONTEX-ի հետ պայմանավորվածությունը հնարավորություն կտա առավել արդյունավետ արձագանքել սահմանային խնդիրներին
Ավելի քան 53 մլն դրամ՝ Կիրանցի խոնարհված և որպես պահեստ ծառայող եկեղեցու վերականգնման համար. այն պատրաստ է
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Բարոյական չէ պատերազմի զոհերի թիվը ավելի քան 2000-ով ավելացնելը և դա քաղաքական շահարկման առարկա սարքելը
Մահացել է CNN-ի հիմնադիր Թեդ Թըրները
Սահմանների բացման հարցում կալուգացին վերջապես անկեղծացավ․ պլանների մեջ չի մտնում Հայաստանի զարգացումը
Անդրադարձ է արվել ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության շրջանակում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարմանը
Վեդիում մանկապղծության համար մեղադրվող 2 տղամարդու նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
COP17-ին UNCTAD-ի հնարավոր ներգրավվածությանն առնչվող հարցեր են քննարկվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT