Երևան
12 °C
Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանը, նույն դատարանի դատավոր Վանիկ Վարդանյանը ձերբակալված չեն:
Այս տեղեկությունը մեր զրույցում հաստատեց Պետրոսյանի շահերի ներկայացուցիչ Ա. Մելքոնյանը՝ հերքելով մամուլում տեղ գտած այն հրապարակումները՝ համաձայն որի դատարանի նախագահն ու դատավորը ձերբակալված են:
Այսօր ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն էր տարածել Գեղարքունիքի մարզում կաշառք վերցնելու, օժանդակելու մասսայական ձերբակալությունների վերաբերյալ: Հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են Վարդենիս քաղաքի մի քանի բնակիչներ, այդ թվում՝ մարզի դատախազ Սեւակ Շհոյանը: Գործով կա նաեւ կալանավորվածներ, այդ թվում՝ դատարանի նախագահի վարորդ Կարեն Մարտիկյանը, որը մեղադրվում է կաշառք միջնորդելու եւ ՔԿՀ աշխատակցին կաշառք տալու մեջ:
Դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանը կասկածվում է առանձնապես խոշոր կաշառք վերցնելու մեջ, նա սակայն փաստաբանի խոսքով՝ այդ մասով առայժմ ո՛չ հարցաքննվել է, ո՛չ էլ նրա մասնակցությամբ որեւէ քննչական գործողություններ է կատարվել:
Մելքոնյանն ասաց, որ դատարանի նախագահն արդեն մի քանի օր է՝ գտնվում է հիվանդանոցում. «Նա վատառողջ է, այս պահին գտնվում է հիվանդանոցում, 10 տարուց ավելի բարձր շաքարային դիաբետ ունի, բացի դա ինսուլտային նախանշաններ են եղել»,- հավելեց փաստաբանը: Ինչ վերաբերում է դատարանի նախագահի խափանման միջոցին, ապա Մելքոնյանը մանրամասնեց, որ Գլխավոր դատախազը իր վստահորդին կալանավորելու եւ որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդություն է ներկայացրել Արդարադատության խորհրդին. երեկ մինչեւ ուշ գիշեր խորհուրդը քննարկել է միջնորդությունը, եւ դատավորին մեղադրանք առաջադրելու եւ կալանավորելու առաջարկը ներկայացրել Սերժ Սարգսյանին: Վերջինս երկօրյա ժամկետում պետք է որոշում կայացնի: Երկօրյա ժամկետում համաձայնություն չտալու դեպքում՝ դատավորին որպես մեղադրյալ ներգրավվելու, կալանավորելու մասին Արդարադատության խորհրդի առաջարկը համարվում է մերժված:
«Հիմա խոսքը նախագահինն է, հուսանք, որ նախագահն իր համաձայնությունը չի տա»,- մեր զրույցում ասաց Պետրոսյանի փաստաբան Ա. Մելքոնյանը:
Նա ասաց, որ սույն քրեական գործում որպես ապացույց գաղտնալսում կա, գաղտնալսվել է նաեւ դատարանի նախագահը: «Դատարանի նախագահին գաղտնալսել են, բայց որեւիցե տվյալ այդ ներկայացվածի մեջ, որ դատարանի նախագահը որեւէ մեկի հետ ինչ-որ բան է խոսում, չկա, համենյանդեպս ինձ ներկայացված նյութերում»,- ասաց նա: Վերջինս չբացառեց, որ Աղվան Պետրոսյանից փորձում են վրեժխնդիր լինել. «Արդեն 10 տարի է Աղվան Պետրոսյանը դատարանի նախագահ է, բազմաթիվ քրեական գործեր է քննել, բազմաթիվ մարդիկ դժգոհ եղած կլինեն իր կայացրած դատական ակտերից: Կարծում եմ, որ դատավորները ահավոր խոցելի խավ են, սա կարող է, շատ վատ հետեւանք ունենալ: Վրեժխնդիր լինելու համար ինչ-ինչ անձինք` հանցավոր աշխարհ ունեցող, կփորձեն այս ձեւ իրենց ձեռքերը տաքացնել եւ մարդկանց հանիրավի մեղադրել ՝ թեկուզ արհեստական ստեղծած ապացույցներով: Բոլորն էլ թիրախավորված են, պաշտպանված մարդ՝ առավելեւս դատավոր, ՀՀ-ում ես չեմ տեսնում:
Ա. Մելքոնյանը պաշտպանում է նաեւ Աղվան Պետրոսյանի վարորդ Կարեն Մարտիկյանի շահերը: Նա առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Փաստաբանի խոսքով՝ ըստ մեղադրանքի իբր Մարտիկյանը կաշառք է տվել ՔԿՀ աշխատակից ոմն Լաուրային. կաշառքի չափը կազմում է 45 հազար դրամ: «ՔԿՀ աշխատակցին կաշառք վերցնելու կասկածանքով ձերբակալել են, հետո ինչ պետք է Լաուրան ցուցմունքներ է տվել վարույթն իրականացնող մարմնին, ազատ է արձակվել: Փաստորեն, ով կաշառք է վերցրել ազատ է արձակվել, իսկ ով իբր թե 45 հազար դրամ է տվել, նրան կալանավորել են»,- եզրափակեց փաստաբանը:
Դատարանի նախագահի վարորդը ձերբակալվել է մայիսի 25- ին: Գլխավոր դատախազության այսօր տարածած հայտարարությունից պարզ դարձավ, որ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի վարորդից բացի՝ կալանավորվել են նաեւ այլ անձինք, այդ թվում՝ Վարդենիսի պետական քոլեջի տնօրեն Արամ Կարապետյանի եղբայրը` Հայկ Կարապետյանը: Այս գործը կապված է տարիներ առաջ՝ 2014-ին կալանավորված անչափահաս Գոռ Գալստյանի հետ։ Գոռը Վարդենիս քաղաքի «Սեւ հողեր» կոչվող թաղամասում գտնվող «Ցուլ» ռեստորանի տարածքում վեճի ժամանակ դանակահարել էր մեկ այլ քաղաքացու, որից հետո ձերբակալվել, ապա կալանավորվել է։ Պատժի կրումից ազատելու համար նրա ծնողները՝ ցանկացել էին գումարով ազատել որդուն, սակայն գործն ավարտին հասցնել չէին կարողացել։ Մեղադրյալի ծնողներն իրենց որդու օգտին գործողություններ կատարելու նպատակով՝ 2015թ. հունիսին 1.880.000 ՀՀ դրամին համարժեք 4000 ԱՄՆ դոլար կաշառք են տվել Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Ս. Շհոյանին, ով ստացել է կաշառքը, սակայն չի կատարել խոստումը, 2015թ. հուլիսի 1-ին Գոռ Գալստյանին կալանավորվել, ապա դատի է տրվել:
Նույն քրեական գործի դատաքննության ընթացքում մեղադրյալ Գ.Գ.-ի ծնողները Վարդենիս քաղաքի բնակիչ Հայկ Կարապետյանի եւ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի վարորդ Կարեն Մարտիկյանի միջոցով գործով վարույթ իրականացնող՝ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ա.Պետրոսյանին տվել են 11.343.373 ՀՀ դրամին համարժեք 23.000 ԱՄՆ դոլար կաշառք՝ իրենց որդուն մեղմ պատասխանատվության ենթարկելու, նույն գործով մեղադրյալ՝ իրենց դստեր ամուսին Մ.Կ-ին պատասխանատվությունից ազատելու նպատակով: Ա.Պետրոսյանը 2016թ. մարտի 18-ին կայացրել է պայմանավորված դատական ակտը:
Գործով մեղադրող դատախազի կողմից բերված վերաքննիչ բողոքի հիման վրա ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը անօրինական եւ անհիմն լինելու պատճառաբանությամբ բեկանել է նշված դատական ակտը եւ գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:
Բացի այդ, բավարար ապացույցներ են ձեռք բերվել նաեւ այն մասին, որ Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքի բնակիչ Զ.Գ-ի անշարժ գույքի կապակցությամբ վճռի պարզաբանում տալու համար Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ա.Պետրոսյանը եւ նույն դատարանի դատավոր Վ.Վարդանյանը խմբով նշված քաղաքացու ամուսնուց վերջինիս ներկայացուցչի միջնորդությամբ ստացել են 1.011.600 ՀՀ դրամին համարժեք 120.000 ՌԴ ռուբլի կաշառք, որի արդյունքում դատավոր Վ.Վարդանյանը կայացրել է պայմանավորված ակնհայտ ապօրինի դատական ակտը:
Այսպիսով, քրեական գործով կաշառք տալու կասկածանքով ձերբակալվել են Վարդենիս քաղաքի բնակիչներ Կ.Գ.-ն (Գոռ Գալստյանի հայրն է), Մ.Գ.-ն (Գոռ Գալստյանի մայրն է), Գ.Գ.-ն (Գոռ Գալստյան) եւ վերջին գործով միջնորդ Է.Չ.-ն, ովքեր տվել են խոստովանական ցուցմունքներ: Կաշառք տալուն օժանդակելու համար ձերբակալվել են Վարդենիս քաղաքի բնակիչ Հայկ Կարապետյանը եւ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի վարորդ Կարեն Մարտիկյանը: Նույն գործով կաշառք ստանալու համար ձերբակալվել է նաեւ Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Սեւակ Շհոյանը:
Դատարանի նախագահ Աղվան Պողոսյանը ծնվել է 1972 թվականին Երևան քաղաքում։ 1995 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։ 1993 մինչև 1999 թվականն աշխատել է Շենգավիթի ժողդատարանի գրասենյակում՝ որպես գործավար։ 1999 թվականից մինչև 2003 թվականն աշխատել է Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավորի օգնական։ 2003 թվականից աշխատել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր։ 2008 թվականից մինչ օրս զբաղեցնում է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնը:
Գործով մյուս կասկածյալ դատավորը Վանիկ Վարդանյանն է. նա ծնվել է1953 թվականին Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղում: 1973 թվականից մինչև 1975 թվականը ծառայել է ԽՍՀՄ բանակում։ 1975 թվականից մինչև 1981 թվականը սովորել ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի հեռակա բաժնում։ 1982 թվականից ծառայության է անցել ՀՀ Ոստիկանության համակարգում` նշանակվելով Հրազդանի ՆԳ բաժնի տեղամասային տեսուչի պաշտոնում։ 1991 թվականին նշանակվել է Հրազդանի ՆԳ բաժնի քննչական բաժանմունքի քննիչ, 1992 թվականին՝ նույն բաժնի ավագ քննիչ, իսկ 2006 թվականին՝ ՀՀ Ոստիկանության ՔԳՎ ենթակա ստորաբաժանումների Կոտայքի մարզի քննչական բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ։ 2008 թվականից մինչ օրս աշխատում է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։ Նա ամուսնացած է, ունի երկու երեխա: Նրան որպես մեղադրյալ ներգրավելու եւ կալանավորելու միջնորդություն նույնպես ներկայացվել է Արդարադատության խորհրդին. խորհրդի նիստը կլինի այսօր:
Ինչ վերաբերում է ձերբակալված դատախազ Սեւակ Շհոյանին, ապա տեղեկացանք, որ նա 42 տարեկան է, ծննդով Վարդենիսից:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ընտրակաշառքի գործերով 258 մեղադրյալից 182-ը «Ուժեղ Հայաստան»-ից է․ բողոքում են, որ ՀԿԿ-ն իրենց թիրախավորել է
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
Իրանն առաջիկա օրերին ԱՄՆ-ի հետ որևէ բանակցություն չի պլանավորում
ԱՄՆ Կոնգրեսը նախատեսում է խոչընդոտել Թուրքիայի վերադարձը «F-35»-երի ծրագրին
ՀՀ քաղաքացու կենսաչափական նույնականացման նոր քարտը՝ անվտանգային պաշտպանիչներով և հատուկ դիզայնով․ տեսանյութ
Ոստիկանության 2 ծառայող ազատվել է աշխատանքից, 3-ը խիստ նկատողություն է ստացել
Վլադիմիր Պուտինի հետ նախատեսված հանդիպում չի եղել, առաջիկայում կլինեն շփումներ․ վարչապետ
ՌԴ-ն մեզ կանգնեցրել է երկընտրանքի առջև. ինչքան սեղմում են օղակը, ավելի շահեկան ենք դուրս գալիս. տեսանյութ
Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն արձագանքելու կարիք չենք տեսնում․ վարչապետն ասել է՝ ինչու
Իմ ու Ալեն Սիմոնյանի մեջ անձնական խնդի՞ր, ո՛չ, բացարձակ չկա. Փաշինյան
Կրեմլը չի հանդուրժում Փաշինյանին՝ որպես ժողովրդի ընտրյալի. ՌԴ-ն կարող է պայթել ներսից. Միսկարյան. տեսանյութ
ՀՀ կառավարության առաջնահերթություններից է արտահանման դիվերսիֆիկացումը․ Պապոյանը ընդունել է Ֆրանսիայի դեսպանին
Փարիզի Ռազմական ակադեմիայի ռազմավարական վերապատրաստման դասընթացն ավարտել է ՀՀ ԶՈՒ առաջին ներկայացուցիչը
ԱԺ փոխնախագահների թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանն ու Վահագն Ալեքսանյանը
Հուլիսի կեսերին ՀՀ կառավարությունը որոշում կընդունի ՀԷՑ-ը հանրության գերակա շահ ճանաչելու մասին․ Պետրոսյան
Դեյվիդ Ալենը վերահաստատել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ աջակցելու հայկական տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանը
Երևան-Սևան ճանապարհին՝ Չարենցավանի մոտ, կայծակի հարվածից տուժած կամրջի հիմքերի ամրացումը կատարվել է
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մեկնել է Կորեա
Գյումրիում գտնվող ՌԴ ռազմաբազայի կարգավիճակի վերանայման վերաբերյալ որևէ ազդանշան չի ստացվել․ Գալուզին
Վերահաստատվել է համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը․ ՄԻՊ-ն ընդունել է ԱՄԿ ACTRAV-ի տնօրենին
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կժամանի Հայաստան․ տեղի կունենա հանդիպում վարչապետի հետ
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են Հայաստանում կանաչ ջրածնի արտադրության զարգացման հեռանկարները
Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում փոփոխություններ են եղել
Ովքեր կլինեն ԱԺ փոխնախագահներ․ ՔՊ-ն երեկոյան որոշում կկայացնի
Երբ որոշում ենք կայացրել, մենք նման հաշվարկի չենք տիրապետել․ Հովակիմյանը՝ ԲՀԿ-ի ընտրական տվյալների մասին
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Վահրամ Փափազյան փողոցում
Կասեցվել է«Թամարա» ապրանքանիշի 3 արտադրատեսակի արտադրությունը
Աֆղանստանում Պակիստանի օդային հարվածների հետևանքով զոհվել է 36 մարդ, վիրավորվել՝ 163-ը
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Անընդունելի է, որ ՀՀ-ն ամրագրում է ԵՄ անդամակցության մտադրություն և շարունակում օգտվել ԵԱՏՄ առավելություններից
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն աշխատանքային այցով գտնվում է Չինաստանում
Կացարաններից մինչև ջրավազաններ․ ամփոփվել են ՄԱԶԾ-ի երկամյա ծրագրի արդյունքները
Առաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա
Էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է արտահանման ոլորտի պետական աջակցության գործող ծրագրերը
«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում
ՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի ներկայության մասին զգուշացնող ցուցանակներ
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին իրականացվում են ամառային պահպանման աշխատանքներ
ՀՀ ճանապարհներին գրանցված վթարների հետևանքով 3 օրում 69 մարդ վիրավորում է ստացել, 4-ը՝ զոհվել
Հետաքրքիր գտածոներ, այդ թվում՝ բացառիկ արժեք ներկայացնող Թամար թագուհու մետաղադրամը Ամբերդի ամրոցում
Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են հազվագյուտ կրիտիկական հանքանյութերի ոլորտում համագործակցության հնարավորությունը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT