Երևան
12 °C
«Անթրաշ, չստիկով, սիգարետը բերանին, Երեւանյան լիճը Սեւանա լճի տեղ Մալաթիա Սեբաստիայով բերել, տարիֆների տարբեր կիրառում եւ այլն»,- ՀՀ կառավարության այսօրվա նիստում այսպես նկարագրեց Զվարթնոց օդանավակայանի տարածքում տաքսի ծառայություն մատուցող վարորդների վիճակը վարչապետ Կարեն Կարապետյանը:
Գործադրի ղեկավարը կառավարության նիստի մեկնարկին ոստիկանապետին եւ կապի, տրանսպորտի եւ ՏՏ նախարարին հանձնարարեց պրոֆիլակտիկ աշխատանք տանել ոլորտում ծառայություն մատուցող ընկերությունների հետ: «Լիցենզիա տրամադրելու ժամանակ մենք պահանջո՞ւմ ենք վարորդների տեսքին ինչպիսին պետք է լինի, ուղեւորի հետ ոնց պտի իրան պահի»,- հարց հնչեցրեց Կարեն Կարապետյանն ու դիմեց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին՝ նշելով, որ ակնկալում են շատ կոշտ վերաբերմունք:
«Պռոստը անթույլատրելի ա, առաջին հանդիպումը ՀՀ-ի զբոսաշրջիկի հետ գալիս են դրան: 20-30 հազար դրամով Մալաթիա Սեբաստիան պտտվելով բերում են Երեւանյան լիճ` որպես Սեւան»,- վրդովված հայտարարեց վարչապետը:
Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը պարազաբանեց, որ տարիներ շարունակ այդ խնդիրը իրենք բարձրացնում են, այդ ոլորտում կատարված աշխատանք էլ կա, հանդիպել են մի քանի անգամ տաքսի ծառայություն իրականացնող կազմակերպությունների ղեկավար կազմերի հետ: «Մենք չենք չենք կարողանում հասնել նրան, որ նախկինում կասկածելի անցյալ ունեցող, ծանր հանցագործություններով դատված, նարկոդիսպանսերում հաշվառված անձինք միեւնույնն է ստանում են լիցենզիաներ: Հարցը լուրջ անհանգստություն է մեզ պատճառում, մենք հատկապես այդ անհատ տաքսիստները… մենք վերջերս, վերջերս ասելով 15-20 օր առաջ, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության համապատասխան ծառայությունը ճանապարհային ոստիկանության հետ միջոցառում անցկացրեց այն հիմնարկ ձեռնարակությունների կողքը, որտեղ ստանում են ծրագրի սահմանումներ, գնում են ստանում են, եւ նստում են տաքսի»,- ասաց Վլադիմիր Գասպարյանը՝ նկատելով, որ իրենք աշխատում են այդ ուղղութամբ, բայց նրանք լիցենզիաներ են ստանում, որը պետք է կանոնակարգել:
Կարեն Կարապետյանը դիմելով կապի, տրանսպորտի եւ ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանին՝ ասաց, որ լիզենցավորումը չպետք է բաձրացնեն, բայց պետք է հստակ հայտանիշեր դրվի, Երեւան-Զվարթնոց օդանավակայանի տրանսպորտը պետք է կարգավորել Երեւանի քաղաքապետարանի հետ աշխատելով: «Գիծ դրեք Երեւան-Զվարթնոցը, գիծ դրե´ք, որ յուրաքանչուրն ինչ գին ուզենա չկարողանա դնի, գնացուցակներ դրե´ք: Զբոսաշրջության կոմիտեն բազմաթիվ աշխատանքներ ունի»,- ընդգծեց Կարեն Կարապետյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ
Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ
ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է
Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
Ջրանջատումներ որոշ բնակավայրերում
«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար
Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները
2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր
Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել
Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով
Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն
Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք
Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին
Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT