Երևան
12 °C
Երբ չորս տարի առաջ երիտասարդները պայքարում էին տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ, այն ժամանակ Խորհրդարանի ղեկավար Գալուստ Սահակյանը երիտասարդներին հորդորեց պայքարել սեռական փոքրամասնությունների դեմ եւ ժողովրդին «ավելի մեծ օգուտ» տալ, այդ կերպ ի ցույց դնելով երկրի առաջին դեմքերի վերաբերմունքը ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու իրավահավասարության վերաբերյալ՝ մոռանալով բոլոր համաձայնագրերն ու պարտավորությունները, որոնք երկիրը տարիներ շարունակ վավերացնում է։
Ու թեեւ, ինչպես պետական այրերն, այնպես էլ հասարակության մեջ շատերը շարունակում են կարծել, թե պետք է «ոչնչացնել, բուժել, վառել, ճնշել սեռական փոքրամասնություններին», այնուամենայնիվ ԼԳԲՏԻ (Լեսբուհի, Գեյ, Բիսեքսուալ, Տրանսգենդեր, Ինտերսեքս) համայնքի ներկայացուցիչները՝ ճեղքում են խտրականության ու արհամարհանքի պատնեշներն ու շարունակում հավատարիմ մնալ իրենց անձի ինքնությանը։
Ըստ միջազգային ցուցանիշների՝ ԼԳԲՏԻ անձանց թիվը բոլոր հասարակություններում տատանվում է ընդհանուր բնակչության 3-5%-ի շրջանակներում:
«Խթանելով գենդերային հավասարությունը Հայաստանում» ծրագրի շրջանակում անցկացված քննարկման ժամանակ ԼԳԲՏԻ անձանց խնդիրներով զբաղվող «Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք» (PINK Armenia) հասարակական կազմակերպության նախագահ Նվարդ Մարգարյանն ասում է, որ ՀՀ-ն ստորագրել եւ վավերացրել է ՄԱԿ-ի, ԵԽ-ի, ԵԱՀԿ-ի եւ ԵՄ-ի մի շարք դաշնագրեր, պայմանագրեր եւ իրավական այլ փաստաթղթեր, սակայն գործնականում չի իրականացրել ստանձնած այդ պարտավորությունները սեռական կողմնորոշմանն ու գենդերային ինքնությանն առնչվող հարցերի տեսանկյունից։ Այս ամենի հետեւանքով հոմոֆոբիան համատարած եւ խորապես արմատացած երեւույթ է հայ հասարակության մեջ։
Հոմոֆոբիայի ամենաթարմ դրսեւորումը վերջին օրերին էր, երբ Երեւանի կենտրոնական փողոցներից մեկում «Տրանս անձինք մեր հասարակության մի մասն են» գրառմամբ պաստառներ տեղադրվեցին։ Դրանք մեծ աղմուկ բարձրացրեցին «Էդ սաղ նրա հետեւանքն ա, որ սրանց դեռ սաղ ենք թողնում, հիմա էլ իրանց այլասերվածությունը ռեկլամ են անում», «սրանց սաղին վառել ա պետք» նմանատիպ ատելություն տարածող այլ մեկնաբանությունները շատ արագ տարածվեցին համացանցում, որին քաղաքապետարանը արձագանքեց պաստառները հեռացնելով եւ պնդելով, որ Երեւանի քաղաքապետարանը դրանց տեղադրման համար թույլտվություն չի տրամադրել։
Հոմոֆոբիայի թիրախում կրկնակի խոցելի են հատկապես նույնասեռական եւ երկսեռական կանայք։
ԼԲՏ (Լեսբուհի, Բիսեքսուալ, Տրանսգենդեր) կանանց փորձը ցույց է տալիս, որ վերջիններս հաճախ են հետապնդվում իրենց սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության պատճառով:
«Առօրյայում խնդիրները շատ բնորոշ են տարբերվող արտաքին ունեցողներին, շատերը զրկվում են կրթության իրավունքից՝ վախենալով ու ռիսկի չդիմելով, աշխատանք չեն կարողանում գտնել, խտրականությունը շատ բարձր է փողոցում, մարդիկ շատ են սիրում տարբերվող արտաքին ունեցողների հետեւից ռեպլիկներ թողնել, հայհոյել։ Հայաստանում չկա կյանքի որեւէ ոլորտ որտեղ չլինի խտրականություն»,-ասում է ԼԲՏ ակտիվիստ Էվա ՄկՔուինը։
Համաձայն Հայաստանում ԼԳԲՏ անձանց շահերի պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններից մեկի կողմից լեսբուհիների վերաբերյալ արված հետազոտության՝ նրանցից 61%-ին վերբալ վիրավորանքներ են հասցվել, 31%-ի նկատմամբ բռնություն է իրականացվել, իսկ 37%-ի անձնական գույքին վնաս է հասցվել կամ ոչնչացվել է: Դեռ ավելին, այս կանանց 70%-ի վրա թքել են, իսկ 24%-ին բռունցքով հարվածել եւ ծեծի են ենթարկել իրենց սեռական կողմնորոշման պատճառով:
Լեսբուհիները նաեւ պատմում են սեռական ոտնձգությունների շատ դեպքերի մասին: Նրանցից 12%-ը ենթարկվել է հարձակումների, 20%-ը սեռական ոտնձգությունների, իսկ 1.5%-ը էլ բռնաբարության զոհ է դարձել: Հարկ է նշել, որ հարցված կանանց 79%-ը կարծում են, որ իրենց սեռական կողմնորոշումն է պատճառ հանդիսացել նման գործողությունների համար։
Սակայն, հատկանշական է, որ բռնության դեպքերն էլ նրանք ոչ միշտ են բարձրաձայնում եւ դիմում օրինապահ մարմիններին։
Նվարդ Մարգարյանն ասում է, որ ոստիկանության նկատմամբ ընդհանուր բնակչության կողմից կա անվստահություն, ԼԳԲՏ անձինք էլ բացառություն չեն կազմում, հետեւաբար, շատ հազվադեպ է լինում, երբ ԼԳԲՏ անձինք բռնությունից հետո դիմեն ոստիկանություն։
«Կա վախ, որ ոչ մի բան չի փոխվելու, ոչ մի բացահայտում էլ չի իրականացվելու։ Մեծամասամբ ԼԳԲՏ անձանց դեմ կատարված հանցագործություններն ատելություն են պարունակում, այդ հանցագործությունները քննելու համար ստիպված ԼԳԲՏ անձինք պետք է բացահայտեն իրենց սեռական կողմնորոշումը՝ մոտիվը ցույց տալու համար, սակայն վստահություն չկա, որ ոստիկանությունում էլ նույն խտրականությանը չեն արժանանա կամ նրանց ինքնության փաստը հասանելի չի լինի եւս երրորդ կողմի»,-ասում է Մարգարյանը՝ նշելով, որ նմանատիպ գործերով արդեն կան վատ նախադեպեր, երբ գործերը կամ ընդհանրապես չեն քննվել, կամ կոծկվել են,- «Դիմողն է ավելի շատ տուժում հետագայում, այդ պատճառով էլ զերծ են մնում ոստիկանության հետ առնչվելուց։ Ոստիկանության աշխատակիցների վերաբերմունքը շատ խտրական է»։
«Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք» ՀԿ հոգեբան Լիլիթ Ավետիսյանն ասում է, որ անհանդուրժողական մթնոլորտի ձեւավորմանը հիմնականում նպաստել են կարծրատիպերն ու միֆերն այս մարդկանց մասին։
«Կա պատկերացում, որ ԼԳԲՏ անձինք ունեն հոգեկան խանգարում, սակայն դեռեւս 1990-ին առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նույնասեռականությունն ու երկսեռականությունը դուրս է հանել հոգեկան խանգարումների շարքից, հիշեցնենք, որ Հայաստանը պարտավորված է գործել ԱՀԿ-ի շրջանակներում»,-ասում է հոգեբանը։
ԼԲՏ համայնքի մարդկանց մասին ամենատարածված միֆերից է, թե նրանք միգուցե «նորմալ տղամարդ» չեն հանդիպել իրենց կյանքում։
«Շատ են լինում «ուղղիչ բռնաբարությունների» դեպքեր, որով ասում են, թե սեռական կողմնորոշումը հնարավոր է փոխել, օրինակ բռնություն իրականացնելու միջոցով, սակայն առողջապահության ոլորտի մասնագետների դիրքորոշումն այն է, որ սեռական կողմնորոշումը հնարավոր չէ փոխել որեւէ միջամտության միջոցով»,-ասում է Ավետիսյանը։
«Նոր սերունդ» մարդասիրական ՀԿ-ի սեռականության, տրանս եւ ինտերսեքս անձանց հարցերով փորձագետ Ալիկ Ուստյանն ասում է, որ յուրաքանչյուր երկբեւեռ համակարգում ցանկացած այլ դրսեւորում՝ շեղում կամ հիվանդություն է համարվում, մինչդեռ սեռականությունն անձի յուրահատուկ դրսեւորում է, պարզապես պետք է ընկալել, որ ցանկացած մարդու մոտ դրսեւորումը յուրահատուկ է։
«Դպրոցներում բացակայում է սեռականության վերաբերյալ դասընթացները, որը շատ կարեւոր է խտրականության, հոմոֆոբիայի դրսեւորումների վերացնելու համար, մեր դպրոցներում այսօր անատոմիայի ուսուցիչներն ամաչում են սեռի հետ կապված բաժինն ուսուցանել աշակերտներին, մինչդեռ շատ սխալ պատկերացումներ հենց այդտեղից էլ ձեւավորվում են»,-կարծում է Ուստյանը։
Ուստյանը շեշտում է, որ Հայաստանում ինտերսեքս (երբ ի ծնե առկա է երկու սեռերին բնորոշ օրգաններ) անձինք խտրականության են ենթարկվում հենց ծնվելիս։
«Մեր հասարակությունում, երբ մարդը ծնվում է սոմատիկ ինտերսեքս տարբերակումով, ծնողների համաձայնությամբ՝ միանգամից վիրահատական միջամտությունով սեռական օրգաններից մեկը հեռացվում է։ Մինչդեռ սա շատ սխալ է, նման լուրջ վիրահատություն անելուց առաջ հորմոնային, քրոմոսոմային անալիզների արդյունքում պիտի պարզվի՝ նա պետք է մնա տղա, թե՝ աղջիկ։ Ինտերսեքս անձինք այդ վիրահատություններից հետո ունենում են առողջական խնդիրներ»,-ասում է Ուստյանը։
Հոգեբան, ԼԳԲՏ եւ կանանց խնդիրներով իրավապաշտպան Էլվիրա Մելիքսեթյանը պարզաբանում է, թե ԼԳԲՏ անձանց նկատմամբ ագրեսիայի հիմնական պատճառը հասարակության չիմացությունն է եւ մեդիադաշտում տարվող ատելության քարոզը։
«ԶԼՄ-ներով արվող պրոպագանդան լեցուն է բազմաթիվ ատելության կոչերով ու վախերով, առհասարակ, սեռականությունը մեր հասարակության համար տաբուացված թեմա է, մինչդեռ սեռականության բացահայտումը, որոշակիորեն կապված է նաեւ մեր ազատությունների ու հնարավորությունների բացահայտման հետ, ինչը մեր հասարակությունում այդքան էլ ողջունելի չէ, քանի որ եթե թույլ ենք տալիս այդ ոլորտին զարգանալ, մենք դուրս ենք գալիս երկբեւեռ՝ հայրիշխանական համակարգի մոդելից, որտեղ որոշակի սեռերի համար սահմանված են հստակ դերեր»։
ԼԲՏ ակտիվիստ Էվա ՄկՔուինն ասում է, որ ինչքան անձ կա, այդքան էլ ինքնություն կա, յուրաքանյուրը յուրովի է բացահայտում իր ինքնությունն ու հասարակության կողմից հենց այդ տարբեր լինելը չի ընդունվում։
Մինչդեռ մասնագետները վստահ են, որ եթե մարդն ընդունվի հենց այնպիսին, ինչպիսին ինքն է, վերացվի խտրականությունը, հասարակությունը կապահովի մարդու յուրաքանչյուր իրավունքի բարձր մակարդակ, որն իր հերթին կերաշխավորի տվյալ հասարակության յուրաքանչյուր անդամի իրավական պաշտպանվածությունը ու զարգացումը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարչապետը ներկա է գտնվել Մայիսի 1-ին նվիրված միջոցառմանը
«Ֆորա» բանկի մասին ձայնագրության Նարեկը դո՞ւք եք. Կարապետյանը խուսափեց պատասխանել անհարմար հարցին
«Հույսի օջախ»-ը մասնավոր է, հավաստագրված չէ ԱՍՀ նախարարության կողմից․ ահազանգից հետո այց է իրականացվել կենտրոն
Ինչ է պահանջում ՌԴ-ն հայ վաճառողներից․ Wildberries-ը պարզաբանում է տարածել
Աղետների ռիսկի կառավարման միջգերատեսչական խմբի նիստում քննարկվել է պայմանավորվածությունների կատարման ընթացքը
Աշխատանքային միջավայրը դեռևս ներառական չէ․ ՄԻՊ-ը խորհրդաժողովի է մասնակցել
Տեսնո՞ւմ եք՝ ինչ է կատարվում, մեր Հայաստանն արթնացել ա․ քաղաքացի
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ
Հիասքանչ օր Երևանում․ շնորհավոր աշխատող մարդկանց տոնը․ Հարությունյան
Մայիսի 1-ը՝ նոր ձևաչափով. շքերթի են դուրս եկել ՀՀ-ում աշխատող, բարիք ստեղծող տարբեր ընկերություններ. տեսանյութ
Բալահովիտ գյուղում «համաճարակային իրավիճակի» և 10 երեխայի հիվանդանոց տեղափոխման վերաբերյալ լուրերը սուտ են
Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Դռուժբա» նավթատարով
Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում. Ինֆանտինոն փորձել է հաշտեցնել Իսրայելին և Պաղեստինին, սակայն առաջարկը մերժվել է
Հայտնի են «Ոսկե ծիրան» կինոփառատոնի այս տարվա անցկացման ժամկետները
Հրդեհ Բենիամին գյուղում. այրվել է մոտ 1․5 տոննա անասնակեր
Գազի արտահոսքից 9 անձի թունավորման դեպք Սիսիանում. տուժել են նաև բուժաշխատողներ, գրանցվել է մեկ մահ
Շնորհակալություն աշխատանքի համար. ՀՀ վարչապետը շրջում է տոնական Երևանով. տեսանյութ
Ես հավատացած եմ՝ մեր «Ջերմուկը» բարձր որակի է, խնդիրն արագ կկարգավորվի, էդպիսի՞ խնդիրներ ենք լուծել. Պապոյան
Հայաստանում քաղաքական հայացքների համար քաղաքացուն աշխատանքից չեն ազատում. Պապոյան
Ադրբեջանին զայրացրել է ԵԽ բանաձևը. ԵՄ դեսպանը կանչվել է ԱԳՆ, որոշվել է խզել Եվրախորհրդարանի հետ Բաքվի կապերը
Բախվել են թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսն ու թեթև մարդատար մեքենան
Պետությունը սկսվում է աշխատող մարդուց. Ավինյանը լուսանկարներ է հրապարակել
Մայիսի 1-ն ու Երևանը՝ իր ամենագեղեցիկ առավոտներից մեկով. լուսանկարներ
Միրիամ Լեքսմանն անդրադարձել է Հայաստանի վերաբերյալ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևին
Ռոբերտ Ֆիցոն մայիսի 1-ին որպես բեռնակիր գիշերային հերթափոխ է անցկացրել՝ հաց հասցնելով խանութներ. տեսանյութ
Կարևորել եմ հստակ մեխանիզմների ներդրումը, որոնց միջոցով աշխատակիցների ձայնն առավել լսելի կդառնա. ՊԵԿ նախագահ
Ուկրաինական ԱԹՍ-ները 2 շաբաթվա ընթացքում չորրորդ անգամ հարձակվել են Տուապսեի վրա. հրդեհ է բռնկվել
Վերջին տարիներին հազարավոր աշխատատեղերի ստեղծման միտումը նպաստում է երկրի տնտեսական ակտիվության աճին. Թորոսյան
Օրը հնարավորություն է ևս մեկ անգամ ընդգծելու աշխատանքային իրավունքների պաշտպանության կարևորությունը. ՄԻՊ
Որպես պետություն՝ մեր առաջնահերթություններից է աշխատանքային իրավունքների պաշտպանությունը. ՀՀ նախագահ
Քաղաքացին իրեն պատկանող ավանակին ներկել էր և տարել Մյասնիկյան պողոտա, Կենդանաբանական այգու զեբրերը տեղում են
ԵՔՀ գագաթնաժողովի միջոցառումների ընթացքում մայիսի 2-5-ը Երևանում որոշ փողոցներ փակ կլինեն. ժամանակացույց
Պետք է միասին շարունակենք ձևավորել արդար, զարգացող և հնարավորություններով լի պետություն. ԱԺ նախագահ
Մալաթիայում գտնվող ջրատարում հայտնաբերվել է տղամարդու մարմին
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետ
Հայաստանի Հանրապետությունը ծաղկում է ապրում, և սա բոլորիդ աշխատանքի շնորհիվ է․ վարչապետը ուղերձ է հղել
Վթարվել է «Նուբարաշեն-Արին-Բերդ» ջրատարը․ որ հասցեներում ջուր չի լինի մայիսի 1-ին և 2-ին
Ադրբեջանական աղբյուրը հերքում է, թե 300 հազարի վերադարձի թեման քննարկվել է․ նշում են՝ իրավական հիմք չկա
Անասնաբուժությունը ժամանակակից աշխարհում դարձել է պետական քաղաքականության առանցքային ուղղություններից մեկը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT