Երևան
12 °C
Այսօր Երեւանի նորընտիր ավագանու անդրանիկ նիստն է լինելու:
Երեւանի ավագանու անդամ, «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը քիչ առաջ քաղաքապետարանի բակում հրավիրած հավաքի ժամանակ հայտարարեց, որ իրենք նիստ են անցկացնում հենց քաղաքապետարանի բակում:
Զարուհի Փոստանջյանն այժմ մամուլի ասուլիսով է հանդես գալիս քաղաքապետարանի դիմաց: Փոստանջյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով ուղիղ եթեր է ապահովել, որը վերնագրել է «Երեւանի քաղաքապետարանի գրավման առաջին օր»: Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ իրենք որոշել են չմասնակցել ավագանու նիստին, քանի որ անդրանիկ նիստի օրակարգում ներառված հարցերի քննարկմանը չեն ուզում մասնակցել, քանի որ օրակարգում ներառված է Տարոն Մարգարյանի երդման արարողությանը վերաբերող հարցեր:
Փոստանջյանը, այդուհանդերձ, հայտարարեց, որ մասնակցելու են ավագանու նիստերին, «Երկիր Ծիրանի» կուսակցության ավագանու բոլոր անդամները ներգրավվելու են ավագանու կողմից ձեւավորված 4 հանձնաժողովում: Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունը կղեկավար Զարուհի Փոստանջյանը, իսկ խմբակցության քարտուղարը կլինի Մնացական Պարակշիեւը:
«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահը հայտարարեց, որ իրենք դիմելու են վարչական դատարան քաղաքապետի եւ ավագանու կողմից ընդունված իրավական ակտերի օրինականությունը վիճարկելու համար, ներկայացնելու են հաղորդում հանցագործության մասին իրավապահ մարմիններին` քաղաքապետի եւ ավագանու անօրինականության վերաբերյալ: «Սա այն բանաձեւն է, որի միջոցով մենք մեր աշխատանքը վարելու ենք Երեւանի ավագանում: Սա ձեւաչափն է, միայն նիստերով չէ պայմանավորված»,- ասաց Զարուհի Փոստանջյանն ու պարզաբանեց, որ այս պահից օգտագործելու են իրենց լիազորությունները, որոնց մեջ է մտնում Երեւանի 12 վարչական շրջանի բնակիչների հետ ամիսը մեկ անգամ հանդիպումներ անցկացնելը:
«Մենք ունենալու ենք 12 նիստ վարչական շրջաններում: Դուք գիտեք, որ Երեւանի քաղաքապետարանն ունի հանձնաժողովներ, այդ հանձնաժողովներում մենք, իհարկե, մեր լիազորությունները բանեցնելու ենք: Հանձնաժողովներում ներգրավված են լինելու մեր ավագանու անդամները: Ֆինանսավարկային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը ներկայացված է լինելու Մնացական Պարակշիեւի միջոցով, նա տնտեսագետ է, գործարար է, երկար տարիներ ապրել է Մոսկվայում, բայց վերադարձել է Հայաստան, ունի երկքաղաքացիություն»,- ասաց Զարուհի Փոստանջյանը՝ նշելով, որ իրավական հարցերի հանձնաժողովում ներգրավված է լինելու Սոնա Աղեկյանն ու Հայկ Պետրոսյանը: Մյուս երկու հանձնաժողովներում՝ Մշակույթի, կրթության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովում կաշխատի Մարինա Խաչատրյանը: Զարուհի Փոստանջյանն էլ ներգրավված կլինի քաղաքաշինության եւ հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովում:
Մինչ քաղաքապետարանի շենք մտնելը, «Երկիր Ծիրանի» կուսակցության ավագանիները կարմիր փուչիկներ պայթեցրեցին՝ ազդարարելով քաղաքապետարանի «գրավումը», ապա Տարոն Մարգարյանի եւ Սերժ Սարգսյանի դիմանկարներով ափսեներ դրեցին քաղաքապետարանի մուտքի դռների դիմաց եւ ոտքով կոտրեցին: Այդ արարողությունից հետո միայն ավագանու անդամները մուտք գործեցին քաղաքապետարանի շենք:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզում․ հասցեներ
Մայրենի լեզու. դաս երրորդ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Նոր նշանակում ՆԳ նախարարությունում
Ստացել ենք 3 ահազանգ դպրոցներում, բուհում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզի մասին․ նախարար
Բախվել են Վանաձոր-Սպիտակ-Լեռնավան երթուղին սպասարկող «Գազել»-ն ու «ՈւԱԶ»-ը․ կա 6 վիրավոր
Դատավոր Մեխակ Գևորգյանին խիստ նկատողություն է հայտարարվել․ ԲԴԽ
Վաղը Շենգավիթում ենք, մյուս օրը՝ Արագածոտնում․ վարչապետը ժամանակացույց է հրապարակել․ տեսանյութ
Սրանց ուղեղը թափած է. Քոչարյանին «արա» ասողը թիրախի տակ է, դեմքը սկան են արել, որ հետևից գնա ոխակալը
Երևանը բաց է՝ տարբեր ոլորտներում օտարերկրյա ներդրումների, նաև համատեղ փոխշահավետ ծրագրերի իրականացման համար
ՔՊ-ի վրա ջուր են լցնում, ու այդ մարդուն տան մեջ չեն սպանում. Պուտինը չի որոշողը, թե ՀՀ-ն ինչ անի. տեսանյութ
Գիտության հանրային հաշվետվողականությունն առանցքային է․ Ժաննա Անդրեասյան
Անհրաժեշտ է Հորմուզի նեղուցն ամբողջությամբ բացել, առանց սահմանափակումների․ Գուտերեշ
Կենսաչափական փաստաթղթերի համակարգը ևս մեկ քայլ է ՀՀ-ն մոտեցնելու ԵՄ հետ վիզաների ազատականացմանը․ նախարար
Երևան-Սևան ճանապարհին ավտոմեքենա է շրջվել․ կան տուժածներ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա, այնուհետև կնվազի 3-4 աստիճանով․ անձրև կտեղա, տեղ-տեղ նաև կարկուտ կլինի
Թալին համայնքի ղեկավարն իրականացրել է ի պաշտոնե բխող գործառույթներ, քրեական վարույթ չի նախաձեռնվել
Քաղաքական թոթովախոսը. «հաղթարշավ» բառը սխալ արտաբերած օլիգարխը «մանթրաժ»-ից ո՞ւմ էր փորձում հայացքով նախատել
«Վայլդբերրիզ»-ի հետ կապված ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հայտարարություն է տարածել
ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի ութ թեկնածուի գրանցումը
Ինչպես է 102-րդ ռազմակայանը միջամտում ՀՀ ներքին գործերին, ինչ գործառույթ ունի հայր Տիմոֆեյը․ մանրամասներ
Բոլորը պետք է լինեն Հանրապետության հրապարակում՝ արձանագրելու, որ ՀՀ-ն ունի նոր տրամաբանության բանակ․ վարչապետ
Պատրիարքական գահի տեղապահ Շիոն ընտրվել է համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք
ՇՄ նախարարը և Ռոմանոս Պետրոսյանը դիտարկել են «Նորագյուղ» 35/6 կՎ մոդուլային ենթակայանի շինաշխատանքների ընթացքը
Հայաստանը շատ լավ աշխատանք է կատարել․ նախագահը ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարին
Պարո՛ն վարչապետ, շատ բողոքողները հենց ձեզ են ընտրելու, դա իմացեք․ քաղաքացին՝ Փաշինյանին․ տեսանյութ
Շուկայից հետ են կանչվում ZWILLING ENFINIGY և ENFINIGY PRO մոդելների վտանգավոր թեյնիկներ․ ՇՎՏՄ
Հայաստանը չի հավակնում համաշխարհային բոլոր գործերին խառնվել․ Փաշինյան
Պահանջում եմ, որ Վեդիի նման դեպքերում պատասխանատուները վարվեն այնպես, ինչպես իրենց երեխայի դեպքում. վարչապետ
Ընտրություն կատարելու հարց օրակարգում չենք դնում. Փաշինյանը՝ Պուտինի հայտարարության մասին
Նիկոլ Փաշինյանը մայիսի 28-29-ը չի մասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին
Ավտովթար Վանաձոր-Երևան ճանապարհին. կա տուժած
Գործուղված դիվանագետները ծառայությունից հետո պետք է վերադառնան ՀՀ. կփոխվի վարձատրության կարգը. նախագիծ
Տնավորվել, տեղավորվել ենք, շնորհակալ ենք. սիրիահայերը՝ վարչապետին
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագիծ
Իմացի՝ մենք քո կողքին ենք, գալու ենք քեզ ընտրենք. քաղաքացին՝ վարչապետին
Գլխավոր դատախազի հրամաններով՝ դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
ԱԺ-ն ամբողջությամբ ընդունել է թմրամիջոց պահելու, արտադրելու, իրացնելու պատիժները խստացնելու նախագիծը
«Հանրապետություն» կուսակցությունը քարոզարշավի չորրորդ օրը կլինի Արագածոտնի մարզում
ՆԳՆ-ն առաջարկում է 16 տարին լրացած անձանց համար պարտադիր դարձնել նույնականացման քարտ ունենալը
Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմի 4 պաշտոնյայի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT