Երևան
12 °C
Քրեական հեղինակություն «Ճաճոյի Էդոյի» որդու սպանության գործով նրա կնոջը՝ Լիանա Կիրակոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով (սպանություն անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ սպանությունը): Այս մասին armtimes.com-ին տեղեկացրեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը։
«Արգելանքից ազատելու մասին որոշում է կայացվել, քրեական գործով բավարար տվյալներ են ձեռք բերվել, որ կինը պարբերաբար բռնության է ենթարկվել եւ դեպքի օրը եւս»,-ասաց Տռուզյանը։
Հիշեցնենք, որ «Ճաճոյի Էդոյի» որդին՝ Տիգրան Մարտիրոսյանը, երկու օր առաջ սպանվել էր. նրա սպանության կասկածանքով ձերբակալվել է վերջինիս կինը, նրա նկատմամբ դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր փորձաքննություն է նշանակվել։
Ինչպես տեղեկացրել էինք, «Ճաճոյի Էդոյի» որդին՝ Տիգրան Մարտիրոսյանը, դեպքից առաջ ալկոհոլի ազդեցության տակ վիճաբանել է կնոջ հետ, ապա ծեծի ենթարկել նրան: Ծեծի հետեւանքով Լիանա Կիրակոսյանը մարմնական վնասվածքներ է ստացել. նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, արդյունքները դեռ հայտնի չեն: Դեռեւս չպարզված հանգամանքներում էլ ամուսնուն պատկանող «Մակարով» տիպի ատրճանակը հայտնվել է նրա ձեռքում եւ վերջինս ատրճանակով 7 անգամ կրակել է նրա վրա:
Նշենք, որ սպանվածի կնոջ նկատմամբ նշանակվել է դատաբժշկական, դատահոգեբանական եւ դատահոգեբուժական համալիր փորձաքննություն։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ կնոջ մարմնի վրա եւս առկա են եղել բռնության հետքեր:
Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել մայիսի 25-ին. 33-ամյա Տիգրան Մարտիրոսյանի վրա «Մակարով» տիպի ատրճանակից արձակվել է 7 կրակոց, կյանքի հետ անհամատեղելի վնասվածք ստանալու հետեւանքով տղամարդը մահացել է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սամվել Կարապետյանի քարոզչությունն իրականացնող ավտոբուսի վարորդը վարել է խմած. մանրամասներ. ՆԳՆ
Ադրբեջանում անազատության մեջ գտնվող անձանց վերադարձը հավանական է միայն խաղաղության դեպքում, ոչ թե պատերազմի
44-օրյա պատերազմի մասնակիցը հայտնել է իր հետ բերած զենք-զինամթերքի մասին, ասել գտնվելու վայրը․ լուսանկարներ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակը ծառայություններ կմատուցի Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում
Արարատ Միրզոյանի ղեկավարած պատվիրակությունն այցելել է Օմանի թագավորական օպերա և ազգային թանգարան․ լուսանկարներ
Կալանավորվել է «օրենքով գող» Էրեբունեցի Պիստը
ՀՀ-ն հետևողական քայլերով առաջ է շարժվում դեպի անտառների վերականգնում, արդյունավետ կառավարում և պահպանություն
Մենք հաղթեցինք պատերազմում. Թրամփը քննարկում է Մերձավոր Արևելքում գործողությունը դադարեցնելու հարցը
Կարևորը խաղաղությունն է՝ ապահովում եք, ժողովուրդը ձեր կողքին է․ չնախատեսված կանգառ Լճափ գյուղում․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 7-10 աստիճանով․ տեղումներ կլինեն
Այս ընտրությունների արդյունքներով ՀՀ քաղաքացին մեկ հարցի պատասխան է տալու՝ տեր է կանգնում խաղաղությանը, թե՞ ոչ
ՆԳՆ-ն իր կարիքների համար ծառայությունները ձեռք է բերում բացառապես օրենքով սահմանված կարգով․ պարզաբանում
Գավառի Արծվաքար թաղամասում մտել ենք պանիր գնելու․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Մի խումբ մարտունեցիներ շնորհավորեցին Անահիտ Ավանեսյանի տարեդարձը և ծաղիկներ նվիրեցին Ուրախ ավտոբուսի կանանց
«Նոր ուժ» կուսակցության վարչապետի թեկնածուն Հայկ Մարությանն է
Դաունի համախտանիշով անձինք մեր հասարակության լիիրավ անդամներն են՝ իրենց երազանքներով ու ներուժով․ ՄԻՊ
ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հարձակում է եղել Նաթանզի ուրանի հարստացման համալիրի վրա
Կտրիճ Ներսիսյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը չի բավարարվել
Տեղի է ունեցել «Իմ քայլը» հիմնադրամի «Քվանտա» մագիստրոսական ծրագրի նոր լսարանի պաշտոնական բացումը
Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 1,2 տարեկան երեխան մահացել է
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը կայցելի Վայոց ձորի և Շիրակի մարզեր․ ինչպես գրանցվել հանդիպման համար
Թեհրանը հանդես է գալիս ոչ թե ժամանակավոր հրադադարի, այլ պատերազմի ամբողջական և վերջնական ավարտի օգտին․ Արաղչի
«Օրենքով գող»-ի կարգավիճակ տալու, ստանալու կամ պահպանելու մեղադրանքով հետախուզվող է կալանավորվել․ տեսանյութ
Բարով եք եկել մեր Վարդենիս, հայ ժողովուրդը ձեր հետ ա, պարոն վարչապետ․ տեսանյութ
Թող պոեզիան շարունակի լինել այն լուռ, բայց հզոր ուղեկիցը, որն առաջնորդում է դեպի ներքին ազատություն․ նախարար
Նոր կյանք և զարթոնք խորհրդանշող տոնը թող բարօրություն բերի Իրանի բարեկամ ժողովրդին․ վարչապետը ուղերձներ է հղել
«Romantic scam» մեթոդի կիրառմամբ համակարգչային հափշտակություններ կատարող խումբ է բացահայտվել․ տեսանյութ
Ռուբինյանը վարչության նիստում շատ խիստ հրահանգել է ավտոբուսի մեջ չպարել, կամ պարել, բայց չհրապարակել․ վարչապետ
Հպարտանում ենք մեր երկրի քուրդ քաղաքացիների հաջողություններով և ձեռքբերումներով․ շնորհավոր Նավրոզ․ վարչապետ
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են
Հետիոտնին մահացու վրաերթի ենթարկած բեռնատարի վարորդը ձերբակալվել է․ ՔԿ-ն հորդորում է ցուցաբերել զգոնություն
Եղվարդի խճուղում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ
Ունենք պատմական հնարավորություն Հարավային Կովկասը դարձնելու տարածաշրջաններն իրար կապող կամուրջ. Գասպարյան
Հայաստանի համար մեծ պատիվ է 2027 թվականին Ֆրանկոֆոնիայի խաղերի հյուրընակալումը․ ԱԳ նախարարը ուղերձ է հղել
Առաջադրման ժամկետը մեկնարկում է ապրիլի 13-ից․ քարոզչության և դրա ֆինանսավորման հետ կապված փոփոխություններ կան
91-ամյա Էմմա և 78-ամյա Վալենտինա տատիկներին անձամբ տվեցի իրենց կենսաթոշակային բանկային քարտերը․ Թորոսյան
Հայաստանը այս պահին միակ երկիրն է, որի հետ ԵՄ-ն վարում է վիզաների ազատականացման բանակցություններ․ Ղազարյան
Ռուսաստանը չի մասնակցի մարտի 21-ին ԱՄՆ-ում կայանալիք բանակցություններին. Պեսկով
Երևան-Թբիլիսի ինքնաթիռը որոշ ժամանակ պտտվել է Վրաստանի մայրաքաղաքի երկնքում, ապա վերադարձել Երևան
Սրանք ռուսական լրտեսներ են. ՌԴ-ից էնքան փող էին ուղարկել՝ չենջերը չէին հասցնում փոխել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT