Երևան
12 °C
Ազգային ժողովի մայիսի 30-ի նիստում բուռն մթնոլորտում է անցնում կառավարության ներկայացրած «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու և «ՀՀ քննչական կոմիտեի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթի քննարկումները:
Նոր փոփոխություններով, ինչպես ԱԺ նիստին նշեց արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը, կառավարությունն առաջարկում է քննիչներին ու դատախազներին, ովքեր գործող օրենքով 20-ամյա աշխատանքային ստաժ ունենալուց հետո կարող են դիմել երկարամյա թոշակ ստանալու համար, շարունակել աշխատել իրենց պաշտոններում:
«Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը կարծիք հայտնեց, որ նախագծով խտրական վերաբերմունք է ցուցաբերվում: Նույն դաշինքի խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, հարց ուղղելով, նկատեց` 120-130 դատախազ ազատվել է աշխատանքից, նրանցից քանիսի՞ դեպքում էր լրացել 65 տարին: Փոխնախարարը նշեց, որ չգիտի և հավելեց, որ այդ տվյալն այդքան էլ էական չէ։
Հայաստանում դատախազները միջինից 10 անգամ ավելի կենսաթոշակ են ստանում, սակայն ի՞նչ է շահում հասարակությունը, հասկանալի չէ։ Այս մասին հայտարարեց ՀՀ խորհրդարանի փոխխոսնակ, «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Նախկինում 20-ամյա կենսաթոշակ հատկացվում էր նրանց, ովքեր աշխատանքից կհեռանային մինչեւ 2017 թվականի հուլիսի 1-ը։ Այժմ առաջարկվում է այդ իրավունքն անժամկետ դարձնել բոլոր նրանց համար, ովքեր ծնվել են մինչեւ 1974 թվականը (տարիքով ավելի կրտսերները մասնակցում են կուտակային կենսաթոշակային համակարգին)։
Մելքումյանի խոսքով՝ Հայաստանում միջին կենսաթոշակը 41 հազար դրամ է, իսկ պաշտոնաթող դատախազները ստանում են շուրջ 430 հազար դրամ (մոտ 900 դոլար)։ «Պետք է մտածել՝ ինչի՞ համար են նրանք այդպիսի գումարներ ստանում, եւ արդյոք իրավական համակարգն ավելի անկախ ու արդար է դառնում։ Հակառակ դեպքում, ինչու՞ նման փողեր ծախսել, եթե մեր երկրում շատ ավելի սուր խնդիրներ կան։ Ւսկ, միգուցե, ավելի լավ է վճարել ոչ թե դատախազներին, այլ գիտնականներին՝ ինովացիայի զարգացման համար», - նշել է Մելքումյանը։
Դատաիրավական համակարգի աշխատակիցների թոշակները բարձրացնելու մասին օրենքը կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու բնույթ ունի, հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:
Նա նշեց, որ 2013թ.-ին, երբ ընդունվեց քննիչների, դատավորների, դատախազների թոշակները բարձրացնելու մասին օրենքը, այն լուրջ խնդիրներ առաջացրեց, որովհետև 20-ամյա աշխատանքային ստաժ ունեցող փորձառու մասնագետները լքեցին համակարգը՝ բարձր թոշակ ստանալու պատճառով:
«Այդ մարդիկ համատարած գնում էին թոշակի և ստացվում էր, որ թոշակի գնացած դատախազն ավելի շատ փող էր ստանում, քան այդ պահին գործող դատախազը: Աբսուրդ: Իրավիճակը հանգեցրեց նրան, որ այո՛, աշխատող սուբյեկտները, որոնք պոտենցիալ ունեն, դուրս եկան համակարգից, դրա փոխարեն եկան երիտասարդներ, ովքեր ավելի ցածր էին ստանում, քան դատախազը, որը տանը նստած է»,- ասաց Գևորգ Կոստանյանը՝ հավելելով, որ խորհրդարանական ամբիոնից բոլորը խոսում են թոշակի բարձր կամ ցածր լինելուց, այնինչ «մենք ունենում ենք կադրային արտահոսք»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԿրթվելը նորաձև է Բերդում. Նիկոլ Փաշինյան
Իսրայելը փորձում է ներսիրիական հակամարտություն հրահրել. Էրդողան
Էդուարդ Սպերցյանը բացառիկ ռեկորդ է գրանցել
Ռոբերտ Քոչարյանին թշնամի չեմ համարում. Սերժ Սարգսյան
Եթե վրդովմունք են առաջացնում Վազգեն արքեպիսկոպոսի խոսքերը, այդ դեպքում՝ նզո՞վքն է ընդունելի. Խաչատրյան
Թրամփը հրապարակել է իր լուսանկարը՝ որպես Հռոմի պապ. կաթոլիկներին դա դուր չի եկել
Մենք ռուսական կողմի որոշումը համարում ենք ոչ բարեկամական քայլ և ակնկալում ենք բացատրություն. Ադրբեջանի ԱԳՆ
Արենիում վրաերթի հետևանքով մահացած տղամարդը Մալազիայի քաղաքացի է
Մարզերում և Երևանում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում՝ հորդառատ
Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր Բադամովը Մոսկվայի օդանավակայանում ձերբակալվել է. նա արտաքսվում է
Պուտինը պատմել է, թե ինչ է իրեն նվիրել Լուկաշենկոն
Գանձաքարից մինչև Իծաքար ճանապարհի շինարարությունն այս տարի կավարտվի. վարչապետը ծանոթացել է աշխատանքներին
Ուկրաինայի հետ հաշտությունն անխուսափելի է, դա ժամանակի հարց է. Պուտին
Ոստիկաններն ու փրկարարները Հրազդանի Մարմարիկ գետում որոնում են 2-ամյա տղային
Ինչով էր կարևոր Վրաստանի նախագահի այցը ՀՀ, ինչ կարող է անել Թբիլիսին խաղաղության հաստատման մասով. տեսանյութ
Երևան-Մեղրի ճանապարհին Iveco-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը հիվանդանոցում մահացել է
Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան այցելությունը՝ նշելով պատճառները
Առինջ գյուղում վթարի է ենթարկվել ուղևորատար միկրոավոտոբուս. կան տուժածներ
Կալիֆորնիայում ինքնաթիռը մխրճվել է երկու բնակելի տների մեջ
Իջևանի կենտրոնական զբոսայգու չգործող լճակի տեղում սուբվենցիոն ծրագրով բացօթյա լողավազան է կառուցվում. վարչապետ
Չինաստանի նախագահը կուղևորվի Մոսկվա. ստորագրվելու են մի շարք փաստաթղթեր
Ֆրանսիայի հրապարակում մեքենաներ են բախվել. կա 5 վիրավnր
Երևան-Սևան ճանապարհին իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ
Ուզում են Գյումրու սցենարով՝ «տորգերով», այնպես դասավորել, որ Լևոն Քոչարյանին աթոռի գլխին դնեն. Սաֆարյան
Պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակից
Խոշոր ավտովթար Արմավիրում. կան տուժածներ
Երկրաշարժ Հայաստանի տարածքում
Կիրակնօրյա զբոսանք Իջեւանում՝ 25 կմ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
96 կգ քաշային Գրիգոր Ղազարյանը դարձավ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
«Կրթվելը նորաձև է» շարժումը հասել է սահմանամերձ Բերդավան. այն չի սկսվել ավանդական բանախոսություններով
Մանրանկարչության մեջ ժամանակից մարդու համար գաղտնիքներ կան դեռ. Վարդևար Շամամյան
Վանաձորում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածներ կան. նրանք ռեանիմոբիլով տեղափոխվել են Երևան
Ինդոնեզիայում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել
Ստորաքարշության շքերթ է. կա՛մ մենք կվերացնենք պարազիտներին, կա՛մ նրանք կվերացնեն պետությունը. Մեհրաբյան
Կրթվելը նորաձև է Նոյեմբերյան համայնքի Բերդավան բնակավայրում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Եմենի վարչապետը հրաժարական է տվել
Թուրքիան չի բացի երկինքը Նեթանյահուի ինքնաթիռի համար․ Էրդողանի գրասենյակ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ախթալա, Քարկոփ և Բերդավան բնակավայրեր. լուսանկարներ, տեսանյութ
Սերբիայի նախագահը հոսպիտալացվել է. Վուչիչը վաղաժամկետ ավարտել է այցը ԱՄՆ
Հաղթանակի օրը Մոսկվայում սադրանքի դեպքում ոչ ոք չի կարող երաշխավորել, որ Կիևում կգա մայիսի 10-ը. Մեդվեդև
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT