Երևան
12 °C
«Հայաստանում հենց սկզբից արատավորվել է «Ազգ-բանակ» գաղափարը։ Բանակն ավելի շատ պատժի տարածք է, քան անվտանգություն ապահովող կառույց». «Հոդված 3» ակումբում մայիսի 31-ին «Ազգ-բանակ. անհրաժեշտ մոբիլիզացիա վտանգի դեմ, թե՞ միլիտարիզացիայի խորացում» թեմայով հանրային քննարկմանը հայտարարեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:
Նրա խոսքով, այժմ ՀՀ իշխանություններն ի դեմս Պաշտպանության նախարարության, շրջանառության մեջ են դրել «Ազգ-բանակ» հայեցակարգ, որն իրականում պարզ չէ, թե ինչի մասին է: «Չկա հստակ կազմված փաստաթուղթ, կան մի քանի գաղափարներ, որոնցից մեկը «1000 դրամների» պայմանական անունը ստացած նախաձեռնությունն էր, որը միանշանակ չընկալվեց»,- ասաց Խառատյանը։
«Հայաստանում բանակն ավելի շատ պատժի տարածք է, քան անվտանգություն ապահովող կառույց»,- ասաց նա՝ պարզաբանելով, որ զինվոր հասկացողությունը ՀՀ-ի բարոյական արժեհամակարգում երրորդական տեղում է:
Ընդհանրապես, երբ 2016թ. հոկտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարեց բանակաշինությունից «Ազգ-բանակ» հայեցակարգին անցման մասին, դրա իրագործման ուղղությամբ մշակվեցին մի շարք ծրագրեր, որոնք հանրային շրջանակներում առաջացրին իրարամերժ կարծիքներ:
Հայեցակարգը ներկայացնելուց հետո հարցեր առաջացան, թե ի՞նչ է փոխվել բանակում, արդյո՞ք ապրիլյան պատերազմից հետո ծագած խնդիրները լուծվել են, կոռուպցիոն ռիսկերի վերացման ուղղությամբ իրական աշխատանք է տարվել եւ, արդյո՞ք բանակն է այն հիմնական առանցքը, որի շուրջ պետք է համախմբվի ազգը, թե՞ իրավական-սոցիալական պետությունը, որի ղեկավարած բանակում կբացառվեն անարդարությունները, կոռուպցիան եւ վստահության բարձր մակարդակի դեպքում առանձին հայեցակարգերի կարիք չի լինի:
Քննարկման մասնակիցները մտավախություն էին հայտնում, որ Հայաստանի պարագայում, երբ ժողովրդավարական քաղաքական համակարգի զարգացվածության խնդիրների ու քաղաքացիական ինստիտուտների ակնհայտ թուլության պայմաններում պետականաշինության առանցքում հայտնվում է «ազգ-բանակ» գաղափարը, ապա շեշտակի մեծանում է միլիտարիզացիայի վտանգը:
Այս համատեքստում երկու հիմնական հարցեր են առաջ գալիս: Առաջին, արտաքին վտանգը ստիպում է հասարակությանը մոբիլիզացնել եւ զարգացնել զինված ուժե՞րը, թե՞ խորացնել միլիտարիզացիան՝ հետին պլան մղելով տնտեսական զարգացումը եւ մարդու իրավունքները: Երկրորդ՝ ազգ-բանակ կոնցեպցիայի իրացման միջոցով զինված ուժերը կդառնան տնտեսության շարժիչ ո՞ւժ, թե՞ կավելացնեն պետության ֆինանսական ծանրաբեռնվածությունը:
Հենց այս խնդիրների մասին խոսելով՝ «Խաղաղության երկխոսություն» ՀԿ նախագահ Էդգար Խաչատրյանը հիշեցրեց, որ ըստ տարբեր միջազգային մասնագիտացված կառույցների գնահատականների Հայաստանն Արեւելյան Եվրոպայում ամենառազմականացված երկիրն է: «Իսկ վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ ռազմականացումն ավելի է խորանում»,- ասաց նա՝ հավելելով, որ ազգ-բանակ գաղափարն, այս համատեքստում, առաջին հերթին Հայաստանի համար արտաքին քաղաքականության հայեցակարգն է:
«Այսինքն՝ Հայաստանն ինչ ձեւով է ներկայանում աշխարհին: Եթե այդ տեսանկյունից նայենք՝ ինչո՞ւ պետք է Հայաստանի քաղաքականությունը, Հայաստանի ուղերձն ամբողջ աշխարհին ներկայացնի պաշտպանության նախարարը: Դա ինձ համար ցուցիչ է, որ Հայաստանը ռազմականացված երկիր է: ՀՀ-ն զարգանալու է միայն այդ ուղղությամբ, ո՞ւր են մնում ակտուալ խնդիրները՝ քաղաքական ճգնաժամ, կոռուպցիա եւ այլն: Արդյոք ազգ-բանակ կոնցեպտն առաջարկում է լուծումներ Հայաստանի տնտեսական զարգացման համար»,- ասաց Խաչատրյանը՝ հավելելով, որ երկրում միլիտարզիզացիայի խորացումը կարող է հանգեցնել բանակի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության թուլացման ու որպես հետեւանք՝ ուժային կառույցների դերի շեշտակի աճի:
«Այն է՝ քաղաքացիական ու դեմոկրատական ինստիտուտների դերակատարությունը կարող է շեշտակի նվազել, հատկապես որ դեռ հասկանալի չէ, արդյոք այս հայեցակարգով լուծվում են բանակում առկա խնդիրները՝ կապված ոչ կանոնադրական հարաբերությունների, կոռուպցիայի հետ», - ասաց նա:
Քննարկման մյուս բանախոս Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թեւան Պողոսյանի կարծիքը տարբերվեց մյուս բանախոսների մոտեցումներից: Մատնանշելով բանակում առկա խնդիրները՝ նա սակայն «Ազգ-բանակ» հայեցակարգն համարում է դրանց լուծումներ տալու հնարավորություն:
«Ազգ-բանակում պետք է ձեւավորվեն մեխանիզմներ, որով կոռուպցիայի դեմ կպայքարենք: Հայաստանն իր ստեղծման օրվանից եղել է ազգ-բանակ կոնցեպտի մեջ: 1991-ին, երբ սկսել ենք ու ունեցել ենք ռազմական գործողություններ, հազարավոր մարդիկ գնացել են երկիր պաշտպանելու, ազգ-բանակ չէ՞ր, հազարավոր մարդիկ սփյուռքից գումարներ են ուղարկել, որ կարողանան զենք, ուտելիք գնեն, ազգ-բանակի կոնցեպտ չէ՞», - ասաց նա՝ հավելելով, որ այս հայեցակարգում ճիշտ եւ իրականությունից բխող մոտեցումների ամրագրամն եւ դրանք կյանքի կոչման պարագայում հնարավոր կլինի դրական արդյունքի հասնել:
«Մենք ցանկանում ենք դառնալ այնպիսի երկիր, ինչպիսին է Շվեյցարիան կամ Իսրայելը, բայց պարզվում է՝ նրանք ազգ-բանակով են այդպես դարձել», - հակադարձեց նա:
Քննարկմանը ներկա որոշ քաղաքացիներ եւ փորձագետներ չհամաձայնեցին Պողոսյանի մատնանշած Շվեյցարիայի եւ Իսրայելի համեմատությունների հետ:
«Այդ երկու օրինակները Հայաստանի պարագայում կիրառելի չեն, քանի որ այդ պետություններում բացի հզոր բանակից կան այն հավասարակշռող հզոր քաղաքական ու քաղաքացիական ինստիտուտներ: Իսրայելում անգամ ոչ ծանր հանցագործությունների համար դատապարտում են երկրի նախագահին ու վարչապետին, որոնք պատերազմի մասնակից են: Իսկ Հայաստանում բանակում առկա խնդիրների մասին բարձրաձայնողներին գրեթե հավասարեցում են ազգի դավաճանների հետ»,- ասաց «Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստան» կազմակերպության տնօրեն Լարիսա Մինասյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
Գարեգին Բ-ն չի շնորհավորել, ինչպես իրա տերը, բա էլ խի՞ են սպասում, որ պետք է հրավիրեն ԱԺ նիստին. տեսանյութ
Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը կղեկավարեն զինվորականները․ արտակարգ դրություն է հայտարարվել
Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակն ազատման դիմում է գրել
Երևանում հայտնաբերվել են առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու դեպքեր․ տեսանյութ
Դավիթ Ղազինյանն ազատ է արձակվել․ դատախազությունը կբողոքարկի որոշումը
Ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից․ ինչ է հայտնաբերվել կրկնակի վերցված նմուշներից 2-ում
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
Քննարկվել են ՀՀ-Պարագվայ կրթության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները
Հայաստանից ներկրված հայկական ծիրանը հասել է Ֆրանսիա․ որ խանութներից է հնարավոր ձեռք բերել․ հասցեներ
Սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Սիսավանի հին դպրոցի տեղում ԿԳՄՍՆ պատվիրակմամբ կառուցվում է նորը․ նախարարն այցելել է շինհրապարակ
Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար ես լինեմ. Նարեկ Կարապետյան
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ ինչպես է հաստատվելու շինության՝ շահագործման համար ոչ պիտանի լինելը
«Զոլոտայա Կորոնա»-ն դադարեցրել է Ռուսաստանից մի շարք երկրներ դրամական փոխանցումները, այդ թվում՝ Հայաստան
Hatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետ
Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ. դատախազության հայցը բավարարվել է
Հայկական կաթնամթերքի 4 կազմակերպությունում հիվանդ կենդանու կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ
Մի´ հետաձգիր ամառը
Բացահայտվել և կասեցվել է հանցավոր հերթական խմբի գործունեությունը․ ՆԳՆ-ն տեսանյութ է հրապարակել
10 քաղաքացի «սուր աղիքային վարակ»-ով դիմել է ԲԿ-ներ. ՍԱՏՄ-ն «Արմենիա Մարիոթ»-ում վերահսկողություն կիրականացնի
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը. տեսանյութ
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում քննարկել են COP17 նախապատրաստական աշխատանքների ընթացքը
Ինչ հարցեր են քննարկել Լավրովն ու Արաղչին. մանրամասներ հանդիպումից
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT