Երևան
12 °C
Ռուս հայտնի ռեփեր Տիմատին, ինչպես խոստացել էր, ցնցեց Երեւանը: Երեկ՝ հունիսի 8-ին, նա Հանրապետության հրապարակում մոտ 2 ժամ երգեց իր հայ հանդիսատեսի առաջ: Սկզբում Տիմատին ներողություն խնդրեց իր նախորդ չկայացած ելույթի համար: Նա այստեղ պետք է երգեր մայիսի 12-ին Black Star-ի մյուս անդամների հետ, սակայն Քրիստինա Սիի, L’One-ի ու Մոտի ելույթներից հետո հայտարարվեց, որ տեխնիկական պատճառներով՝ Տիմատին չի կարող բեմ բարձրանալ:
«Վերջերս Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նախատեսված իմ ելույթը տեղի չունեցավ, բայց գիտեի, որ վերադառնալու եմ, եւ կրկնակի լավ համերգ եմ ներկայացնելու: Անկեղծ կասեմ, որ ինձ շատ հաճելի է, որ իմ այս մենահամերգին այսքան շատ մարդ է եկել: Անչափ շնորհակալ եմ»,- ասաց նա:
Համերգի ընթացքում Տիմատիի ու երկրպագուների միջեւ ժամանակ առ ժամանակ հետաքրքիր երկխոսություն էր ծավալվում: Երգերից մեկից առաջ նա ասաց, որ ցանկանում է մնալ Երեւանում, սակայն նրան հյուրանոցից դուրս են հանում:
«Աղջիկնե՛ր, կարող եմ այսօր ձեզնից մեկի տանը մնալ»,- հարցրեց նա, եւ պատասխանը չուշացավ:
Իմանալով, որ իրեն հրավիրող աղջիկը 13 տարեկան է, երգիչը ենթադրեց, թե ինչպիսին կլինի նրա հոր արձագանքը:
«Հայրդ, երեւի, կասի. «Слышь, ты че такая дерзкая, а?»»,- ասաց նա ու կատարեց համանուն երգը:
.jpg)
Համերգի ընթացքում հնչեցին նաեւ ռեփերի մի շարք այլ հայտնի հիթեր՝ «Мага», «Где ты, где я», «Дай мне уйти» եւ մի շարք այլ ստեղծագործություններ: Երգերից մեկը կատարելիս նա բեմ բարձրացավ եռագույնն ուսերին, ինչը շատ դուր եկավ ներկաներին եւ բուռն արձագանքի արժանացավ:
.jpg)
Հանրապետության հրապարակում հավաքված նրա հազարավոր երկրպագուներն անդադար ձայնակցում էին: Հազվադեպ է լինում, որ Երեւանում ինչ-որ համերգի ժամանակ այդքան մարդ է հավաքված լինում եւ այդպես կլանված մասնակցում է: Տիմատիի շնորհակալությունները, գովեստի խոսքերը հանդիսատեսին, իր հետ երգելու եւ պարզապես համերգը վայելելու կոչերը ոգեւորության մեծ ալիք էին բարձրացնում հրապարակում:
.jpg)
Երկրպագուները ոչ մի կերպ չէին ցանկանում բաց թողնել սիրելի աստղին: Երգչի հրաժեշտից հետո շատերը հեռախոսներով հետեւում էին նրա մեքենային փորձելով լուսանկարվել նրա հետ:
.jpg)
Ավելի ուշ, Տիմատին ինստագրամի իր էջում եւս մեկ անգամ ներողություն խնդրեց իր չկայացած համերգի համար եւ շնորհակալություն հայտնեց Հանրապետության հրապարակում հիանալի երեկոյի համար:
«Ինձ համար, մարդկանց մոտ վերադառնալու իմ խոստումը, միշտ վեր կլինի ցանկացած հոնորարից: Այդ պատճառով իմ 15 տարվա բեմական կարիերայի ընթացքում չեղարկված համերգներ չեն եղել: Երեւա՛ն, այս համերգը ես երկար կհիշեմ: Ձեզ հրավիրելիս սպասվում էր, որ շատ մարդ կգա, բայց ոչ այդքան՝ 45 հազար: Նման համերգներից հետո հասկանում ես, որ այսքան տարիների աշխատանքն իզուր չէր»,- գրել է նա:
.jpg)
Համերգը կազմակերպել էր Jet Set ընկերությունը: Տիմատին Երեւանում անցկացրել է 2 օր: Ըստ տեղեկությունների՝ հունիսի 7-ին նա երգել է հայկական հարսանիքներից մեկի ժամանակ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարչապետը ներկա է գտնվել Մայիսի 1-ին նվիրված միջոցառմանը
«Ֆորա» բանկի մասին ձայնագրության Նարեկը դո՞ւք եք. Կարապետյանը խուսափեց պատասխանել անհարմար հարցին
«Հույսի օջախ»-ը մասնավոր է, հավաստագրված չէ ԱՍՀ նախարարության կողմից․ ահազանգից հետո այց է իրականացվել կենտրոն
Ինչ է պահանջում ՌԴ-ն հայ վաճառողներից․ Wildberries-ը պարզաբանում է տարածել
Աղետների ռիսկի կառավարման միջգերատեսչական խմբի նիստում քննարկվել է պայմանավորվածությունների կատարման ընթացքը
Աշխատանքային միջավայրը դեռևս ներառական չէ․ ՄԻՊ-ը խորհրդաժողովի է մասնակցել
Տեսնո՞ւմ եք՝ ինչ է կատարվում, մեր Հայաստանն արթնացել ա․ քաղաքացի
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ
Հիասքանչ օր Երևանում․ շնորհավոր աշխատող մարդկանց տոնը․ Հարությունյան
Մայիսի 1-ը՝ նոր ձևաչափով. շքերթի են դուրս եկել ՀՀ-ում աշխատող, բարիք ստեղծող տարբեր ընկերություններ. տեսանյութ
Բալահովիտ գյուղում «համաճարակային իրավիճակի» և 10 երեխայի հիվանդանոց տեղափոխման վերաբերյալ լուրերը սուտ են
Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Դռուժբա» նավթատարով
Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում. Ինֆանտինոն փորձել է հաշտեցնել Իսրայելին և Պաղեստինին, սակայն առաջարկը մերժվել է
Հայտնի են «Ոսկե ծիրան» կինոփառատոնի այս տարվա անցկացման ժամկետները
Հրդեհ Բենիամին գյուղում. այրվել է մոտ 1․5 տոննա անասնակեր
Գազի արտահոսքից 9 անձի թունավորման դեպք Սիսիանում. տուժել են նաև բուժաշխատողներ, գրանցվել է մեկ մահ
Շնորհակալություն աշխատանքի համար. ՀՀ վարչապետը շրջում է տոնական Երևանով. տեսանյութ
Ես հավատացած եմ՝ մեր «Ջերմուկը» բարձր որակի է, խնդիրն արագ կկարգավորվի, էդպիսի՞ խնդիրներ ենք լուծել. Պապոյան
Հայաստանում քաղաքական հայացքների համար քաղաքացուն աշխատանքից չեն ազատում. Պապոյան
Ադրբեջանին զայրացրել է ԵԽ բանաձևը. ԵՄ դեսպանը կանչվել է ԱԳՆ, որոշվել է խզել Եվրախորհրդարանի հետ Բաքվի կապերը
Բախվել են թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսն ու թեթև մարդատար մեքենան
Պետությունը սկսվում է աշխատող մարդուց. Ավինյանը լուսանկարներ է հրապարակել
Մայիսի 1-ն ու Երևանը՝ իր ամենագեղեցիկ առավոտներից մեկով. լուսանկարներ
Միրիամ Լեքսմանն անդրադարձել է Հայաստանի վերաբերյալ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևին
Ռոբերտ Ֆիցոն մայիսի 1-ին որպես բեռնակիր գիշերային հերթափոխ է անցկացրել՝ հաց հասցնելով խանութներ. տեսանյութ
Կարևորել եմ հստակ մեխանիզմների ներդրումը, որոնց միջոցով աշխատակիցների ձայնն առավել լսելի կդառնա. ՊԵԿ նախագահ
Ուկրաինական ԱԹՍ-ները 2 շաբաթվա ընթացքում չորրորդ անգամ հարձակվել են Տուապսեի վրա. հրդեհ է բռնկվել
Վերջին տարիներին հազարավոր աշխատատեղերի ստեղծման միտումը նպաստում է երկրի տնտեսական ակտիվության աճին. Թորոսյան
Օրը հնարավորություն է ևս մեկ անգամ ընդգծելու աշխատանքային իրավունքների պաշտպանության կարևորությունը. ՄԻՊ
Որպես պետություն՝ մեր առաջնահերթություններից է աշխատանքային իրավունքների պաշտպանությունը. ՀՀ նախագահ
Քաղաքացին իրեն պատկանող ավանակին ներկել էր և տարել Մյասնիկյան պողոտա, Կենդանաբանական այգու զեբրերը տեղում են
ԵՔՀ գագաթնաժողովի միջոցառումների ընթացքում մայիսի 2-5-ը Երևանում որոշ փողոցներ փակ կլինեն. ժամանակացույց
Պետք է միասին շարունակենք ձևավորել արդար, զարգացող և հնարավորություններով լի պետություն. ԱԺ նախագահ
Մալաթիայում գտնվող ջրատարում հայտնաբերվել է տղամարդու մարմին
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետ
Հայաստանի Հանրապետությունը ծաղկում է ապրում, և սա բոլորիդ աշխատանքի շնորհիվ է․ վարչապետը ուղերձ է հղել
Վթարվել է «Նուբարաշեն-Արին-Բերդ» ջրատարը․ որ հասցեներում ջուր չի լինի մայիսի 1-ին և 2-ին
Ադրբեջանական աղբյուրը հերքում է, թե 300 հազարի վերադարձի թեման քննարկվել է․ նշում են՝ իրավական հիմք չկա
Անասնաբուժությունը ժամանակակից աշխարհում դարձել է պետական քաղաքականության առանցքային ուղղություններից մեկը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT