Ադրբեջանը հակված է հարձակման, հայկական կողմը` հակահարձակման. ՄՃԽ փորձագետ

07/06/2017 schedule18:13

Միջազգային ճգնաժամայի խմբի (ICG) վերջին զեկուցը ԼՂ հակամարտության մասին տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել Հայաստանում, Ադրբեջանում և Լեռնային Ղարաբաղում: «Լեռնային Ղարաբաղի երկնքում պատերազմի ամպեր են կուտակվում» վերտառությամբ զեկույցում խոսվում է պատերազմի վտանգի կտրուկ աճի մասին, իսկ լարվածության էսկալացիան, ըստ զեկույցի հեղինակների, կարող է շատ հանկարծակի հանգեցնել լայնամասշտաբ ռազմական գործողությունների:

Այնուամենյանիվ կան փորձագետներ, որոնք համամիտ չեն զեկույցի վերլուծական մասի հետ և կարծում են, որ հակամարտության գոտում «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակը կարող է դեռ երկար պահպանվել, քանի դեռ խախտված չէ ուժերի բալանսը:

Միջազգային ճգնաժամային խմբի փորձագետ, զեկույցի համահեղինակ Օլեսյա Վարդանյանի կարծիքով՝ զեկույցը կազմելիս տարվել է բավականին ծավալուն աշխատանք: Իրականացվել են 100-ից ավելի հարցազրույցներ Հայաստանում, Ադրբեջանում և Լեռնային Ղարաբաղում:

«Մենք շատ գործոններ հաշվի առնելով ենք հանգել այն եզրակացությանը, որ պատերազմի հավանականությունը հակամարտության գոտում բավականին բարձր է: Մենք խոսել ենք տարբեր փորձագետների, հասարակ քաղաքացիների ու պաշտոնյաների հետ բոլոր կողմերում: Պարզվել է, որ անցյալ տարվա ապրիլյան ռազմական բախումներից հետո կողմերի մոտ ամրապնդվել են իրենց մոտեցումները: Ադրբեջանում պնդում են, որ բանակցային գործընթացում առաջընթացի բացակայության դեպքում կարող են նոր գործողությունների դիմել, որպեսզի վերադարձնեն տարածքները, իսկ հայկական կողմում նշում են, որ պատրաստ են պատերազմի և դրա մեկնարկի դեպքում ոչ թե պաշտպանվելու, այլ անցնելու են հակագրոհի՝ շարժվելով Ադրբեջանի տարածքի խորքերը», - նշեց  Օլեսյա Վարդանյանը՝ հավելելով, որ պատերազմի վերսկսման գործոնները և տրամադրությունները «ոչ մի տեղ չեն կորչել, դեռ ավելին՝ ամրապնդվել են»:

Նրա խոսքով՝ զեկույցում խոսելով պատերազմի հավանականության մասին՝ փորձ է կատարվել նաեւ միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնացնել խնդրի վրա:

«Մեդիա կենտրոնում» հունիսի 7-ին Օլեյսա Վարդանյանի, Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի և Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն Ստեփան Սաֆարյանի մասնակցությամբ տեղի ունեցավ բանավեճ «Ինչու՞ է Միջազգային ճգնաժամային խումբը կանխատեսում պատերազմի վտանգ ԼՂ հակամարտության գոտում» թեմայով:

Այլ տեսակետ ունի Ալեքսանդր Իսկանդարյանը, ում կարծիքով ICG-ի զեկույցը երկու հարթության մեջ պետք է դիտարկել՝ նկարագրական և վերլուծական: «Առաջին, ինչ վերաբերում է նկարագրական մասին, ապա կատարված է բավականին լավ և բարեխիղճ աշխատանք: Հավաքված է փաստերի բազա և այն լավ ներկայացված է», - նշում է նա:

Մյուս կողմից, սակայն նրա կարծիքով, զեկույցը կաղում է վերլուծական տեսանկյունից: «Պատերազմի վտանգի մասին ազդարարումները միշտ եղել են ICG-ի զեկույցներում: Ես չեմ հիշում մի դեպք, որ այն չլինի: Իհարկե, պատերազմի վտանգ կա, սակայն զեկույցում չի ասվում, թե ինչպես և ինչ մեխանիզմների միջոցով այն կարող է սկսվել: Ասվում է՝ քանի որ վտանգ կա, ապա կարող է տեղի ունենալ պատերազմ, սակայն ինչպես, ինչից հետո, չի ասվում», - նշում է Իսկանդարյանը՝ հավելելով, որ, ընդհակառակը, Ղարաբաղում լայնամասշտաբ պատերազմի առաջացման հավանականությունն ապրիլյան գործողություններից հետո նվազագույն է:

Նրա խոսքով, Ադրբեջանը 22 տարի պատերազմի է պատրաստվում, 5 տարում 20-ից մինչեւ 30 մլրդ դոլար է ծախսել, սակայն 2016 թ-ի ապրիլին հրահրեց լոկալ ռազմական բախում, որի նպատակները քաղաքական էին, ոչ թե ռազմական: «Ուստի պատերազմի իրական վտանգի մասին խոսելիս պետք է ներկայացնել դրա մեկնարկի մեխանիզմը, եթե այն չի ներկայացվում ու միշտ ասվում է պատերազմ, ապա արժեզրկվում է պատերազմի վտանգի մասին կանխատեսումները: Այսինքն՝ երբ միշտ ասում ես պատերազմ, պատերազմ, ու այն տեղի չի ունենում, ապա որպես հետեւանք ոչ ոք չի հավատալու այդ կանխատեսումներին ապագայում», - ընդգծեց փորձագետը:

«Ապրիլյան գործողությունը հրաշալի էր կազմակերպված, բավական բարձր որակով էր ծրագրված` արտասահմանից մասնագետների ներգրավմամբ: Ըստ որում` մարտնչում էին հատուկ նշանակության ջոկատայինները: Իսկ նրանց պատրաստումը չափազանց թանկ արժե, ինչպես օդաչուների պատրաստումը: Դրա հետ մեկտեղ, գործողության արդյունքը բոլորին հայտնի է: Սա պատերազմի սցենար չէ»,- նշեց Ալեքսանդր Իսկանդարյանը՝ հավելելով, որ ԼՂ հակամարտության գոտում, ինչպես նաեւ այլ կոնֆլիկտային ռեգիոններում «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակը կարող է դեռ երկար պահպանվել:

«Պատերազմը Ստեփանակերտի վրա հրետանային պատրաստություն էր, այնուհետեւ տանկային ուղղակի գրոհ: Տասնյակ հազարավոր զոհեր, սոցիալական կոլապս, Բաքվում հարյուր հազարավոր փախստականներ»,- նշեց քաղաքագետը` հավելելով, որ հայկական կողմի մոտ այդ ժամանակ արդեն «Իսկանդեր» կար, սակայն այն, ինչպես եւ ադրբեջանական հրթիռները չկիրառվեցին:

Նրա խոսքով, ապրիլյան բախումները ցույց տվեցին ուժերի հավասարակշռությունը հակամարտության գոտում։ «Դրանից հետո ուժերի դասավորվածությունն աճեց հօգուտ Հայաստանի, եւ լայնածավալ մարտական գործողություններ ես չեմ կարող պատկերացնել», - ասաց նա:

Քննարկման մասնակից Ստեփան Սաֆարյանն անդրադարձավ, ԼՂ հակամարտության գոտում հնարավոր պատերազմում Թուրքիայի ու Ռուսաստանի ներքաշվելու հավանականության մասին զեկույցում տեղ գտած կանխատեսումներին:

Նա նախ հարց ուղղեց զեկույցի համահեղինակին առ այն՝ այդ կանխատեսումները հիմնված են Թուրքիայից ու ՌԴ-ից ստացված կոնկրետ տեղեկատվության վրա, թե՞ զեկույցից բխած ուղղակի հետեւություններն են: Ստանալով պատասխան, որ կանխատեսումը հիմնված է ՌԴ-ի և Թուրքիայի ներկայացուցիչներից ստացված տեղեկատվության վրա՝ Սաֆարյանն, այնուամենայնիվ, պնդեց, որ Անկարան միայն հանուն Բաքվի, որքան էլ ունենա վերջինիս հետ պայմանագրեր, չի միջամտի Ղարաբաղյան հակամարտությանը:

Սաֆարյանը հիշեցրեց, որ ապրիլյան իրադարձությունների ժամանակ ադրբեջանական կողմը ոչ մի կրակոց չարձակեց Հայաստանի հետ սահմանին. «Դա խոսում է այն մասին, որ Ադրբեջանը հրաշալի հասկանում է Հայաստանի նկատմամբ ագրեսիայի հետեւանքները: Բաքուն այժմ կենտրոնանում է լոկալ էսկալացիայի վրա», - ասաց նա՝ հավելելով, որ Ղարաբաղը Մերձավոր Արեւելք չէ եւ Թուրքիայի համար նույնարժեք նշանակություն չունի, ինչպես Սիրիան:

«Իհարկե, Թուրքիան Ադրբեջանի դաշնակիցն է, բայց չեմ կարծում, որ հանուն Բաքվի, կգնա նման քայլի: Հատկապես Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորվում են: Չեմ կարծում, որ Անկարան սպառնալիքի տակ կդնի իր ռազմավարական շահերն ու կներգրավվի հակամարտությունում»,- եզրափակեց փորձագետը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5186 դիտում

Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ

Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել

Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել

Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ

Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին

Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ

Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել