Հաղթանակի շանսերս բարձր եմ գնահատում. հայտնի է Միսս ԱՊՀ մրցույթում ՀՀ 3-րդ ներկայացուցիչը

26/05/2017 schedule19:21

«Միսս ԱՊՀ 2017» մրցույթում Հայաստանի 3-րդ ներկայացուցիչը մոդել, դերասանուհի, հաղորդավարուհի Շուշան Երիցյանն է: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հունիսի 6-ին Երեւանում կայանալիք մրցույթում Հայաստանն են ներկայացնելու Արփինե Բալյանը եւ Մարինե Մարգարյանը: Ընդհանուր առմամբ մրցույթին մասնակցելու են 13 երկրների 18-25 տարեկան 20-25 գեղեցկուհիներ, որոնք հաղթել են իրենց երկրներում կայացած ընտրական փուլերում: Armtimes.com-ի հետ զրույցում Շուշան Երիցյանը նշեց, որ հավատում է իր հաղթանակին:

«Հաղթելու իմ շանսերը շատ բարձր եմ գնահատում, իսկ մնացած մասնակիցներին եւս արժանի մրցակիցներ եմ համարում: Կարող եմ ասել, որ ամեն դեպքում բոլորս էլ լավ ընկերներ ենք դառնալու, լավ հիշողություններ ենք ունենալու հետագայում՝ անկախ նրանից, թե ինչպես կվերջանա մրցույթը: Նշեմ մեկ կարեւոր հանգամանք, որ փաստորեն մենք հյուրընկալողի դերում ենք, պետք է նրանց համար լավ, դրական, համերաշխ մթնոլորտ ստեղծենք ու հիշարժան դարձնենք օրերը, որպեսզի լավ տպավորությունը Հայաստանից միշտ մնա: Դա ամենակարեւորն է»,- ասաց նա:

Շուշան Երիցյանը ցանկացավ հատուկ ընդգծել, որ շատ գոհ է մրցույթի կազմակերպչական աշխատանքներից: Մոդելային կարիերայի ընթացքում մասնակցել է միջազգային բարձրակարգ մի շարք մրցույթների, իսկ Հայաստանում նման բարձր մակարդակով կազմակերպված մրցույթ չի հիշում:

«Ամեն ինչ շատ բարձր մակարդակով է կազմակերպված: Նմանատիպ մրցույթ Հայաստանում վերջին շրջանում չեմ տեսել: Աննախադեպ բան է լինելու: Տարբեր ֆոտոսեսիաների ենք մասնակցել, արդեն շատ ակտիվ փուլում ենք, ամբողջ օրը ծանրաբեռնված գրաֆիկով աշխատում ենք արտասահմանից ժամանած մասնագետների հետ: Շատ հիացած եմ, դրսում շատ մրցույթների եմ մասնակցել, բայց որ Հայաստանում այս մակարդակի մրցույթ կարող են կազմակերպել.... իրոք հիացած եմ»,- ասաց նա:

«Միսս ԱՊՀ 2017»-ի մրցանակային ֆոնդը կազմելու է 16,2 մլն ՀՀ դրամ: Բացի մրցանակներից՝ մասնակիցները նաեւ հետագայում արտասահմանցի դիզայներների հետ համագործակցելու հնարավորություններ են ունենալու:

Մրցույթը կազմակերպել են «Топ модель России» եւ «Российская красавица» համառուսական մրցույթների կազմակերպիչ «Ալեքս Գրուպ» ՍՊԸ պրոդյուսերական կենտրոնը (Մոսկվա) եւ «Nairi Travel» տուրիստական գործակալությունը (Երևան): Միջոցառման աջակիցների թվում են ԱՊՀ Միջպետական կոմիտեն, ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը, Երեւանի քաղաքապետարանը:

Եզրափակչի ժյուրիի կազմում ընդգրկված է ոլորտի 11 մասնագետ՝ 3-ը՝ Հայաստանից, 4-ը՝ Ռուսաստանից եւ 4-ը՝ ԱՊՀ անդամ այլ երկրներից։ Մրցույթի հյուրերի թվում են ռուս հայտնի երգիչ, կոմպոզիտոր, հեղինակ-կատարող Միշել Դարը, հանրահայտ ռուս հաղորդավարուհի Եկատերինա Գուսեւան, երգչուհի, մոդել, դերասանուհի Բուկատարան (Մարիա Բուկատար), հեռուստառադիոհաղորդավար Պավել Դիկանը, երգչուհի, «Իքս-ֆակտոր»-ի մասնակից Ալիսա Դանելիան, ռուսական «Голос» նախագծի մասնակից, Լեոնիդ Ագուտինի թիմի անդամ, «Նոր ալիք 2012»-ում հանդես եկած երգիչ Մայքլ Բլեյզը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4786 դիտում

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը

«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից

«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ

«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև

Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ

Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ

Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել

Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել

Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ

Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին

Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ

Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած